Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այնպիսի զգացողություն է, կարծես մեզ դավաճանել են. Փաշինյանը հայրենիքի մի մասը ծախել է թշնամուն». «ՌԻԱ Նովոստի»-ին զրուցել է Ստեփանակերտի բնակիչների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գրեթե մեկ ամիս է անցել չճանաչված Լեռնային Ղարաբաղի շուրջnՀայաստանի և Ադրբեջանի միջև կատաղի ռազմական գործողությունների ավարտից: Ստեփանակերտը ՝ ԼՂՀ մայրաքաղաքը, վերականգնվում է վերջին պատերազմի հետևանքներից: ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը փախստականներին կոչ է արել վերադառնալ տուն և խոստացել է «լուծել բոլոր խնդիրները»:

«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը զրուցել է Ստեփանակերտի բնակիչների հետ, որոնք մասնիկ առ մասնիկ հավաքում են իրենց նախկին կյանքը, և պարզել է, թե ինչու է, որ ոչ բոլորն են կիսում են տեղի իշխանությունների լավատեսությունը:

Մեր տեղն այստեղ է

Չնայած նրան, որ Լեռնային Ղարաբաղում մարտերը դադարել են 4 շաբաթ առաջ, Ստեփանակերտը ամայի և ավերված տեսք ունի: Ուր նայում ես, վառված մեքենաների բեկորներ են, ճանապարհներին ռմբակոծությունների հետևանքով առաջացած փոսեր են: Քաղաքի կենտրոնում, բնակելի տներում կոտրված են ապակիները,  բնակարաններում պատուհանները ծածկված են թաղանթով, որը դժվար թե պաշտպանի դեկտեմբերյան ցրտից, մյուս տեղերում դա էլ չկա, ինչը ապացուցում է, որ բնակիչները դեռ չեն վերադարձել:

68-ամյա Դավիթ Տոնոյանի պատուհանների վրա ապակիներ չկան, մի քանի բեկորներ խրված են շրջանակների մեջ:  Տարեց մարդ է, ալեհեր, դեմքը առատորեն կնճիռներով ծածկված:  Նա զգուշորեն դուրս է հանում բեկորները և թափանցիկ պլաստիկի կտորները սոսնձում շրջանակներին: Այսպիսով, նա տունը պատրաստում է  հարազատների վերադարձին:

«Գնացի քաղաքապետարան, հարցրի՝ կարո՞ղ են ինձ վճարել ապակիները փոխարինելու համար: Նրանք ասացին, որ կարող են միայն պոլիէթիլեն տալ», -ձեռքերը թափ է տալիս Դավիթը:

Արևոտ եղանակին նրա տան պատուհանը նայում է հեռվում բարձրացող լեռնաշղթաներին: Տղամարդը ասում է, որ հենց այնտեղից է, որ արկերը նետվում էին ռմբակոծության ժամանակ, և ինքը և իր հարևանները պայթյուններից ավելի քան երեք շաբաթ պատսպարվել են նկուղում:

«Երբ ամեն ինչ սկսվեց, ես երեխաներին ուղարկեցի Երևան: Ինչո՞ւ պետք է նրանք տեսնեին այն, ինչ ես տեսել եմ 25 տարի առաջ: Ես ինքս չէի մտածում հեռանալ. ես մանկուց ապրել եմ Ստեփանակերտում, մեր տեղն այստեղ է: Մենք այլ բնակիչների հետ շաբաթներ շարունակ նստել ենք տան նկուղում:  Այնտեղ ուտելիք էին պատրաստում, գիշերում: Ռմբակոծության ձայնը անդադար էր: 90-ականներին մենք գոնե գիտեինք, որ 20-30 արկ է, և մինչ նրանք այնտեղ լիցքավորում էին զենքերը, մենք կարողանում էինք վազել առաջին հարկ` զուգարան: Հիմա ստիպված էինք դիմանալ մինչ երեկո»,-պատմում է Դավիթը:

Տղամարդու տան դիմաց` ապակու բեկորնեի կողքին, հրթիռների պողպատյա բեկորներ են ընկած: Նա հիշում է, որ նախորդ պատերազմում իր փողոցում բոլոր կողմերից գնդացիրների կրակահերթեր  էին լսվում: Սակայն այս անգամ զենքը շատ ավելի սարսափելի էր:

«Իմ երեխաներն ու թոռները այստեղ են ապրելու» - զրուցակիցը մատով ցույց է տալիս իր բնակարանի խորքը:

«Նրանք շուտով կվերադառնան: Ես կցանկանայի այսօր, բայց երևի մի քանի շաբաթ անց կվերադառնան: Գլխավորն այն է, որ էլեկտրաէներգիա և գազ տրամադրվի, դրանով ամեն ինչ կստացվի: Ի վերջո, եթե հնարավոր չէ լվացվել և ուտելիք պատրաստել, ինչի՞ համար վերադառնալ»:

«Զգացողություն է, կարծես մեզ դավաճանել են»

Լեռնային Ղարաբաղում սահմանազատումից հետո ոչ բոլոր բնակիչներն են տեղյակ, թե որտեղ է իրենց տունը: Ամեն օր հարյուրավոր փախստականներով ավտոբուսներ են ժամանում Ստեփանակերտ, հիմնականում այն շրջաններից, որոնք հայտարարության  համաձայն փոխանցվել են Ադրբեջանին: Քաղաքապետարանն ակնկալում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում շուրջ  25 000 մարդ կվերադառնա ԼՂՀ մայրաքաղաք: Եվ սա այն դեպքում, երբ քաղաքի ամբողջ բնակչությունը հազիվ է անցնում  50 000-ը:

Ժաննա Սարգսյանը և նրա տարեց մայրը՝ Անահիտը, ավտոբուսով նոր են ժամանել Ստեփանակերտ ՝ ռուս խաղաղապահների շարասյան ուղեկցությամբ: Դրանից առաջ կանայք գրեթե երկու ամիս ապրել էին Երևանում` փախստականների համար նախատեսված հանրակացարանում: Ժաննան կանգնած է կպչուն ժապավենով փաթաթված խոշոր վանդակավոր պայուսակների մոտ, և հուսահատությունից շփում է ճակատը:

«Մենք Ստեփանակերտից գնացել ենք հոկտեմբերի 2-ին: Սկզբում մենք չէինք նախատեսում մեկնել. Իմ որդին կռվում  էր, և ես չէի ուզում նրան թողնել և փախչել: Բայց նա պնդում էր.« Մայրիկ, ես չգիտեմ այստեղ անհանգստանամ ինձ, թե՞ ձեզ համար»: Որդիս վիրավորվել է: Հիմա մենք չգիտենք ինչ անել և որտեղ ապրել: Մենք այստեղ հարազատներ ունենք, բայց նրանց մոտ երկար ժամանակ մնալ չենք կարողանա», -ասում է Ժաննան:

Ժաննան ու Անահիտը նախկինում ապրում էին Շուշիում: 

Հանկարծ կնոջ հուսահատությունը փոխարինվում է  Նիկոլ Փաշինյանի դեմ բարկությամբ: «Անհնար էր հանձնել Շուշին, այնպիսի զգացողություն է, կարծես մեզ դավաճանել են: Տեսեք, ես ցույց կտամ ձեզ», - ցույց է տալիս Ժաննան Ստեփանակերտից հարավ գտնվող բլուրները: «Այնտեղ ՝ այդ լեռան վրա, Շուշին է: Այնտեղ մեր նախնիները, տատիկը, պապիկն են թաղված: Մենք այնտեղ 3 սենյականոց բնակարան ենք թողել: Մենք թողել ենք  ամեն ինչ և փախել ենք այնտեղից»:

Ժաննան միակը չէ, որ զայրացել է Փաշինյանի վրա. նրա զգացումները կիսում են Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում: Չճանաճված հանրապետությունում նշում են, որ ստորագրելով հայտարարությունը, Փաշինյանը հայրենիքի մի մասը ծախել է թշնամուն:

Կյանքը հետո

Ինչպես տեղական իշխանություններն են հայտնել, 6 շաբաթվա ընթացքում Ստեփանակերտում տեղի ունեցած զանգվածային գնդակոծության արդյունքում ոչնչացվել է ամբողջ բնակարանային ֆոնդի մինչև կեսը: Հիմա որոշ շրջաններում էլեկտրականություն չկա, մյուսներում՝ գազ, ջրամատակարարում և տաք ջուր: Ամբողջ քաղաքում աշխատում է ընդամենը մի քանի բանկոմատ, որտեղ հաճախ կարելի է տեսնել ռազմական և օտարերկրյա լրագրողների հերթեր: Խանութների, սրճարանների և ռեստորանների մեծ մասը փակ է: Քաղաքի հիմնական շուկայում բաց է ընդամենը մի քանի տաղավար: Չվաճառված մրգերն ու բանջարեղենը փչանում են փողոցներում:

Լրագրողի առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկը բջջային կապի բացակայությունն է: Լաչինի միջանցքով դեպի Ստեփանակերտ գնալիս ազդանշանը թուլանում է: Քաղաքում, ընդհանրապես կապ չկա: Միակ հեռահաղորդակցական ընկերության`«Ղարաբաղ Տելեկոմ»-ի շենքը ռմբակոծության ժամանակ առաջիններից է վնասվել: Հիմա նրանք նորից սկսել են SIM քարտեր բաժանել, դրանց համար հերթը սկսվում է գրասենյակի բացվելուց մոտ մեկ ժամ առաջ:

«Պատերազմի ժամանակ մեր գրասենյակը այն քչերից էր, որ շարունակում էր աշխատել», - ասում է 32-ամյա մենեջեր Իննան անթաքույց հպարտությամբ, - «Պայթյունները կոտրել էին ապակիները, ինչը խիստ ցրտի պատճառ էր դարձել: Դրանք տեղադրվել են վերջերս: զինվորականները եկել էին մեզ մոտ և զարմացել, թե ինչպես ենք աշխատել նման պայմաններում»:

Նրանց գրասենյակից ոչ հեռու կա մի փոքրիկ սուրճի խանութ, որը, տեղացիների խոսքով, վերջին հրետակոծությունների ժամանակ ծառայել է որպես թաքստոց: Եվ հենց այդ անկյունից այն կողմ Ստեփանակերտի քաղաքապետարանն է, որի դիմաց շարված էր երկար հերթ: Մարդիկ կանգնած են սննդի համար. բրինձ, արևածաղկի ձեթ, շոգեխաշած միս, շաքար, ոսպ:Տուն կորցրած անձանց անվճար ծածկոցներ են տրամադրում: Գիշերը այստեղ շատ ցուրտ է:

Ստեփանակերտի փողոցներում քիչ քանակությամբ թեթև մարդատար մեքենաներ կան, դրանք հիմնականում  աշխարհազորայիններն են վարում: Նրանցից մեկը ՝ շուրջ 50 տարեկան ալեհեր տղամարդ, համաձայնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցին տանել քաղաքի ծայրամաս: Նրա հին Mercedes-ի առջևի ուղևորի նստատեղին ավտոմատ է դրված` մի քանի լրիվ լիցքավորված պահեստատուփերով, հետևի նստարաններին ՝ մեծ քանակությամբ մթերք է և շան կեր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԳվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներիՀրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՄետաքսաԻրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի Իսպանիայի կանանց հավաքականը՝ Մ20 ԱԱ չեմպիոն Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմшգերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար Ռուսաստանի զինվшծ ուժերը գիշերը հարվшծներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ
Ամենադիտված