Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջնահերթ խնդիրն այս պահին երկրում իշխանության հաջորդայնության ապահովումն է. Հովհաննես Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցնե՛ր

Հետպատերազմյան իրավիճակը օր օրի ավելի ակնհայտ է դարձնում այն իրողությունը, որ Հայաստանի քաղաքական համակարգը կոլապսի է ենթարկված, իսկ իշխող քաղաքական թիմի լիդերը պատերազմում պարտությունից և հայկական կողմերի համար ծայրահեղ ոչ ձեռնտու պարտվողական փաստաթուղթը ստորագրելուց հետո կորցրել է լեգիտիմությունը։ Հետևաբար, ընդամենը ժամանակի խնդիր է իշխանության լիակատար անգործունակությունը լեգիտիմության դեֆիցիտի հիմքով, ինչի անխուսափելի հետևանքն է լինելու նոր քաղաքական իշխանության ձևավորումը։

Բացառված չէ, որ քաղաքական մեծամասնությունը որոշակի եղանակներով փորձ կատարի գործող խորհրդարանի միջոցով վերարտադրվելու, կամ ժամանակի ընթացքում երկրի առերևույթ կարճաժամկետ կայունացման պատրանք ստեղծելու, սակայն ցանկացած պարագայում ներկա խորհրդարանն իր ոչ լեգիտիմ քաղաքական մեծամասնությամբ չի կարող սպասարկել ներքաղաքական և արտաքին քաղաքական սուր մարտահրավերները։

Արդյունքում քաղաքական նոր լեգիտիմ իշխանության ձևավորումն այլընտրանք չունի։

Այսինքն, Հայաստանում անխուսափելի են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

Առաջնահերթ խնդիրն այս պահին երկրում իշխանության հաջորդայնության ապահովումն է։

Ընդսմին, անհրաժեշտ է ձևակերպել քայլերի որոշակի հերթականություն, ինչը հնարավորություն կստեղծի գործող իշխանությունը չպարալիզացնելով ձևավորել նոր լեգիտիմ քաղաքական իշխանություն։

Հայրենիքի համար օրհասական այս օրերին բոլոր հիմնական դերակատարների պարտավորությունն է մի կողմ դնել մասնավոր և խմբային շահերը, բոլոր տեսակի ամբիցիաներն ու թշնամանքը և լծվել մեր պետության ու ժողովրդի համար առաջացած գոյաբանական մարտահրավերների հաղթահարման և վերացման գործին։ Այս նպատակներին հասնելու համար անխուսափելի անհրաժեշտություն է քայլերի որոշակի գրագետ հաջորդականությունը, որի մասին առաջարկներս ներկայացնում եմ ստորև։

Հովհաննես Մանուկյան
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

ա/ ՀՀ վարչապետն իր վրա է վերցնում պատերազմի ընթացքի և հետպատերազմական հետևանքների ողջ քաղաքական և բարոյական պատասխանատվությունը և հրաժարական է տալիս՝հետագայում վարչապետի պաշտոնում չառաջադրվելու պայմանով,

բ/ քաղաքական մեծամասնությունը նշանակում է վարչապետ հանրության բացառիկ վստահությունը վայելող անձի, ով ձևավորում է ժամանակավոր /անցումային, հակաճգնաժամային/ կառավարություն՝ երկրի կայունացման և արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպելու ծրագրով։ Նոր վարչապետը կառավարությունը ձևավորում է ոչ քաղաքական սկզբունքով, մասնագիտական և կառավարչական հմտությունների չափորոշիչներից ելնելով,

գ/ Կառավարության կազմում ամենասկզբունքային նշանակությունն են ունենալու արտաքին գործերի նախարարի, պաշտպանության նախարարի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները։ Այս նշանակումները պետք է կատարվեն, հաշվի առնելով թեկնածուների բացառիկ անձնական հատկանիշները, նրանց աֆիլացված չլինելու փաստը քաղաքական կամ տնտեսական որոշակի խմբերի և ազդեցիկ անհատների հետ, ինչպես նաև, և հատկապես՝այդ անձանց մասնագիտական և անձնական կարողությունները բնականոն և սերտ գործընկերային հարաբերություններ հաստատելու օտարերկրյա գործընկերների, մասնավորապես, և հատկապես ՌԴ համապատասխան ծառայությունների ղեկավարների հետ,

դ/ Կառավարությունը որոշում է ՀՀ անունից Արցախի հարցով և Հայաստանի վարչապետի ստորագրած եռակողմ հայտարարության շուրջ ծավալվելիք բանակցություններում Հայաստանի կողմից բանակցող անձին։ Սա ամենասկզբունքային հարցերից մեկն է լինելու անցումային կառավարության օրակարգում։ Ամենայն հավանականությամբ, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այս առաքելությունը ճիշտ է իրականացնել ոչ թե ՀՀ ԱԳ նախարարի, այլ այդ հարցերով ՀՀ հատուկ բանագնացի, Հատուկ հանձնարարություններով դեսպանի միջոցով։ Այս թեկնածուն պետք է լինի հակամարտության նախապատմությանը լավագույնս տիրապետող անձ, ճանաչված և ազդեցիկ դեմք։ Չի կարելի բացառել նաև նախկինում այս ուղղությամբ գործունեություն ծավալած որևէ դիվանագետի, պետական կամ քաղաքական գործչի թեկնածությունը,
ե/ Հայտարարվում է 2021 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին,

զ/ անհապաղ բարեփոխվում է ՀՀ ընտրական օրենսգիրքը, փոխվում է ընտրակարգը, փոփոխվում է ԿԸՀ կազմն ամբողջությամբ։ Նշանակումները կատարվում են քաղաքական ներկայացուցչության սկզբունքի բացառմամբ, կազմը համալրվում է հիմնականում քաղաքացիական ծառայողներով և անկախ արհեստավարժներով, որոնք գտնվելու են ընտրական օրենքով սահմանված իրավական և հանրային խիստ վերահսկողության ներքո,

է/ Անհապաղ փոխվում է ԱԱԽ քարտուղարը, նշանակումը կատարվում է լայնախոհ և ռազմավարական մտածելակերպ ունեցող, դիվանագիտական հմտությունների տիրապետող, ինչպես նաև ՀՀ ռազմավարական դաշնակցի և հիմնական արտաքին-քաղաքական գործընկերների հետ սերտ համագործակցության հիմքեր դնելու կարողություն ունեցող անձանց թվից,

ը/ ՀՀ գլխավոր դատախազը նախաձեռնում է քրեական հետապնդման հարուցման գործընթաց՝նպատակ ունենալով բացահայտել սեպտեմբերի 27–ին սկսված պատերազմի ընթացքում և պատերազմի դադարեցման ու համապատասխան փաստաթաթի ստորագրման ժամանակ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների օրինականությունն ու օրինաչափությունը,

թ/ Իրականացվում է կադրային փոփոխություններ մարզպետների շրջանում, նոր նշանակումները կատարվում են բացառապես կառավարչական կարողությունները հաշվի առնելով, առաջնահերթությունը տալով ճգնաժամային կառավարման հմտություններ ունեցող անձանց,

ժ/ Կառավարության նիստերը դառնում են դռնփակ,
ի/ Նախաձեռնվում է Սահմանադրական փոփոխություների նոր գործընթացի մեկնարկ, փոխվում է սահմանադրական հանձնաժողովի կազմը և վերաշարադրվում են այդ հանձաժողովի խնդիրները։ Որպես հիմնական խնդիր է արձանագրվում ՀՀ սահմանադրական կարգի և կառավարման մոդելի վերանայումը,

լ/ Զուգահեռ այս ողջ գործընթացին իշխանությունն անհապաղ սկսում է պայքարը Հայաստանի հասարակությունում օր-օրի խորացող անհանդուրժողականության մթնոլորտի դեմ, հայ հանրության մեջ ատելության խոսքի և բռնության քարոզի հաղթարշավի կործանարար հետևանքները վերացնելու և հանրային համերաշխության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ»։

ՍԱՏՄ. Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում էՄարտունիում բախվել են «Volkswagen»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «Howo» մակնիշի բեռնատարը․ կան վիրավորներԱմենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԲացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, ՌԴ-ն կշարունակի իր ռազմական գործողությունները. Պեսկով ՆԳՆ պատվիրակները Վիեննայում ներկայացրել են անկանոն միգրացիայի ոլորտում իրականացվող աշխատանքները Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն Դրամի փոխարժեքը` ՀՀ բանկերումԱշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը Հորմուզի նեղուցում հարձակում է տեղի ունեցել գազ տեղափոխող կատարական նավի վրա Վթար՝ Երևանում․ կա վիրավորՀայ-իտալական հնագիտական արշավախումբը Շամիրամում նոր բացահայտումներ է արել Բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Համլետ ջան լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյան Հայտնաբերվել է ուկրաինացի գործարար Երմոլաևի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվող կնոջ մարմինը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Բագրատ արքեպիսկոպոսը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը Պետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ»Շղթայական վթար` Սևանում. կա 4 վիրավորՀայաստանը Ռուսաստանի փոխարեն ծաղիկներ է ուղարկում Նիդեռլանդներ և Ուկրաինա Քաղաքագետ. Փաշինյանը մեծ և ազդեցիկ հայկական սփյուռքին զրկել է քվեարկելու իրավունքից ԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ»Ինչի շուրջ են համաձայնության եկել Հայաստանն ու ԵՄ-ն եվրահանձնակատարների երևանյան այցի ընթացքում «ԱՄՆ-ը տնավարի է նայում Հայաստանի և Ադրբեջանի հազվագյուտ մետաղների արդյունահանմանը» «Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»Ստեղծվել է Հայաստանի Միավորված Կոմունիստական կուսակցությունը. պատմության այս օրը (07 հուլիս)«ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի՝ Ռուսաստանի խորքում իրականացվող հարվածներին Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ»«Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»«Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ»Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ» Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել. «Հրապարակ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջանՀուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օրԻսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. ՊեսկովԲելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. ԼուկաշենկոՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվել
Ամենադիտված