Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանանց և տղամարդկանց մոտ մազաթափության առաջացման պատճառներն ու բուժումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ժամանակավոր ալոպեցիան մազաթափությունն է` առաջացած մազային ֆոլիկուլների վրա արտաքին կամ ներքին ինչ-որ ազդեցությունների պատճառներով: Ժամանակավոր մազաթափությունն առաջանում է սթրեսներից, օրգանիզմում հորմոնալ կամ սեզոնային փոփոխություններից ու այլ ներքին հիվանդությունների հետևանք կարող է հանդիսանալ: Հիմնական պատճառը հայտնաբերելուց հետո դադարում է մազաթափությունը և աճը շատ հանգիստ կարող է վերականգնվել:

Ավելի հաճախ մազաթափության պատճառ են հանդիսանում ֆիզիկական կամ էմոցիոնալ սթրեսները: Այն կարող է առաջանալ ավելորդ քաշից կտրուկ ազատվելուց, վիրաբուժական միջամտությունից ու հոգեկան դեպրեսիվ վիճակից հետո: Մազաթափությունը կարող է սկսվել սթրեսային վիճակներ ապրելուց 2 ամիս հետո, այդ պատճառով, երբեմն մարդիկ դժվարանում են դրանք իրար կապել:

Նոր սկսվող մազաթափություն կարող է լինել հղիների կամ հղիությունն ընդհատողների ու նաև հաբի ձևով հակաբեղմնավորիչներ օգտագործողների մոտ: Ժամանակավոր մազաթափության ժամանակ մազային ֆոլիկուլների ատրոֆիա չի առաջանում, այդ պատճառով բուժումը ժամանակին սկսելու դեպքում` մազերը նորից սկսում են աճել: Իսկ եթե լրացուցիչ խնամենք, ապա դրանք ավելի առողջ ու ամուր կլինեն, քան առաջ:

Երբեմն հանկարծակի մազաթափություն կարող է առաջանալ քիմիական նյութերի ազդեցության և ճառագայթման պատճառով: Նման մազաթափություն կարող է նկատվել 1-3 շաբաթվա ընթացքում:

Չարորակ ուռուցքների ժամանակ անցկացվող քիմիաթերապիայից կարող է թափվել մազերի 90 տոկոսը, ընդհուպ՝ մինչև ամբողջը: Իհարկե, հիմնականում այս դեպքում մազերը վերականգնվում են:

Էսթետիկական բժշկության մեջ լուրջ խնդիր է համարվում ախտաբանական մազաթափությունն ու ալոպեցիան: Մարդու մազերն աճում ու թափվում են նրա ամբողջ կյանքի ընթացքում: Մազի նորմալ աճին համապատասխան` մարդն ամեն օր կարող է կորցնել 50-150 մազ, որն անընդհատ ժամանակի ընթացքում վերականգնվում է:

Սակայն ախտաբանական մազաթափության ժամանակ ինքնավերականգնում տեղի չի ունենում: Մազերը կարող են թափվել ամբողջությամբ կամ մասամբ: Պետք չէ ենթադրել, որ այն հիվանդություն է, որով բացառապես տառապում են տղամարդիկ: Թեև վիճակագրությունը փաստում է, որ ուժեղ սեռի մոտ 30 տարեկանում մազերը կորցնում են յուրաքանչյուր երրորդը, 50 տարեկանում` յուրաքանչյուր երկրորդը, իսկ 80 տարեկանում` 80 տոկոսը, այնուամենայնիվ, կանայք ևս լավ ծանոթ են մազաթափությանը:

Մազաթափության գլխավոր պատճառներից մեկը կարող է լինել սնունդը, որը կարող է հարուստ չլինել այն վիտամինների անհրաժեշտ քանակությամբ, ինչը հարկավոր է մազերի աճին: Մազային ֆոլիկուլները չեն սնուցվում ու ժամանակից շուտ մահանում են: Վիտամինների (C, B5, B6, PP) ու այնպիսի միկրոէլեմենտների, ինչպիսիք են` երկաթը, ցինկը, ֆոսֆորն ու կալցիումը, պակասը շատ բացասաբար են ազդում մազարմատների վրա: Իսկ սնուցող նյութերի պակասն օրգանիզմում կարող է լինել ծխելու, տարբեր դեղամիջոցներ ընդունելու պատճառով: Ինչպես նշվեց, մազաթափությունը կարող է առաջանալ սթրեսից, քանի որ մազերի աճը սերտորեն կապված է հորմոնալ վիճակի հետ, որն էլ իր հերթին՝ կախված է էմոցիոնալ վիճակից: Առատ թեփի առկայությունը ևս կարող է հանգեցնել մազաթափության, քանի որ թեփը խցանում է առաջացնում մաշկի ծակոտիներում:

Ի տարբերություն տղամարդկանց, որոնց մազերը կարող են թափվել ավելի շատ գենետիկական պատճառներով, կանանց մոտ, որպես կանոն, մազաթափությունը կապված է հորմոնալ, սեզոնային փոփոխությունների հետ, և մազերը սկսում են թափվել ամբողջ գլխից, և ոչ թե տղամարդկանց նման՝ միայն ճակատից: Կանացի հորմոնը` էստրոգենը, ավելի երկարացնում է մազի «կյանքի ցիկլը», իսկ տղամարդկանց հորմոնը` անդրոգենը, ընդհակառակը, կարճացնում է այն: Կանանց օրգանիզմում երկու հորմոններն էլ կան, բայց էստրոգեններն անհամեմատ շատ են: Կանանց մենոպաուզայի շրջանում էստրոգենների մակարդակն իջնում է, իսկ այս դեպքում անդրոգեններիազդեցությունը զգալի է դառնում, հետևաբար՝ մազի «կյանքի տևողությունը» կարճանում է, և սկսվում է մազաթափություն: Հղիության ժամանակ էստրոգեն հորմոնը խթանում է մազարմատի բջջային բազմացումը: Սրա շնորհիվ մազի կյանքի տևողությունը երկարում է: Արդյունքում՝ մազերի քանակը հղիության վերջին 3 ամիսների ժամանակ շատանում է: Ծննդաբերությունից հետո օրգանիզմում էստրոգենների քանակը կտրուկ կրճատվում է, ինչը բացասաբար է անդրադառնում մազերի աճի վրա: Մազաթափությունը կարող է առաջանալ բարձր կամ ցածր ջերմաստիճանների տատանումից, այդ պատճառով խորհուրդ է տրվում թե՛ շոգին, թե՛ ցրտին համապատասխան գլխարկներ կրել:

Մազաթափության զարգացմանը նպաստող պայմանների թվին պետք է դասել նաև շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակը, ընդհանուր անզգայացմամբ վիրահատությունները, գլխամաշկի ինֆեկցիոն հիվանդությունները և այլն: Մազը միջինում ապրում է 5-7 տարի, իսկ այդ ժամանակն անցնում է մի քանի էտապներով: Առաջին էտապը դեռ չամրացած վիճակն է` աղվամազը: Հաջորդ էտապում այն աճում է ակտիվ կերպով, հետո այն պատրաստվում է թափվելու, իսկ 2-3 ամսվա ընթացքում այն ընկնում է: Համապատասխանաբար, եթե ձեր մազերը սկսել են թափվել, պատճառը փնտրեք 2-3 ամիս առաջ:

Ինչպե՞ս պայքարել մազաթափության դեմ

Ցանկացած բուժման ժամանակ ամենատարածված սխալն այն է, որ ցանկանում ենք ազատվել ախտանշաններից և ոչ թե` հիվանդության պատճառներից: Եթե գլխի մաշկի հիվանդություն ունեք, որքան էլ սնուցող դիմակներ օգտագործեք, միևնույն է, մազաթափությունը չի դադարի, քանի դեռ դուք չեք բուժել հիվանդությունը: Անգամ ձմռանը կրած ծանր գլխարկը կարող է մազաթափության պատճառ դառնալ:

Մազաթափության պատճառները հայտնաբերելուց հետո կարելի է և պետք է փորձել վերականգնել մազերի աճը: Շատ լավ միջոց է գլխի մաշկի մերսումը: Մերսումը նպաստում է արյան շրջանառության լավացմանը: Արյան միջոցով մազարմատը սնուցվում է տարբեր վիտամիններով հարուստ նյութերով: Գլուխը լվանալու ժամանակ կարելի է նուրբ տրորել մազարմատները: Ամեն երեկո, քնելուց առաջ, մի քանի րոպե սանրեք ձեր մազերը հատուկ մերսող խոզանակով:

Բոլորին հայտնի է, որ գերչակի յուղը մազերը սնուցող նշանակություն ունի: Մատների ծայրերով այն շատ լավ քսել մազարմատներին, ապա գլուխը փաթաթել պոլիէթիլենի շերտով, իսկ արդյունքն ավելի լավ լինելու համար կարելի է պոլիէթիլենի վրա կապել նաև սրբիչ:

Շաբաթվա մեջ մեկ անգամ էլ կարելի է դիմակներ դնել կաթնաթթվային մթերքներով, քանի որ դրանք վիտամին B են պարունակում, որը շատ անհրաժեշտ է մազերին: Ժամանակակից կոսմետոլոգիական արտադրողները առաջարկում են մազաթափությունը կանխող շամպունների ու քսուքների լայն ընտրանի:

Երբեք չի կարելի մազերը սանրել թաց վիճակում: Եվ աշխատեք քիչ օգտվել մազահարդարումից, արհեստական գանգրացումից ու քիմիական տարբեր նյութերից: Եթե ձեզ մոտ զգացվում է մազաթափություն, քիչ կարևոր դեր չունի նաև սնվելը: Պետք է սնվել վիտամիններով հարուստ սնունդով: Նման միջոցները կարելի է ձեռնարկել այն ժամանակ, երբ մազաթափությունը ժամանակավոր բնույթի է, իսկ ախտաբանական մազաթափության ժամանակ անհապաղ պետք է դիմել բժշկի, որպեսզի տարբեր անալիզների միջոցով հայտնաբերեն պատճառները:

Իսկ ավելի ծանր դեպքերում, երբ մազաթափությունն ընդհանրապես տանում է ճաղատության, կարելի է օգտվել այն կլինիկաների ծառայությունից, որտեղ կատարվում է մազերի փոխպատվաստում: Իսկ այն ժամանակներում, երբ այսքան միջոցներ ընդհանրապես գոյություն չունեին, մեր տատիկներն օգտվել են շատ պարզ ու հասարակ միջոցներից.

Չոր մազերի դեպքում անհրաժեշտ է 25 գ մանկական օճառ, 100գ ջուր և մեկ ձվի դեղնուց: Բարակ քերած օճառը լուծել եռման ջրի մեջ: Ստացվածը քամել թանզիֆի միջոցով ու սառեցնել: Հետո եղած ժելատինի նման լուծույթը խառնել գոլ ջրի մեջ ու փրփուրի աստիճանի հասցնելուց հետո ավելացնել ձվի դեղնուցը: Ապա այս խառնուրդով լվանալ գլուխը: Իսկ յուղոտ մազերի համար անում ենք նույնը, ավելացնելով 25 գ սպիրտ: Մազարմատների ամրացման համար օգտակար է հետևյալ բաղադրությամբ քսուքը: Բաժակի մեջ լցնել 5 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, մի քիչ տաքացնել ու ավելացնել կես կիտրոնի հյութ: Ցանկալի է ամսվա մեջ 4-5 անգամ այս խառնուրդը քսել մազերին, իսկ մազերը պետք է լվացված չլինեն: Այս քսուքով գլուխը փաթաթած պետք է քնել, իսկ լվանալ միայն առավոտյան, սովորականի նման:

Աղբյուր՝ doctors.am

«Արսենալ»-ի Դավիդ Ռայան դարձել է պատմության մեջ 1-ին դարպասապահը, որը նույն մրցաշրջանում նվաճել է և՛ Պրեմիեր լիգայի, և՛ ՉL-ի «Ոսկե ձեռնոցը» Իրանը նավ է առգրավել ԱՄԷ-ի ափերի մոտ Վթարների պատճառով 5, 15, 31 համարի ավտոբուսները խցանման մեջ են, կլինեն որոշակի ուշացումներ Ինչպես և որ երկրներից է հնարավոր մայիսի 14-ին քվեարկել «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի օգտին «Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ»Գողթ գյուղում 8-ամյա դստեր հետ վրաերթի ենթարկված 48-ամյա կինը մահացավ«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Որտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ»Հենրիխ Մխիթարյանը շարունակում է տիտղոսներ նվաճել «Ինտերի» կազմումՄասնակցության գինը․ ընտրական պասիվությունը ո՞ւմ է ձեռնտու Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ»Մասնագետ. Հայաստանին անհրաժեշտ է անօդաչու թռչող սարքերի ենթակառուցվածք Ու՞մ եք սպառնում սև նշանով. Բացահայտվել է Փաշինյանի լկտիության պատճառը «Երևանը դառնում է ՆԱՏՕ-ի Կենտրոնական Ասիա առաջխաղացման բանալին» «Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. «Փաստ»«Նաիրիտ»-ի հարյուրավոր աշխատակիցներ նստացույց են սկսել կառավարության շենքի դիմաց. պատմության այս օրը (14 մայիս)Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՆոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ»ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ»Մանչեսթեր Յունայթեդը կողմնորոշվել է հաջորդ մրցաշրջանի մարզչի հարցում Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ»Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ»Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ»Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ»Ի՞նչ կտա Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. «Հրապարակ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ»Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները. «Հրապարակ» ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը Հրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. ՊեսկովԿալասի հայտարարությունները դուրս են նրա մանդատի շրջանակներից. Զախարովա ՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր Ծնվել է Լիլի Մորտոյի դուստրը՝ Ավրորան Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483Ֆլորիդա նահանգում hրդեհի մակերեսը հասել է 48,5 հազար քառ. կմ-ի. Ջորջիա նահանգում կրակը nչնչացրել է ավելի քան 120 բնակելի տունՎրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտԿիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆԱՄՆ հետախnւզությունը ցույց է տալիս, որ Իրանը պահպանում է զգալի hրթիռային կարողություններ. NYTԹրամփը Վենեսուելան «ճանաչել է որպես ԱՄՆ 51-րդ նահանգ» Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների գործունեության վերաբերյալ Ռուսաստանից ամեն օր քննադատություն է հնչում Փաշինյանի հասցեին
Ամենադիտված