Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ դեկտեմբերի 3

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Անհանգիստ ու հագեցած օր է: Վերահսկեք ձեզ ու մի տրվեք պրովոկացիաներին: Անկախ ամեն ինչից հանգստություն պահպանելու ունակությունն այսօր ձեզ շատ պետք կգա: Հավանական են օգտակար ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք կաջակցեն ձեր գաղափարները, կօգնեն կյանքի կոչել մտածածը:

Հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրները, աջակցել մտերիմներին, օգնել բարդ իրավիճակում հայտնվածներին: Այն ամենը, ինչ կանեք ուրիշների համար, ձեզ նույնպես օգուտ կտա: Օրը հարմար է ձեր մասին հիշեցնելու այն մարդկանց, որոնց հետ նախկինում ընկերություն եք արել կամ համագործակցել եք: Կարող եք վերականգնել հին կապերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Զգույշ եղեք գումարի հետ: Օրը հարմար չէ սպոնտան գնումների, չմտածված գործարքների, ռիսկային ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելու համար: Իսկ մնացած հարցերում կգերակշռեն դրական միտումները: Հնարավոր է առաջընթաց աշխատանքի մեջ: Դուք հրաշալի գլուխ կհանեք այն գործերից, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել:

Հավանական են նշանակալի դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դուք հրաշալի լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, մտերիմներին ուրախացնելու, սիրելիին հաճելի զարմանք պատճառելու բազմաթիվ ձևեր կգտնեք: Օրվա երկրորդ կեսը ռոմանտիկ պահերով լի կլինի: Եթե ժամադրության գնաք, այն ամենայն հավանականությամբ լավ կանցնի:https://moevideo.biz/native?id=mv-content-roll-3337&slot=content&api=2.0&ref=hushak.com×

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Այդ հատվածում արժե զգույշ գործել, խուսափել չարդարացված ռիսկից: Լավ է հետևեք նախապես կազմած ծրագրին, քանի որ նոր գաղափարներն ամեն անգամ լավը չեն լինի: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, աստղերի աջակցությունն էլ ավելի նկատելի կդառնա:

Հնարավորություն կունենաք մեռյալ կետից շարժել կարևոր ու բարդ գործերը: Նկատի ունեցեք, որ նոր ճանապարհով առաջին քայլերը պետք է ինքնուրույն անել: Օգնականներ ավելի ուշ կհայտնվեն: Մի կորցրեք ինքնավստահությունը, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Հաջողության հասնելու համար համառություն է պետք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մի շտապեք: Օրվա առաջին կեսը զգուշություն է պահանջում: Լավ է կարևոր որոշումներ չընդունեք, խոստումներ չտաք, եթե թեկուզ մի փոքր կասկած ունեք, որ կարողանալու եք պահել դրանք: Հավանական են նոր ծանոթություններ: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք կարելի է վստահել մարդկանց, որոնց առաջին անգամ եք տեսնում:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, նորանոր հնարավորություններ կբացվեն, այդ թվում՝ այնպիսիք, որոնք չեք ուզենա բաց թողնել: Մտերիմներն ամեն հարցում կաջակցեն ձեզ, իսկ դա կոգեշնչի ու կօգնի ավելի վստահ զգալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց օրն ընդհանուր առմամբ բավական հաջող կլինի: Հաճախ օգտակար կլինի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ լուրջ սխալներ չեք անի, ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ որոշումներ կընդունեք: Երբեմն այնպիսի մտահղացում կծնվի, որի մասին նախկինում երբևէ չէիք մտածի: Ձեր գաղափարները կոգեշնչեն շրջապատողներին:

Կարող եք մեծ հաջողությունների հասնել, եթե ջանքեր գործադրեք: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել բարդ գործերը, որոնց ժամանակին մեծ ուժեր եք նվիրել: Հազիվ թե հաջողությունը ինքը ձեր ձեռք ընկնի, բայց եթե ջանքեր գործադրեք, գոհ կմնաք օրվա արդյունքներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հանգիստ օր է: Անհանգստանալու կարիք չկա, շատ բան ինքն իրեն հաջող կդասավորվի, հաճախ կհասնեք դրված նպատակներին՝ առանց դրանց համար մեծ ջանքեր գործադրելու: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց աջակցությունն ու խորհուրդները հետո ձեզ դեռ շատ պետք կգան:

Կարող եք քննարկել աշխատանքի, բիզնեսի, ուսման հետ կապված հարցերը. նման զրույցները մեծ օգուտ կտան: Չի բացառվում՝ ծանոթներից մեկը հուշի, թե ինչպես կարելի է հասնել դրված նպատակներին կամ պատասխաններ գտնել նախկինում փակուղու առաջ կանգնեցրած հարցերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը համառություն է պահանջում: Սկսած գործերն ավարտելն ավելի բարդ կլինի, քան կանխատեսում էիք: Բայց չարժե հրաժարվել մտահղացումներից, նույնիսկ եթե ճանապարհին խոչընդոտներ են առաջացել: Դուք կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու և նպատակին հասնելու ձևը:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի և ավելի հարմար է շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կկարողանաք լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, որոնք ընդհանրապես նման չեն ձեզ: Մարդիկ, որոնք նախկինում անտեսում էին ձեր խորհուրդները, հիմա պատրաստ կլինեն հետևել դրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Անհանգստանալու պատճառ չկա. պայմանները հաջող կդասավորվեն: Դուք շատ գործերում հաջողությունների կհասնեք, գլուխ կհանեք նրանից, ինչը չի հաջողվել մյուսներին: Հետաքրքիր գաղափարներ կունենաք: Հազիվ թե կարողանաք դրանք միանգամից կյանքի կոչել, բայց ավելի ուշ կվերադառնաք մտածածին:

Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, չի բացառվում՝ հյուր գան հին ընկերները: Մարդիկ, որոնց հետ նախկինում համագործակցել եք, կարող են հետաքրքիր բան առաջարկել: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերություններում սիրային նոտաներ կհայտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք լավ լեզու կգտնեք և՛ հին ծանոթների հետ, և՛ նրանց, որոնց առաջին անգամ կտեսնեք: Շատերին դուր կգա ձեր վարքը, իսկ գաղափարները, որոնցով կկիսվեք, արագ աջակցություն կգտնեն: Հեշտությամբ համախոհներ կգտնեք: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, մարդիկ հաճույքով կգան ձեր հետևից:

Օրը հարմար է գնումների, այդ թվում՝ չծրագրված գնումների համար: Դուք անսխալ իրեր կընտրեք, որոնք երկար ժամանակ կուրախացնեն: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, կվերադարձնեն հին պարտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամենահեշտ օրը չէ. հաջողության հասնելու համար պիտի շատ աշխատեք: Նույնիսկ ամենահասարակ գործերը երբեմն ավելի շատ ժամանակ և ուժեր կխլեն, քան սովորաբար: Բայց դուք մտածածից չեք հրաժարվի և ճիշտ կվարվեք, քանի որ նպատակին հասնելու շանս բոլոր դեպքերում ունեք: Շրջապատողներին շատ դուր կգա գործերին ձեր մոտեցումը: Չի բացառվում՝ այսօր օգնականներ ու համախոհներ ձեռք բերեք, որոնք ավելի ուշ ձեր իսկական ընկերները կդառնան:

Օրվա երկրորդ կեսը հարմար է տնային գործերի համար: Դրանք ո՛չ հոգնեցնող կթվան, ոչ էլ ձանձրալի: Նույնիսկ առօրյա խնդիրները ստեղծագործաբար կլուծեք, իսկ դա կոգեշնչի մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կարևոր կլինի լուրջ տրամադրվելը: Նույնիսկ ամենահասարակ գործերը այսօր ավելի մեծ ուժեր և ուշադրություն կպահանջեն, քան սովորաբար. չարժե մտածել, որ ամեն ինչ ինքն իրեն հաջող է դասավորվելու: Կարևոր կլինի պատրանքներ չկառուցելը: Իրավիճակն իրատեսորեն գնահատելով՝ կհասկանաք, թե ինչ է պետք նախաձեռնել այն դեպի լավը փոխելու համար:

Երեկոն հաճելի իրադարձություններ ու հաջող զուգադիպություններ կբերի: Անսպասելի հյուր կգան հին ընկերները կամ ծանոթները, որոնց համար շատ ուրախ կլինեք: Սիրահարներին հաճելի պահեր են սպասվում: Նշանի որոշ ներկայացուցիչներ նվեր կստանան այն, ինչի մասին վաղուց էին երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր դուք շատ օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Դուք կկարողանաք աջակցել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել, շատերին լավ խորհուրդներ կտաք: Հնարավորություն կունենաք վերականգնել հին աշխատանքային կապերը, հարթել վերջին շրջանում լարված գործնական հարաբերությունները:

Օրվա երկրորդ կեսը լավը կլինի. շատ հարցերում հաջողակ կլինեք: Կարող եք ստանձնել ամենատարբեր գործերը, ձեզ մոտ շատ բան հրաշալի կստացվի: Նույնիսկ եթե հոգսերը սովորականից շատ լինեն, հոգնածություն չեք զգա: Դուք սկսածն ավարտին հասցնելու համար բավականաչափ էներգիա կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. Փրկարար ծառայությունԶելենսկին հաստատել է Բաշկորտոստանի վրա հարվածըԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի մրցաշարըԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Ֆրանսիայում համարձակ կողոպուտ. Lalique թանգարանից գողացել են 5 միլիոն դոլարի գլուխգործոցներ Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. ԹրամփՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ«Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը»․ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձըԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնիՀայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականшզերծման մեքենա. ՀՀ կառավարությունԻրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿՎախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. ՂալիբաֆԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի սպասված մրցաշար Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը Սա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականը Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Մոսկվան ողջունում է ՄՕԿ գործադիր կոմիտեի՝ Ռուսաստանի կարգավիճակը վերականգնելու որոշումը․ հայտարարություններ Կրեմլից Փոխարժեքները՝ հայաստանյան բանկերումՔաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու առյուծի անկման պատճառը Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները՝ նաև նախազգուշացում անելով հարևան երկրներին Այն, ինչ արել է Գագիկ Ծառուկյանը ձեզ համար, շատերը նույնիսկ չեն արել իրենց ամենամտերիմների համար ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել ՆԳՆ փրկարար ծառայությունը զգուշացնում էՌուբեն Վարդանյանի կինն ուղերձ է հղել «Ո՛չ ՆԱՏՕ-ին»․ Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա Հունաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի և Էրդողանի հայտարարությունները Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտՍիրիայի նախագահը ժամանել է Անկարա ԱԱ-2026. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցներն ու խաղացանկը «Չենք ցանկանում առևտրային գործարք կնքել Իսպանիայի հետ», «Հրադադարն ինձ համար ավարտված է» «Ես գոհ չեմ ՆԱՏՕ-ից»․ Թրամփ Խոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Ռուտտեն ՆԱՏՕ-ի ուղերձը փոխանցել է Ռուսաստանին Իրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Սասունյան Փաշինյանը հեծանվային արշավ կկազմակերպի Սևանի շուրջը Հրդեh՝ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում Ընկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը Երևանում բախվել են «Mercedes», «Chevrolet», «Kia» և «Toyota», 3 վիրավnր կա․ Shamshyan Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Տպագրման մեքենա««Աշխարհաքաղաքական զարթոնք». ինչի՞ կհանգեցնի Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ» «Փաշինյանը ակնարկել է Հայաստանում անխուսափելի փոփոխությունների մասին» Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավորությամբ բացվել է «Ոսկե Ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը. պատմության այս օրը (08 հուլիս) Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու
Ամենադիտված