Ալլա Պուգաչովայի կերպարով կինը համերգի ժամանակ «հարձակվել» է Կիրկորովի վրա. Տեսանյութեր
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՖիլիպ Կիրկորովը համերգի ժամանակ հայտնվել է գրեթե նույն իրավիճակում, ինչ օրերս Նիկոլայ Բասկովը՝ Վիլնյուսում, որտեղ երկրպագուհին գրկել էր Բասկովի ոտքերը՝ գետին տապալելով կատարողին:
Հիմա էլ Տոլյատիում Կիրկորովի համերգի ժամանակ մի կին նետվել է նրա ուղղությամբ, սակայն չի կարողացել պահել հավասարակշռությունը:
Ըստ Life.ru-ի՝ 49-ամյա կինը անսպասելիորեն որոշել է մասնակցել Կիրկորովի համերգային համարներից մեկին: Երբ Կիրկորովը շքեղ հանդերձանքով դահլիճում քայլելով դեպի բեմ է շարժվել, «Ալլա Պուգաչովայի կերպարով» կինը բարձրացել է տեղից եւ հետեւել երգչին:
Սակայն այս անսպասելի քայլը խափանվել է. «Ալլա Բորիսովնան» կանգնել է Կիրկորովի երկար հագուստի փեշին: Զարմացած երգիչը շրջվել է, քաշել հագուստը, իսկ հաջորդ վայրկյանին արդեն կինը գետնին է հայտնվել: