Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամեն օրը բարձ­րաց­նում է եր­կի­րը քա­ո­սի վե­րա­ծե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը. Նի­կոլ Փա­շի­նյա­նը ցուգց­վան­գի մեջ է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Միգուցե մեկ կամ մեկուկես տարի առաջ կարողանայինք ասել, որ Հայաստանում կառավարման ճգնաժամ կա, բայց այս պարագայում մենք գործ ունենք ուղղակի կառավարման չգոյության հետ: Իսկ կառավարման ճգնաժամ կարելի է համարել այն իրավիճակը, երբ, օրինակ՝ խորհրդարանը չի կարողանում Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններն իրականացնել, չի կարողանում կայացնել որոշումներ՝ ինչ-ինչ քաղաքական կամ քաղաքագիտական պատճառներից ելնելով: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը: «ՀՀ-ում չկա քաղաքական կառավարում, ինչի մասին նաև ավելի վաղ եմ փաստել: Իսկ թե ինչու երկիրը վերջնականապես քաոսի չի վերածվում, որովհետև մինիմալ լիազորություններով բյուրոկրատական միջին օղակը փորձում է կայացնել ընթացիկ կառավարչական որոշումներ՝ այսպիսով զերծ պահելով վերջնական քաոսից: Այնուամենայնիվ, այսօր չկա պառլամենտ, կառավարություն գոյություն չունի:

Այսօր շատ ավելի մոտ ենք քաոսին, այսպես շարունակվելու դեպքում ավելի ենք մոտենալու: Երկիրն ամբողջապես քաոսի վերածելու հավանականությունը մեծանալու է, որովհետև չկա քաղաքական կառավարում, չկան մարմիններ, որոնք պատասխանատու են իրենց լիազորությունների ու գործողությունների համար: Այս պարագայում վաղ թե ուշ ամբողջական քաոսի ենք հանգելու: Ընդհանուր առմամբ, ամեն օրը բարձրացնում է երկիրը քաոսի վերածելու հավանականությունը: Դեռ մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը մոտավորապես նման մի միտք հայտնեց՝ «եթե լսենք մեր ընդդիմադիրներին, ինձ թվում է, որ վարագույրը քաշեմ՝ տանկեր, քաոսային իրավիճակներ կտեսնեմ հրապարակում»:

Նա այդպես էր ներկայացնում իրեն քննադատողների, ընդդիմության խոսքը, որոնք ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին իրենց պատկերացումներն էին հայտնում: Իբրև թե փորձում էր ժողովրդին համոզել, որ ընդդիմությունն ամբողջությամբ խաբում է: Վստահեցնում եմ՝ եթե Փաշինյանը վարագույրը հիմա էլ հետ քաշի՝ հրապարակում էլի տանկեր չի տեսնի: Այսինքն, իր համար որևէ բան չի փոխվել, ամեն ինչ նորմալ է, մեքենաները երթևեկում են, մարդիկ՝ քայլում: Չեմ զարմանա անգամ, որ ասի, թե ընդդիմությունը խուճապ է տարածում»,-նկատեց մեր զրուցակիցը: Նրա խոսքով, առհասարակ, երբ կապիտուլ յացիոն ակտեր են ստորագրվում, հետո քաղաքական հանգամանքները ստիպում են, որ դրանք ստորագրած անձերը հեռանան իշխանությունից: «Եվ հեռանում են, ինչպես եղավ, օրինակ՝ գերմանացիների, ճապոնացիների մոտ:

Բայց հիմա Ն. Փաշինյանը փորձում է արդարանալ, ասել՝ հանգամանքներն էին այդպիսին, որ ստորագրեցի: Նման փորձը խեղկատակության, անմեղսունակության համատեքստում է: Ոչ ոք իրեն չի ասում, որ ոչ անելանելի իավիճակից ելնելով են երկրի լիդերները կապիտուլ յացիա ստորագրում: Բայց հենց այդ անելանելի վիճակից ելնելու պատճառով է, որ հետագայում քաղաքական հանգամանքները ստիպում են հրաժարական տալ, և հրաժարական են տալիս, շատերի հետ էլ ավելի վատ բաներ են տեղի ունենում: Սա պատմական օրինաչափություն է, և ինչքան էլ Փաշինյանը փորձի այդ պատմական օրինաչափությունից դուրս դնել իրեն, իր մոտ դա չի ստացվելու: Եվ անկախ նրանից՝ ընդդիմությունը պահանջում, թե չի պահանջում իր հրաժարականը, Ն. Փաշինյանը հրաժարական է տալու: Սա պատմական կանոն է, և նա չի կարողանալու այդ պատմական կանոնը խախտել: Իսկ հիմա պարզապես փորձում է ձգել ժամանակը, ուզում է մեկ օր երկար նստած մնալ աթոռին:

Շախմատային լեզվով ասած՝ ցուգցվանգի մեջ է: Ցուգցվանգը մի իրավիճակ է, երբ քո ցանկացած հաջորդ քայլը վատթարացնում է քո դիրքը: Երբ Փաշինյանը մնում է իշխանության, յուրաքանչյուր հաջորդ օրն ավելի է վատթարացնում իր վիճակը: Իր ամեն խոսքից, գրառումից, ամեն մի post-ից հետո իր վիճակն ավելի է վատթարանում: Այս մարդն ուղղակի չի կարողանում պատկերացնել, թե ինչպիսի իրողության մեջ է հայտնվել, ու շարունակում է իներցիայով կառչած մնալ այդ աթոռին»,ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այն, ինչի մասին խոսում է Ն. Փաշինյանը, արդեն ժամանակավրեպ է: «Այդ խոսքի մեջ չկա միտք, անկեղծություն: Իր խոսքն ընդհանրապես երկուսուկես տարի ամբողջությամբ խարսխված է եղել ստի, կեղծիքի, մանիպուլ յացիաների վրա: 2020 նոյեմբերի 9-ին գրել էր՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են», բայց Շուշին արդեն տրված էր:

Ինչքան էլ զարմանալի թվա, նա չէր կեղծում, երբ ասում էր՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են, որովհետև եթե իրեն ասեին՝ Շուշին տրված է եղել, դու ի՞նչ գրառում ես արել, իր ոճով հանգիստ կասի՝ այո՛, Շուշիի համար մարտերը շարունակվում էին, բայց ես ասե՞լ եմ, թե որտեղ են շարունակվում: Նույն տրամաբանությամբ կասի՝ Շուշիի համար մարտերը Մարտակերտում էին շարունակվում, որովհետև եթե Մարտակերտում կարողանայինք բեկում մտցնել, հետագայում դա անդրադառնալու էր նաև Շուշիի վրա: Ինչ եմ ուզում ասել. ինքը ոչ թե խաբում է, այլ «մուտիտ» է անում, խառնում է իրականությունը: 90-ականներին մի իրանցի էր եկել Հայաստան ու փորձել էր շաքարավազ գնել: Հայը իրեն խաբել էր՝ շաքարավազի փոխարեն մի քանի ֆուռ ավազ էր ծախել նրան:

«02» հաղորդաշարով խոսեցնում էին հային՝ հարցնում՝ ինչո՞ւ ես այս մարդուն ավազ վաճառել, ասում էր՝ ես իրեն չեմ խաբել, ինքն ինձնից «песок» է ուզել, ես էլ իրեն ավազ եմ վաճառել, թող շաքարավազ ուզեր՝ շաքարավազ վաճառեի:Ն. Փաշինյանը շարունակում է «գաղութի առնետների» մտածելակերպով ավիրել ՀՀ-ն ու Արցախի Հանրապետությունը, ինչը իրեն, մեծ հաշվով, հաջողվել է: Կեղծիք, սուտ, խառնակչություն, մարդկանց խղճի վրա խաղալ. Փաշինյանի գործողությունների տրամաբանությունը սա է: Պարզապես նման մարդու խոսքին լուրջ վերաբերվել պետք չէ: Ես վերջերս մի հոգեբանի հետ էի խոսում: Հարցրի՝ Փաշինյանի գործողությունների մեջ անմեղսունակության հատկանիշներ տեսնո՞ւմ եք: Նա դրական պատասխան տվեց: Սա հոգեբանի կարծիք է, և խնդիրն ամենևին վիրավորելը չէ:

Սա այն մարդկանց բնորոշումն է, ովքեր չեն կարողանում գիտակցել իրենց գործողություններից հետո բխող և իրենց բաժին ընկնող պատասխանատվությունը: Ի՞նչ է տեղի ունեցել նոյեմբերի 10-ին: Այդ օրը մի իրավիճակում էինք, երբ հայկական վերահսկողության տակ էին տարածքներ, որոնք պահանջում էր Ադրբեջանը, և ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ էին հարյուրավոր հայ գերիներ: Այս փաստաթուղթը ստորագրելու պահին Ադրբեջանը մեզանից ստանալիք ուներ, մենք՝ Ադրբեջանից: Ադրբեջանը իր ստանալիքի համար հստակ գրաֆիկ է սահմանում, որն ամրագրվում է այդ փաստաթղթի մեջ, հայկական կողմը մեզ համար մեր թանկի՝ մեր տղերքին վերադարձնելու համար որևէ գրաֆիկ չի սահմանում»,ասաց Ա. Համբարձումյանը՝ ընդգծելով, որ երբեմն կան իրավիճակներ, երբ դրանք գնահատելու համար դժվար է գտնել բառեր, որոնք նորմատիվային, քաղաքագիտական լեքսիկոնից դուրս չեն գա: «Բառ չունեմ ասելու, սա ի՞նչ հանցագործություն է:

Մարդը չգիտի՝ ինչպես արձանագրի, ինչ որակում տա: Ու հիմա անհնար է սպասել, թե Հայաստանի այս կառավարությունն էֆեկտիվորեն կկարողանա լուծել գերիների հարցը: Այս պարագայում հարցը պետք է կարգավորվի ՌԴ-ի կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անմիջական մասնակցությամբ: Էլ ո՞ւմ հետ հույս կապել այս պարագայում: Այս չակերտավոր «իշխանությունից» որևէ բան հնարավոր չէ սպասել: Միայն մեկ բան կարելի է սպասել՝ օր առաջ հրաժարական: Փաշինյանի գրառումներից միայն իր հրաժարականի մասին գրառումը կարելի է կարդալ: Այլ post ու այլ սպասելիք չպետք է լինի: Վստահ եմ, որ post-ն իրեն սպասել չի տա»,-հավելեց փորձագետը: Իսկ թե որն է վերջնական քաոսից խուսափելու ճանապարհը՝ նա ընդգծեց. «Մենք մի այնպիսի աղետալի իրավիճակում ենք, որ ես չեմ պատկերացնում, թե ինչպիսի աստվածային կարողություններով մարդ պետք է լինի, որ կարողանա այդ պատասխանատվությունն ու բեռն իր վրա վերցնել:

Չեմ պատկերացնում, բայց հուսով եմ, որ այս հողի վրա վերջապես քաղաքական առումով կծնվի մեկը, որը կկարողանա այդ բեռն ու պատասխանատվությունը վերցնել: Մեզ «смиритель» է պետք, շատ կարճ ժամանակ անց պետք է նաև խորհրդարան, որը կազմված կլինի բացառիկ քաղաքական միտք ունեցող ու բացառիկ արդար մարդկանցից: Այնպիսի խորհրդարան, որը կկարողանա ուղղակի վերահսկողություն սահմանել այն մարդու նկատմամբ, որը պետք է իրականացնի գործադիրի կառավարումը: Եթե այս երկու հանգամանքները չեղան, մենք տանուլ ենք տալու նաև Հայաստանն այնպես, ինչպես Արցախը: Եթե չկարողացանք ինքնակազմակերպվել այս ամենի շուրջ՝ մեր բանը բուրդ է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հաստատվել են այս տարվա 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգը և ժամանակացույցը Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել Թուրքիան և Կոսովոն ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել Իրանը քննարկում է ԱՄՆ-ի՝ խաղաղության առաջարկը․ Իրանի ԱԳՆԶինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ 2 տղամարդու կողմից ենթարկվել է սեռական բռնության Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին Լատվիան ողջունում է Եվրամիության ուղղությամբ շարժվելու Հայաստանի որոշումը Հայաստանը վերջնականապես փչացնում է հարաբերությունները Բելառուսի հետ Կոչ ենք անում Եվրահանձնաժողովին պատժել Ադրբեջանին իր հանցանքների համար և դիմել կոնկրետ քայլերի Տարադրամի փոխարժեքները մայիսի 6-ին Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Թուրքիայի նախկին ԱԳ նախարարի եղբոր դեմ մաhափորձ է եղել Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ճապոնական գերբ ՃՏՊ՝ Արարատի մարզումԱրտակարգ դեպք՝ Արագածոտնում․ 20-ամյա երիտտասարդ է վիրավորվել«Փաշինյանը Ռուսաստանի թշնամիներին հավաքելով Երևանում չլսեց Պուտինի նախազգուշացումները» «Փաշինյանը ռուսներին ավելորդ է հայտարարել. Ռուսական սահմանապահ զորքերը սպառնալիքի տակ են» Ապարանում և Նահապետավանում ձյուն է եկել24 ժամից ավելի ջուր չի լինիՌուբեն Հակոբյանը տնային կալանքից ազատվեցՂարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ոսկեպարում սպանել են 18 ոստիկանի․ պատմության այս օրը (06 մայիս)Երիտասարդության ձայնը փոփոխության պահանջ է․ Սամվել Կարապետյանի ուղերձը Ադրբեջանի տարածքով Հայաստան կրկին պարարտանյութ ու հացահատիկ է ուղարկվում Չավին կարող է անգլիական թոփ ակումբ գլխավորել «Քանի դեռ նրանք գերության մեջ են, դուք էլ եք գերության մեջ». Ռոբերտ Ամստերդամի կոշտ ուղերձը Երևանից Ինչ եղանակ է սպասվում Որ հասցեներում այսօր լույս չի լինի Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ» ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ» Ներկայում գործը գտնվում է դատարանում և պետք է քննվի գրավոր ընթացակարգով, սակայն արդյունավետ կլինի այն քննել բանավոր ընթացակարգով, որպեսզի այս բոլոր հարցերը, որոնք ունեն նաև հանրայինQR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ» ՀՀ-ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումըԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում. Նիկոլ ՓաշինյանՉինաստանում հրավառության գործարանում պայթյnւն է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներՕսկարը պատերազմ է հայտարարում արհեստական ​​բանականությանը. Ակադեմիան արգելում է «արհեստական» դերասաններին և սցենարիստներին մրցել գլխավոր մրցանակների համարՍերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հաղթեց «Չուկարիչկիին»․ Թիկնիզյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակՄակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է. ՀՀ-ԵՄ հարաբերությունը ևս մեկ քայլով բարձրացնում ենք. ՓաշինյանՔիմ Քարդաշյանը կրկին ցնցել է Met Gala-ն. սկանդալային «կաշվե» կերպար՝ էրոտիկ նախապատմությամբ Հայաստանը և Եվրամիությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Եվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան Առնվազն հինգ մարդ է զnhվել Հորմուզի նեղուցում երկու բեռնատար նավի վրա ԱՄՆ-ի hարձակման հետևանքով. TasnimԱՄՆ-ը պետք է զգուշանա չարակամների կողմից նորից ճահճի մեջ քաշվելուց. Արաղչի Անհրաժեշտ է, որ հրադադարը պահպանվի և հարգվի․ Պակիստանի վարչապետ ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչները Թբիլիսիում միջսահմանային վարժանքի են մասնակցել
Ամենադիտված