Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամաչում եմ այդ մասին խոսել, գետինն եմ մտնում դրա համար». Նելլի Խերանյան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վաստակավոր արտիստներ Տիգրան Ներսիսյանի և Նելլի Խերանյանի դուստրը` Անի Ներսիսյանը, բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին` նշելով, որ դիմում է գրել և հեռացել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից, որտեղ դասախոսում էր: Ըստ Անի Ներսիսյանի` պատճառը ցածր աշխատավարձն էր: «Այդ խղճուկ, ծիծաղելի,ողորմելի աշխատավարձով ինչպես շարունակի աշխատել ուսուցիչը, դասախոսը, որն ընտանիք ունի, երեխաներ ունի, երազանքներ ունի, արժանապատիվ ապրել է ուզում, և վերջապես մարդ է»,-գրել էր Անի Ներսիսյանը:

Asekose.am-ն այս առիթով զրուցել է Նելլի Խերանյանի հետ:


-Տիկին Խերանյան, որքանո՞վ տեղյակ եմ, Դուք և Տիգրան Ներսիսյանը հորդորում էիք ձեր դստերը չհեռանալ ինստիտուտից: Ինչո՞վ էր պայմանավորված այդ հանգամանքը, գուցե լավատեսությա՞մբ:

-Արդեն գրեթե 3 տարի ես իմ հերթին, Տիգրանն իր հերթին համարյա ամեն առավոտ խոսում էինք այդ թեմայով: Անին աշխատանքի գնալիս միշտ դժգոհում էր`ասելով, որ վիրավորական է: Նա նշում էր, որ ո՞ւմ է այդ քայլով խաբում և ինչո՞ւ է այդ ամենն անում: Մենք փորձել ենք հանդարտեցնել Անիին: Եթե մարդ հույս էլ չունենա, ամեն բան պետք է ավարտված համարենք, գուցե այդ սկզբունքից ելնելով է, որ Անիին մշտապես հորդորել ենք շարունակել աշխատանքը, գուցե ինչ-որ բան փոխվեր, գուցե առաջընթաց լիներ: Բայց օրերս կայացրած այդ որոշումը գտնում եմ, որ ճիշտ էր, ինչքան էլ որ 3 տարի հակառակն եմ փորձել համոզել նրան: Իմ սրտի խորքում գիտեի, որ այդպես անհնար է, վիրավորական է, արհամարհանք է երիտասարդի հանդեպ, առհասարակ, մանկավարժի հանդեպ:

Վերջապես, եթե սերնդափոխություն չպետք է լինի, ստացվում է, որ երիտասարդներ չպե՞տք է գան, չպե՞տք է փոխարինեն ավագներին, ովքեր վաստակ ունեն, չէ՞ որ նրանց կողքին պետք է աշխատեն, նրանցից պետք է սովորեն, գուցե, ինչ-որ բաներ էլ սովորեցնեն, որովհետև ավելի թարմ ուղեղ և արյուն է գալիս: Սակայն այս հարցերը մենք չէ, որ պետք է քննարկենք, այս հարցերը պետք է քննարկվեն ավելի վերին ատյաններում, սա պետք է քննարկվի հենց ինստիտուտի ներսում, պետք է այս ամենն ինստիտուտի ղեկավարությանը մտահոգի: Այնքան պետք է մտահոգի, որ ամենօրյա պայքարի և առաջընթացի խթան լինի: Ես գիտեմ նաև, որ սա միակ բուհն է, որտեղ դասախոսն այդքան քիչ է վարձատրվում, գուցե, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եթե սխալվում եմ, թող ինձ ներեն: Դերասանական արվեստի, մշակութային սերնդափոխության նկատմամբ այսքա՞ն վատ վերաբերմունք:
-Ի՞նչ եք կարծում ցածր աշխատավարձը կարո՞ղ է վնասել նաև դասախոսների, մանկավարժների աշխատանքի արդյունավետությանը:
-Չի կարող դասախոսը լիարժեք նվիրված աշխատել, եթե այդպես է վարձատրվում: Եթե որևէ մեկը կարծում է, որ միայն էնտուզիազմի վրա կարելի է դա անել, ինչ կարող եմ ես ասել, խոնարհվում եմ իր առաջ, սակայն իմ խորին համոզմամբ` դա այդպես չէ: Միայն էնտուզիազմի վրա դա հնարավոր չէ, մանավանդ`աղջկաս տարիքում, երբ մարդու արյունը եռում է, երբ մտքեր, տեսլական և երազանքներ ունի, չի կարելի այդպես: Եվ այս ամենի մասին բոլորն էլ գիտեն, բոլորն էլ վրդովված են, բոլորն էլ մտորումների մեջ են` հեռանալ, թե՞ մնալ: Մեր աղջկա դեպքում, գուցե, աղմուկը մի փոքր շատ էր, գուցե մեկ ուրիշի դեպքում այսքան չխոսվեր:

-Տիկին Խերանյան, իհարկե, հստակ թվեր չեք կարող նշել, բայց, այնուամենայնիվ, ի՞նչ տեսակ աշխատավարձի մասին է խոսքը:

-Ներեցեք, ես ամաչում եմ այդ մասին խոսել: Ես գետինն եմ մտնում դրա համար, թող ասեն նրանք, ովքեր աշխատում են այդտեղ: Ես ինձ թույլ չեմ տա այդ ողորմելի գումարի մասին բարձրաձայնել, բայց այն, ինչ ստանում էր իմ աղջիկը, ամաչելու բան է դրա մասին խոսելը:
-Եթե պատկերն այդպիսին է, այդ դեպքում, ինչո՞ւ էիք հորդորում նրան չհեռանալ:
-Նախ Անին այդ ամենը շատ մեծ նվիրումով էր անում, ես դա տեսնում էի: Ես ծնող եմ և իմ երեխայի համար լավագույն ապագան եմ ուզում, դա իմ ամենամեծ երազանքն է: Գուցե սխալվել եմ, բայց այսքան տարիներ պնդել ենք, որ նա մնա: Եթե հույս չունենանք, որ որևէ բան պետք է փոխվի, ես կանջատեմ լույսերը և կհեռանամ այստեղից:

-Տիկին Խերանյանը, Տիգրան Ներսիսյանը Ձեր դստեր բաց նամակի վերաբերյալ արդեն նշել է, որ մեր իրականության մեջ այդքան արագ չեն արձագանքում նման խնդիրներին, որովհետև սա հերթական ահազանգն է այս մեծ խնդրի վերաբերյալ:

-Ես էլ եմ այդ կարծիքին, ուղղակի ինչ-որ մեկն այս պարագայում չի լռել և բարձրաձայնել է այդ մասին, ընդամենը… Ես կասկածում եմ, որ փոփոխություններ կլինեն, թույլ տվեք այս պահին օգտագործել «կասկածում եմ» բառը: Եվ հարցն այստեղ Անիի բաց նամակը չէ, այլ` վերաբերմունքն ընդհանրապես պետական համակարգում աշխատող մարդու նկատմամբ: Բազմաթիվ այդպիսի ընտանիքներ կան, որտեղ ընտանիքի բոլոր անդամներն աշխատում են պետական հիմնարկներում, հիմա եթե այդ ընտանիքները սկսեն լավ ապրել և կհասկանամ, որ ինչ-որ տեղաշարժ կա երկրում: Եթե ամեն ինչ պետք է մնա այնպես, ինչպես որ կա, ուրեմն ոչ մի տեղաշարժ չկա, ընդհակառակը` մարդ ով տեղում դոփում է, ըստ իս` նաև հետ է քայլում:

-Այստեղից հետևություն, որ Ձեր դստեր բաց նամակը դեռ որևէ արձագանք չի ստացե՞լ:

-Որքան ես եմ տեղյակ, վարչապետի օգնականն արդեն գրել է Անիին, սակայն այլ մանրամասների չեմ տիրապետում: Աստված տա, որ բարեփոխումներ լինեն, որովհետև մարդիկ այդ ինստիտուտում և այլ բուհերում տարիներով իրենց կյանք են մաշում, իրենց գիտելիքներն են փոխանցում, չի կարելի այդպես: Առհասարակ, խոսքը միայն այս ոլորտի մասին չէ, չի կարելի այսպես շարունակել, համբերության բաժակ է լցվում, ցավոք սրտի, երիտասարների մոտ շատ ավելի արագ է դա տեղի ունենում (չնայած` նաև բարեբախտաբար, որովհետև ավելի ազատատենչ են ): Աստված չանի, որ մի օր էլ աղջիկս ասի, որ հեռանում է երկրից: Ես վախենում եմ այդ օրվանից


Հավելենք, որ Asekose.am-ի հետ զրույցում Անի Ներսիսյանը հաստատել է, որ Կարեն Կարապետյանի օգնականները կապ են հաստատել իր հետ, սակայն դեռևս չցանկացավ այդ մասին մանրամասներ հաղորդել:

Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՄետաքսաԻրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի Իսպանիայի կանանց հավաքականը՝ Մ20 ԱԱ չեմպիոն Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմшգերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար Ռուսաստանի զինվшծ ուժերը գիշերը հարվшծներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը կոպտորեն ստում է ՀԱՊԿ-ի մասին»«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին «Էներգետիկ հսկան համեստ բնակարանի գնով. Փաշինյանը ձեռնամուխ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բռնագրավմանը»Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Վաղարշապատում բացվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 28) Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը մնացել է առանց ակումբի Նեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Վթար է․ ջուր չի լինելու Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Բերդավանի հարակից մարտական դիրքերը հանձնելու մասին տեղեկությունը հերքվում է Մինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Թրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր
Ամենադիտված