Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս ռեգիոնում մենք կա՛մ թուրքերի հետ պետք է լինենք, կա՛մ ռուսների». Հրանտ Բագրատյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսել է արցախյան պատերազմում Հայաստանի իշխանության թույլ տված արտաքին քաղաքական սխալների մասին։

 Սա պարտություն չէ, սա ջախջախում է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով արցախյան պատերազմի ընթացքն ու ավարտը, ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նրա տեղեկություններով`հայկական բանակի տեխնիկայի 85 տոկոսը ջարդված է։

Խոսելով ՀՀ իշխանությունների ստրատեգիական սխալների մասին` Բագրատյանը շեշտեց Արցախի անկախությունը չճանաչելու փաստը` հիշեցնելով, որ որպես ԱԺ պատգամավոր ինքը տարիներ առաջ այդ հարցը բարձրացրել էր, բայց մերժվել։

Հաջորդ սխալն, ըստ նրա, արտաքին քաղաքականությունն էր։

«20 տարի առաջ` Արցախյան ազատամարտի տարիներին, ԱՄՆ–ն ու Ռուսաստանն իրար մոտ էին։ Բայց վերջին տարիներին, հատկապես 2014թ–ից հետո, դժբախտաբար, պրոբլեմներ առաջացան։ Հիմա ԱՄՆ–ն և Ռուսաստանը տարբեր բևեռներում են։ Երբ մենք այս վիճակին են անդրադառնում, չենք կարող ասել` կոմպլեմենտար քաղաքականություն ենք վարում։ Չկա տենց բան։ Մենք պետք է մնանք պրոռուսական ծիրում, ինչքան էլ սիրենք կամ չսիրենք։ Քանի որ աշխարհում դեգլոբալիզացիա է ընթանում, այս ռեգիոնում մենք կա՛մ թուրքերի հետ պետք է լինենք, կա՛մ ռուսների»,– ասաց Բագրատյանը։

Նախկին վարչապետը ստրատեգիական սխալ որակեց նաև «Իրանին նեղացնելը»։ «Այնպես, ինչպես մենք ենք Իրանին նեղացրել, ոչ ոք չի նեղացրել։ Այն աստիճան, որ Իրանը չէր ուզում թույլ տալ, որ պատերազմի ընթացքում իր տարածքով բեռներ տեղափոխեինք»,– ասաց Բագրատյանը` նեղացած երկրների շարքում հիշատակելով նաև Վրաստանը։

Իսկ Չինաստանին, նրա բնորոշմամբ, Հայաստանը` Տիգրան Ավինյանի մակարդակով ուղղակի ապտակել է` միանալով Չինաստանի դեմ ույղուրների պրոթուրքական դաշինքին։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

 

Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի Կովկասում ՀՀ-ի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի․ Թուրքիայի ԱԺ խոսնակ Նորայր Եղյանը՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի ժյուրիում. «Այդպիսի հարթակներում են ծնվում ապագա միջազգային ֆիլմերը» (լուսանկար) Հատուկ բանակային զորամիավորումը նոր հրամանատար ունի. ԳՇ պետը ներկայացրել է Գարեգին Պողոսյանին Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները ՍԱՏՄ. Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում էՄարտունիում բախվել են «Volkswagen»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «Howo» մակնիշի բեռնատարը․ կան վիրավորներԱմենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԲացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, ՌԴ-ն կշարունակի իր ռազմական գործողությունները. Պեսկով ՆԳՆ պատվիրակները Վիեննայում ներկայացրել են անկանոն միգրացիայի ոլորտում իրականացվող աշխատանքները Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն Դրամի փոխարժեքը` ՀՀ բանկերումԱշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը Հորմուզի նեղուցում հարձակում է տեղի ունեցել գազ տեղափոխող կատարական նավի վրա Վթար՝ Երևանում․ կա վիրավորՀայ-իտալական հնագիտական արշավախումբը Շամիրամում նոր բացահայտումներ է արել Բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Համլետ ջան լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյան Հայտնաբերվել է ուկրաինացի գործարար Երմոլաևի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվող կնոջ մարմինը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Բագրատ արքեպիսկոպոսը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը Պետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ»Շղթայական վթար` Սևանում. կա 4 վիրավորՀայաստանը Ռուսաստանի փոխարեն ծաղիկներ է ուղարկում Նիդեռլանդներ և Ուկրաինա Քաղաքագետ. Փաշինյանը մեծ և ազդեցիկ հայկական սփյուռքին զրկել է քվեարկելու իրավունքից ԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ»Ինչի շուրջ են համաձայնության եկել Հայաստանն ու ԵՄ-ն եվրահանձնակատարների երևանյան այցի ընթացքում «ԱՄՆ-ը տնավարի է նայում Հայաստանի և Ադրբեջանի հազվագյուտ մետաղների արդյունահանմանը» «Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»Ստեղծվել է Հայաստանի Միավորված Կոմունիստական կուսակցությունը. պատմության այս օրը (07 հուլիս)«ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի՝ Ռուսաստանի խորքում իրականացվող հարվածներին Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ»«Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»«Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ»Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ» Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել. «Հրապարակ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»
Ամենադիտված