Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի անդառնալիության կետը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին շրջանում շատ է խոսվում ՀՀ ներքաղաքական լարված իրավիճակի մասին։ Դիտարկենք մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը, կառչած է մնում սեփական աթոռից և համառորեն հրաժարական չի ներկայացնում, այդ դեպքում, ի՞նչ իրավիճակ կստեղծվի և ի՞նչ «ռասկլադ» կլինի։ Փաստացի կլինի այնպես, որ ՀՀ-ում ամեն ինչ կմնա այնպես, ինչպես եղել է վերջին երկուսուկես տարում՝ դրան գումարած արցախյան երկրորդ գոյամարտում մեր կրած ծանր պարտության հետևանքները: Իսկ ի՞նչ էր առկա երկրում՝ նախքան պատերազմը: Երկրի տնտեսությունը զարգանում էր նախկին գերակայությամբ՝ հանքարդյունաբերություն և գյուղատնտեսության վերամշակում, թեև խոստում էր տրվել, որ այդ գերակայությունը պետք է փոխվի: Դրան զուգահեռ նախորդ տարիների հետ համեմատած, հսկայական չափով կրճատվել էին ներդրումները, չնայած խոստում էր տրվել, որ դրանք աննախադեպ աճ կունենան:

Խոստում էր տրվել, որ մարդիկ կդադարեն երկիր լքելը, և կունենանք ժողովրդագրական ցուցանիշների բարելավում՝ ներհոսքի և ծնունդների աճի շնորհիվ: Իրականում նման երևույթ գրանցվեց շատ կարճ ժամանակահատվածով՝ պայմանավորված հեղափոխական էյֆորիայով, իսկ հետո, երբ էյֆորիան մնաց անցյալում, ամեն ինչ ընկավ իր տեղը՝ շարունակվեց մարդկային ռեսուրսների արտահոսքը: Տնտեսական առումով Հայաստանը չդարձավ այն դրախտը, որ ներկայացնում էր իշխանությունը 2018 թվականի մայիսից: Ըստ էության՝ իշխանությունը խոստացել էր ստեղծել անկախ դատական համակարգ, սակայն դրա փոխարեն դատական համակարգը դարձավ ավելի կախյալ. համակարգում մնացին առանձին դատավորներ, որոնք գլուխները կախ չէին կատարում անձամբ վարչապետի հրահանգները: Դա հասավ այն աստիճանի, որ ԲԴԽ նախագահը վերջերս հայտարարություն տարածեց, որ դատավորները պարտավոր են հետևել զուտ օրենքներին և վճիռներ կատարել իրենց մասնագիտական փորձառության եւ խղճի մտոք, որպեսզի երկրի արդարադատության համակարգը չենթարկվի կոլապսի: Իսկ այն, որ դա կպատահեր, մատնացույց է անում Ալբանիայի օրինակը, որում եվրոպական հանձնարարություններով իրականացված վեթինգից հետո դատական համակարգն ընկել էր կոլապսի գիրկը. զարմանալիորեն, դրա վերաբերյալ հոդվածը հրապարակել էր օտար ֆինանսավորմամբ գործունեություն ծավալող լրատվամիջոցներից մեկը:

Հավելենք, որ Փաշինյանը խոստացել էր օրինականության շրջանակներում ունեզրկել նախկին կոռումպացված պաշտոնյաներին և նրանցից ստացված գումարներն ուղղել տնտեսության զարգացմանն ու երկրի անվտանգության ամրապնդմանը: Այդ առումով մենք տեսանք բազմաթիվ դատական պրոցեսներ, հայաստանյան մասշտաբով հսկայական գումարների գրավադրումներ, սակայն իրական գումարների ներհոսք այդպես էլ տեղի չունեցավ: Միակ իրական «ձեռքբերումը» Ծաղկաձորում գտնվող հինգաստղանի «Գոլդըն Փելըս» հյուրանոցն էր, որը հակակոռուպցիոն միջոցառումների շրջանակում պետությանն էր «նվիրել» նախկիններից մեկը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Մոջթաբա Խամենեիին շտապ տարհանել են ՌԴ․ ԶԼՄ Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. ՖիդանԹեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Թրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները«Բարսելոնայի» եզրային պաշտպան Ալեխանդրո Բալդեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբիցԱդամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվելՀորոսկոպ. Յուպիտերը դուրս է եկել հետադարձ շարժումից և հնարավորություններ է բերել բոլոր նշաններինԹրամփը մերժել է Իրանից 450 կգ nւրան դուրս բերելու Պուտինի առաջարկը «Փյունիկ»-ը հաղթեց «Ալաշկերտ»-ին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը Սյունիքում Փաշինյանը դպրոցահասակ երեխաների է ներգրավվում քաղաքական գործընթացների մեջՔանի դեռ Օրբանը Հունգարիայի վարչապետն է, Ուկրաինան չի մտնի ԵՄ․ Սիյարտո Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Վերջին երկու շաբաթում Թրամփը հայտարարել է, որ մեզ ինը անգամ հաղթել է, սա իսկապես ծիծաղելի է․ Իրանի խորհրդարանի նախագահ Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Իրանի 130 քաղաքացու նկատմամբ Հռոմի Պապը Մերձավոր Արևելքում հրադադարի և երկխոսության կոչ է արել «Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄ Մոսկվան կրկին հարձակման է ենթարկվել․ ինչ է հայտնիԻրանում ամերիկա-իսրայելական հարձակումների հետևանքով 202 երեխա է սպանվել, վնասվել է ավելի քան 150 բուժհաստատություն Եվրոպացիները փորձում են համոզել Կիևին շարունակել պшտերազմը. Պեսկով Արզնիի խճուղու սկզբնամասում բախվել են 2 «Kia» Անգլիայի Պրեմիեր լիգան այլևս աշխարհի լավագույնը չէ. Գվարդիոլա ԱՄՆ-ն կառավարության աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին կարգադրել է հեռանալ Օմանից Մոջթաբա Խամենեին լավ առողջական վիճակում է․ նա լիովին ղեկավարում է իրավիճակը․ Արաղչի Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում «Ֆորմուլա 1»-ի Գրան պրիի էտապները չեղարկվել են. ապրիլին մրցարշավներ չեն լինի Եթե դուք չեք ծառայում պետությանը խորհրդարանում, ապա ծառայեք պետությանը առաջնագծում․ Զելենսկին՝ պատգամավորներին Սպասվում է բուք, առանձին շրջաններում՝ տեղումներ Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Երևանում բախվել են «Kia Optima»-ն և «Lexus»-ը Հայաստանը կբախվի տեղահանված անձանց ալիքի. Կանխատեսվում է Իրանից փախստականների հոսքՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Կոտայքի մարզում․ կա վիրավոր Ըմբիշ Արամայիս Հարությունյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն, Սամվել Տերտերյանը՝ փոխչեմպիոն, Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր Կսկսի՞ Ալիևը պատերազմ Իրանի դեմ. «Մեծ գայթակղություն, բայց նաև մեծ ռիսկեր»9 միլիարդ դոլար ԱՄՆ-ից կամ ռեակտորներ Ռոսատոմից. Հայաստանը գործընկեր է ընտրում նոր ատոմակայանների կառուցման համար«Արցախից մինչև Թուրքիա. Ո՞վ է շրջում Հայաստանը և ինչո՞ւ»Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր. պատմության այս օրը (15 մարտ)Լա Լիգա․ Մադրիդի «Ռեալը» 4:1 հաշվով հաղթեց «Էլչեին» ՀՀ որոշ շրջաններում տեղում է ձյուն․ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին Հալեպում հայ կնոջ են թալանել և սպшնել 2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարարԼիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ ՄակրոնԻսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոնԻսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարանԲահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինըԱռողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան «Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ Ռաումին
Ամենադիտված