Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի՞թե սա էր խոստացված «Նոր Հայաստանը». ինչ ստացանք իշխանափոխությունից 2,5 տարի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունները ժամանակին ոսկե սարեր էին խոստանում հասարակությանը։ Գալու են ու երկիրը վերածեն դրախտի, «Նոր Հայաստան» են կառուցելու, որտեղ մարդիկ ապրելու են ազատ, արժանապատիվ ու երջանիկ։ Մի՞թե սա էր այդ Հայաստանը, մի՞թե այսպիսի Հայաստան էր ուզում ունենալ իշխանությունների հռչակած հպարտ քաղաքացին։ Հարցրե՞լ եք, թե հիմա ինչքանո՞վ է քաղաքացին ազատ, արժանապատիվ ու երջանիկ։ Եթե չեք հարցրել, դուրս եկեք փողոց ու հարցրեք։

«Արցախը Հայաստան է, և վերջ» գոռացողները գրչի մեկ հարվածով կոտրեցին հայ ժողովրդի երազանքները, երկիրը կանգնեցրին անդունդի եզրին։ Ու այսօր դեռ արդարացում են փնտրում։

Իշխանափոխությունը չտվեց այն, ինչ ակնկալում էին մարդիկ։ Այսօր ամեն ինչ Հայաստանում շատ ավելի վատն է, քան ունեինք իշխանափոխությունից առաջ։

Խոսքը ստեղծված անառողջ ու գաղջ մթնոլորտի մասին չէ։ Խոսքը նույնիսկ Ղարաբաղի ու Հայաստանի շուրջ ստեղծված ծանր կացության մասին չէ։ Դա բոլորն էլ տեսնում են։ Խոսքն այն տնտեսական ու սոցիալական իրավիճակի մասին է, որին բախվել ենք իշխանափոխությունից 2,5 տարի հետո։

Ի՞նչ տվեց իշխանափոխությունը Հայաստանի հպարտ քաղաքացուն։ Տվեց այն, որ այսօր արդեն վտանգված է ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի անվտանգությունը։ Սեփական երկրում մարդիկ սեփական կարծիքը հայտնելու իրավունք ու հնարավորություն չունեն։ Սեփական կարծիք ունենալու համար կարող են մարդուն ահաբեկել, ձերբակալել ու բանտ նստեցնել։

Սա՞ է այն ազատությունը, որը խոստանում էին Հայաստանի հպարտ քաղաքացուն։

Խոստանում էին տնտեսությունը ծաղկեցնել, բայց 2,5 տարի հետո տնտեսությունը հայտնվել է կոլապսի մեջ։ Չկա զարգացում։ Առաջ գնալու փոխարեն՝ հետ ենք գնում։ Տնտեսությունը ճգնաժամի մեջ է, ու այն գնալով խորանում է։

Նույնիսկ այս տարի սպասվող խորը անկումից հետո հաջորդ տարի ունենք չափազանց համեստ սպասելիքներ։ Մեկ-երկու ամիս առաջ, երբ նոր էր ներկայացվում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը, կառավարությունը հույս ուներ, որ 2021թ. կլինի 4,8 տոկոս տնտեսական աճ։

Այսօր արդեն դա նույնիսկ անհնարին է համարվում։ Նախ՝ 4,8-ը դարձավ 4,6 տոկոս, հիմա էլ խոսվում է 3,2 տոկոսի մասին։ Ու սա՝ այս տարի սպասվող խորն անկումից հետո։

Այս տարվա համար կանխատեսվող 7 տոկոս տնտեսական անկման դիմաց՝ հաջորդ տարվա ակնկալիքը հազիվ 3,2 տոկոս աճն է։ Իսկ դա նշանակում է, որ հաջորդ տարի դեռ չենք կարողանալու վերականգնել այն, ինչ ունեինք 2019թ.։

Հիշեցնենք, որ 2019թ. Հայաստանի ՀՆԱ-ն կազմում էր ավելի քան 6 տրիլիոն 550 մլրդ դրամ։

4,8 տոկոսի աճի պարագայում, կանխատեսվում էր, որ հաջորդ տարի ՀՆԱ-ն կհասնի 6 տրիլիոն 598 միլիարդի։ Բայց 4,8 տոկոսի աճի հավանականություն այլևս չունենք։ Վերջին կանխատեսումը կանգնել է 3,2 տոկոսի վրա։

Ու եթե լինի այդպես, ապա 2021թ. ունենալու ենք ավելի քիչ ՀՆԱ, քան ունեցել ենք 2019թ.։ Երկու տարում՝ զրո արդյունք։

Որպեսզի ավելի լավ պատկերացնենք, թե ինչ «ձեռքբերումներ» ունեցանք տնտեսության մեջ իշխանափոխությունից հետո, մի փոքր էլ հետ գնանք. 2018թ. Հայաստանի ՀՆԱ-ն 6 տրիլիոն 17 մլրդ դրամ էր։ 2019թ. այն կազմեց շուրջ 6,6 տրիլիոն։ Այս տարվա սպասելիքը 6,2 տրիլիոնին մոտ է, հաջորդ տարվանը՝ լավագույն դեպքում՝ կլինի 6,4-6,5 տրիլիոն։

Ահա սա է այն արդյունքը, որ մեզ սպասվում է տնտեսության ոլորտում 3 տարվա կտրվածքով։ ՀՆԱ աճը 3 տարում կլինի ընդամենը 400-500 մլրդ դրամի սահմաններում։

Համեմատության համար ասենք, որ միայն 2017թ. կամ իշխանափոխությունից 1 տարի առաջ Հայաստանի ՀՆԱ-ն ավելացել էր 517 միլիարդով։ Հիմա 3 տարվա կտրվածքով ավելի ցածր ցուցանիշ ենք սպասում։

Այն, ինչ տեղի է ունենում տնտեսության մեջ, բնականաբար, չի կարող չազդել նաև բյուջեի եկամուտների վրա։ Խոսքը հարկային եկամուտների մասին է։

Կար ժամանակ, երբ վարչապետը հպարտանում էր, որ իշխանությունը կատարել է հարկային եկամուտները 30 տոկոսով  ավելացնելու վերաբերյալ տրված խոստումը։ Այսօր հարկային եկամուտների ապահովման առումով ունենք չափազանց տխուր պատկեր։ 2020թ. ավելի քիչ եկամուտ ենք ապահովել բյուջեի համար, քան 2019թ.։ Տարին դեռ չի ավարտվել, բայց սպասվում է, որ բացասական տարբերությունը կլինի 6 տոկոսի սահմաններում։ Այս պահին հայտնի են հարկային մուտքերի առաջին երեք եռամսյակների տվյալները, ու դրանց համաձայն՝ մուտքերը նախորդ տարվանից պակաս են 63 մլրդ դրամով։ Մինչև տարեվերջ, ենթադրվում է, որ այն կհասնի ու նույնիսկ կանցնի 100 միլիարդից։

Սպասվում է, որ հաջորդ տարի բյուջեի հարկային եկամուտները կկազմեն 1,5 տրիլիոն դրամ։ Եթե այն ամբողջությամբ կատարվի, ապա կստացվի, որ 2019թ. համեմատ 2021թ. բյուջեի հարկային եկամուտներն ու պետտուրքերն ավելի կլինեն ընդամենը 36 մլրդ դրամով։

Հիշեցնենք, որ 2019թ. դրանք կազմել էին 1 տրիլիոն 464 մլրդ դրամ։ 2021թ. սպասելիքը 1 տրիլիոն 500 միլիարդ է։

Անդրադառնանք ևս մեկ կարևոր «ձեռքբերման», որին հասել ենք կամ պատրաստվում ենք հասնել իշխանափոխությունից հետո։ Խոսքը  պետական պարտքի մասին է։

2018թ. մայիսին Հայաստանի պետական պարտքը 6 մլրդ 758 մլն դոլար էր։ Այս տարվա հոկտեմբերի վերջին կազմել է 7 մլրդ 976 մլն դոլար։ 2,5 տարում ավելացել է 1 մլրդ 218 մլն դոլարով։

Բայց դա դեռ ամբողջը չէ։ Կառավարության կանխատեսումներով՝ մինչև տարեվերջ պարտքը կհասնի 8 մլրդ 850 մլն դոլարի։ Իսկ դա նշանակում է, որ կավելանա ևս 874 միլիոնով։

Դժվար չէ հաշվել, թե այդ դեպքում ինչքան կլինի պարտքի համալրումն իշխանափոխությանը հաջորդող ոչ լիարժեք 3 տարվա ընթացքում՝ ավելի քան 2 մլրդ դոլար կամ, եթե կուզեք հստակ, ապա 2 մլրդ 92 մլն դոլար։

Այսքանը հավանաբար բավարար է՝ պատկերացնելու, թե ինչպիսի «աննախադեպ արդյունքների» ենք հասել կամ առաջիկայում պատրաստվում ենք հասնել տնտեսության մեջ ու ֆինանսական հատվածում իշխանափոխությունից հետո։

Չասենք, թե ինչ ենք ստացել սոցիալական ոլորտում։ Հասարակության մեծ մասը շարունակում է նույնքան, գուցե նույնիսկ ավելի վատ ապրել, քան ապրում էր 2-3 տարի առաջ։

Այս տեմպերով գնալու դեպքում, անիմաստ է ակնկալել, որ մոտ ապագայում կարող ենք լուրջ արդյունքների հասնել։ Մինչդեռ խոսում էինք թռիչքային աճերի ու հեղափոխական զարգացումների մասին։ Ընդամենը մեկ տարի պետք եղավ համոզվելու համար, որ դրանք հեքիաթ էին։

Թռիչքային աճեր ու հեղափոխական զարգացումներ ունենալու համար նախ և առաջ պետք էր պատրաստել տնտեսությունը։ Բայց մեր տնտեսությունը պատրաստ չէր դրան ու հիմա էլ պատրաստ չէ։ Ընդամենը մեկ ցնցում էր պետք, որպեսզի տարիներով հետ գլորվեինք։ Հիմա ստիպված ենք ամեն ինչ նորից սկսել։ Իսկ այդպես հետ ու առաջ անելով՝ հաստատ հեռուն չենք գնա։

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
Ամենադիտված