Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կովկասը՝ ռուս-թուրքական թատերաբեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ «օտարերկրացի վարձկաններն այսօրվա դրությամբ լքել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտին»: «Այս պահի դրությամբ ահաբեկչական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից, մեզ փոխանցել են, որ դրանք այլևս չկան», ասել է Խաթիբզադեն: Ո՞վ է Թեհրանին հավաստիացրել, որ ահաբեկիչներն այլեւս չկան: Հետ են ուղարկել Սիրիա՞, թե ահաբեկիչները չկան պարզապես Իրանի սահմանի հարեւանությամբ եւ տեղափոխվում են արդեն Ռուսաստանի սահման: Հետաքրքիր է, որ նախօրեին Խաթիբզադեի ռուս գործընկերուհի Զախարովան հայտարարել էր, որ ահաբեկիչների հարցը բաց է և նրանք դեռևս մնում են ռեգիոնում: Այդպիսով, նա, ով Իրանին հավաստիացրել է, թե դրանք չկան, փաստորեն նույնը չի հավաստիացրել Մոսկվային: Թուրքիան ահաբեկիչներին ներգրավել է տարբեր նպատակներով: Որտե՞ղ է կիրառելու նրանց՝ ՌԴ սահմանից այն կո՞ղմ, թե Արցախի դեմ:

Ըստ էության՝ Մոսկվան խաղաղապահների համար Արցախ է տեղափոխում պատկառելի զինանոց, ինչը վկայում է, որ դիտարկվում են հնարավոր տարբեր ռիսկեր: Մյուս կողմից, արդյոք Թուրքիան կգնա այդպիսի սադրանքի ռուս խաղաղապահների հանդեպ, եթե պատասխանը փաստորեն կհասցվի Ադրբեջանի տարածքին: Չի բացառվում, որ Անկարան Իրանի հետ լուծել է հարցը: Ակնկալիքը գուցե այն է, որ առանց Իրանի հետ գործակցության, Մոսկվան չի գնա Ադրբեջանին հակաահաբեկչական հարված հասցնելու: Միաժամանակ Իրանն իր հերթին թերևս Թուրքիայի հետ պայմանավորևվել է հենց ի հեճուկս Մոսկվայի, որը պայմանավորվեց Թուրքիայի հետ առանց Իրանի:

Թեհրանն անում էր Աստանայի ձևաչափի առաջարկ՝ եռակողմ պայմանավորվածություն, սակայն դա չընդունվեց: Ռուս-թուրքական պայմանավորվածությունը շրջանցեց Իրանը: Հիմա հնարավոր է Իրանն իր հերթին առանձին պայմանավորվում է Թուրքիայի հետ, Մոսկվային թողնելով մենակ եւ Թուրքիային տալով ահաբեկչական ռեսուրսը ՌԴ դեմ օգտագործելու որոշակի միջավայրային «քարտ-բլանշ»: Փաստացի, Անկարային, ըստ ամենայնի, «հուսադրում» է այն, որ Ռուսաստանը միայնակ չի համարձակվի գնալ Ադրբեջանի դեմ հակաահաբեկչական լուրջ գործողության: Կունենա՞ Մոսկվան Թուրքիայի այդ «հույսը» մոլորության վերածելու լրջություն: Վերջին տարիներին՝ 2015 թվականի օդանավի հայտնի միջադեպից ի վեր, Ռուսաստանը Թուրքիային համոզել է հակառակի հարցում:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Իսրայելական նոր hարվածների հետևանքով Լիբանանում զnhվել է 31 մարդ Մերիլին Մոնրոյի ցնցող ձայնագրությունները. մոլուցքը հոր հանդեպ, վախեցնող սովորություններ և ճշմարտությունը` կանանց հետ սիրավեպերի մասին Ազատության պողոտայում բախվել են «Kia»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ, որոնց թվում զինվորականներ ենՀնդկաստանը հայտարարել է, որ չի դադարեցնի uպառազինnւթյունների ներմուծումը Ռուսաստանից«Հենց կմտածես, որ չի ստացվի նիհարել` նայիր ինձ». Պոնչ Հույս ունեմ, որ 10 տարի անց Ուկրաինայում պшտերազմը կավարտվի. Անգելա Մերկել Վարորդական իրավունքից զրկված անձինք այն կկարողանան վերականգնել առանց քննության՝ 50 հազար դրամ վճարելովՓաշինյանը, երևի թե, կիսում է քաղաքացիների կյանքը վատթարացնելnւ վերաբերյալ Բրյուսելի դրույթները. ԶախարովաՀայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է, դա ռուսական օգնությունն է եղբայրական երկրին. ՊեսկովԱլեքսիա Պուտելյասը հեռանում է «Բարսելոնա»-ից Լուվրի աղմկահարույց կողոպուտի մասին ֆիլմ կնկարահանվի Տոլմայի որոշ տեսակները կընդգրկվեն Հայաստանի ոչ նյութական ժառանգության ցանկում․ որոշում Ուշադրություն․ գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում Ռուսաստանը խստացնում է պատժամիջոցները Հայաստանի դեմ ՊՆ-ն հերքում էՓաշինյանը ձեռք չի քաշել երկաթուղու կոնցեսիան խլելու մտքից Կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացումԱրցախի կորուստը քաղաքական գիտակցված որոշում էր. ՀՀ ԶՈւ պահեստազորի կապիտան Արթուր Հովհաննիսյան Պեսկովը ՀՀ-ի հետ գազային համաձայնագրերի հնարավոր դենոնսացիայի մասին հարցը փոխանցել է «Գազպրոմին»Հայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի էջը փակելու համարԱՄՆ վարչակազմը փոխել է «Գրին քարտի» ստացման գործընթացը․ ինչպես է այն գործում Տանը գազաբալոն է պայթել․ դեպքի վայր է մեկնել ՓԾ մարտական հաշվարկՎթար․ երկար ժամանակ ջուր չի լինի Մայիսի 27-ին, 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելուԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի պետական համալսարանի շենքԱրգելված բերք․ ինչպես գյուղատնտեսությունը կանգնեց քաոսի առաջ Քաղաքագետ. Հայաստանի գլխավոր խնդիրը տարածաշրջանում իրական քաղաքականություն վարող ուժերի հետ կապեր հաստատելն էՆախկին պատգամավորը բացատրել է Փաշինյանի ագրեսիվ վարքագիծը«Մնացել է դեղձի հետ. Հայաստանը չի գտնի Ռուսաստանին փոխարինող մրգերի գնորդներ»Հայաստանին ստիպում են ընտրել 5 միլիարդ դոլար. ԵՄ, թե՞ ԵԱՏՄՎախճանվել է ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չաուշը․ պատմության այս օրը ( 27 մայիս)Պարտվածի հոգեբանությունից դեպի ուժեղ պետություն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՈ՞ր փողոցները փակ կլինեն այսօրԱՄՆ զինված ուժերը հարվածել են Իրանի ԻՀՊԿ-ի նավակներին, հրթիռային կայանի․ զnhեր կան «Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Կոշտան և Յունկերը կարող են դառնալ ԵՄ միջնորդներ Ռուսաստանի հետ բանակցություններում․ Politico Կա 3 զոհ․ կրակոցներ՝ Նորապատում ԵՄ-ն մտադիր է Google-ին տուգանել հարյուր միլիոնավոր եվրոյով Կանխվել է մաքսանենգությունը. հայտնաբերվել է ապօրինի պահվող 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Ֆաբրիցիո Ռոմանոն հրապարակել է Մանչեսթեր Սիթիի նոր գլխավոր մարզչի անունըՌուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Իրանի նախագահը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետը Որ փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Ռուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող հանցանքը վերաորակավորվել էՀայաստանի ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրի մոտ․ Շոյգու Ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն Երևան է ժամանել
Ամենադիտված