Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց գիշերվա իր գրառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բոլորս գիտենք, որ մեր հանրությունը հասկանալի պատճառներով բավականին լարված է, եւ երեկվա գրառման հետ կապված կարող եմ ասել, որ մի շարք արձագանքներ ի ցույց դրեցին, թե ինչպես է հատկապես լարված այս շրջանում մանիպուլյատիվ մեխանիզմներ գործում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, առցանց ասուլիսի ժմանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նախ ընթերցեց իր գրառումը, ապա շարունակեց. «Դուք տեղյակ եք, որ հայտնի նոյեմբերի 9-ից հետո առաջնագծից կամավորներ, զինվորներ տեսանյութեր են ձայնագրում եւ հրապարակում համացանցում, որտեղ աջակցության խոսքեր են  ասում կառավարության հասցեին, տալիս որոշ գնահատականներ: Շատ դեպքերում այնտեղ հնչում են շատ խորը վերլուծություններ, որոնց համար  հիմք են հանդիսանում այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել այդ տղաների աչքի առջեւ:

Ես գրում եմ՝ տղերք, դուք ճիշտ եք, սպասում եմ ձեզ Երեւանում: Ահա այս նախադասությունն է, որ հիմք է տվել ասելու, թե այստեղ քաղաքացիական պատերազմի ու բախումների կոչ կա: Եթե մեր հայրենակիցներն ուշադիր լինեն, կտեսնեն, որ այդ զինվորներից շատերը զորացրվում են եւ վերադառնում են իրենց ընտանիքներ: Այդ մարդկանցից շատերը խմբեր, նույնիսկ ջոկատներ ինձ ուղերձներ են հղում, որ ուզում են հանդիպել ինձ հետ եւ ես հարկ եմ համարել հրապարակային արձագանքել, որ  իրենց հետ իհարկե կհանդիպեմ եւ կկազմակերպեմ քննարկումը:

Հաջորդ նախադասությամբ ասել եմ. «Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»: Իհարկե, այստեղ բավականին կոշտ ձեւակերպում է, բայց հաշվի առնելով, որ նաեւ երեկ իմացանք, որ այս արտահայտությունը նաեւ պաշտոնական մարմիններ են օգտագործում, ես այո, այդ արտահայտությունն օգտագործել եմ: Սա նշանակում է, որ առաջնագծի զինվորների վերադարձից հետո կամ նրանց հետ հանդիպման ընթացքում վերջնականորեն կմարեն բոլոր այն խոսակցությունները, որոնք շատ կտիվ շրջանառության մեջ են դրվում, որոնք այն մասին են, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ինչ-որ դավադրությունների մեջ է ներքաշված եղել: Ո՞վ, եթե ոչ ռաջնագծում գտնված զինվորը գիտի այդ հարցի պատասխանը: Ինձ համար կարեւոր է  շփվել նրանց հետ, լսել նրասնց գնահատականները»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ առաջնագծից ոչ ոք Երեւան չի վերադառնում զինված. «Դրված են հատուկ անցագրային կետեր, որտեղ գտնվողն իրավապահներին ներկայացուցիչները այդ խմբերին ուղեկցում են զորամասեր, նրանք իրենց զենքը սահմանված կարգով հանձնում են եւ ես երեկ այս թեմայով հերթական զրույցն եմ ունեցել ռազմական ոստիկանության պետի հետ, որ բացառենք որեւէ մեկի կողմից զենքերով Երեւան հասնելը:

Այստեղ նուրբ հարց կա, որ առաջնագծից  հրպարակված տեսանյութերի մեջ շատ կոշտ բառապաշար է հնչում, որը մտահոգիչ է: Մենք բոլորս տեսանք, թե ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երեւանում. Հարձակման ենթարկվեց կռավարության, ԱԺ շենքերը եւ Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը: Այդ բռնությունները քաղաքական ուժերի կողմից դատապարտման չարժանացան: Սա շատ կարեւոր հանգամանք է: Նույնիսկ ՄԻՊ-ը այդ հարձակումները չդատապարտեց: Դատապարտման խոսքեր հնչեցին առաջնագծում գտնվող զինվորների կողմից:

Այս համատեքստում շատ կարեւոր  եմ համարում, որ իհարկե, Հայաստանում պետք է բացառենք ատելության խոսքը, քաղաքացիական բախումները”: Ի՞նչ քաղաքացիական պատերազմ, ո՞վ է դրա մասին խոսում: Ես ուզում եմ ասել, որ ՀՀ իրավապահ համակարգը ունեն բավարար ներուժ նման բան թույլ չտալու համար:

Հիմա հարց կհնչի, թե ինչու այդ ամենը նոյեմբերի 9-ի գիշերը չկանխվեց: Շատ պարզ պատճառով, որովհետեւ նույն ոստիկանության զորքերը, ԱԱԾ-ն, նույնիսկ պետական պահպանության մի մեծ հատված գտնվում էին առաջնագծում:

Ինձ որ դավադրության մեջ են մեղադրում, դավադրության գնացող կառավարությունը ԱԱԾ-ին, ոստիկանությանն ու պետական պահպանության ծառայությանն ուղարկում է առաջնագիծը պահպանելու, ինքն իրեն անպաշտպան վիճակում թողնելով դավադրության մեջ է մտնո՞ւմ:

Իմ գրառման հետ կապված շահարկումները համարում եմ անտեղի: Ես համարում եմ, որ առաջնագծից զորացրվող զինվորները նույնպես կարծիք ունենալու իրավունք ունեն: Եթե ուզում են ինձ հետ հանդիպել դահլիճային պայմաններում, եւ ես համաձայն եմ, դրա  մեջ որեւէ դատապարտելի բան կա: Նրանք են չէ՞ ճշմարտության կրողը իրադարձությունների մասին: Եթե կա դավադրություն, թող բացահայտվի, բոլոր մեղավորները պատժվեն: Բայց, կներեք, Երեւանից հեշտ չի գնահատական տալ նրանց համար, որոնք ամբողջական իրավիճակին չեն տիրապետում:

Այն, որ ռազմաքաղաքական դավադրություն չկա, ես դրանում համոզված եմ, բայց ինձ պետք է լսել նաեւ այդ տղաներին: Պարզաբանենք, հասկական, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է տեղի ունեցել, եւ արդյոք կան մեղավորներ, որոնք պետք է պատժվեն:

Ի՞նչ է նշանակում քաղաքացիական պատերազմի կոչ, երկրի վարչապետը քաղաքացիական պատերազմի կոչ է անո՞ւմ: Որտե՞ղ է այդպես գրված: Չի կարելի նման մանիպուլյատըիվ մոտեցում ցուցաբերել:

Եթե առաջնագծի զինվորներին ներգրավելու, ներքաշելու խնդիր լինի, կառավարությունը բոլոր լծակներն ունի. Ռազմական դրության ռեժիմը  հնարավորություն է տալիս նաեւ զինված ուժերին ներգրավելու նաեւ հասարակական կարգը պահպանելու հարցերում: Դրա համար սոցիալական ցանցում գրառում անելու անհրաժեշտություն կա՞, եթե անգամ այդ տրամաբանությամբ նայենք:

Ես հույս ունեմ, որ նրանք որոնք ճիշտ չեն հասկացել իմ գրառումը, կվերանայեն իրենց գնահատականը»,-ասաց նա:

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
Ամենադիտված