Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վանեցյանը պաշտպանական ուղղությունը չի լքել, մինչև վերջ կանգնել է». Լևոն Մնացականյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն տևական ժամանակ է՝ իշխանամերձ շրջանակները,  իշխանության տարբեր ներկայացուցիչներ կեղծ լուրեր են շրջանառում այն մասին, թե «Հայրենիք» կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին  տնօրեն Արթուր Վանեցյանը դասալիք է, Արցախում իրեն վստահված դիրքերը չի պաշտպանել և դիրքերում լուսանկարվելուց հետո այն լքել է և վերադարձել Երևան։

Ավելին, նոյեմբերի 10-ին՝ հայտնի եռակողմ համաձայնությունից հետո,  վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, անդրադառնալով Հանրապետության հրապարակում և ԱԺ շենքի մոտ իր հրաժարականը պահանջող քաղաքացիներին՝ ասել էր. «Արժանապատիվ քաղաքացիներին կոչ եմ անում պատրաստ լինել, որ մենք գնալու ենք դեբոշ անողների և իրենց շեֆերի հետևից, «Դաշնակցության» կոռուպցիոն հատվածի հետևից, ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական թալանչիների, «Հայրենիք»-ի դասալիքի հետևից, որը դիրքը թողել, փախել է ու դասալքության համար պետք է դատվի»։

 «Իմ դասալիք լինելու-չլինելու գնահատականը կտա Արցախի ՊԲ-ի հրամանատարությունը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը»,- այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանին տված հարցազրույցում օրեր առաջ հայտարարել էր «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե  իր հրաժարականը պահանջած ընդդիմադիր գործիչը՝ գեներալների ուսադիրներով, Շոշի դիրքերը թողել ու փախել է, իսկ այսօր հայտարարում է, որ բանակի կողքին կանգնած է։

«Մենք եղել ենք թե՛ Շուշիի մատույցներում, թե հենց Շուշիի մեջ, թե՛ ՊԲ-ի հրամանատարի անմիջական ցուցումով տարբեր ժամանակներ մեկնել ենք ամենածանր մարտերի վայր և իրականացրել ենք հատուկ գործողություններ,- ասել էր Արթուր Վանեցյանը և ավելացրել,- Դասալիքը Նիկոլ Փաշինյանն է, որը չի ծառայել բանակում, «դասալիք» է մնացյալ բոլոր հարցերում, որովհետև միշտ ամենապատասխանատու տեղերից փախել, ծլկել է։ Ամենամեծ դասալիքն ինքն ու իր շրջապատն են, որոնք բանակից ազատված՝ մինչև պատերազմի սկսվելը գնում և կանգնում էին դիրքերում, նկարվում էին, զորքին շարում էին, էդ զորքը նորմալ չէր վերաբերվում, որ իրենց շարքում դասալիքներ կան»,- ասել էր նա։

168.am-ն իշխանությունների՝ Փաշինյանի և «Իմ քայլ»-ական պատգամավորների կողմից շրջանառվող այդ տեղեկությունների մասին զրուցեց Արցախի Հանրապետության ՊԲ նախկին նախարար, գեներալ-լեյտենատ Լևոն Մնացականյանի հետ։ Մեզ հետ զրույցում նա վստահեցրեց, որ Արթուր Վանեցյանն Արցախում իրեն վստահված պաշտպանական հատվածում կանգնած է եղել սկզբից մինչև վերջ։

«Արթուր Վանեցյանը և այդ տղաներն այդ ուղղությունում՝ պաշտպանությունում եղել են ու գտնվել են իրենց տեղում, կանգնել են, օգնել են մեզ ընդհանուր պաշտպանության գործում։ Եթե չեմ սխալվում՝ եղել են 30-40 հոգի մարդ։ Վանեցյանն այդ պաշտպանական ուղղությունը չի լքել, մինչև վերջ կանգնել է»,- նշեց Լևոն Մնացականյանը։

Հարցին, եթե իրեն վստահված վայրը Արթուր Վանեցյանը չի լքել, այդ դեպքում ինչո՞ւ են նրա անունը շահարկում և ներկայացնում՝ որպես դասալիք, Լևոն Մնացականյանը պատասխանեց. «Չգիտեմ, ես այդ մասին որևէ բան չեմ կարող ասել, չեմ կարող ասել, թե ինչո՞ւ են նրա անունը շահարկում։ Բայց այն, որ նա ուղղություններից մեկում եղել ու մնացել է մինչև վերջ՝ փաստ է»։

Հաջորդ հարցին՝ եղե՞լ է որևէ դեպք, երբ Արթուր Վանեցյանը ստացել է որևէ առաջադրանք, սակայն այն չի կատարել, Լ. Մնացականյանը պատասխանեց. «Ոչ, նրանց խնդիրը միայն պաշտպանելն է եղել, առաջ գնալու խնդիր նրանց չի տրվել։ Իրենք տեղում այդ պաշտպանության  հարցն իրականացրել են»։

Լևոն Մնացականյանը նաև ընդգծեց, որ գնահատական չի կարող հնչեցնել՝ կապված այն կարծիքների հետ, թե զինվորները բարոյալքված են եղել, նահանջել են, և այլն, որի մասին խոսել է նաև վարչապետը,  բայց միանշանակ կարող է ասել, որ բանակը, զինվորը, որ ուղղություններում եղել է,  մինչև վերջ կանգնել ու կռվել է՝ իրեն պահել է բանակի զինվորին վայել ձևով։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Հիշեցնենք նաև, որ այս հայտնի փաստաթուղթը հրապարակելուց հետո, հայաստանյան մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր հայտարարեցին, որ անցկացնում են «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով և ստեղծված իրավիճակից դուրս գալու՝ Արցախը փրկելու ճանապարհներ փնտրելու համար։

Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Այս համակարգը նպատակ է դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհն իր հետ բերել ու բերելու է նոր uպառնալիքներ և կենսական վտшնգներ. Տիգրան Աբրահամյան Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 29) Որ հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԳվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներիՀրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները
Ամենադիտված