Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երանի նրան ու մյուս նահատակներին, որ չեն տեսնում՝ ինչ է կատարվում. ֆուտբոլիստ, ռեժիսոր Գագիկ Աբրահամյանի մայր

ՍՊՈՐՏ

Իմ որդին հաղթել է եւ հաղթանակած գնացել, հերոսաբար կռվել է եւ կյանքը նվիրել հայրենիքի պաշտպանությանը: Երանի նրան ու մյուս նահատակներին, որ չեն տեսնում՝ ինչ է կատարվում: Նրանք բոլորը հաղթել են: 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված ֆուտբոլիստ, ռեժիսոր Գագիկ Աբրահամյանի մայր Ռիտա Դավթյանը:

Արցախյան պատերազմում նահատակված 19-ամյա Գագիկ Աբրահամյանը Երեւանից էր, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սան, դարպասապահ, Երեւանի N1 պետական քոլեջի ռեժիսուրայի բաժնի շրջանավարտ էր: Ուսմանն ու մարզումներին զուգահեռ աշխատել է որպես խոհարար: 

Գագիկ Աբրահամյանի մայրը՝ Ռիտա Դավթյանը նշում է, որ որդին ընտրած երկու ուղղություններում էլ հաջողություններ է ունեցել եւ պարտադիր զինծառայությունն ավարտելուց հետո, երկուսով էլ մասնագիտանալու նպատակ ուներ:

 

Գագիկ Աբրահամյանն Իջեւանում է անցել պարտադիր զինծառայությունը: Իր ցանկությամբ եւ դիմումի համաձայն է տեղափոխվել Արցախ, երբ սկսվել է պատերազմը:  Զոհվել է ռազմի դաշտում ԱԹՍ-ի հարվածից հրամանատարին փրկելիս:

«Գագիկը ժպտերես, էմոցիոնալ, բռնկուն տղա էր: Միշտ ժպիտը երեսին էր:  Ամեն ինչ սիրում էր իր վրա վերցնել, ինքը աներ, խնդիրներն ինքը լուծեր: Անսահման հայրենասեր էր: Միշտ ձգտել է ծառայել Արցախում, չգիտեմ՝ ինչու: Միշտ ասում էր, որ պետք է պաշտպանի իր հայրենիքը: Հուլիսին տեղի ունեցած տավուշյան դեպքերի ժամանակ դիրքերում էր, մասնակցել է: 2019 թվականի հուլիսին զորակոչվեց: 6 ամիս Լուսակերտում ծառայելուց հետո պատահականությամբ ընկավ Իջեւան. այն նույն զորամասը, որտեղ իր պապիկը հրամանատար է եղել:  Ծառայության ժամանակ դիմում է գրել, որպեսզի իրեն տեղափոխեն Արցախ: Դիմումը նախքան պատերազմը սկսելն էր գրել: Հոկտեմբերի 1-ից տեղափոխվել էր: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ից լույս 28-ի գիշերը Մարտակերտում: ԱԹՍ-ն հարվածել է իրենց հրամկազմի խրամատին: Այդ ձայնի վրա վազել է, որ հրամանատարին օգնի, որը վիրավոր է եղել: Քաշել է խրամատ, երկրորդ հարվածն է եղել: Իր հետ միասին զոհվել են եւս չորս զինվոր ու հրամանատարը: Դեպքի պահին երեք հոգու ասել է՝ գնացեք, շատ ենք այստեղ ու այդ զինվորները ողջ են մնացել: Այդ մասին պատմել է իր դասընկերը, որն իր հետ միասին խրամատում է եղել:

Այդ 28 օրերին էլ, երբ իմացա՝ տեղափոխվել է Արցախ, շատ անհանգիստ էի: Պարբերաբար զրուցում էինք հեռախոսով, բայց այնքան կարճ էին այդ զրույցները, վայրկյաններ: Եթե իմանայի այսպես է լինելու, ավելի երկար կզրուցեի տղայիս հետ: 28 օրերը եկեղեցիներում եմ անցկացրել: Ցանկացած մայր էլ չի ուզում դրան հավատալ: Հավատալու չի: Հիմա էլ չեմ հավատում»,- ասում է  Ռիտա Դավթյանը:

Գագիկ Աբրահամյանը ապագա ռեժիսոր էր, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Անդրեյ Տալալաեւի գլխավորությամբ մի քանի մարզում է հասցրել անցկացնել «Փյունիկի» գլխավոր թիմի հետ: Ըստ Ռիտա Դավթյանի, ծառայությունից հետո որոշել էր երկու ուղղություններով էլ մասնագիտանալ:

«Գագիկն ավարտել է Երեւանի Լեւ Տոլստոյի անվան դպրոցը: Ավագ դպրոց չգնաց: Սովորեց Երեւանի N1 պետական քոլեցի ռեժիսուրայի բաժնում: Բարձր գնահատականներով էր սովորում, շատ էր սիրում իր մասնագիտությունը: Պլանավորել էր հետ գալ, ընդունվել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, ռեժիսուրայի բաժին: Ամեն ինչ ծրագրած էր:

 

Սպորտն էլ էր ուզում զարգացնել, առաջ գնալ, բայց հայրենասիրությունը, հայրենիքի պաշտպանությունը  ամենաառաջին տեղում էր: Հայրենասիրությունն այլ սանդղակի վրա էր իր մոտ:

Ֆուտբոլ շատ էր սիրում: Սիրով էր գնում մարզումների: Դարպասապահ էր: Բարձրագույն խմբի հետ Ֆուտբոլի ակադեմիայում մարզումներ էին անում, կարճ հոլովակներ էր պատրասում իր մարզումներից: Շատ հետաքրքիր վիդեոներ ունի մարզումներից: Ուզում էր ֆուտբոլում առաջ գնալ: Իր մի հարցազրույցներից մեկում ասել էր, որ նպատակ ունի իր սեփական ֆուտբոլային ակումբն ունենալ: Երազում էր ակումբ ունենալ: Ֆուտբոլին շատ էր նվիրված: 6 տարեկանից էր  խաղում: 12 տարեկանում, երեւի բարձրահասակ էր, դրանով պայմանավորված, առաջարկեցին մտնել «Փյունիկ»: Մտավ, սիրեց ու մնաց:

Ռեժիսոր-ֆուտբոլիստ... Հենց այս երկուսն էլ իր համար կարեւոր էին եւ առաջին տեղում: Չէր տարանջատում: Մի դարպասապահ կա, որը նաեւ ռեժիսոր էր: Ուսումնասիրում էր այդ ֆուտբոլիստին, պատմում էր եւ ասում, որ ուզում է նրա պես լիներ:

Ինչպես ֆուտբոլում, այնպես էլ ռեժիսուրայում կարող էր շատ մեծ հաջողություններ ունենալ: Գագիկի մտքերը միշտ տարբերվող էին եւ շատ հետաքրքիր»,- պատմում է զինվորի մայրը:

Գագիկ Աբրահամյանը Եռաբլուրում է հուղարկավորված: Տիկին Ռիտան հիշում է, որ փոքր տարիքից որդիներին պարբետարաբ տարել է Եռաբլուր, պատմել հայ հերոսների մասին: Այժմ ամեն օր ինքն է այցելում Եռաբլուր՝ որդու մոտ:

 «Տանն իր սենյակում նրա անկյունն եմ ստեղծել, որտեղ իր համազգեստն է՝ մեդալներով: Սերժանտ էր: Լավագույն սերժանտ էր ճանաչվել ծառայությա առաջին 6 ամսվա ընթացքում: Հրետանավոր էր: Դ-30 հրանոթի հրամանատարն էր: Սիրում էր իր հրանոթը: Միշտ ասում էի՝ դու քո հրանոթն ինձնից շատ ես սիրում. ինքն էր ու իր հրանոթը:

Հերոսի կոչում չի ստացել: Հուլիսյան դեպքերից հետո պետք է տային «Քաջարի մարտիկ» շքանշան, բայց դեռ չեն տվել:

Արցախ տեղափոխվելուց հետո զանգեց, ասաց՝ մամա, այսօր հրետանավորի տոնն է եւ լրացավ ծառայությանս 1 տարին ու երեք ամիսը: Սա առաջին տոնն էր, որ ես չուրախացա: Երեւի առաջին կանխազգացումս այդ օրը եղավ:

Կրտսեր եղբայր ունի 17 տարեկան: Երկուսն էլ մեծացել են ֆիդայական գրքերով: Ու ես միշտ ուզել եմ, որ իմ որդիները ծառայեն հայոց բանակում: Ամեն տարի ապրիլի 24-ին որդիներիս ձեռքը բռնած նախ այցելել ենք Եռաբլուր, ապա Ծիծեռնակաբերդ: Այսօր ամեն օր է ճանապարհը տանում է դեպի Եռաբլուր՝ որդուս մոտ:

Այս պատերազմը սովորական պատերազմ չէր, Ապրիլյանը չէր, 90-ականներինը չէր: Սա ուրիշ պատերազմ էր: Զոհված ամեն մի զինվոր, հրամանատար, կամավոր մերօրյա հերոսներ են: Այս երեխաներին բոլորը պետք է ճանաչեն:

Այն, ինչ հանգուցալուծում ստացավ այս պատերազմը, այդ հայտնի համաձայնագրի ստորագրումը շատ, չափազանց ծանր է: Երնեկ մեր որդիներին, որ չեն տեսնում՝ ինչ է կատարվում եւ ինչ է կատարվելու: Իմ որդին ու մեր մյուս նահատակները հաղթանակով գնացին ու հաղթանակած են: Ահավոր ցավ եմ ապրում. վրեժով եմ լցված... Չեմ ցանկանում ոչնչի մասին իմանալ: Որեւէ մեկի «կներեք»-ը իմ ու իմ նման մյուս մայրերին չի սփոփի երբեք: «Կներեք», «ցավակցում եմ» բառերն ինձ համար այլեւս արժեզրկված են, որովհետեւ մենք եւ բոլոր մյուս մայրերը այնպիսի կորուստ ենք ունեցել, որը չափման միավոր չունի: Պատասխանն այսպիսին պետք է չլիներ:

Ինձ իմ որդու կարոտն է մնացել, որն առնում եմ նրա համազգեստից բույրը քաշելով: Իմ որդին հաղթել է եւ հաղթանակով գնացել: Մնացածն Աստծո ձեռքերում է եւ նրանով էլ կլուծվի»,- խոսքն ամփոփեց Ռիտա Դավթյանը:

Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը
Ամենադիտված