Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կասկածելի և տարօրինակ պահվածք

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինչպես հայտնի է` նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաշար Ասադի հետ հեռավար հանդիպմանը խոսել է այն մասին, որ Աստանայի՝ ռուս-իրանա-թուրքական եռակողմ գործակցության արդյունքում Սիրիայում փաստորեն ոչնչացվել է միջազգային ահաբեկության օջախը, եւ կյանքը վերադառնում է բնականոն հուն, կարող են վերադառնալ նաեւ փախստականները: Հատկանշական է, որ օրեր առաջ խոսվում էր Ասադի Մոսկվա ժամանելու մասին, բայց փաստորեն կայացվել է հեռավար քննարկման որոշում: Պատճառն, իհարկե, կորոնավիրուսն է, գուցե, թեև երբ խոսվում էր ժամանման տարբերակի մասին, կորոնավիրուս դարձյալ կար և աճում էր: ՌԴ նախագահն Ասադի հետ հեռավար հանդիպմանն անում է հայտարարություն, որը մի կողմից հասկանալի է, մյուս կողմից ինչ որ իմաստով տարօրինակ:

Տարօրինակ է այն տեսանկյունից, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի մակարդակով Մոսկվան ինքն է հայտնում սիրիական գոտուց ահաբեկիչների Կովկաս տեղափոխվելու ստույգ տեղեկություն ունենալու մասին: Եթե Պուտինը նկատի ունի, որ Թուրքիան Սիրիայում մնացած միջազգային ահաբեկիչներին տեղափոխում է Կովկաս, ապա դա գուցե նշանակում է, որ Սիրիայում իսկապես վերացվում է միջազգային ահաբեկչությունը: Բայց Ռուսաստանն ու Իրանը մտահոգություն են հայտնում և համարում, որ Կովկաս ահաբեկիչների տեղափոխումն անթույլատրելի է: Ավելին, Ռուսաստանը վերջին օրերին հայտնում է օդատիեզերական ուժերով Իդլիբում թուրքամետ զինյալների և ահաբեկիչների ճամբարներին հասցվող հարվածների մասին: Ու՞մ է հարվածում ՌԴ-ն, եթե Աստանայի ձեւաչափի շնորհիվ Սիրիայում ոչնչացված է միջազգային ահաբեկությունը:

Իհարկե, հնարավոր է, որ Պուտինը նկատի ունի ոչ թե բացարձակ իմաստով, այլ գերակա իմաստով ոչնչացում, ընդունելով, որ Իդլիբում մնացել է դրանցից: Թե՞ Պուտինը նկատի ունի, որ Իդլիբում էլ չկան՝ իրենց հարվածները ոչնչացրել են մնացածներին, իսկ ողջերին էլ Թուրքիան տեղափոխում է արցախյան գոտի: Բոլոր դեպքերում, բուն խնդիրը այժմ հենց Կովկասն է, արցախյան գոտին եւ դրա ահաբեկչականացման թուրքական պլանն ու դրա իրագործումը Արցախի դեմ պատերազմի միջոցով: Արդյո՞ք ՌԴ նախագահը Սիրիայի առնչությամբ հայտարարության տողատակում նկատի ունի այն, որ Ռուսաստանը միջազգային ահաբեկության դեմ պայքարի հիմնական ուղղություն է սկսելու դիտարկել Ադրբեջանը:

Պետք է նկատել, որ այդօրինակ ակնարկներ Մոսկվայից հնչող հայտարարություններում նշմարվում են, թեեւ հնարավոր չէ վստահ լինել՝ դրանք զգուշացու՞մ են Բաքվին ու Անկարային, թե՞ այդուհանդերձ Անկարայի հետ սակարկման ռեսուրս: Թե՞ ՌԴ նախագահը ակնարկում է, որ Աստանայի եռակողմ ձևաչափը կարող է փորձվել նաև Կովկասում, որը Թուրքիայի ձեռքով ևս վերածվել է միջազգային ահաբեկության օջախի: Ընդ որում, այդ օջախն իր բջիջներն ունի նաև Ռուսաստանում, ինչպես հավաստիացնում են անգամ պաշտոնական աղբյուրները՝ արմատական իսլամիստական բջիջների աշխուժացման մասին ահազանգելով ԱԽ քարտուղարի մակարդակով:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Զինծառայող Նարեկ Թորոսյանի մաhվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ Մբապեն այլևս առաջինը չէ․ Transfermarkt-ը սահմանել է ֆուտբոլի պատմության ամենաբարձր տրանսֆերային արժեքը Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. Թրամփ«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծանոթ ու միարժամանակ անհայտ … կամասուտրաԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ «Պուտինը տխուր եզրակացություններ է արել Փաշինյանի մասին. Իշխանությունը երկուսի միջև հավասարակշռելու փորձերը այլևս չեն աշխատում»Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում «Հայաստանի տնտեսական շրջադարձը դեպի Արևմուտք. Կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին»Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում ՀԱՀ՝ Ծառատնկման օր․ պատմության այս օրը (22 հուլիս)Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ
Ամենադիտված