Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա չի նշանակում, որ մենք հանձնվում ենք կամ չենք պայքարում». Դավիթ Բաբայան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ  գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված…

«Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա բնական է, քանի որ պատերազմը ծանր պայքարի գործողություններ են, որտեղ երաշխավորված չէ ո՛չ հաջողությունը, ո՛’չ անհաջողությունը: Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս:

Գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված…
Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար: Սա է հաջողությունների իրական և հուսալի գրավականը: Հաղթանակի կեղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կորստի:

Իսկ պատմությունը մեզ դա չի ներելու…
Կռվում ենք մինչև վերջ»,- գրել էր Վահրամ Պողոսյանը։

Այս գրառումից հետո, սոցցանցերում կարծիքներ և պնդումներ սկսեցին շրջանառվել, որ գրառման հեղինակը Արցախի նախագահի խոսնակը չէ, որ նրա էջը կոտրել են:

Սակայն 168.am-ի հետ զրույցում  Վահրամ Պողոսյանն ասել էր, որ էջը չեն կոտրել և գրառումն էլ ինքն է կատարել։

168.am-ը այս թեմայի հետ կապված զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանի հետ։

– Պարոն Բաբայան, այս պահին Շուշիիում ի՞նչ իրավիճակ  է։

– Այն, ինչ գրել է Վահրամ Պողոսյանը և այն, ինչ գրել եմ ես, երկուսն էլ ճշմարտություն է և համապատասխանում են իրականությանը։ Շուշին թատերաբեմ է, ես ասել եմ, չէ՞, Ձեզ, չեմ խաբել, չէ՞։ Իսկ «թատերաբեմ» նշանակում է, որ այնտեղ ընթանում են մարտեր, կապ չունի՝ ինչ մարտեր, ինչ է աշխատում։ Հիմա թշնամին կարողացել է մտնել ու տիրանալ, սակայն սա չի նշանակում, որ մենք հանձնվում ենք կամ չենք պայքարում։

– Վահրամ Պողոսյանը գրել էր, որ Շուշին հայկական կողմի վերահսկողության տակ չէ։

– Այո, շատ ցավալի է, սա ամենավատ օրն է իմ կյանքի, բայց այդպես է, և ոչ միայն իմ, այլև նրանց, ովքեր այստեղ են, դրսում են։

– Իսկ եթե ռազմական գործողություններն ընթանում են և ամեն ինչ կորած չէ, ինչո՞ւ է Վահրամ Պողոսյանը նման գրառում կատարում։

– Ի՞նչ անենք, խաբե՞նք ժողովրդին, ժողովուրդը պետք է հասկանա այս ամենի կարևորությունը, Ստեփանակերտի ճակատագիրը պետք է փրկենք։ Ի՞նչ անենք, ինքնախաբեությամբ զբաղվե՞նք, ուզում եք ասենք՝ Բաքուն էլ է մերը։ Իրականությունը չպետք է աղավաղենք, կենացներով չպետք է խաբենք ու ժողովուրդը չիմանա՝ ինչ է  անելու։ Ստեփանակերտը կանգնած է։

Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն ԱԱ-2026․ Ֆրանսիան կիսաեզրափակչում է Լույս չի լինելու Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձը«Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՀորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. ՂալիբաֆԻրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Իրանում ԱՄՆ նոր հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ Սահմանամերձ բնակավայրերի բնակարանային աջակցության ծրագրում փոփոխություններ են կատարվելԼիբանանի նախագահն Լիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արել Իսրայելին հրադադարի կոչ է արել Իրանը հայտարարել է Բահրեյնում, Քուվեյթում և Քաթարում ամերիկյան բազաներին հարվածելու մասին 28 և 30 տարեկան երկու երիտասարդ են ձերբակալվել թմրանյութ տեղափոխելու համար Վենգերը նշել է այն միակ հավաքականին, որն ունակ է հաղթել Ֆրանսիային ԱԱ-2026-ում Կասեցվել է «Ոսկե կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը Ինչպես կարող է լուծվել անկլավների հարցըՏավուշի մարզում քաղաքացին ջրահեղձ է եղել․ մարմինը հայտնաբերվել է Խաշթառակի կամրջի տակ Թրամփը փաստացի ընդունել է հուշագրի չպահպանումը. Իրանի ԱԳՆ Սպերցյանը ընտրե՞լ է իր խաղահամարը նոր ակումբում. հայտնի է, թե որ համարի ներքո է մարզվում հայ ֆուտբոլիստը 75 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Բոնի Թայլերը Ապարան քաղաքից քիչ հեռու 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը կբարձրանա 6-8 աստիճանով Քարահունջում գայլի հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Երևան․ ԲԿ-ի տնօրեն Ավո Ադամյանի մենահամերգը՝ Երևանի սրտում․ ֆոտոշարք Ադրբեջանական SOCAR-ի ցիստեռնը բախվել է մեքենայի, ապա՝ «Լուկօյլ»-ի բենզալցակայանի (տեսանյութ)Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կլինի արձակուրդումՊԵԿ-ը «Մուլտի վելնես» համալիրում «բացահայտել է» 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն ԱԱ-2026. մեկնարկում է քառորդ եզրափակիչը Կիևյան կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ին՝ նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Պատգամավոր Կալաշնիկովը բացատրել է, թե ինչու է արգելվել Հայաստանում գտնվող արտագաղթյալներին քվեարկելՀայաստան և ԵՄ. Խոստումների և իրականությունԻշխանությունները որոշեցին զոհաբերել ԱԺ-ի լեգիտիմությունն իրենց դիրքերն ամրապնդելու համար. «Փաստ»«Իրական Հայաստանի վերջը». ի՞նչ է թաքնված Բաքվի «խաղաղության» նախաձեռնության հետևումՀայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման աշխատանքները շարունակվում են․ Բայրամով Արարատի գագաթը նվաճել է ամենամեծ 9 հոգանոց մի խումբ. պատմության այս օրը (09 հուլիս)«Սաքս ընկերասեր էր, բարի, բոլորին ձեռք մեկնող». հրետանավոր Սարգիս Թոմբուլ յանն անմահացել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ զինադադարի ստորագրումից հետո. «Փաստ»
Ամենադիտված