Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանյան մամուլից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 

Segodnia.ru-ն իր «Արցախի ծերերի Բաքվի որսը» վերնագրով հոդվածում գրում է, որ
Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ պաշտոնապես չեն վիճարկում աշխարհի երկրների մեծ մասը: Այնուամենայնիվ, այդ չճանաչված հանրապետության տարածքում Բաքվի իրական վերահսկողության հարցը անլուծելի է ոչ միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խախտման պատճառով, այլ նաև հայերի հետագա ճակատագրի մտահոգությամբ, եթե ԼՂՀ-ն ընկնի Ադրբեջանի ձեռքը: Այս վախերը անհիմն չեն ոչ միայն հայ ժողովրդի ողբերգական անցյալի պատճառով, այլ նաև այն պատճառով, որ անկախ Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելությունը վերածվել է պետական գաղափարախոսության: Ոչ միայն մարգինալները, այլ նաև բարձրաստիճան պետական այրերը, քաղաքական գործիչները, և անգամ նախագահն ինքն է խոսել թշնամանքի լեզվով և կոչ արել հաշվեհարդար տեսնել հայերի հետ: Սակայն ներկայումս, աջակցություն ստանալու համար Բաքուն փորձում է համոզել համաշխարհային հանրությանը, որ Ղարաբաղի ժողովուրդը աներևակայելի հարմարավետ և լավ կապրի Իլհամ Ալիևի իշխանական ձեռքի տակ: Ադրբեջանական ագիտպրոպը հավաստիացնում է, որ Արցախի ժողովուրդը քնում և տեսնում է, թե ինչպես է հայտնվել Բաքվի կառավարման տակ:
 
Ադրբեջանական հեռուստատեսությամբ և համացանցով քարոզչական արշավներ են շրջանառվում այն պնդմամբ, որ Ղարաբաղի բնակիչները ողջունում են իրենց «ազատարարներին»: Դրանց թվում է նաև ադրբեջանական կողմի նկարահանած տեսանյութը, որում Ազնիվ անունով մի կին ողջունում է ադրբեջանցի զինծառայողներին ասելով. «Բարի գալուստ ձեր տուն»: Այս սյուժեի բեմականացումը այնքան ապաշնորհ է, որ ոչ մի կասկած չի հարուցում դրա արհեստական լինելը, իսկ սոցիալական ցանցերի հայկական հատվածում անգամ ենթադրվել է, որ դա ոչ թե հայ կին է, այլ ադրբեջանցի դերասանուհի: Բայց իրականությունը շատ ավելի ցավալի է: Տեսանյութում նկարահանվել է իսկապես հայ կին՝ Արցախի բնակիչ Ազնիվ Բաղդասարյանը, որը ապրել է առաջնագծի գյուղերից մեկում և ... հանկարծ անհետացել: Իսկ որոշ ժամանակ անց Բաքվում կայացած մամուլի ասուլիսում նրան ներկայացրել են որպես «գերի», որի ժամանակ նա ասել է, որ կորցրել է գիտակցությունը այն խանութում, որտեղ աշխատում էր, իսկ երբ գիտակցության է եկել, տեսել է ադրբեջանցի զինվորների: Այսպիսով, ադրբեջանական քարոզիչները հերքել են իրենց իսկ տեսանյութը հաստատելով, որ ադրբեջանական բանակի զինվորների ողջույնով տեսանյութում նկարահանվել է արդեն գերեվարված կին, այսինքն ազատությունից և կամքից զրկված անձ, և համապատասխանաբար, նրա մասնակցությամբ տեսանյութը չի կարող լինել ավելին, քան կեղծ արտադրություն, որին նրան ստիպել են մասնակցել: Նշենք, որ այսօր Բաքվի քարոզիչների նման ինքնաբացահայտումները բազմաթիվ են: Ավելի կարևոր է այն, որ այդ դժբախտ կինը առևանգվել է հենց «կինոնկարի» համար: Ավելին, այն գյուղը, որտեղ նա ապրել և աշխատել է, չի գրավվել ադրբեջանցիների կողմից: Ամենայն հավանականությամբ, նա պարզապես առևանգվել է դիվերսանտների կողմից հատուկ կեղծ տեսանյութ նկարահանելու համար: Սա միակ դեպքը չէ, երբ Ադրբեջանի զինված ուժերը կամ նրանց դաշնակիցները «գերի են վերցնում» ոչ թե պարզապես խաղաղ բնակիչների, այլ հատուկ տարեց մարդկանց:
 
Հոկտեմբերի 28-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջնորդությամբ, Ղարաբաղի պաշտպանների աճյուններն են հանձնվել արցախյան կողմին: Թերթերը հայտնել են, որ սպանվածների հետ միասին ադրբեջանական կողմը հանձնել է նաև երկու «գերի», բայց փաստացի ազատ է արձակվել միայն մեկ «գերին»՝ նախկինում ադրբեջանական զորքերի կողմից գերեվարված Հադրութի բնակչուհի 85-ամյա (ծնված 1935 թ.) Եվգենիա Պավլովնա Բաբայանը: Երկրորդ բանտարկյալին՝ 84-ամյա Միշա Մելքումյանին, Ադրբեջանի իշխանությունները չեն հանձնել ղարաբաղյան կողմին պատճառաբանելով, որ նա ենթակա չէ տեղափոխման: Սակայն պատճառն այլ է եղել: Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ադրբեջանի զինված ուժերի գերության մեջ գտնվող Մելքումյանը մահացել է:
 
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը համացանցում տեղադրել էր տեսանյութ, որտեղ Հադրութում ադրբեջանցի զինվորները սպանում են երկու հայ գերիների: Մահապատժի ենթարկվածներից մեկը 1947 թվականին ծնված Բենիկ Հակոբյանն է: Ակնհայտ է, որ 73-ամյա տղամարդը, նույնիսկ կովկասյան երկարակեցության պայմաններում չէր կարող հատուկ ջոկատային լինել: Ինչ որ է, գերեվարված զինվորների սպանությունը ևս ռազմական հանցագործություն է: Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի զինված ուժերը ակնհայտորեն պատանդ են վերցնում Արցախի տարեց քաղաքացիական անձանց տեղեկատվական սադրանքներում օգտագործելու և «փոխանակման ֆոնդ» ստեղծելու համար: Միևնույն ժամանակ, նրանցից ոմանք սպանվում են ադրբեջանցի զինվորների կողմից՝ նրանց ատելության և զայրույթի պահին: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը անմիջապես հայտարարում է, որ այդ հանցագործությունները «հայկական ֆեյքեր» են, անգամ այն հանցագործությունները, որոնք ֆիքսվում և տարածվում են ադրբեջանցի օգտվողների կողմից: Մինչ այժմ Բաքուն չի կռահել կեղծ հայտարարել Ադրբեջանի Հանրապետական Այլընտրանքային կուսակցության ներկայացուցիչ, քաղաքական ակտիվիստ Մետե Թուրկոյի ելույթը, որը ասել է, որ անհրաժեշտ է սպանդի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ողջ խաղաղ բնակչությանը: Նրանք կարող են նաև «ոչ իրական» հայտարարել այն փաստը, որ ադրբեջանական «Գարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովը Ֆեյսբուքի իր էջում գրել է.«Մենք պետք է սպանենք հայերին: Երեխա, կին, ծեր մարդ նշանակություն չունի, պետք է սպանել բոլորին: Ոչ մի խղճահարություն, ոչ մի կարեկցանք: Եթե մենք չսպանենք՝ նրանք կսպանեն մեզ ու մեր երեխաներին: Ինչ էլ որ պատահի, նրանք դա անում են արդեն 120 տարի: Անհրաժեշտ է վերականգնել «Դիֆաին» (20-րդ դարի սկզբի ադրբեջանական ահաբեկչական կազմակերպություն), նույնիսկ ստեղծել մարդասպանների ջոկատ: Պետք չէ օրինականորեն խոսել նրանց հետ: Թուրքիան երկար տարիներ փորձեց՝ չստացվեց: Վերջապես մենք հասկացանք: Մինչև վերջին մարդը պետք է սպանվի: Մինչև վերջինը»: Նման առաջարկները շատ են, և բոլորը վկայում են այն, որ Ադրբեջանի կողմից մանրակրկիտ և համակողմանիորեն մշակված են «ազատագրումից» հետո Արցախի բնակչության «ինտեգրման» ծրագրերը:
 
Gordonua.com-ն իր «Զելենսկին դադարեցրել է «Ուկրսպեցէքսպորտի» պայմանագիրը Ադրբեջանի հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշում է կայացրել դադարեցնել «Ուկրսպեցէքսպորտ»-ի Ադրբեջանին Prs-18 ռադիոլոկացիոն կայանների բաղադրիչներ մատակարարելու պայմանագրի կատարումը: Մոտ մեկ ամիս առաջ ԼՂՀ-ում հակամարտության սրացումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանավոր հանձնարարել էր դադարեցնել «Ուկրսպեցէքսպորտ»-ի Ադրբեջանին Prs18 ռադիոլոկացիոն կայանների բաղադրիչներ մատակարարելու պայմանագրի կատարումը: Սակայն «Ուկրսպեցէքսպորտ»-ը չի կատարել նախագահի հանձնարարականը և Ադրբեջան է ուղարկել ինքնաթիռ Prs18–ի բաղադրիչներով: Այս մասին հաղորդում է zn.ua-ն հղում անելով իր սեփական աղբյուրներին: Ըստ թերթի, հավանական է, որ հայկական սփյուռքը և Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն են ազդել նախագահի նման որոշման վրա: «Զելենսկու դիրքորոշման վրա ազդել է նաև Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արձագանքը, որոնք դժգոհ են Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններից», - ասվում է հոդվածում:
 
zn.ua-ն նաև գրում է, որ Զելենսկին իր այդ որոշման մասին տեղեկացրել է ռազմական արդյունաբերության գծով փոխվարչապետ Օլեգ Ուրուսկիին և արտգործնախարար Դմիտրի Կուլեբուին, իսկ Ուրուսկին ստիպված է եղել համապատասխան ցուցումներ տալ «Ուկրօբորոնպրոմ»-ի ղեկավար Իգոր Ֆոմենկոյին և «Ուկրսպեցէքսպորտ»-ի ղեկավար Վադիմ Նոզդրային, սակայն հանձնարարությունը չի կատարվել: «Հետո հոկտեմբերի վերջին, Ավակովի օգնությամբ, նախագահը իմացել է, որ Ադրբեջանի հետ պայմանագիրը կասեցնելու իր հանձնարարությունը չի կատարվել, սկանդալ է սկսվել», - գրում է հրապարակման հեղինակ Վլադիմիր Կրավչենկոն: zn.ua-ն դիմել է Ուրուսկիին մեկնաբանություն ստանալու համար, բայց վերջինս ոչինչ չի ասել:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համար Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Քաղաքագետ. «Հայաստանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայինԱրագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս –արևելյան հատվածում․ պատմության այս օրը (սեպտեմբեր 24)Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ
Ամենադիտված