Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ է կորոնավիրուսի ժամանակ անհայտանում համի ու հոտի զգացողությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսը առաջացնում է բորբոքային այտուց հոտառական գոտիներում և կոճղեզում: Այդ պատճառով էլ ժամանակավորապես կորչում է հոտառության զգացողությունը, ինչպես նաև մասնակի կամ ամբողջական համի զգացողությունը: Այդ մասին հայտնում է vz.ru-ն: Թերթը նաև գրում է, որ յուրաքանչյուր երկրորդ «կորոնավիրուսային վարակ» ախտորոշում ունեցող անձն է առնչվում հոտառության ժամանակավոր կորստի հետ: Մարդու օրգանիզմը կառուցված է այնպես, որ եթե համեղ սննդի մասին ազդանշանը չի գրանցվում հոտառական համակարգի կողմից, ապա առկա են բոլոր հնարավորությունները որ անգամ լավագույն խոհարարի պատրաստածն էլ անձը կուտի որպես ստվարաթուղթ: Մեծամասամբ հենց հոտառության կորուստն է ստիպում մարդկանց հանձնել SARS-CoV-2 թեստ: Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողները առաջինն են գրել կորոնավիրուսի ժամանակ հոտառության կորստի պատճառների մասին: Այս ամռանը Science Advances-ը հրատարակել է Հարվարդի բժշկական դպրոցի նյարդաբանների ղեկավարած հետազոտողների միջազգային խմբի գիտական ​​հոդվածը, որում գիտնականները ասում են, որ նրանք հայտնաբերել են քթի վերին խոռոչի հոտառական բջիջների տեսակ, որոնք առավել խոցելի են SARS-CoV-2 վիրուսի նկատմամբ:

«Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ հիվանդի հոտառության փոփոխությունը  կապված է ոչ թե նեյրոնների անմիջական վարակման, այլ օժանդակ բջիջների աշխատանքի վրա ազդելու հետ», - ասել է հետազոտության հեղինակ Սանդիպ Ռոբերտ Դատտը: Ռուս վարակաբանները վարակի հոտերի նկատմամբ արձագանքը բացատրում են նույն կերպ: Հոտառության ժամանակավոր կորուստը կամ անոսմիան այն հիմնական նյարդաբանական ախտանիշն է, որն ուղեկցում է կորոնավիրուսային վարակին: «Վիրուսը առաջացնում է բորբոքային այտուցներ հոտառական գոտիներում և կոճղեզի տարածքում, և արդյունքում մասամբ կամ ամբողջությամբ հոտառությունը ժամանակավորապես կորչում է, ինչպես նաև կորչում է համի զգացողությունը», - բացատրել է բժիշկ-վարակաբան Գեորգի Վիկուլովը:

Ի՞նչ գիտեն այսօր գիտնականներն ու բժիշկները այս ամենի մասին: Կալիֆոռնիացի բժիշկների կարծիքով, կորոնավիրուսի ժամանակ անոսմիան 27 անգամ ավելի հաճախ է լինում, քան ցանկացած այլ վիրուսային վարակի դեպքում: Համն ավելի հաճախ է կորչում, քան հոտը: Օրինակ՝ Կալիֆոռնիայի ապրիլ ամսվա կորոնավիրուսով  հիվանդ մարդկանց 68%-ը ունեցել է հոտառության կորուստ, իսկ 71%-ը համի: Մնում է մեկ հարց. ինչո՞ւ է օրգանիզմը կատարում այս զոհաբերությունը: Գիտնականների վարկածներից մեկն այն է, որ օրգանիզմը փորձում է փրկվել նվազագույն կորուստներով: «Հոտառության ընկալիչները, որոնք կապված են ուղեղի հետ, ըստ էության, ուղեղ հասնելու ամենակարճ ճանապարհն են, և ընկալիչները «ինքնասպան են լինում» վիրուսի ուղեղ թափանցումը կանխելու համար»,-կարծում է Փենսիլվանիայի Monell Chemical Senses Center-ի տնօրեն Դանիել Ռիդը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բերդավանում դիրքե՞ր են հանձնել․ ի՞նչ են պատմում գյուղում «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան Կարծիք. «Հայաստանից ռուսական բանակի դուրսբերումը սպառնում է երկրի գոյությանը»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռուսաստանի հետ խզումը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը«Հրապարակ». Սասուն Միքայելյանի մտերիմ Արամ Վիրաբյանի հարցը դատարանը չի էլ քննել «Ժողովուրդ». Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները «Հրապարակ»․ Թիրախում Գեւորգ Փարսյանն է. իշխանությունները մի նենգ օպերացիա էլ այստեղ են ծրագրում «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա «Իրավունք». Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան «Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները» «Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Այս համակարգը նպատակ է դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհն իր հետ բերել ու բերելու է նոր uպառնալիքներ և կենսական վտшնգներ. Տիգրան Աբրահամյան Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 29) Որ հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԳվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներիՀրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով
Ամենադիտված