Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ժամկետանց եւ խոտանված, չաշխատող Оса-АК համակարգերի փոխարեն ձեռք բերեինք ավելի ժամանակակից համակարգեր, արդյո՞ք մեր օդն ավելի լավ պաշտպանված չէր լինի. Աղասի Ենոքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մամուլից տեղեկացա, որ Միասնական տեղեկատվական կենտրոնում նշանակված է քննարկում «Հնարավո՞ր էր արդյոք խուսափել պատերազմից» թեմայով: Չգիտեմ, թե դա ինչ կենտրոն է, բայց եթե թույլատրվել է քննարկում անել, ուրեմն պետական, կամ իշխանություններին կից ինչ-որ մարմին է։ Քանի որ այն քաղաքացիներին, որոնք կից չեն իշխանություններին, թույլատրված չէ նման քննարկումների մասնակցել, օգտվեմ առիթից, եւ գոնե հարցեր բարձրացնեմ, որոնք միգուցե արծարծվեն այդ քննարկման ժամանակ։ Պատերազմից խուսափելու հնարավորության հետ կապված չեմ անդրադառնա այնպիսի կարեւոր թեմաների, ինչպես ՀՀ արտաքին քաղաքականությունն է, բանակցային պրոցեսի ձախողումները, բյուջետային եւ տնտեսական քաղաքականությունը, «սեւեր»-«սպիտակներ» բաժանումը, Սորոսը, եւ այլն։
Ակնհայտ է, որ պատերազմը մեծապես հնարավոր դարձավ այն ժամանակ, երբ Ադրբեջանը խախտեց բալանսը օդում, ձեռք բերեց մեծ քանակությամբ դրոններ, որոնց դեմ հայկական բանակը դժվարությամբ է պայքարում։ Իմ հարցերը կվերաբերեն հենց դրոններին։
1․ Տեղյա՞կ եք, որ դրոնները Ադրբեջանը ձեռք է բերել վերջին մեկ տարում։ Ընդունո՞ւմ եք, որ որքան էլ նախկինները քանդել-թալանել են երկիրը 30-24-12 տարի (կախված մեղադրողների նախասիրություններից) պատերազմի համար անմիջական պատասխանատվություն կրում են այն ղեկավարները, որոնք կառավարել են վերջին 1 տարում։
2․ Արդյո՞ք մենք աչքաթող արեցինք Ադրբեջանի անհամաչափ զինվելը այն պատճառով, որ այդ հարցով պատասխանատու անվտանգության սպաները զբաղված էին Հրայր Թովմասյանի հոր տան տանիքը չափելով։
3․ Արդյո՞ք մենք հնարավորություն չունեցանք հակադրոնային եւ հակաօդային համապատասխան ռազմավարություն մշակելու, քանի որ վերջին 2 տարում անվտանգության, բանակի եւ գլխավոր շտաբի տասնյակ ղեկավարներ փոխվեցին, եւ վերջիններս, պարզապես, ժամանակ չունեցան այդ հարցերով զբաղվելու։
4․ Արդյունավետ ՀՕՊ համակարգի համար անհրաժեշտ են տիեզերական հետախուզության տվյալներ եւ անհրաժեշտ է համագործակցություն այնպիսի երկրի հետ, որը տիրապետում է նման տվյալների։ Ո՞ր երկրի հետ էր համագործակցում Հայաստանը ՀՕՊ համակարգը զարգացնելիս։ Ճի՞շտ է, որ Ռուսաստանը վերջին մեկ տարում չէր տրամադրում նման տվյալներ, քանի որ չէր վստահում մեր որոշ պաշտոնյաների։
5․ Եթե ժամկետանց եւ խոտանված, չաշխատող Оса-АК համակարգերի փոխարեն ձեռք բերեինք ավելի ժամանակակից համակարգեր, արդյո՞ք մեր օդն ավելի լավ պաշտպանված չէր լինի եւ Ադրբեջանը չէր խուսափի պատերազմ սկսելուց։
6․ Եթե տասնյակ միլիոնավոր դոլարներ չուղղվեին չաշխատող ու անզեն СУ 30 օդանավեր ձեռք բերելուն (Արծրունը ինձ չի համոզի, թե դրանք կարեւոր նպատակների համար են օգտագործվել, քանի որ ոչ մի օդաչու չի համաձայնվի թռնել «թռչող դագաղներով»՝ անգամ ինքն իրեն պաշտպանելու հնարավորություն չունեցող օդանավերով), արդյո՞ք այդ գումարով ավելի արդիական ՀՕՊ համակարգ չէինք ունենա։
7․Նախկինները թալանել են երկիրը, ամոթ ու անարգանք նրանց, եւ նրանք պետք է կրեն պատիժը (ի դեպ, անհասկանալի է, թե ինչու հայտնի ֆոնդերին մուծումների դիմաց չեն կրում պատիժը), բայց եթե վերջին մեկ տարում պարգեւավճարները, տոնածառի ծախսերը, ելակը, «արտ լանչը» եւ այլ բյուջետային մսխումներն ուղղեինք ՀՕՊ համակարգերի արդիականացմանը, արդյո՞ք Ադրբեջանը չէր զգուշանա պատերազմ սկսելուց։
Այս բոլոր հարցերը ժամանակին բարձրացվել են մամուլում եւ պատասխանատուների կողմից չեն տրվել բավարարող պատասխանները։ Հուսով եմ, որ Միասնական տեղեկատվական կենտրոնի քննարկման ժամանակ նրանք ադեկվատ պաստախաններ կստանան։

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
Ամենադիտված