Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կամր­ջի վրա որո­շիչ ենք դար­ձել. հա­յոց զին­վո­րի բա­զու­կը բա­զում խնդիր­ներ է լու­ծում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս պատերազմն առանձին երևույթ չէ: Սա պատերազմի փուլ է, որը նոր չէ ու նոր չի սկսվել: Հայության դեմ պատերազմը սկսվել է դեռ 130 տարի առաջ: Մենք իրավունք չունենք այսօրվա պատերազմը ընդհանուր տրամաբանությունից առանձին ընկալել: «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանի դիտարկումն է: «1918 թվականին ցեղասպան Թուրքիան ստեղծեց իր քաղաքական պոչը, որի անունը դրեցին Ադրբեջան: Մենք գործ ունենք ոչ թե հակառակորդի, այլ ցեղասպան թուրքի հետ, թշնամու, որն այսօր փորձում է իր նպատակն իրողություն դարձնել Ադրբեջանի միջոցով: Այն, որ Ադրբեջանը դուրս է եկել ռուսական ազդեցությունից ու վաղուց է ընկել թուրքական տիրապետության տակ, վերջին 30 տարիներին առավել քան ակնհայտ է:

Խորհրդային տարիներին քողարկված, իսկ արդեն 1987 թ.-ից բացահայտ հակահայ ցեղասպանական քաղաքականություն ցուցաբերեց, որի հետևանքով ունեցանք Սումգայիթի, Բաքվի ցեղասպանություններ, Գանձակ, որից հետո Շահումյան, Մարաղա, հետո էլ 2004, 2016 ու հիմա 2020 թվական: 2020 թվականը նշված խոշորի մի կարևոր ու ավելի ակնառու դրվագ պետք է ընկալենք: Այսինքն, այս ամենը նոր չի սկսվել՝ 1894, 1909, 1905, 1915, 1918… Սա շարունակվելու է անընդհատ և չի դադարելու այնքան ժամանակ, մինչև ցեղասպանին վերջնականապես իր որջը չմտցնենք»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Մ. Ավագյանը:

Նրա խոսքով, այս պատերազմի բնույթը հասկանալու համար պետք է դիտարկել հենց Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը շարունակելու նպատակը, ինչի մասին Հայաստանը նաև պաշտոնական ամենաբարձր մակարդակով է խոսել: «Այդ համատեքստում պատահական չէ, որ Թուրքիան այս պատերազմում ինչ-որ առումով դարձել է կոնֆլիկտի կողմ: Էրդողանն արդեն բացահայտ է հայտարարում, որ ինքն ամենուր է, և այսօր էլ Արևել յան Այսրկովկասում է: Սկսած Սիրիայի պատերազմից և անգամ դրանից մի փոքր առաջ Թուրքիան արդեն աշխարհի հետ հաշվեհարդար էր տեսնում, և հայերի ցեղասպանությունն իր մեծ պլանի մի բլոկն է: Խոսքը պանթուրքական պլանի մասին է: Թուրքիան նաև եվրոպայի հետ հաշվեհարդար տեսնելու խնդիր ունի: Թուրքիան ստեղծեց, այսպես կոչված, փախստականներին, որոնք ՄԱԿ-ի բնորոշմամբ միգրանտներ են, որոնց մխրճում է Եվրոպա:

Հիմա հասել է նրան, որ այսօր թուրքական տարրը եվրոպական երկրներում բավականին մեծ է՝ Էրդողանը այնտեղ հենարան ունի: Այսինքն, աշխարհին տիրելու համար Էրդողանն ամեն ձևով իր հանրությանը պատրաստում է: Իսկ այս տարածաշրջանում կիրառում է նույն մեթոդները, ինչպիսիք կիրառում էր Մերձավոր Արևելքի արևմտյան հատվածում: Հիմա էլ այդ ահաբեկիչներին բերում է Հարավային Կովկաս՝ ընդդեմ հայերի: Ահաբեկիչների միջոցով է փորձում մեզ հետ խնդիր լուծել»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, սակայն, որ այստեղ մի շատ կարևոր պահ կա: «1860-ական թվականներին քաղաքակիրթ աշխարհ կոչվածը հայկական հարցը դարձրեց թեմա առաջին հերթին թուրքական սուլթանների և թուրքական հանրության համար:

Այդպիսով քաղաքակիրթ Եվրոպան Թուրքիային ասաց՝ դուք թիրախ ունեք և ձեր թիրախը հայերն են: Մինչև 1988 թվականը հայկական հարցը տարբեր ուժերի ձեռքին եղել է շահարկման գործիք: 1988 թվականից հայությունն իր ձեռքը վերցրեց լուծման խնդիրն ու այն մինչ օրս է տանում: Ես չգիտեմ Խորհրդային Միությունը ինչ դերակատարություն ունեցավ, որ հայությունը կարողացավ շունչ առնել, ամոքվել 1915 թվականի Ցեղասպանությունից հետո, բայց հայոց հարցին մենք այսօր տիրություն ենք անում հայ զինվորի, հայ կամավորականի, հայ ֆիդայիների, Մոնթեների, Ազգալդյանների, Վլադիմիր Բալայանների բազկով: Մենք միայնակ առճակատում ենք ոչ միայն ցեղասպան Թուրքիայի և նրա քաղաքական պոչ Ադրբեջանի դեմ, այլև, լինելով աշխարհաքաղաքական կամրջի վրա, ակամայից որոշիչ ենք դարձել Իսրայել-Ռուսաստան, Իսրայել-Իրան, Թուրքիա-Իրան, Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների համար:

Այսինքն, այսօր հայոց զինվորի բազուկը բազում խնդիրներ է լուծում: Հայ զինվորի բազուկը ոչ միայն հայության գոյաբանական, այլև քաղաքակրթական խնդիր է լուծում, որովհետև եթե մենք չհաղթենք ցեղասպանին, կասկածի տակ կլինեն Ռուսաստանի, Իրանի, ինչպես նաև Եվրոպայի շահերը: Այլ իրավիճակի պարագայում այստեղ մի մեծ պատերազմի խառնարան կարող է լինել՝ հաշվի առնելով, որ, օրինակ՝ նույն Իսրայելը հաշվեհարդար է ուզում տեսնել ոչ միայն Իրանի, այլև Ռուսաստանի հետ: Թեպետ այս պահին պատերազմի մեջ բազում խնդիրներ կան լուծման առումով, բայց մեզ համար, անշուշտ, կարևորը մեր գոյաբանական խնդիրն է, հայոց հարցին տեր լինելը, և հայոց հարցին տեր է հայ զինվորը»,շեշտեց Մ. Ավագյանը:

Նա նշեց, որ այսօր հետաքրքիր իրավիճակ ունենք, որը կարող ենք օգտագործել՝ բացառելու դիվանագիտական դաշտում նախկինում թույլ տված թերացումները: «Պատերազմն այսօր ուղիղ վտանգում է ռուսական իմպերիան, և այդ վտանգը ստիպեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր երկու ելույթների մեջ խոսի ճշմարտության մասին: Մասնավորապես ասաց, որ կոնֆլիկտի հիմքում երկու պետությունների միջև տարածքային վեճը չէ, կոնֆլիկտի հիմքում էթնիկ բախումներն են: Այսօր մեզ ասում են՝ եկեք այդ ժողովրդի հետ ապրեք, բայց չէ՞ որ մենք արդեն ապրել ենք ու չի ստացվել, որովհետև այդ պետությունը ստեղծվել է մեր ցեղասպանությունը շարունակելու համար: Նույնիսկ խորհրդային տարիներին կարողացան Մոսկվայի ազդեցությունը վերափոխել ի շահ իրենց և մեր ցեղասպանությունը քողարկված տանել: Ի վերջո, արդեն 1987-ին, երբ տեսան, որ Խորհրդային Միությունը փլուզվում է, իրենք բացահայտ ագրեսիայի անցան: Բայց չէ որ արդյունքում տարածքներ են ազատագրվել:

Շատ լավ է, որ ՀՀ վարչապետը խոսեց Ցեղասպանության շարունակության մասին, նաև այն մասին, որ մենք քաղաքակրթական ճակատի առաջատարն ենք դարձել՝ ընդդեմ ահաբեկչության: Բայց պետք է օգտվել նաև Պուտինի ելույթից ու բարձրաձայնել այն մասին, որ 1988թ. Սումգայիթում, Բաքվում ու Գանձակում ցեղասպանության շարունակությունն է եղել: Պետք է ասել՝ աշխա՛րհ, մենք տարածքներ չենք օկուպացրել, ցեղասպանությունից փրկված հայ փախստականներն ու ցեղասպանությունից փրկվածների ժառանգները համատեղ տարածքներ են ազատագրել ցեղասպանից, և նրանք են այդ տարածքների իրավատերը: Եվ այսօր էլ ցեղասպանությունից փրկվածների երեխաներն են կռիվ տալիս: Պետք է ցույց տալ աշխարհին, որ սա գոյաբանական պատերազմ է, և գոյաբանական պատերազմի արդյունքում այդ մարդիկ տարածքներ են ազատագրել դեռևս 1992, 1993,1994 թվականներին:

Այսօր դե ֆակտո Արցախի Հանրապետությունն իր բանակով պաշտպանում է իր տարածքում ապրող հայությանը: Դե ֆակտո կայացած հանրապետությունը՝ Արցախը, ունի սահմանադրական տարածք, բայց այսօր ագրեսոր ու ցեղասպան Թուրքիայի քաղաքական պոչ Ադրբեջանի ձեռքերով այդ տարածքային ամբողջականությունը խախտված է: Հելսինկյան սկզբունքներից երեքը խախտվել են. Թուրքիա-Ադրբեջան ահաբեկչական տանդեմի կողմից ագրեսիվ պատերազմ է հրահրվել դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետության դեմ, խախտվել է նրա տարածքային ամբողջականությունը, և նպատակ կա վերցնել դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետությունը՝ նրա ինքնիշխանությունը»,-եզրափակեց Մ. Ավագյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Բժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Այն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց Երբ խոսքը վերաբերում է մեր շահերի պաշտպանությանը, մենք կգործենք վճռական և անվախ․ Փեզեշքիան Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններ Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվել են Երևանի բուժհաստատությունների աշխատակիցները Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելՓաշինյանը մասնակցելու է uպանված Խամենեիի հուղարկավորությանը Մոսկվան բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման շուրջ Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Անհետ կորել է 34-ամյա Վահագն Մարտիրոսյանը Կյանքից հեռացել է Արմեն ԻսահակյանըՋերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ավելի քան 2000 հայ զինծառայողների աճյուններ․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 1-2-ը կմեկնի ՍտամբուլՎերջին հրաժեշտը՝ Ռաիսա ՄկրտչյանինՄոսկվայի մարզի Եգորևսկ քաղաքում անօդաչուի ընկնելու հետևանքով 6 ամսական երեխա է մահացել Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԿասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտի իրացման դեպք է բացահայտվել Պայմանագրային զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է գետնին Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունըԼոռու մարզում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղա է մահացել Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Իրավաբան. Հայաստանը փորձում է կրկնօրինակել Մոլդովայի փորձըԴավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Հրանտ Միքայելյանը Ռուսաստանի սահմանափակումների և ԵՄ օգնության մասին. «Եվրոպական շուկայում հայկական ապրանքների համար կայուն տեղ գտնելը դժվար կլինի» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Ողբերգական վթար․ Արմեն Խ․-ն տեղում մահացել էՀայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները. պատմության այս օրը (30 հունիս)«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Վանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակելՎթարային ջրանջատում կլինիԱկնհայտ է՝ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»
Ամենադիտված