Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 02.11.2020

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 2–ի երեկոյան Արցախում մարտական գործողությունները շարունակվում էին Մարտունի եւ Մարտունիից հարավ, Հադրութից հյուսիս ուղղություններում։  Առանձին օջախային մարտեր են ընթանում նաեւ անտառային զանգվածի գյուղերում, որոշակի օջախային մարտեր են նաև Արաքսից հյուսիս ընկնող հարթավայրային հատվածում, այդ ուղղությամբ՝ մինչեւ Բերձոր։

Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում  են  համայնքների անտառային ծածկույթները: Այրվել է ավելի քան 150 հա անտառային ծածկույթ։

Նախօրեից սկսած թշնամի հրետակոծել և հրթիռակոծել է Մարտակերտը, Մարտունին՝ կիրառելով նաև ռազմական ավիացիա։

Նոյեմբերի 1-ին՝ժամը 20:30-ից 23:40-նն ընկած ժամանակահատվածում թեժ մարտեր են ընթացել ադրբեջանաարցախյան ճակատային գծի հյուսիս-արեւմտյան հատվածում:

Նախօրեին թշնամին ակտիվացել է նաև հյուսիս–արևմտյան ուղղությունում։ Մասնավորապես ՊԲ երկու հանգուցային դիրքի ուղղությամբ ադրբեջանական կողմը վաշտի, ապա դասակի կազմով հարձակումներ է նախաձեռնել, երկուսն էլ հայկական ստորաբաժանումների կողմից կասեցվել են: Թշնամին մեծ կորուստներով դիմել է փախուստի:

Արցախի ՊԲ-ը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված 11 զինծառայողի անուն։ Այսպիսով հայկական կողմի զոհերի թիվը հասավ 1188-ի։

Զոհերի թվում է նաեւ Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, հոկտեմբերի 4-ին Արցախի հերոս կոչմանն արժանացած Սերգեյ Շաքարյանը, ինչպես նաև Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։  

Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, հայտնել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ Հարությունյանն օրեր առաջ մարտական դիրքում վիրավորում էր ստացել, որից հետո ազատվել էր հրամանատարի պաշտոնից։ Նրան փոխարինել է Միքայել Արզումանյանը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներ Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկների հետ, պարգևատրել նրանց։

Շահեն Մեղրյանի անվան շահումյանցիների ջոկատի տղաները՝ հրամանատար Ռոլանդ Այդինյանի գլխավորությամբ, Ավետարանոց գյուղի շրջակայքում մերձամարտ են վարել 22 հոգուց կազմված թուրքական հատուկ նշանակության ջոկատի հետ՝ վերացնելով 20-ին։

Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանը, պարգեւատրել է Մարտական խաչ առաջին աստիճանի, նրա ջոկատի մի քանի մարտիկի էլ Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշաններով։  Ալեքսեյ Բալայանը հինգ հոգանոց խմբով գերեվարել է վարձկան ահաբեկչի։

Ի դեպ, համացանցում տարածվել է ահաբեկիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջիի ձերբակալման տեսանյութը։

Հրապարակվել են ոչնչացված ադրբեջանցի զինծառայողների մարմինները Նախիջեւան տեղափոխելու կադրերը։ Իրանագետ Վարդան Ոսկանյանն այս առնչությամբ գրել է. «Միայն այսօր Նախիջևան առաքված բաշիբոզուկների 30 դիակները ցուցիչ են այն բանի, որ արհեստածին Ադրբեջանի «մայրցամաքային» հատվածում արդեն կա զինվորական ռեսուրսի պակաս, և Բաքվի բռնապետը ստիպված է եղել արտատարածքի մարդուժը  տեղափոխել պատերազմական գոտի, որտեղ էլ նրանց ոչնչացրել է մեր փառապանծ բանակը»։

Արցախցի կանայք այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց: Նրանք ասել են, որ 10 օրից ավելի է իրենց առձեռն փոխանցած, նաեւ էլեկտրոնային հասցեով ուղարկված նամակներին դեսպանատնից չեն արձագանքել։ Ցուցարարները թղթից պատրաստած ինքնաթիռներ են նետել  շենքի ուղղությամբ. «Կարմիրը նշանակում է մեր արյունը, որի մեջ թաթախված եք դուք ձեր լռությամբ», ասել են նրանք։

Ակցիայի մասնակիցներից մի քանիսին ներս են թողել դեսպանություն եւ հայտնել, որ  դեսպան Լին Թրեյսին տեղում չէ:

Սփյուռքի հայությունը եւս շարունակում է զանգվածային ցույցերը։ Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև բողոքի ցույց են անցկացրել հայ համայնքի ներկայացուցիչները: Բազմաթիվ հայեր՝ Հայաստանի դրոշներով, պաստառներով երթով  մոտեցել են Ադրբեջանի հյուպատոսարանին եւ վանկարկել՝ “Artsakh is Armenia”,  «Հաղթելու ենք»:

Անցած մեկ օրում Հայաստանում մահացել է 31 կորոնավարակակիր, նրանցից 3-ը՝ այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է 1767-ի։ Նոյեմբերի 1-ի առավոտվա դրությամբ՝ գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 1194 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 93448 դեպքի: Հիշեցնենք, որ Չինաստանում, որտեղից տարածվել էր COVID-19-ը, գրանցվել է 85 հազար վարակակիր։ 61 տարեկանում կորոնավիրուսից մահացել է Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը։

Մեկ միլիոն մարդուն բաժին ընկնող կորոնավիրուսի դեպքերի թվով Հայաստանը հայտնվել է աշխարհում 10-րդ տեղում։ Նոյեմբերի 1-ի տվյալով՝ Հայաստանում կորոնավիրուսային վարակով 679 մարդ սպասում է հոսպիտալացվելու հերթում, նրանց համար հիվանդանոցներում առայժմ տեղ չկա։

2021 թվականին Հայաստանի պետական պարտքը կաճի, Ազգային ժողովում պրոֆիլային հանձնաժողովի նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է  ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նրա խոսքով, 2020-ն արդեն գնահատվում է ճգնաժամային,  2021 թվականը նույնպես բացառիկ է համարվելու։ 2020-ին տնտեսական աճի բացասական կանխատեսումը կկազմի 6 տոկոս: Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի ՀՆԱ-ն համավարակի պատճառով նվազել է 5,7 տոկոսով։ ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունն այս տարի կհասնի 65 տոկոսի, իսկ 2021-ին կնվազի մինչեւ 63,2 տոկոս։

Այս քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հայտնել է, որ 2021 թվականի պետական  բյուջեով պարգեւատրումների համար նախատեսված է 18 միլիարդ  825 միլիոն դրամ՝ չհաշված քաղծառայողների համար նախատեսվածը, իսկ այս ցուցանիշը ավելի քան 21 տոկոսով գերազանցում է նախորդ տարվանը: Կառավարությունը պատճառաբանում է, որ նախագիծը մշակվել է մինչեւ ռազմական դրություն հայտարարելը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ողջունում է բազմակարծությունը, բայց ցուցարարները չպետք է ներողամտություն ակնկալեն, քանի որ խախտել են օրենքը՝ հարձակվելով ոստիկանների վրա։ Հիշեցնենք, որ նախագահի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Սվետլանա Տիխանովսկայան վերջնագիր էր ներկայացրել Լուկաշենկոյին, առաջարկելով պաշտոնաթող լինել, ապա  համազգային գործադուլի կոչ էր արել։ Բելառուսում երեք ամիս շարունակ բողոքի ցույցերը չեն դադարում:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.16 դրամով ու հասել 493.76 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.29 դրամով ու կազմել  574.79 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.97 դրամով ու կազմել  637.49  դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.09 դրամով ու կազմել 6.15 դրամ:

Նոյեմբերի 3-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Երեւանում եւս անձրեւ կտեղա։ Այս գիշեր մայրաքաղաքում կլինի 10-12, վաղը ցերեկը 18-20 աստիճան զրոյից բարձր։

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով «Փաշինյանն ու նրա կուսակցությունը նոր թշնամի ունեն, դա հայկական սփյուռքն է»Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ Թուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք «Արևմուտքի հետ սոված կմնաս. Ի՞նչ է նշանակում Փաշինյանի այցը Ռուսաստան»Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում էԲացվել է Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ - Գործարանային» կայարանը․ պատմության այս օրը (10 հուլիս)Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն ԱԱ-2026․ Ֆրանսիան կիսաեզրափակչում է Լույս չի լինելու Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձը«Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՀորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. ՂալիբաֆԻրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Իրանում ԱՄՆ նոր հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ Սահմանամերձ բնակավայրերի բնակարանային աջակցության ծրագրում փոփոխություններ են կատարվելԼիբանանի նախագահն Լիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արել Իսրայելին հրադադարի կոչ է արել Իրանը հայտարարել է Բահրեյնում, Քուվեյթում և Քաթարում ամերիկյան բազաներին հարվածելու մասին 28 և 30 տարեկան երկու երիտասարդ են ձերբակալվել թմրանյութ տեղափոխելու համար Վենգերը նշել է այն միակ հավաքականին, որն ունակ է հաղթել Ֆրանսիային ԱԱ-2026-ում Կասեցվել է «Ոսկե կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը Ինչպես կարող է լուծվել անկլավների հարցըՏավուշի մարզում քաղաքացին ջրահեղձ է եղել․ մարմինը հայտնաբերվել է Խաշթառակի կամրջի տակ Թրամփը փաստացի ընդունել է հուշագրի չպահպանումը. Իրանի ԱԳՆ Սպերցյանը ընտրե՞լ է իր խաղահամարը նոր ակումբում. հայտնի է, թե որ համարի ներքո է մարզվում հայ ֆուտբոլիստը 75 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Բոնի Թայլերը Ապարան քաղաքից քիչ հեռու 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը կբարձրանա 6-8 աստիճանով Քարահունջում գայլի հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Երևան․ ԲԿ-ի տնօրեն Ավո Ադամյանի մենահամերգը՝ Երևանի սրտում․ ֆոտոշարք Ադրբեջանական SOCAR-ի ցիստեռնը բախվել է մեքենայի, ապա՝ «Լուկօյլ»-ի բենզալցակայանի (տեսանյութ)
Ամենադիտված