Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիմի վերջին հրապարակումը. «Բախտը մեկն է զինվորի՝ կամ մահ, կամ ազատություն»

ՎԻԴԵՈ

Yerkirmedia.am-ը գրում է. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը գուժում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ընկեր Կիմ Խաչատրյանի և ՀՅԴ Էջմիածնի «Վաչե Ռոստոմյան» կոմիտեության համակիր ընկեր Մայիս Նազարյանի մահը։

Նրանք Արցախ էին մեկնել ՀՅԴ կամավորական վաշտերից մեկի կազմում, զոհվել են հոկտեմբերի 31-ին՝ առաջնագծում մղած մարտերի ընթացքում։

Հայկական բժշկական իստիտուտի 5-րդ կուրսի ուսանող Կիմ ԽաչատրյանՆ արդեն տևական շրջան է, ինչ առաջնագծում էր, որտեղ մեկնել էր ՀՅԴ կամավորական վաշտերից մեկի կազմում ընդգրվելով։

Շնորհալի, կյանքում ազգային արժեքներով ու ավանդույթներով առաջնորդվող, հայրենիքն անսահման սիրող Կիմը ծնվել է 1995 թ. մարտի 17 ին՝ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում, 2001-2012 թթ. սովորել և ավարտել է Արենիի միջնակարգ դպրոցը։ 2013-2015 թթ. ծառայել ՀՀ զինված ուժերում (Մեղրիում)։ Նպատակ ուներ ուսումն ավարտելուց հետո մասնագիտական գործունեությունը ծավալել հայրենի գյուղում, հիմնել ատամնաբուժարան։

Հոկտեմբերի 5-ին՝ ուսուցչի օրը, Կիմը հրապարակել էր ուսուցչի հետ իր լուսանկարը և գրել. «Ուսուցչի օրը… Իմ կյանքին սթափ նայելու ու հայրենիքի հանդեպ պարտքի զգացում սերմանած ուսուցիչ։ Քո դասերից է, որ հիմա ամաչում եմ քաղաքացիական հագուստով ման գալ»: Իսկ ռազմաճակատ մեկնելու օրը Կիմը սոցցանցի իր էջում հրապարակել էր հետևյալ բանաստեղծությունը.

Բախտը մեկն է զինվորի`

Կամ մահ, կամ ազատություն։

Վառոդդ պահիր միշտ պատրաստ ու չոր,

Նշանահատիկդ միշտ ճշտված պահիր,

Որ գնդակն անցնի ճիշտ սրտի միջով,

Եվ նրան հանձնի անաչառ մահին:

Կռվի մեջ չկա գթության խնդիր,

Եվ ոչ էլ խղճի գերակայություն,

Խղճիդ հետ երբեք դաշինք մի կնքիր

Այլապես խիղճդ կդառնա քեզ թույն:

Թշնամուցդ ավելի եղիր անողոք,

Լուծիր հնացող ցավը վրեժի,

Թող քեզ չհուզեն կական ու բողոք,

Երբ քո խնդիրը մահն է հրեշի:

Թող որ թշնամիդ անիծի զարկդ,

Ոսոխիդ մայրը թող քեզ նզովի,

Բազուկդ սակայն կօրհնի քո ազգը,

Եվ քաջությունդ երգով կգովի:

Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. ԼավրովՀՀ կառավարությունից հայտնում են, թե որ խմբի համար որքան կբարձրանա կենսաթոշակը Երաժշտական ուղին` նոր գործիքներով. «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները երաժշտական գործիքներ ստացանՊարգևավճարների որոշումն է, որ ինձ «պերաշկի» ուտելու հնարավորություն է տալիս. Նիկոլ ՓաշինյանԱլեգրին արձագանքել է «Ռեալ»-ը գլխավորելու վերաբերյալ տեղեկություններին ԱՄՆ-ն կզղջա միջազգային ջրերում իրանական նավը խորտակելու համար. Արաղչի Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումըԱՄՆ-ը նախատեսում է Իրանի դեմ գործողությունն իրականացնել առնվազն 100 օր. Politico Սիրուշոյի նոր ֆոտոշարքն ու «Շուշան» հավաքածուն Պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտելԻսպանիայի արտաքին գործերի նախարարը արձագանքել է ԱՄՆ սպառնալիքներինՌԴ-ն պատրաստ է միջնորդական ծառայություններ մատուցել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման գործում Պայթյուններ Դոհայում ու Մանամայում. իրադրությունը Մերձավոր Արևելքում շարունակում է լարված մնալ ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկար) Հայ-իրանական սահմանին Իրանի «Նորդուզ» անցակետով քաղաքացիների անցումը վերականգնվել է Դուբայից առաջին չվերթն է ժամանել Երևան ռшզմական գործողություններից ի վեր Բաքվից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակը կժամանի Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ էԻրանը հերքել է Թուրքիայի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակման մասին տեղեկությունները Արսեն Զախարյանի «Ռեալ Սոսյեդադ»-ը հաղթեց «Ատլետիկին» և անցավ Իսպանիայի գավաթի եզրափակիչ Ծոցի երկրները մտահnգված են Իրանում քաղաքացիական պшտերազմի վտանգnվ․ Կայա ԿալասՓաշինյանի կեղծ խաղաղությունը և հակառուսական դրսևորումները Թաթոյանի սկանդալային բացահայտումըԻրանում զոհերի թիվը գերազանցում է 1000-ը. Կարմիր մահիկ «Քաղպայմանագիրը» նոր սահմանափակում է մոգոնում ԶԼՄ-ների համար Կեղծ հարցումներով փորձում են մոլորեցնել հանրությանը ՃՏՊ՝ Արագածոտնի մարզումՀանցավոր խումբ է ձերբակալվել գողոնը ձեռքներին․ Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը Իրանը հերքել է Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակումը Նախիջևանի վրա Իրանի հարձակումը անպատասխան չի մնա․ Ադրբեջանի ՊՆ Դիլիջան-Վանաձոր ճանապարհին 6 մեքենա է բախվել․ կան վիրավորներԱրթիկում սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել «Երևան մոլում» բռնկված հրդեհը մարվել է Իրանական ԱԹՍ է ընկել Նախիջևանի օդանավակայանի տարածքում․ ադրբեջանական ԶԼՄ ԻՀՊԿ-ն հայտարարել է Պարսից ծոցում ամերիկյան տանկերի վրա hարձակման մասին«Գորիս» ՔԿՀ-ում հայտնաբերել են արգելված իրերով ներնետված փաթեթԿենսաթոշակների վճարումներն անցնում են անկանխիկ համակարգի․ ի՞նչ պետք է իմանան քաղաքացիներըԱմերիկյան F-15 ինքնաթիռ է կործանվել Իրանում | Ամերիկյան տանկեր է հարձակման ենթարկվել Պարսից ծոցում Դոբրոխոտով. «Իրավիճակն ավելի լուրջ է, քան չեչենական պատերազմի ժամանակ, ժամանակն է, որ նախագահը գործի անցնի»Մանրամասներ՝ Ջրվեժում եղած պայթյունիցԻնչպե՞ս կազդի Իրանում պատերազմը Հայաստանի վրաԽաղաքարտերը խառնվել են, բայց վտանգները ևս աճել են. ի՞նչի կհանգեցնեն ամերիկյան «խաղային» պլանները. «Փաստ»Երևանում գործարկվել է գերհամակարգիչ. ինչպե՞ս է այն օգնելու գիտությանըՋուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ Ինչպե՞ս է առաջարկվում նվազեցնել դեղերի գները Հայաստանում Նոր տեղեկատվական արշավ և ընտրությունների կեղծում. «Փաստ»Տնտեսական զարգացման նոր օրակարգ. որքանո՞վ իրատեսական է «Ուժեղ Հայաստան»-ի ծրագիրը Հրդեհ` Երևան Մոլում
Ամենադիտված