Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպիսին են կենդանակերպի նշանները սեռական կյանքում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Խոյերը ակտիվ են սեռական կյանքում և նախընտրում են արագ
սեքսը՝ այսպես ասած «կրքի պոռթկումները»։

Ինքնամոռացությունն ու նույնիսկ որոշակի ագրեսիվությունը
երբեմն վախեցնում են զուգընկերոջը, սակայն հենց դա է Խոյերի
էությունը։ Հաճախ Խոյերը բազմազանության սիրահար են և
ամենևին էլ չեն ամաչում այդ փաստից։ Հատկապես դժվար է
Խոյ-կանաց, քանի որ իրենց չափից ավելի սեքսուալությունը
հասարակության մեջ ընկալվում է որպես անբարոյականություն։

Ցուլ

Ցուլերի սեքս-աստղագուշակը խոսում է նրանց արտառոց
զգացմունքայնության մասին։ Նրանք պաշտում են երկարատև
սիրային նախերգանքները, քնքուշ շոյանքները և հաճախ պասիվ
մարդկանց համբավ ունեն։ Ցուլերը հաճախ հմտորեն
օգտագործում են իրենց գեղեցկությունը ծանոթանալիս։ Ցուլ-
կանայք ուշադրություն և թանկարժեք նվերներ են սիրում։ Իսկ
Ցուլ-տղամարդիկ, չնայած իրենց զգայունությանը,
այնուամենայնիվ երբեմն համառություն են ցուցադրում և չեն
բավարարվում մեկ սեռական ակտով՝ զուգընկերուհուց
պահանջելով ավելի մեծ ակտիվություն։

Երկվորյակներ

Երկվորյակները թերևս ամենաբարդն են սեքսուալության
առումով։ Այս մարդիկ հաճախ ծայրահեղ են՝ նախընտրելով կամ
այլասերված սեքս, կամ սեքսի ի սպառ բացակայությունը։ Նրանց
շատ բարդ է զարմացնել, քանի որ Երկվորյակներն իրենց
կյանքում գոնե մեկ անգամ փորձում են ամեն ինչ։ Մշտական
զուգընկերոջ հետ նրանք բավականին կանխատեսելի են, թեև
երբեմն կարող են բազմազանություն խնդրել կամ առաջարկել
ինչ-որ փորձարկում։

Խեցգետին

Սեռական ակտի ժամանակ նրանց համար շատ կարևոր է
էմոցիոնալ ֆոնը։ Սեքսը նրանց համար մի ամբողջ ծես է, որի
կանոններին չհետևելը կարող է հուսալքել Խեցգետիններին։
Արտաքուստ ամաչկոտ և չշփվող Խեցգետինները անկողնում
ունակ են ամենահամարձակ փորձարկումների, որոնք նրանցից
ոչ ոք չի ակնկալում։ Խեցգետին-կանայք սիրում են «փոքր
աղջնակի» դերը խաղալ, որը ենթարկվում է տիրատենչ պարոնի
գայթակղությանը։ Իսկ տղամարդիկ նախընտրում են իրենցից
տարիքով մեծ կանանց։

Առյուծ

Առյուծները շատ կրքոտ են և գայթակղության վարպետներ են։
Առյուծ-տղամարդը կրքոտ սիրեկան է, որը սովոր է հասնել իր
ուզածին։ Առյուծ-կանայք սովորաբար ընտրում են սպասողական
դիրքը և սիրում են, որ սիրահետելու և գրավելու պրոցեսը երկար
Ինչպիսին են կենդանակերպի նշանները սեռական
կյանքում ընթանա։ Այս նշանի ներկայացուցիչները նախընտրում են
երկարատև հարաբերություններ․ նրանց համար կարևոր են
ներդաշնակությունն ու փոխադարձ ձգողականությունը։ Նրանք
հավատարիմ են իրենց նախասիրություններին և չեն սիրում
հաճախ փոխել զուգընկերներին։

Կույս

Կույսերի սեքս-աստղագուշակը խոսում է նրանց գիտակցված
զսպվածության մասին։ Պատանի տարիքում հիասթափություն
են ապրում և հետագայում չեն հավատում սիրո գոյությանը։
Անկողնում ցույց են տալիս իրենց արհեստավարժությունը և
վերջում գովասանքի են սպասում։ Կույս-տղամարդիկ չեն սիրում
քնքշանք և ծայրահեղ դյուրագրգիռ են արձագանքում ցանկացած
քնքշանքի դրսևորմանը։ Կանայք էլ չափազանց մաքրասեր են և
սեքսից անմիջապես հետո լոգասենյակ են սլանում։ Բոլոր
Կույսերի տարբերակիչ և դրական հատկանիշն այն է, որ նրանք
կարող են բավարարել նույնիսկ ամենաքմահաճ զուգընկերոջը։
Նրանք հիասքանչ սիրեկաններ են, որոնց սակայն հատուկ
մոտեցում է պահանջվում։

Կշեռք

Կշեռքները սիրում են շրջապատել իրենց գեղեցիկ իրերով և
մարդկանցով։ Նրանց համար շատ կարևոր է, որ ամեն բան
իդեալական լինի։ Նրանք հատուկ ուշադրություն են դարձնում
համբույրներին և սիրային նախերգանքին, որոնք մեծ դեր են
խաղում հետագա ամբողջ պրոցեսում։ Ամեն բան պետք է լինի
լավագույն ավանդույթներին համաձայն. մետաքսե սավանները,
վարդի թերթիկները և ռոմանտիկայի այլ պարագաները խթանում
են Կշեռքների էրոտիկ երևակայությունը։ Սեքսի ժամանակ
նրանք ակամա կարող են երազանքների գիրկն ընկնել՝
պատկերացնելով, որ գտնվում են էկզոտիկ մի կղզում, կամ
որևիցե կինոաստղի գրկում։

Կարիճ

Կարիճն ինքնին սեքս է։ Սա այն նշանն է, որն անընդհատ
սեռական քաղց է զգում, և , որոշ ժամանակով հագեցնելով
ախորժակը, բոլորովին երջանիկ է դառնում։ Նրանք շատ հստակ
առանձնացնում են հոգևոր և սեռական մտերմությունը, և
նույնիսկ դավաճանելով զուգընկերոջը ֆիզիկապես՝ հոգով
հավատարիմ են մնում։ Իմիջիայլոց, արտամուսնական կապերը
Կարիճի համար սովորական երևույթ են։ Կարիճների սեքսուալ
պաշտամունքներն են հայելիներն ու երաժշտությունը։

Աղեղնավոր

Աղեղնավորները լինում են երկու տեսակ։ Առաջինները՝ իսկական
ռոմանտիկ անձնավորություններ են, որոնք նվիրված են իրենց
սիրեցյալին և միշտ պատրաստ են հաճույք պարգևել։ Երկրորդ
տեսակի Աղեղնավորները անընդհատ կատարելություն են
փնտրում և հակված են հաճախ փոխել զուգընկերներին։ Նրանք
սիրում են աներևակայելի սեքսուալ արկածները։ Գնահատում են
զուգընկերոջ ինտելեկտուալ հատկություններն ու նրա
անհատականությունը։ Հատուկ հավատարմությամբ չեն
տարբերվում և սովորաբար խոստովանում են իրենց
դավաճանությունը։

Այծեղջյուր

Այծեղջյուրները բացահայտում են իրենց սեքսուալությունը
տարիների ընթացում։ Պատանեկության տարիներին նրանք
փոքր-ինչ զուսպ են։ Եվ միայն երեսունին մոտ գալիս է այն
ժամանակաշրջանը, երբ սեռական հաճույքները կարևորագույն
տեղն են զբաղեցնում նրանց կյանքում։ Նրանք վատ
դերասաններ են, ուստի շողոքորթությունն ու սովորական
գայթակղությունը իրենց մեթոդը չէ։ Ամենակրքոտ սիրեկանները
չեն, սակայն ձգտում են լավագույնը լինել իրենց զուգընկերոջ
համար և միշտ հետաքրքրվում են նրա ցանկություններով։ Սեքսը
Այծեղջյուրների համար ավելի շատ ֆիզիկական
անհրաժեշտություն է, քան մեկ ուրիշ, ավելի բարձր երևույթ։

Ջրհոս

Սեքսի մեջ Ջրհոսներին աներևակայելի կերպով խթանում է
բազմազանությունը։ Նրանք չեն շտապում ամուսնանալ և որքան
հնարավոր է երկար են մնում ազատության մեջ ։ Ջրոսները այն
մարդկանցից չեն, ում կարելի է մեկ գիշերվա համար սեքս
առաջարկել։ Չնայած իրենց թեթևամտությանը, նրանք ՝ մինչ
անկողին հասնելը, ձգտում են ավելի լավ ճանաչել զուգընկերոջը։
Տղամարդ-ջրհոսները հավատում են , որ սեքսից հետո հնարավոր
է լավ ընկերներ մնալ, իսկ կանայք հաճույքով միասեռ
հարաբերություններ են փորձարկում։

Ձկներ

Անկողնում Ձկները սիրում են ենթարկվել և ընդունել զոհի դերը։
Նրանք սիրում են իշխող զուգընկերներին, որոնք ունակ են
նվաճել իրենց և ֆիզիկապես, և հոգեպես։ Ձկների մեջ հաճախ
հանդիպում են ֆրիգիդ և սառը կանայք, որոնք բոլորովին
անտարբեր են սեքսի նկատմամբ, կամ չեն կարողանում բացվել
զուգընկերոջ անտարբերության պատճառով։ Ձուկ-տղամարդիկ
էմոցիոնալ, կատարյալ ռոմանտիկ անձնավորություններ և լավ
սիրեկաններ են։

Հորմուզի նեղուցի ականազերծումը կարող է տևել մի քանի ամիս. Financial Times ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ ԱԱ-2026․ Հայտնի է 1/8 եզրափակիչի առաջին մասնակիցը 45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլ Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունըԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել (լուսանկար) Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հայաստանի անտառային և լեռնային հատվածներում տեղադրվել են արջերի մասին զգուշացնող ցուցանակներ Ալեքսանդր Բաբասյանը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Ամբերդի ամրոցում գտել են բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամըԳազ չի լինիՀայտնաբերել են 120 շիշ կեղծ օղիով ավտոմեքենա․ ձերբակալված կա Ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա Հրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանի բնակիչներ են«Չաղ Ռուստամի» հոր սպանության գործի նախաքննությունն ավարտվել է Թուրքիան ու Ադրբեջանը ինքնիշխանին ու անկախին արգելել են խոսել Հայոց Ցեղասպանության մասին․ պատգամավոր Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Կայա Կալասը կայցելի ԹուրքիաՉինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՀայտնաբերվել է 4-րդ ուղևորի կիսամոխրացած մարմինըԵվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1300 մարդ Թուրքիան արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղաuպանnւթյnւնը ճանաչող բանաձևի ընդունմանը Երևի կգա ժամանակը, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղասպանության թեման Ջրահեղձ եղած 2-րդ տղամարդու դին հայտնաբերվեցՄի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԾանոթ ու միաժամանակ անհայտ … առաջին գրքերը «Հայաստանի միջով. եվրոպացիները միանում են հայկական տարանցիկ նախագծին»«Արդյո՞ք Փաշինյանը շանտաժի է ենթարկում իր ԵԱՏՄ գործընկերներին. «Առանց Հայաստանի տրոհումն անխուսափելի է»»Բաքվում սկսվել է միանգամից 27 հայ գերիների նկատմամբ կեղծված գործերով դատավարությունը. պատմության այս օրը (29 հունիս)Վթար․ ջրանջատումներ կլինեն Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում Առեղծվածային ու ողբերգական դեպք․ հայտնաբերվել է 3 կիսամոխրացած մարմինԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինUպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾԵրևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Ֆրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբում
Ամենադիտված