Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս գիշեր մեր բանակն արեց անհնարինը՝ Խծաբերդ-Սղնախ լեռնային գոտում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Սարո Սարոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մի փոքր տեղեկանք այս պատերազմի ընթացքի ու տրամաբանության մասին (քաղաքական բաղադրիչը հաշվի չի առնված):

Մեզանում ամենամեծ անհասկացվածությունը գալիս է նրանից, որ մարդիկ չեն կարողանում հասկանալ ներկա պատերազմի նրբությունները: Դրա համար ստորեւ մի քանի կետերով կներկայացնեմ իմ դիտարկումները.

Ա. Պատերազմը առաջին օրերին մաքուր կոնվենցիոնալ էր՝ գոյություն ուներ ռազմաճակատի գիծ (հակամարտող կողմերի նախկին շփման գիծը), հարձակվող եւ պաշտպանվող կողմեր, ռազմական տեխնիկայի հսկայական ներգրավում, դիրքերի գրավման կամ պաշտպանության դասական օրինակներ եւ այլն:

Բ. Այդ կոնվենցիոնալ պատերազմում, որպեսզի ճեղքի ռազմաճակատի գիծը, ադրբեջանական կողմը կորցրեց իր ռազմական տեխնիկայի մեծ մասը, մարտունակ հիմնական ստորաբաժանումները (մենք եւս էական կորուստներ ունեցանք),

Գ. Ռազմաճակատի գիծը ճեղքվեց միայն հարավում՝ Հորադիզի շրջանում՝ թշնամու ծանր կորուստների գնով: Բայց դրանից հետո պատերազմի բնույթը փոխվեց, այն դադարեց լինել մաքուր կոնվենցիոնալ: Թուրքիան նախագծել էր հենց այն սցենարը, որ ռազմաճակատի գիծը ճեղքելուց հետո պատերազմը վերածվելու էր հիբրիդային պատերազմի: Ահաբեկիչների, հատուկ նշանակության ջոկատների, դիվերսիոն խմբերի մերձարաքսյան տափաստանային գոտում սփռման միջոցով թշնամին գործարկեց երկրորդ՝ պրոքսի պատերազմը:

Դ. Մինչ այս պահը եւ առաջիկայում մենք ունենալու ենք երկու պատերազմական գոտիներ՝ մեկը կոնվենցիոնալ պատերազմի տրամաբանությամբ գործող, մյուսը՝ պրոքսի: Ուստի դա է պատճառը, որ բոլոր քարտեզները, որոնք այդ երկու պատերազմները հստակ չեն տարանջատում միմյանցից, թյուրիմացության մեջ են գցում մարդկանց:

Ե. Ներկա պահին թուրքերը դեռեւս ունեն օդային որոշակի գերիշխանություն, որը հայկական բանակին լիարժեք ծավալվելու հնարավորություն չի տալիս:

Զ. Ադրբեջանական 1-ին կորպուսը լիակատար պարտություն է կրել Հայկական բանակի գրագետ պաշտպանության արդյունքում, եւ Արցախի հյուսիսային, հյուսիսարեւելյան եւ արեւելյան ռազմաճակատները մաքուր կոնվենցիոնալ պատերազմի վարման կանոններով արդեն իսկ հաղթանակ են տարել թշնամու դեմ: Ընդ որում, այդ իրավիճակի փոփոխության նախադրյալները չկան եւ այդ ուղղություններում թշնամու առաջխաղացում սպասել պետք չէ, չնայած զգուշանալ եւ հռթիրահրետանային կանխարգելիչ գործողությունները արտադիր են:

Է. Հարավում մենք վարում ենք հիբրիդային պատերազմ, որը շատ ծանր է նստում թե մեր, թե թուրքերի համար: Թշնամին տափաստանից դեպի նախալեռնային գոտի ընկած հատվածում կորցրել է մարտունակությունը եւ զրահատեխնիկայի կիրառմամբ դասական մարտական գործողություններն ունեն առավելապես օջախային բնույթ: Այստեղ դաշտային հրամանատարների խելամտությունից ու մարտիկների ոգուց շատ ավելին է կախված, քան ինժեներական կառույցների, զինտեխնիկայի կիրառությունը: Այստեղի կոնվենցիոնալ պատերազմում ռազմավարական պլանավորումը դեր կարող է ունենալ, եթե կողմերը կարողանան զինտեխնիկա կուտակել ու որպես մի բռունք հարվածներ հասցնել:

Ը. Հարավային ուղղությամբ պրոքսի պատերազմում թուրքերը որոշակի հաջողություններ ունեցել էին մինչեւ երեկ: Պրոքսի պատերազմի տրամաբանությունը հետեւյալն էր՝ դիվերսիոն խմբերը տարբեր կածաններով, անտառուտներով մուտք էին գործում ուրվական կամ իրական բնակավայրեր, որեւէ շենքի վրա բարձրացնում էին Ադրբեջանի դրոշը, նկարվում ու դա ուղարկում Ալիեւին, որպեսզի նա իր հանրությանը կերակրի հաղթանակի պատրանքով: Դա նաեւ մեզ վրա հոգեբանական ազդեցություն գործելու հնարավորություն էր տալիս: Միաժամանակ, նման գործելաոճը ստիպում էր, որպեսզի առանձին հատվածներում մեր բանակը տակտիկական նահանջներ իրականացնի՝ թշնամու կողմից կրկին աշխարհին ադրբեջանական բանակի կեղծ հաղթանակի պատրանքը մատուցելու համար:

Թ. Մեզանում, այդ թվում՝ ռազմական գործիչների մոտ, դեռեւս գերիշխում է այն տեսակետը, որ թշնամու հիմնական հարվածների ուղղությունները թե՛ ռազմավարական եւ թե՛ տակտիկական մակարդակում կապված են կոնվենցիոնալ պատերազմի մեջ ներգրավված ռազմուժերի գործողությունների հետ: Սա խորապես սխալ մտայնություն է: Վերջին երկու օրերին ինձ համար պարզ էր դարձել, որ Շուշին թշնամու գլխավոր հարվածի ուղղությունն էր եւ դա կատարվելու էր պրոքսի պատերազմի բոլոր կանոններով՝ առանց ռազմական տեխնիկայի կիրառման:

Ժ. Շուշիի օպերացիայի համար թշնամին ներգրավել էր շատ մեծ մարդուժ եւ սպառազինություն՝ բաղկացած դիվերսիոն խմբերից, ահաբեկիչների տարբեր խմբավորումներից եւ վերջին օրերին Թուրքիայից բերված հատուկ ջոկատայիններից (Թուրքական բանակի կազմում գործում են հատուկ նշանակության էլիտար 4 բրիգադներ, որոնցից մեկը կամ դրա մասը հավանաբար փոխադրվել էր Շուշիի մատույցներ): Այդ ջոկատները վերջին օրերին կուտակվում էին Խծաբերդ-Սղնախ հատվածում եւ նպատակ ունեին այսօր՝ Կարսի անկման խորհրդանշական օրը ամեն գնով Շուշիի բերդի վրա բարձրացնել ադրբեջանական դրոշը՝ անկախ քաղաքը գրավել-չգրավելու հանգամանքից:

ԺԱ. Թուրքերը շատ ծանր են տանում այն հանգամանքը, որ 1992 թ. Շուշին հայերը ազատագրել են հետեւակի՝ ժայռեր մագլցելու ու անհնարին թվացող դժվարություններ հաղթահարելու գնով: Մեզանում թերագնահատված է մնում Էրդողանի ու ընդհանրապես թուրքերի մտածողության կերպը՝ կապված խորհրդապաշտության ու անցյալի առանձին դրվագների վրա խորը հեգեբանական սթրեսներ ունենալու հետ:

ԺԲ. Այս գիշեր մեր բանակն արեց անհնարինը՝ Խծաբերդ-Սղնախ լեռնային գոտում ոչնչացրեց թշնամու Շուշիի գրավման համար կուտակված ողջ սպառազինությունը ու տապալեց այդ գլխավոր հարձակումը: Թուրքերն այժմ կամ պետք է հրաժարվեն պրոքսի պատերազմի միջոցով հիմնական ուղղություն որդեգրելու ծրագրերից, կամ մի քանի օրվա ընթացքում պետք է կրկին փորձեն կուտակել համապատասխան ներուժ՝ նախկին օպերացիան կյանքի կոչելու համար:

ԺԳ. Հայոց բանակի առաջխաղացման համար օդում թշնամու առավելության չեզոքացումը պարտադիր պայման է: ԱԹՍ-ները այս պատերազմի ելքի վճռորոշ գործոնն են դարձել: Թշնամու ԱԹՍ-ների սպառումը, ոչնչացումը կամ մեր ԱԹՍ-ների համաչափ արդյունավետ օգտագործումը կլինի թշնամու լիակատար պարտության նախերգանքը:

ԺԴ. Ընդհանուր առմամբ, այս պատերազմում մեր բանակը իր քննությունը հանձնել է գերազանց, շարունակում է լինել շատ մարտունակ եւ կատարել իր առջեւ դրված խնդիրները: Ուստի հաղթանակը լինելու է հայոց բանակինը»:

 
 

 

Ռուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Բերդավանում դիրքե՞ր են հանձնել․ ի՞նչ են պատմում գյուղում «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան Կարծիք. «Հայաստանից ռուսական բանակի դուրսբերումը սպառնում է երկրի գոյությանը»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռուսաստանի հետ խզումը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը«Հրապարակ». Սասուն Միքայելյանի մտերիմ Արամ Վիրաբյանի հարցը դատարանը չի էլ քննել «Ժողովուրդ». Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները «Հրապարակ»․ Թիրախում Գեւորգ Փարսյանն է. իշխանությունները մի նենգ օպերացիա էլ այստեղ են ծրագրում «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա «Իրավունք». Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան «Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները» «Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Այս համակարգը նպատակ է դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհն իր հետ բերել ու բերելու է նոր uպառնալիքներ և կենսական վտшնգներ. Տիգրան Աբրահամյան Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 29) Որ հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԳվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներիՀրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Ամենադիտված