Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նա գիտեր՝ հետ չի գալու, իր աչքերում տեսել եմ դա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բոլորը  սիրում էին Արտյոմին, Արտյոմն էլ բոլորին ու ամեն ինչ էր սիրում, ամեն դետալ նկատում էր, ամեն չնչին բանի վրա ուրախանալ գիտեր, ամենավատ իրադրությունում՝ միևնույն է նա օպտիմիստ էր: Սովորաբար, որ հարցնում էիր՝ ո՞նց ես, վանկարկելով ասում էր՝ հիասքանչ. սիրում էր աշխարհում ամեն ինչ:

Արցախում հակառակորդի դեմ ծավալած մարտերի ընթացքում նահատակված կամավոր Արտյոմ Քոլանջյանի մասին նրա ընկեր Արմեն Առաքելյանը  Tert.am-ին պատմեց, որ հերոսն իր ժամկետային ծառայությունը իրականացրել էր Թալիշում 2011-2013 թվականներին, Ապրիլյան պատերազմին ևս մասնակցել է, որպես  կամավոր, այս անգամ էլ զինվորագրվել ու մեկնել էր առաջնագիծ: «Գնալիս իր սենյակում կախված դրոշն ամենակարևոր բանն էր, որ ուզեց հետը տանել: Միշտ նվիրված էր հայրենիքին ու ազգին»-պատմում է ընկեր:

Նրա խոսքով՝ Արտյոմը բնավորությամբ շատ ակտիվ ու շփվող էր, երբեք չէր կաշկանդվում մտքինն ասելուց կամ հարցնելուց։ «Փոքր տարիքից սկսած էլ միշտ արագ էր կողմնորոշվում, կարողանում էր մարդկանց մեկ խմբի մեջ հավաքել ու խմբի հոգին դառնալ։ Անասելի կերպով տաղանդավոր էր, երաժիշտ ու կոմպոզիտոր էր։ Հանդես էր գալիս Scionis կեղծանվամբ։ Վերջին տարում 10-ին մոտ թողարկված երաժշտությունների հեղինակ էր ու շատերն էլ պատրաստ էին,  բայց չհասցրեց թողարկել, որոնց մասին մասին արդեն իր թիմը կհոգա։ Ստեղծագործում էր իդեայով։ Եթե նստեիր կողքը, կարող էր պատմել՝ իր գրած երաժշտության ամեն ելևէջ ինչի մասին է խոսում:

 

Արտյոմը տանել չէր կարողանում բռնությունն ու դաժանությունը, որի մասին իր ելույթների խորագրերն էին խոսում. «We shout about peace. We are against violence. We say no to war» («Մենք բղավում ենք խաղաղության մասին։ Մենք դեմ ենք բռնությանը։ մենք «ոչ» ենք ասում պատերազմին»): «Այս ամենն ասում էր այն ժամանակ, երբ Հայաստանը դեռ չէր գտնվում պատերազմական դրության մեջ,  կարծես ինչ-որ բան էր զգում: Նա սիրում էր կրկնել՝ «Երբ ցանկացած երկու մարդկային միավոր հանդիպում են իրար, լինի անհատ, թե խումբ, պիտի սիրեն իրար, ոչ թե կռվեն»։

«Երբեք չեմ ունեցել իր պես ուրիշը ու չեմ էլ ունենա: Երբ ցանկացած  հարցին կպատասխանեի՝ միանշանակ, ասում էր՝ հիմա որ NASA-ից մարդիկ գան, այլմոլորակայինները ձեռքը բռնած ու հակառակը համոզեն, բոլորին կուղարկեմ գրողի ծոցը, որովհետև իմ ընկերն ասել է՝ միանշանակ»,-հիշում է ընկերը:

Հերոսի եղբայր Դավիթ Քոլաջյանը Tert.am-ին պատմեց, որ  Արտյոմը միշտ ամենաբարին էր, չնայած նրան, որ բոլորի վրա միշտ խոսում էր, ջղայնանում էր նկատողություն էր, անում բայց մեկ է՝ ինքը միշտ ճիշտ էր: «Ես սա չեմ ասում ուղղակի որպես նրա եղբայր, այլ ասում եմ որպես մարդ, որն իր եղբորը միշտ ընդունել է, սիրել է, հասկացել է, էլի չնայած նրան, որ մենք միշտ չէր, որ խոսում էինք իրար հետ, միշտ չէր, որ շփվում էինք բայց մի հայացքը՝ մեկս մյուսին ամենինչ ասում էր։ Միշտ ասում էր` սիրեք ու հարգեք իրար, որովհետև դրանից թանկ բան գոյություն չունի։ Ես ամենինչ իմ եղբորից եմ սովորել՝ ամենափոքր մանրուքներից սկսած։ Միշտ մեր տան ուժն ու դուխն էր,  չէր թողնում, որ ինչ-որ հարցով ես կամ մաման դուխներս գցեինք կամ մտածեինք, որ չի ստացվի ինչ-որ բան։ Միշտ նայում էր ինձ ու հարցնում՝  տոչնի՞ ա սաղ, Դավ, սաղ ճիշտ ես անո՞ւմ»։

Եղբայրը պատմում է, որ Արտյոմն իր ստեղծած երաժշտությունը կարևորում էր ու ասում, որ   բոլորն իրեն պետք է ճանաչեն, որովհետև ինքը «իրա մյուզիքով կյանքեր ա տալու, կյանքեր ա փրկելու ու կյանքեր ա փոխելու»։ Եղբայրներն իրար հպարտորեն են սիրել, ամեն տեղ մեկը մյուսի մասին  հպարտությամբ է խոսել, պատմել, իսկ Արտյոմը միշտ գիտեր, թե  որ պահին ինչ պետք է ասի, ինչ խոսի, ինչպես իրեն պահի: Արտյոմի երաժշտությամբ նույնիսկ արտասահմանյան շատ տարբեր երկրներից էին հետաքրքրվում, որովհետև մարդիկ պարզապել լսել ու տեսել են այն կյանքն ու ասելիքը, որը նա էր դրել երաժշտության մեջ:

«Նա գիտեր,  որ հետ չի գալու ու ես իր աչքերում տեսել եմ դա, բայց, քանի որ նա միշտ ճիշտ էր, ուրեմն պետք էր իր ազգին, իր ընկերներին, իր ընտանիքին, սահմանին։ Մենք մեր հույսը դրեցինք նրա վրա, որ մեզ պաշտպանի, ինքն էլ հույսը դրեց ինձ վրա, որ ես մամային լավ նայեմ։ Սիրում եմ իմ ախպորը, շատ, իմ ախպերը հզոր մարդ էր ու ոչ հասարակ»,-հպարտորեն նշեց Դավիթը:

Ընկերը՝ Արմենը պատմելով Արտյոմի չիրականացված երազանքների մասին՝ ասաց՝ նա երազում էր Մալայզիա գնալ, Տիբեթում լինել, սեփական նավն ունենալ: «Մեկ էլ միշտ ուզում էր, որ իր երաժշտությունը մարդկանց շատ սեր տա, այս մեկը մի քիչ հասցրեց, բայց իր տաղանդն ու  հնարավորությունները հաշվի առնելով` շատ քիչ մասը միայն իրականացավ»:

Արմենն ասում է, որ Արտյոմը վերջին անգամ զանգել է առավոտյան,  հենց իր զոհվելու ՝ հոկտեմբերի 22-ին: «Տրամադրությունը բարձր էր, գործերի ընթացքից էր հարցնում, ամեն զանգելուց խոսակցության վերջում ասում էր` հաղթելու ենք»:

Ռուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Բերդավանում դիրքե՞ր են հանձնել․ ի՞նչ են պատմում գյուղում «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան Կարծիք. «Հայաստանից ռուսական բանակի դուրսբերումը սպառնում է երկրի գոյությանը»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռուսաստանի հետ խզումը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը«Հրապարակ». Սասուն Միքայելյանի մտերիմ Արամ Վիրաբյանի հարցը դատարանը չի էլ քննել «Ժողովուրդ». Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները «Հրապարակ»․ Թիրախում Գեւորգ Փարսյանն է. իշխանությունները մի նենգ օպերացիա էլ այստեղ են ծրագրում «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա «Իրավունք». Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան «Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները» «Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Այս համակարգը նպատակ է դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհն իր հետ բերել ու բերելու է նոր uպառնալիքներ և կենսական վտшնգներ. Տիգրան Աբրահամյան Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 29) Որ հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԳվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներիՀրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Ամենադիտված