Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ Հայաստանը պատրաստ չէր կորոնավիրուսի երկրորդ ալիքին. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Պատերազմի երկրորդ ճակատում իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1600-ով՝ հասնելով 80 հազար 410-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 26 դեպք: Դրա հետ մեկտեղ որոշում է կայացվել երկարաձգել դպրոցների աշնանային արձակուրդը եւս երկու շաբաթով՝ մինչեւ նոյեմբերի 12-ը ներառյալ:

Ակնհայտ է, որ Հայաստանը պատրաստ չէր կորոնավիրուսի երկրորդ ալիքին: Դա են վկայում նաեւ այն հայտարարությունները, որոնք ամեն օր արվում են՝ ցույց տալով, թե ինչ վիճակում են առողջապահական համակարգն ու մահճակալային ֆոնդը: Այնինչ այս ընթացքը պետք է օգտագործվեր առկա բացերը լրացնելու եւ կորոնավիրուսի երկրորդ ալիքին պատրաստվելու համար:

Նախօրեին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր. «Covid-19 սպասարկող այս պահին ունենք ծավալված 2315 սովորական մահճակալ եւ 281 վերակենդանացման մահճակալ: Այսինքն՝ դա մոտավորապես 2600 մահճակալ է եւ կավելանա մի փոքր էլ, շատ փոքր բժշկական կենտրոններում՝ միգուցե մինչեւ մոտ 200, եւ, հավանաբար, դրա վրա կանգ կառնի, քանի որ պարզապես ֆիզիկապես հնարավոր չէ ավելացնել»:

Այսինքն՝ այս պահին կրկին շարունակվում են մահճակալների ավելացման աշխատանքներ, այնինչ դա կարելի էր անել այն ժամանակ, երբ կորոնավիրուսի ալիքը թեթեւացել էր, եւ առողջապահական համակարգը մի փոքր շնչում էր, պատերազմն էլ չէր սկսվել։

Այնինչ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կարծես թե, զարմացել է, որ գոյություն ունի կորոնավիրուսի երկրորդ ալիք, եւ միայն հիմա են որոշել մահճակալներ ավելացնել այն դեպքում, երբ այժմ բժշկական կենտրոնները պետք է օգնեն վիրավոր զինվորներին: Նկատենք, որ բժշկական հաստատություններից շատերը կրկին վերապրոֆիլացվել էին եւ դարձել էին սովորական հաստատություններ, այլ ոչ թե սպասարկում էին միայն կորոնավիրուսով հիվանդներին։

Ստացվում է՝ վարակի նահանջի «ոսկե ժամանակը» չօգտագործվեց 2-րդ ալիքին պատրաստվելու համար։ Ինչո՞ւ: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանին, սակայն նրանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով արդյունավետ բանակցությունների. ԶախարովաՏեսանյութերի ուսումնասիրությունների արդյունքում պատասխանատվության է ենթարկվել 9 վարորդ Ռուսաստանի միջուկային փորձարկումներ են սկսվում ԵՄ-ն ստանձնում է Փաշինյանի լիակատար պաշտպանությունը ԱՄՆ-ն խանդո՞ւմ է Հայաստանում եվրոպական ակտիվությանը Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է պետաիրավական հանձնաժողովի նախագահ Թուրքիան գնաճի մակարդակով աշխարհում 5-րդն է Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակՀաստատվել են այս տարվա 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգը և ժամանակացույցը Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել Թուրքիան և Կոսովոն ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել Իրանը քննարկում է ԱՄՆ-ի՝ խաղաղության առաջարկը․ Իրանի ԱԳՆԶինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ 2 տղամարդու կողմից ենթարկվել է սեռական բռնության Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին Լատվիան ողջունում է Եվրամիության ուղղությամբ շարժվելու Հայաստանի որոշումը Հայաստանը վերջնականապես փչացնում է հարաբերությունները Բելառուսի հետ Կոչ ենք անում Եվրահանձնաժողովին պատժել Ադրբեջանին իր հանցանքների համար և դիմել կոնկրետ քայլերի Տարադրամի փոխարժեքները մայիսի 6-ին Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Թուրքիայի նախկին ԱԳ նախարարի եղբոր դեմ մաhափորձ է եղել Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ճապոնական գերբ ՃՏՊ՝ Արարատի մարզումԱրտակարգ դեպք՝ Արագածոտնում․ 20-ամյա երիտտասարդ է վիրավորվել«Փաշինյանը Ռուսաստանի թշնամիներին հավաքելով Երևանում չլսեց Պուտինի նախազգուշացումները» «Փաշինյանը ռուսներին ավելորդ է հայտարարել. Ռուսական սահմանապահ զորքերը սպառնալիքի տակ են» Ապարանում և Նահապետավանում ձյուն է եկել24 ժամից ավելի ջուր չի լինիՌուբեն Հակոբյանը տնային կալանքից ազատվեցՂարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ոսկեպարում սպանել են 18 ոստիկանի․ պատմության այս օրը (06 մայիս)Երիտասարդության ձայնը փոփոխության պահանջ է․ Սամվել Կարապետյանի ուղերձը Ադրբեջանի տարածքով Հայաստան կրկին պարարտանյութ ու հացահատիկ է ուղարկվում Չավին կարող է անգլիական թոփ ակումբ գլխավորել «Քանի դեռ նրանք գերության մեջ են, դուք էլ եք գերության մեջ». Ռոբերտ Ամստերդամի կոշտ ուղերձը Երևանից Ինչ եղանակ է սպասվում Որ հասցեներում այսօր լույս չի լինի Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ» ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ» Ներկայում գործը գտնվում է դատարանում և պետք է քննվի գրավոր ընթացակարգով, սակայն արդյունավետ կլինի այն քննել բանավոր ընթացակարգով, որպեսզի այս բոլոր հարցերը, որոնք ունեն նաև հանրայինQR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ» ՀՀ-ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումըԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում. Նիկոլ ՓաշինյանՉինաստանում հրավառության գործարանում պայթյnւն է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներՕսկարը պատերազմ է հայտարարում արհեստական ​​բանականությանը. Ակադեմիան արգելում է «արհեստական» դերասաններին և սցենարիստներին մրցել գլխավոր մրցանակների համարՍերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հաղթեց «Չուկարիչկիին»․ Թիկնիզյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակՄակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին
Ամենադիտված