Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մենք պատրաստ ենք համաձայնեցնել հրադադարը, բայց Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին»․ Ալիև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է համաձայնեցնել հրադադարի ռեժիմը Ղարաբաղում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Այո, մենք պատրաստ ենք։ Ես բազմիցս ասել եմ այդ մասին։ Մենք պատրաստ ենք այսօր համաձայնեցնել հրադադարը։ Բայց միևնույն ժամանակ Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին: Երկու օր առաջ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական լուծում չունի»,-հայտարարել  է Ալիևը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 24-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 217 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6614 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 963 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Հռոմի պապ Լևոն XIV-ի սիրելի բեյսբոլի թիմը երկրպագուներին նվիրում է «պապական» «White Sox» գլխարկներ «Բեզռազմեր» չեն փողոցները, բայց հույս կա՞, որ մի բան կարողանանք անենք այս խցանումների հարցում. Փաշինյանը՝ ԱվինյանինՓիթի և Ջոլիի 19-ամյա դուստրը նկարահանվել է հարավկորեացի երգչի տեսահոլովակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում կամ Մերձավոր Արևելքում․ ԶելենսկիՀրադադшրի ռեժիմը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա․ Մակրոն «Ռուսաստանը ձեզ հետ է»՝ այն օգնությունը, որին նրանք սպասում ենԱՄՆ ԶՈՒ-ն կմնա Իրանի սահմանների մոտ մինչև համաձայնագրի պայմանների կատարումը․ ԹրամփԵրաժշտությունը, որ միավորում է աշխարհը․«Հայ վիրտուոզներ» ակադեմիա-փառատոնի եզրափակիչ համերգը Հայաստան ներմուծվող իրանական ծագման առանձին տեսակի ապրանքների նկատմամբ քվոտա կկիրառվի Երևանում կայացավ «Կյանքս» վավերագրական ֆիլմի պրեմիերան «Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում»․ արցախցի պատանի երաժիշտները համերգաշարով հանդես կգան Հայաստանի մարզերումՆինոծմինդա սահմանային անցակետը փակ է՝ եղանակային վատ պայմանների պատճառով․ ՊԵԿ Լիբանանում սգո օր է հայտարարվել իսրայելական հարվածների զոհերի հիշատակին ՌԴ դեսպանը հետաքրքրվել է առաջիկա համապետական ընտրությունների նախապատրաստական ընթացքից Ավստրալիան կոչ է արել Լիբանանին ընդգրկել Մերձավոր Արևելքի հրադադարի մեջ Երբ դպրոցներում կմեկնարկեն ամառային արձակուրդները Հայ-ղազախա-ադրբեջանական դավադրություն ռուսական շահերի դեմ Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյայի գործողությունների հետևանքով Աբովյանում ապօրինի օտարվել են առանձնապես խոշոր չափերի հողատարածքներ․ ՀԿԿ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանում տեղի է ունեցել հինգ երկրաշարժ. մանրամասներՄոսկվան կորցնում է հավատը Երևանի խոսքերի նկատմամբԴերասանուհի Մերաբովան քննադատել է Հայաստանի վարչապետի քաղաքականությունը4 վիրավորները զինծառայողներ են․ մանրամասներ՝ Լոռու մարզի ՃՏՊ-իցՌուսաստանը կրկին հիշեցնում է ՀԱՊԿ մասին ՀՀ վարչապետը Կրեմլում կարծես թշնամու թիկունքում գտնվող դիվերսանտ լիներԵրբ մեկ որոշումը դրական հետևանքներ է ունենում Դեռ կա՞ն մարդիկ, ովքեր հավատում են Փաշինյանին. «Փաստ»Փաշինյանի խուճապը սրվում է ժամ առ ժամ Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը. «Փաստ»Արտառոց դեպք՝ Հրազդանի թիվ 14 հիմնական դպրոցումՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինելու«Սրանից դաժան ցավ չկա, բայց ավագ որդի ունենք, հանուն նրա պետք է ապրենք». Շոթա Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Շեխերում. «Փաստ»Բացվել է Երևանի Մաքսիմ Գորկու անվան Բանվորական թատրոնը․ պատմության այս օրը (09 ապրիլ) Կադաստրի կոմիտեն առաջարկում է փոփոխություններ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման գործընթացում. «Փաստ»Փոշիացող ձայներ և համախմբման հրամայականը Եվրոպական պատրանքը և հայկական իրականությունը Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ»Ավագը վերադառնում է շարք. Մուսաևը խոսել է Սպերցյանի առողջական վիճակի մասին Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ»Երուսաղեմի սրբավայրերն այցելուների համար կբացվեն ապրիլի 9-ին Մերձավոր Արևելքում հրադադարից հետո Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելԱնհաղորդ չպետք է մնան. «Փաստ»Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են «Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ»Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ»Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ»Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»Պարեկներին հրահանգ է իջեցվել. «Հրապարակ» Երբ համապատասխան կառույցները տարիներ շարունակ զբաղված են «աչքփակոցիով». «Փաստ»Ո՛չ թե քաղաքական ճգնաժամ, այլ քաղաքական փակ շրջան. ինչ է սպասվում ընտրություններին․ «Ժողովուրդ»
Ամենադիտված