Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բա­նակ­ցա­յին հնա­րա­վո­րու­թ­յու­նը վե­րա­նում է, երբ վե­րաց­նում ես աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բա­լան­սը բա­նակ­ցա­յին մի­ջա­վայ­րում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆեյս­բու­քյան հայտ­նի օգ­տա­տե­րե­րից մեկն օ­րերս գրել էր, թե ո­չինչ այն­քան ա­րագ չի մաք­րում ու­ղե­ղը, որ­քան պա­տե­րազ­մը։ Պարզ է, որ սա աս­վում էր այ­սօր­վա հայ­կա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րի տե­սան­կյու­նից՝ դի­տար­կե­լով այն ա­մե­նը, ինչ կա­տար­վում է հայ­կա­կան հա­սա­րա­կու­թյան մեջ, ներ­քա­ղա­քա­կան դաշ­տում։

Իս­կա­պես, ո­չինչ այն­քան չի կա­տա­լի­զաց­նում գոր­ծըն­թաց­նե­րը, լյուստ­րա­ցիա­յի են­թար­կում ներ­քա­ղա­քա­կան դաշ­տը, հա­սա­րա­կա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րը, որ­քան ծայ­րա­հեղ պայ­ման­նե­րը, ար­տա­կարգ դրու­թյուն­նե­րը‚ տվյալ դեպ­քում՝ պա­տե­րազ­մը։

Պա­տե­րազ­մա­կան 25 օ­րե­րի ըն­թաց­քում շատ գոր­ծըն­թաց­ներ տե­ղի ու­նե­ցան, ո­րոնք ո­րո­շա­կի ճշգր­տում­ներ ու հս­տա­կու­թյուն­ներ մտց­րին ներ­քա­ղա­քա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րում, ո­մանց աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տո­րը կտ­րուկ փո­փո­խու­թյուն կրեց‚ շա­տե­րի՝ խա­ղաղ օ­րե­րի հե­ղա­փո­խա­կան պա­թո­սը փո­խա­րին­վեց հե­ղա­փո­խա­կան խու­ճա­պով ու ան­կու­մա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րով։ Վեր­ջին օ­րե­րին շատ ի­րա­դար­ձու­թյուն­ներ կա­տար­վե­ցին, ո­րոնք մեկ ա­միս ա­ռաջ դժ­վար էր պատ­կե­րաց­նել, թե ընդ­հան­րա­պես կա­րող են տեղ գտ­նել հայ­կա­կան ի­րա­կա­նու­թյան մեջ։ Մեկ ա­միս ա­ռաջ ա­նի­րա­կան կա­րող էր թվալ, թե Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի բո­լոր նա­խա­գահ­նե­րը կա­րող են հա­վաք­վել և խոր­հր­դակ­ցու­թյուն անց­կաց­նել Ար­ցա­խում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի շուրջ։ Թերևս ա­մե­նա­լուրջ քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից մեկն այն էր, որ հա­յաս­տա­նյան ներ­քա­ղա­քա­կան դաշ­տում մեկ­նար­կեց քն­նար­կում, ո­րը պրո­յեկտ­վում է նաև ՀՀ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան վրա։ Եվ այդ քն­նարկ­ման թե­ման էր՝ ար­դյոք Ար­ցա­խյան հար­ցի լու­ծումն ու­նի՞ դի­վա­նա­գի­տա­կան ճա­նա­պարհ։ ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն իր հեր­թա­կան տե­սաու­ղեր­ձում ուղ­ղա­կիո­րեն հայ­տա­րա­րեց, որ Ար­ցա­խի հար­ցի լուծ­ման դի­վա­նա­գի­տա­կան ճա­նա­պարհն այլևս սպառ­վել է։ Ի­հար­կե, նման կտ­րուկ հայ­տա­րա­րու­թյուն գու­ցե ա­ռա­ջին ան­գամ ար­վեց, հա­յաս­տա­նյան և մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը գու­ցե ա­ռա­ջին ան­գամ փաս­տի ա­ռաջ կանգ­նեց­վեց, սա­կայն պետք է նկա­տել, որ մինչ այդ էլ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հեր­թա­կան մար­տա­կո­չով դի­մե­լիս ևս մեկ ան­գամ հայ­տա­րա­րել էր, որ բա­նակ­ցա­յին սե­ղա­նին դր­ված փաս­տա­թուղ­թը, որ ծանր ժա­ռան­գու­թյուն է ստա­ցել նախ­կին­նե­րից, Հա­յաս­տա­նի հա­մար ա­նըն­դու­նե­լի է, քա­նի որ Հա­յաս­տա­նից ու Ար­ցա­խից պա­հան­ջում են զի­ջում­ներ՝ դրանց դի­մաց ո­չինչ չտա­լով և ան­տե­սե­լով ար­ցախ­ցի­նե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը։ Փաս­տո­րեն, բաց տեքս­տով հայ­տա­րար­վեց, որ այն փաս­տա­թուղ­թը, որ 14 տա­րի դր­ված է սե­ղա­նին և հայտ­նի է Մադ­րի­դյան սկզ­բունք­ներ ան­վամբ, հա­յաս­տա­նյան կող­մի հա­մար ա­նըն­դու­նե­լի է։ Եվ բնա­կա­նա­բար, որ­պես ա­մեն ին­չի մե­ղա­վոր կր­կին մատ­նանշ­վե­ցին նախ­կին­նե­րը, ո­րոնք ծանր ժա­ռան­գու­թյուն են թո­ղել Նի­կոլ Փա­շի­նյա­նին:

Ինչևէ, այս հա­մա­տեքս­տով քն­նար­կու­մը, ո­րը թերևս այն­քան էլ քն­նար­կում չէր, այլ PR քայլ կամ նա­հան­ջի քա­րոզ­չա­կան նա­խա­պատ­րաս­տում‚ չէր կա­րող անն­կատ մնալ նախ և ա­ռաջ Փա­շի­նյա­նի մատ­նան­շած նախ­կին­նե­րի կող­մից։ Պա­տա­հա­կան չէ, որ այդ հայ­տա­րա­րու­թյանն ան­մի­ջա­պես ծա­վա­լուն վեր­լու­ծա­կան հոդ­վա­ծով ար­ձա­գան­քեց ՀՀ եր­կա­րա­մյա արտ­գործ­նա­խա­րար Էդ­վարդ Նալ­բան­դյա­նը։ Վեր­ջինս բա­վա­կա­նին հիմ­նա­վոր և հան­գա­մա­նա­լի ներ­կա­յաց­րեց բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի բո­լոր փու­լերն ու նր­բե­րանգ­նե­րը՝ մատ­նան­շե­լով հա­ջո­ղու­թյուն­ներն ու ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րը։ Ըստ էու­թյան, ցույց տր­վեց, որ այն, ինչ 2018 թվա­կա­նի մա­յի­սին ժա­ռան­գու­թյուն են ստա­ցել Նի­կոլ Փա­շի­նյանն ու նրա իշ­խա­նու­թյու­նը, մի ի­րա­վի­ճակ էր ու մի փաս­տա­թուղթ, ո­րը խնդ­րի շուրջ դի­վա­նա­գի­տա­կան աշ­խա­տան­քը շա­րու­նա­կե­լու հնա­րա­վո­րու­թյուն էր տա­լիս, ինչ­պես ար­վել էր տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ։ Ի­հար­կե, այդ փաս­տա­թուղ­թը չէր ե­րաշ­խա­վո­րում, որ շատ ա­րագ կա­րե­լի էր ստա­նալ Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի հա­մար փա­փա­գե­լի ար­դյուն­քը, սա­կայն ա­մեն դեպ­քում նվա­զա­գույ­նը ստա­տուս քվո­յի հար­ցը կա­րե­լի էր պահ­պա­նել և տար­բեր քայ­լե­րով ամ­րապն­դել դիր­քերն ու փոր­ձել ժա­մա­նա­կի ըն­թաց­քում օգտ­վել ինչ-ինչ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից ու ո­րո­շա­կի ա­ռա­ջըն­թաց ար­ձա­նագ­րել։

Այս հա­մա­տեքս­տում նկա­տենք, որ օ­րերս բրի­տա­նա­կան մա­մու­լին տված հար­ցազ­րույ­ցում Ար­ցա­խյան թե­մա­յին անդ­րա­դար­ձել էր նաև ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նը։ Նա ուղ­ղա­կիո­րեն հե­ռա­կա բա­նա­վե­ճի մեջ մտավ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ՝ ա­սե­լով, թե ին­քը հա­մա­ձայն չէ, որ կա­զա­նյան բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո, ըստ էու­թյան, դի­վա­նա­գի­տա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րի ճա­նա­պար­հով հար­ցի լու­ծումն ան­հե­ռան­կա­րա­յին է։ Ըստ էու­թյան, Սերժ Սարգ­սյանն ակ­նար­կեց, որ գոր­ծող իշ­խա­նու­թյու­նը‚ ուղ­ղա­կի բա­նակ­ցու­թյուն­նե­րի մեջ մտ­նե­լով Ադր­բե­ջա­նի հետ, սկ­սեց ան­տե­սել ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի ձևա­չա­փը։ Նա նաև ըն­դգ­ծեց, որ դա միակ ձևա­չափն է, ո­րով ի­րար հա­կա­սող տե­սա­կետ­նե­րի պայ­ման­նե­րում կա­րող է բա­նակ­ցու­թյուն­ներ մի­ջո­ցով կոմպ­րո­միս­ներ գտ­նել։ Սերժ Սարգ­սյա­նը հա­կա­դարձ­ման հա­մա­տեքս­տում հեր­քեց այն թե­զը, թե ի­րենք ծանր ժա­ռան­գու­թյուն են փո­խան­ցել Փա­շի­նյա­նին։ Այդ­պի­սով նա հնա­րա­վո­րու­թյուն չտ­վեց ՀՀ գոր­ծող վար­չա­պե­տին ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը բար­դե­լու նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի վրա։

Այն, որ կա­զա­նյան բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը չէր դա­դա­րել և հե­ռան­կար­ներ ու­ներ, փաստ է։ Ե­թե հաշ­վի առ­նենք, որ կա­զա­նյան բա­նակ­ցու­թյուն­նե­րը կա­յա­ցել են 2011 թվա­կա­նին, և ըստ էու­թյան 9 տա­րի (ե­թե չհաշ­վենք 2016 թ. ապ­րի­լյան պա­տե­րազ­մը) բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը շա­րու­նակ­վում էր, վկա­յում է, որ սե­ղա­նին դր­ված փաս­տա­թուղ­թը լուրջ բա­նակ­ցա­յին ռե­սուրս ու­ներ, ե­թե դրա շուրջ 9 տա­րի, նե­րա­ռյալ 2,5 տա­րի Նի­կոլ Փա­շի­նյա­նը, կող­մե­րը ինչ-որ բա­նի մա­սին խո­սում էին։ Մա­նա­վանդ ե­թե հաշ­վի առ­նենք, որ հա­կա­մար­տող կող­մե­րը հաս­կա­նում էին՝ հե­ռան­կար գո­յու­թյուն չու­նի, թե երկ­կողմ փոխ­հա­մա­ձայ­նու­թյան կգան դա­շինք կն­քե­լու հա­մար։ Այ­սու­հան­դերձ, պարզ էր՝ ինչ-որ այլ գոր­ծոն կար, որ կող­մե­րին ստի­պում էր շա­րու­նա­կել բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը։

Ի վեր­ջո, ի՞նչն էր թույլ տա­լիս Հա­յաս­տա­նին Կա­զա­նից հե­տո շուրջ 9 տա­րի շա­րու­նա­կել բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը, որն 9 տա­րի անց վե­րած­վեց լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մի։
Ակն­հայտ է, որ մինչև իշ­խա­նա­փո­խու­թյու­նը՝ 2018 թվա­կա­նի մա­յի­սը, կար զս­պող աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հա­վա­սա­րակշ­ռու­թյուն, ին­չը ո­րո­շա­կիո­րեն ա­մուր էր պա­հում ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի թի­կուն­քը և թույլ չէր տա­լիս Ադր­բե­ջա­նին իր հո­վա­նա­վոր Թուր­քիա­յի հետ հար­ձակ­ման անց­նել։ Այդ հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նը կազմ­ված էր ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից Ռու­սաս­տա­նից, հայ­կա­կան մեծ սփյուռք ու­նե­ցող ԱՄՆ-ից և Եվ­րո­պա­յից, ո­րի հետ Հա­յաս­տանն ու­ներ «Հա­մա­պար­փակ և ընդ­լայն­ված գոր­ծըն­կե­րու­թյան հա­մա­ձայ­նա­գիր»։ Այ­սինքն՝ Հա­յաս­տա­նը փոր­ձում էր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բո­լոր կենտ­րոն­նե­րի հետ ու­նե­նալ հա­վա­սար հա­րա­բե­րու­թյուն­ներ։ Հա­յաս­տա­նը բա­րիդ­րա­ցիա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ էր պահ­պա­նում նաև տա­րա­ծաշր­ջա­նա­յին կետ­րոն­նե­րից Ի­րա­նի հետ, կան­խա­տե­սե­լի կա­պեր էին պահ­պան­վում նաև Վրաս­տա­նի հետ, նշ­մար­վում էին նաև ո­րո­շա­կի հե­ռան­կար­ներ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հզոր խա­ղա­ցո­ղի վե­րած­ված Չի­նաս­տա­նի հետ։ Բա­ցի այդ, մեծ դեր էին կա­տա­րում նաև նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի մի­ջանձ­նա­յին կա­պե­րը նշ­ված կենտ­րոն­նե­րի ղե­կա­վար­նե­րի հետ։ Այս ա­մե­նով հան­դերձ Հա­յաս­տա­նը կա­րո­ղա­նում էր բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում բա­վա­կա­նին վս­տահ հան­դես գալ՝ սա­կար­կե­լով, քա­ղա­քա­կան դաշ­նա­կից­նե­րի հետ աշ­խա­տե­լով գոր­ծըն­թա­ցը ե­թե ոչ ա­ռաջ տա­նել, ա­պա գո­նե թույլ չտալ, որ ի­րա­վի­ճա­կը վե­րահս­կե­լիու­թյու­նից դուրս գա ու ոչ ցան­կա­լի հու­նով ըն­թա­նա։ Նույն նավ­թի, գա­զի, նավ­թա­դո­լար­նե­րի պայ­ման­նե­րում նախ­կին­նե­րը կա­րո­ղա­նում էին այն­պես ա­նել, որ Ա­լիևի խա­ղաթղ­թերն ա­վե­լին չլի­նեին բա­նակ­ցու­թյուն­նե­րի ըն­թաց­քում։ Այ­սինքն՝ խն­դիր­նե­րը թե՛ նախ­կի­նում, թե՛ այժմ նույնն են, սա­կայն նախ­կի­նում կար բա­լան­սա­վոր­ված ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն, ո­րը թույլ էր տա­լիս ա­պա­հո­վել ստա­տուս քվոն։
Այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի պայ­ման­նե­րում, սա­կայն, բա­լան­սա­վոր­ված քա­ղա­քա­կա­նու­թյու­նը խար­խլ­վեց։ Գաղտ­նիք չէ, որ ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից Ռու­սաս­տա­նի հետ քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան, մի­ջանձ­նա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը բա­վա­կա­նին սառն են, հո­րի­զո­նա­կան կա­պե­րը տար­բեր կա­ռույց­նե­րի միջև վե­րա­ցել են, մնա­ցել են միայն ռազ­մա­կան, պաշտ­պա­նա­կան, մինչև վեր­ջերս` նաև անվ­տան­գա­յին հա­մա­կար­գե­րի միջև կա­պե­րը։ Ռազ­մա­կան ա­ռու­մով հիմ­նա­կա­նում պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նի և փոր­ձա­ռու գե­նե­րալ­նե­րի շնոր­հիվ կա­պե­րը ՌԴ-ի հետ պահ­պան­վում էին։ Սա­կայն նկա­տենք, որ Ռու­սաս­տանն ա­ռաջ­նորդ­վում է ոչ թե ի­րա­վի­ճա­կա­յին, այլ իր պե­տա­կան, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հե­րով։ ՌԴ-ին հե­տաք­րք­րում է, որ Հա­յաս­տա­նը՝ որ­պես այս տա­րա­ծաշր­ջա­նում իր հե­տաք­րք­րու­թյան կենտ­րոն­նե­րից մե­կը, լի­նի որ­քան հնա­րա­վոր է ա­մուր, որ­պես­զի Հա­յաս­տա­նը ֆոր­պոս­տա­յին լուրջ պլաց­դարմ լի­նի իր հա­մար դե­պի Մի­ջին Արևելք, Ի­րան և այլն։ Ան­կախ նրա­նից, թե ով է տվյալ պա­հին ՀՀ ղե­կա­վա­րը, Ռու­սաս­տա­նը մա­տա­կա­րա­րե­լու է զենք, ա­պա­հո­վե­լու է անվ­տան­գու­թյու­նը։ Սա­կայն նկա­տե­լի է, որ ՌԴ-ն վեր­ջին 2,5 տա­րում որևէ ներդ­րում չի ի­րա­կա­նաց­նում ՀՀ տն­տե­սու­թյու­նում, ին­չը խո­սում է գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ ոչ հարթ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի և տար­բեր մա­կար­դակ­նե­րում ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րին չվս­տա­հե­լու մա­սին։

Եվ­րո­պա­յի հետ նույն­պես որևէ լուրջ հա­րա­բե­րու­թյուն չկա։ Նույ­նիսկ «Հա­մա­պար­փակ և ընդ­լայն­ված գոր­ծըն­կե­րու­թյան հա­մա­ձայ­նա­գի­րը» սա­ռեց­ված է։ Ֆրան­սիան փա­կել էր Ար­ցա­խի պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյու­նը, ին­չը նախ­կին­նե­րի օ­րոք գոր­ծում էր։ ԱՄՆ-ի մա­սին խո­սելն ա­վե­լորդ է, քա­նի որ ԱՄՆ հան­րա­պե­տա­կան վար­չախմ­բին Փա­շի­նյա­նը ան­գամ չկա­րո­ղա­ցավ մո­տե­նալ։ Դա էլ զար­մա­նա­լի չէ, քա­նի որ ԱՄՆ-ում հա­մա­րում են, որ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցու­թյան ա­ջա­կից սո­րո­սյան թևի հո­վա­նու ներ­քո են։ Հա­յաս­տա­նում չեն էլ թաքց­նում, որ հույս ու­նեն՝ ԱՄՆ ա­ռա­ջի­կա ընտ­րու­թյուն­նե­րում կըն­տր­վի դե­մոկ­րատ Բայ­դե­նը, ին­չից հե­տո այս երկ­րի հետ ո­րո­շա­կի կա­պեր կհաս­տատ­վեն։ Նույ­նը այլ եր­կր­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում է։ Ա­ռանց Ի­րա­նի հետ նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներ տա­նե­լու Ե­րու­սա­ղե­մում դես­պա­նա­տուն բա­ցե­ցին, ին­չը խա­թա­րեց Ի­րա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Իսկ Ի­րա­նը, գի­տենք, մի եր­կիր է, ո­րը ե­թե հար­վա­ծում է, ա­պա շատ ցա­վոտ, իսկ ե­թե ա­ջակ­ցում է՝ շատ հիմ­նա­վոր ու մեծ ծա­վա­լով։ Վրաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­կար­դա­կը ջրի ե­րես հա­նեց ըն­թա­ցող պա­տե­րազ­մը։ Նկա­տենք, որ Վրաս­տա­նի հետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը իբր թե հա­տուկ հա­րա­բե­րու­թյուն­ներ էր հաս­տա­տել, գրե­թե ա­մի­սը մեկ այս կամ այն հյու­րատ­նում հան­դի­պում էր այդ երկ­րի շատ հա­ճախ փոխ­վող վար­չա­պե­տե­րի հետ։

Այս­պի­սով՝ բա­նակ­ցա­յին սե­ղա­նին դր­ված է ե­ղել նույն փաս­տա­թուղ­թը, և գու­ցե այն ևս 10-15 տա­րի էլ դր­ված լի­ներ, ե­թե Հա­յաս­տա­նը կա­րո­ղա­նար շա­րու­նա­կել հա­վա­սա­րակ­շռ­ված, նոր­մալ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն, և ոչ թե հա­խուռն, ի­րա­վի­ճա­կա­յին քայ­լեր կա­տա­րեր՝ փչաց­նե­լով կա­պե­րը բո­լոր կենտ­րոն­նե­րի հետ։


Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արաբական թվեր «Ու՞ր անհետացավ peace deal–ը. Ադրբեջանն ու Հայաստանը ԱՄՆ հետախուզական զեկույցում»«Փրկել ոչ շարքային Փաշինյանին. Անկոտրում Կայան «ԵՄ նախընտրական դեսանտային ուժ» կուղարկի Հայաստան» ՀԽՍՀ խորհուրդների 9-րդ արտակարգ համագումարում ընդունվել է ՀԽՍՀ նոր սահմանադրությունը․ պատմության այս օրը (23 մարտ)Տնտեսական վերածննդի ուղին․ արտադրությունից մինչև բարձր աշխատավարձ Գազ չի լինիԱնհավասար խաղի կանոններ. իշխանությունը՝ մրցակիցներից վախեցած Ձյուն կտեղաԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել Իրանի հրթիռային հարվածի հետևանքով Երուսաղեմում պայթյուններ են որոտացել 2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿԱՄՆ-ը հայտարարել է Իրանում ավելի քան 8,000 ռшզմական թիրախի խnցման մասին ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում բալիuտիկ hրթիռների արտադրությանը hարվածելու մասինԻրաքից Հայաստան է վերադարձել ՀՀ 9 քաղաքացի՝ Մերձավոր Արևելքում լարվածության մեկնարկից ի վերԽոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-նԿուրտուան աշխարհի լավագույն դարպասապահն է․ Դավիդ Ռայա Պատերազմ Մերձավոր Արևելքում. Zegna-ն կշռադատում է շքեղության շուկայի անորոշությունըԹուրքիայի Օրդու քաղաքի սևծովյան ափամերձ գոտում հայտնաբերվել է ամերիկյան արտադրության AEGIR անօդաչու ծովային սուզանավԱշխարհը վերադառնում է մի փուլի, երբ չկար միջազգային իրավունք. Լավրով Հորոսկոպ. յուրաքանչյուր նշանի կանացի գերուժը Հնդկաստանը դատապարտnւմ է տարածաշրջանի կրիտիկական ենթակառուցվածքների վրա hարձակումները․ Հնդկաստանի վարչապետԱվտովթար Հրազդան քաղաքում․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են Ստամբուլում երկու բնակելի շենք է փլուզվել Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Փաշինյանի կողմից օգտագործված «փախածներ» ձևակերպումը բացահայտում է ոչ միայն քաղաքական ցինիզմ, այլև իրականության միտումնավոր աղավաղում․ Սուրենյանց Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնnւթյան դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են. ՄԻՊ Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է. գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում Ապրիլ-մայիս ամիսների հանրային մթնոլորտն է որոշելու Հայաստանի երկար տարիների հեռանկարը. Վահե Հովհաննիսյան Տարադրամի փոխարժեքները մարտի 22-ին Կրասնոդարը ջախջախեց Պարի ՆՆ-ին, Սպերցյանը՝ գոլային փոխանցումների հեղինակ Ալիևը հայտարարել է Եվրոպա էներգիայի արտահանումը ընդլայնելու ծրագրերի մասինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ռուսաստանին դուրս են մղում Հայաստանից Փաշինյանի ձեռքերովԵրվանդ Բոզոյան. Հայերը ցանկանում են փոխել Երևանի ներկայիս կառավարությունը«Ծիրանային» հեղափոխությունը հասել է ավարտին. Ռուսական ռազմաբազան դուրս է մղվում ՇիրակիցԻ՞նչ եղանակ սպասել մարտի 22-ից 26-ին Սկսվել են Շուշիի հայկական ջարդերը․ պատմության այս օրը (22 մարտ)Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Սա ոչ այնքան ՀԱԵ-ի դեմ իրականացվող հերթական կրակnցն է, որքան անարգանք՝ հարևան Վրաստանի նկատմամբ․ Աբրահամյանը՝ Գարեգին Բ-ի՝ Վրաստան այցի արգելքի մասին «Ճշմարիտ խոստում 4» գործողության 71-րդ ալիքի ընթացքում ԻՀՊԿ-ն ծանր հրթիռներ է արձակել Իսրայելի վրաՌուսաստանն Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington PostԱմենամատչելի Bugatti-ն՝ 23,599 դոլար արժողությամբ հեծանիվը․ հասանելի շքեղություն՝ լեգենդար հիպերմեքենաների վարպետիցՆախատեսվում է չորս տարում լուծել ՀՀ ՊՆ հերթացուցակում գրանցված զինծառայողների բնակապահովման խնդիրը. ՓաշինյանԻրանը երկու բալիuտիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան և բրիտանական ռազմաբազայի ուղղությամբԳոհար Ավետիսյանի նոր ֆոտոշարքը
Ամենադիտված