Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պերմանենտ արտակարգ իրավիճակներ.

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ լրագրողներն աստիճանաբար սովորում են աշխատել արտակարգ իրավիճակներում։ Ցավոք։ Արդեն չեն շփոթվում, գիտեն՝ որտեղից ինֆորմացիա ստանալ, ինչպես իրենց պահել զոհերի ու վիրավորների հարազատների հետ, որ չվիրավորեն նրանց զգացմունքները։ Պատերազմական իրավիճակից բխող դժվարությունները դեռ չհաղթահարած՝ մենք լրիվ նոր իրավիճակում հայտնվեցինք. հասարակական տրանսպորտում երկուշաբթի պայթած ռումբը պատճառ դարձավ վերարժեքավորելու հաստատված նորմերը։

Բլումբերգից մինչեւ Գալուստ Սահակյան

Իզուր է Սերժ Սարգսյանը ցածր գնահատում լրագրողներին, պնդում, թե նրանք ճիշտ չեն ընկալել 2011թ. Կազանի փաստաթղթի սկզբունքները եւ իրենց եզրահանգումները կատարում են կիսատ-պռատ ինֆորմացիայի հիման վրա։ Այն, ինչ նա ներկայացրեց այդ մտքից հետո, ճիշտ այն է, ինչ բոլորս գիտեինք եւ ինչին, բնականաբար, դեմ էինք. 5 շրջանների վերադարձ Ադրբեջանին, Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, փախստականների վերադարձ, եւ միայն դրանից շատ հետո՝ 5 կամ 50 տարի անց հանրաքվեի միջոցով Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտում։ Այն, որ իրադարձությունների զարգացման այս սցենարը կարող էր աղետալի լինել ոչ միայն Արցախի, այլեւ ողջ Հայաստանի համար, որը հիմա կհայտնվեր Մատաղիսի ու Մարտակերտի իրավիճակում, ստիպում է մեզ հոգու խորքում շնորհակալ լինել Իլհամ Ալիեւին իր առավելապաշտության ու նվազ մտավոր կարողությունների համար, ինչը թույլ չի տվել տարիներ առաջ անմիջապես համաձայնել սրան։ Սա կարծես հասկանում են բոլորը։ Բոլորը, բացի ՀՀԿ-ականներից, որոնց ուժը հերիքում է՝ «Մեզանի՞ց եք պաշտպանում Ղարաբաղը» բարձրագոչ հայտարարությունների, իսկ ավելի ցածր ձայնով արդեն «Մենք էդ հողերը չենք ուզում, դա մեր բուֆերնի զոնան ա» տիպի դավաճանական պնդումների համար։ Ինչպես ասում էր հայտնի ֆիլմի հերոսը. «Ո՞վ եք դուք եւ քանի հոգի», դուք, ում հայրենիքը Աղդամը չէ, ով պատրաստ է զիջել այն, ինչ 18-20 տարեկանները այսօր էլ պահում են սեփական կյանքի գնով։ Լրագրողները գուցե եւ սովորել են աշխատել արտակարգ իրավիճակներում, բայց մի անգամ եւս արժե մտածել՝ ի՞նչ ասել է արտակարգ իրավիճակ։ Երբ երկրիդ նախագահի հարցազրույցը, երկրիդ Աժ նախագահի, ԱԺ փոխնախագահների, արտաքին գերատեսչության ղեկավարի պնդումները սպառնալիք են երկրիդ ինքնիշխանությանն ու ապագային, արդյոք սա արտակարգ իրավիճա՞կ չէ։ Կարելի՞ է արդյոք կանխարգելել այսպիսի ինֆորմացիայի տարածումը։ Արժե՞ արդյոք տիրաժավորել այս հարցազրույցները, ցույց տալ լրատվական թողարկումների ժամանակ, հրապարակել կայքերում, որոնցից ազատ կարող են օգտվել թշնամի պետությունում, թե՞ արժե խմբագրել տվյալ անձանց խոսքը, նյութը ավելի քիչ սենսացիոն դարձնելու սպառնալիքի տակ մշակման ենթարկել այն, մի քիչ կեղծել, որ դրսում չիմանան, որ Աղդամը մեր հայրենիքը չի՛ եւ մենք էդ հողերը չե՛նք ուզում։ Սրանք մտածելու թեմաներ են, որոնց երեւի անդրադառնանք ավելի հարմար առիթով։

Տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրը

Երկուշաբթի երեկոյան բոլորիս ցնցեց լուրն այն մասին, որ Երեւանի կենտրոնում՝ Հալաբյան փողոցում ռումբ է պայթել։ Մինչ հեռուստաալիքների մի մասը՝ «Կենտրոնը», «Հ2»-ը շարունակում էին աշխատել ասես ոչինչ չէր կատարվել, այլ ալիքներ՝ «Երկիր Մեդիան», «Արմենիան», Հանրայինը սկսեցին աշխատել արտակարգ ռեժիմով։ Լրատվական թողարկումները ձգվեցին մինչեւ ուշ գիշեր, ինֆորմացիան թարմացվում էր շատ արագ, ընդ որում՝ լրագրողները ամենայն մանրամասնությամբ հաղորդում էին դեպքի դրվագները, միաժամանակ ձեռնպահ մնալով խոսել դեպքի պատճառների մասին, քանի դեռ չկա պաշտոնական ինֆորմացիա։ Ընդ որում՝ զուսպ եւ կոռեկտ աշխատանքով մեր հեռուստաընկերությունները առաջ անցան ռուսական եւ որոշ արեւմտյան լրատվական աղբյուրներից, որոնք շտապեցին առանց լիարժեք ինֆորմացիա ունենալու՝ դեպքի պատճառ հայտարարել ահաբեկչությունը։ Արտակարգ իրավիճակներում արագ ու պրոֆեսիոնալ աշխատելու ապացույց էր նաեւ այն, որ լրագրողները չցուցադրեցին որեւէ արյունոտ տեսարան, կտրտված մարմնամասեր, դեպքից տուժածների լացակումած դեմքեր, գերադասեցին ձեռնպահ մնալ տուժածներին խոսեցնելուց, նրանց անտեղի հարցեր ուղղելուց, ականատեսներին, մոտակա շենքերի բնակիչներին դեպքի մանրամասների մասին հարցուփորձ անելուց։ Այս ամենը ի վիճակի է բարձրացնել հաղորդողի ռեյտինգը, բայց անասելի էժանացնում է նյութը։ Ազնիվ լինելու համար, սակայն, պիտի ասենք, որ այս «պակասը» լրագրողները լրացրին հաջորդ օրը, երբ առատ-առատ խոսեցրին շրջակա խանութների աշխատակիցներին, դեպքից տուժածներին եւ տեղի բնակչությանը։ Հաջորդ օրը, մինչ հոգեբաններն ու քաղաքագետները սկսեցին մտորել թեմաների շուրջ, որ սոցիալական եւ քաղաքական լարված իրավիճակում, երբ բնակչության շրջանում օրեցօր ավելանում է դժգոհությունը եւ լարվում է սոցիալ-տնտեսական իրավիճակը, շատ հնարավոր են նման զարգացումներ, պարզվեց, որ ռումբը պայուսակի մեջ հասարակական տրանսպորտ նստած անձնավորությունը քաղաքական պահանջներ չի ունեցել, իշխանությունների դեմ չի բողոքել, դրսի երկրների ահաբեկչական պատվերը չի կատարել, այլ ընդամենը կենցաղային հողի վրա որոշել է պայթեցնել սեփական մորը։ Վերլուծությունները այն թեմայով, թե ո՞րն է ավելի վտանգավոր՝ իշխանության եւ անարդարության դեմ բողոքողը, թե՞ սեփական մոր կյանքի վրա ձեռք բարձրացնողը, այս ինֆորմացիային չհետեւեց։ Հոգեբանները գերադասում են զերծ մնալ այսպիսի բարդ թեմաներով խոսելուց։ Կարող է ցավոտ լինել։

Կամաց աղմկեցինք

Ռումբից հետո հասարակությունը ցնցվեց Սերժ Սարգսյանի հրամանագրից՝ 3 բարձրաստիճան զինվորականների աշխատանքից ազատելու վերաբերյալ։ Հանրայինի լրատվականը շտապեց այս պաշտոնանկությունները համարել «աղմկոտ»՝ չսպասելով, որ հեռուստադիտողն ինքը որոշի՝ աղմկո՞տ են դրանք, թե՞՝ ո՛չ։ Կատարվածը նույն կերպ՝ «աղմկոտ պաշտոնանկություններ» բնորոշեց անմիջապես լրատվականին հաջորդող «Տեսանկյունը»։ Մինչդեռ պաշտոնանկությունները առավել քան լուռ էին։ Երբ պատերազմական իրադարձություններին, որոնց զոհ է գնացել մոտ 100 զինվոր, հաջորդում է բանակի նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի, հետախուզության վարչության պետի եւ կապի եւ ավտոմատացված համակարգերի վարչության պետի պաշտոնանկությունը եւ որեւէ խոսք չի հնչում այն մասին, թե ինչո՞ւմ են տվյալ անձինք թերացել, ի՞նչը այնպես չեն արել, եթե ավելի լավ աշխատեին, հնարավո՞ր է, որ մենք այդքան զոհեր չունենայինք եւ ի վերջո՝ ի՞նչ պետք է հաջորդի այս պաշտոնանկություններին, սա չի կարող կոչվել «աղմկոտ պաշտոնանկություններ»։ Այս ամենի փոխարեն, որպես արմատացած կլիշե, սկսել է հնչել մեկ միտք՝ «կան բաներ, որոնք չի կարելի հրապարակել»։ Այս մեկնաբանությամբ կարելի է ծածկել ամեն ինչ, մինչդեռ փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրում բարձրաստիճան զինվորականների թերացումները, որոնք թեկուզ մեկ զինվորի մահվան պատճառ են դարձել, պետք է պատժվեն ոչ միայն պաշտոնից ազատելով։ Դեպքեր են լինում, երբ պաշտոնից ազատելը պատիժ էլ չէ, այլ անարդար ձեւերով վաստակածը վայելելու ինդուլգենցիա, որ Միհրան Պողոսյանի հետեւից ստացան նաեւ 3 բարձրաստիճան զինվորական։ Այս ամենը կարելի կլիներ կոչել «աղմկոտ պաշտոնանկություն», եթե դրան հետեւեր պարզաբանում՝ վա՞տ են աշխատել այս մարդիկ, ինչքանո՞վ են վատ աշխատել, եթե նորմալ իրականացնեին իրենց գործառույթները, հնարավո՞ր է խուսափեինք այսպիսի հետեւանքներից։ Սա, ի դեպ, քաղաքակիրթ երկրներում երբեմն բացահայտում են լրագրողները։ Եվ այդ երկրներում լրագրողներին սեփական երկրի պաշտոնյաները այլ կերպ են վերաբերվում, կանանց մեջ կին են տեսնում, տղամարդկանց մեջ՝ տղամարդ, չեն հայհոյում, աչքները չեն հանում, ծնոտները չեն պոկում։ Հարգում են, մի խոսքով։

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար Վաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալՔանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Իրանը Հայաստանի միջոցով մուտք կունենա Սև ծովԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսումԹրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերովԻրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակելՋրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Քաղաքագետը գնահատել է միաժամանակ ԵՄ ուղղությամբ ընթանալով Հայաստանի ԵԱՏՄ-ում մնալու հնարավորություններըԱրարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Կարծիք. «Հայաստանում եվրոպական էլիտաները փորձում են խաղալ Թրամփի դեմ»Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտՀայաստան-Վրաստան միութենական պետությո՞ւն. Մտորումներ թեմայի շուրջԿենդանիների պաշտպանության համաշխարհային օր․ պատմության այս օրը (հոկտեմբեր 04)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ
Ամենադիտված