Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հա­կա­հու­մա­նիստ պե­տու­թյան հետ հու­մա­նի­տար պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ձեռք բե­րելն անհ­նա­րին է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկել է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը: Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի խոսքով, պատերազմի սկզբից ի վեր սա երկրորդ փակ քննարկումն էր: Առաջինն Էստոնիայի նախաձեռնությամբ էր, երբ կոչ էր արվել դադարեցնել ռազմական գործողությունները: «Երկրորդի պարագայում քննարկումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ էր:

Այս անգամ օրակարգը մի փոքր այլ էր՝ վերահսկողական մեխանիզմների միջոցով կրակի դադարեցման իրականացում: Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ այս քննարկումն այս իրավիճակում միանշանակ որևէ գործնական, արդյունավետ ու պրոդուկտիվ դրսևորում չի կարող ունենալ: Սա պարզապես ՄԱԿ-ի շրջանակներում հարցը քննարկելու մի փորձ էր: Այս համատեքստում եկեք հաշվի առնենք այն հանգամանքը, որ, ամեն դեպքում, կոնֆլիկտի կարգավորման միջազգային մանդատը հենց ԵԱՀԿ Մինսկի հանձնախմբինն է: Եկեք ընդունենք նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնիսկ հարաբերականորեն խաղաղ պայմաններում չկարողացավ վերահսկողության գործուն մեխանիզմներ ներդնել: Այդ հարցն իրականում շատ է քննարկվել:

Հայաստանը մշտապես կողմ է եղել այդ մեխանիզմների ներդրմանը, բայց Արդրբեջանը մերժել է դա անգամ խաղաղ պայմաններում: Եթե վերահսկողության մեխանիզմները խաղաղ պայմաններում հնարավոր չի եղել ներդնել, ապա այսօր այս լայնամասշտաբ պատերազմի պայմաններում այն անհնար է բառի բուն իմաստով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: Անդրադառնալով այսօր առկա իրողություններին, թշնամու նպատակներին՝ Է. Օրդուխանյանը մի քանի հանգամանք առանձնացրեց. «Եթե մենք նայենք այս օրերին ռազմադաշտում տեղի ունեցող զարգացումներին և այն ուղղություններին, որոնք առաջնահերթ է համարում թշնամին, միանգամից ակնհայտ է դառնում, որ հարավային հատվածով, Արաքսի հովտով թշնամին փորձում է ճեղքում ապահովել՝ ուղղությունը դեպի Նախիջևան:

Ես ուզում եմ հիշեցնել, որ բավականին երկար ժամանակ խոսվում էր այն վտանգի մասին, որ Թուրքիան որոշակի զորախմբեր է տեղափոխում Նախիջևան: Արդեն այսօր տեսնում ենք Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունն այս կոնֆլիկտում, որի ուղղությունը Նախիջևանն է. ավելի կոնկրետ՝ գեոպոլիտիկայի մեջ հայտնի «հայկական սեպ», որը խրված է և խոչընդոտ է թշնամու համար: Թուրքիա, որը Նախիջևանի հետ ունի ցամաքային սահման, և Նախիջևան, որն Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունի: Կարծես թե, այսօր թուրք-ադրբեջանական տանդեմը այս ռազմավարական խնդիրն է փորձում լուծել:

Հիմք ընդունելով մեր պաշտոնական հաղորդագրությունները՝ կարող ենք ասել, որ ամենաթեժ ու ծանր մարտերը հենց հարավային ուղղությամբ են: Երեկ էլ հայտարարվեց Իշխանաձորի մատույցներում կատաղի մարտերի ու այն մասին, որ հայկական զինուժը ամեն կերպ դիմագրավում է այդ հարձակումներին: Այս ամենն ակնհայտ ցույց է տալիս, որ թշնամու տրամադրվածությունը ու թիրախը նշված ուղղությամբ միջանք բացելն է»: Թեպետ այսօր, ըստ քաղաքագետի, թուրքադրբեջանական տանդեմի առաջնահերթությունը վերոնշյալ միջանցքի բացումն է, բայց հեռանկարի տեսանկյունից այլ հարցեր ևս կան:

«Սա նաև շատ ավելի լուրջ, այդ թվում՝ նաև տարածաշրջանային, աշխարհաքաղաքական հետևանքներ ունեցող և հեռուն միտված մի ծրագիր է. այն, ըստ էության, ուղղված է Իրանի դեմ, ՌԴ-ի դեմ: Բնականաբար, նպատակը նաև ընթացքում հայ բնակչության նկատմամբ որոշակի էթնիկ զտումներ իրականացնելն է: Եվ մենք տեսնում ենք, որ թշնամին չի խնայում անգամ խաղաղ բնակիչներին»,-ասաց նա: Քաղաքագետի խոսքով, այսօր ունենք բոլոր նախադրյալները խոսելու տարածաշրջանում բալանսի փոփոխության մասին. «Այս տարածաշրջանի բալանսավորման հարցը պայմանավորվում է տարածաշրջանում խոշոր ազդեցություն ունեցող պետություններով: Մեզ մոտ այդ ազդեցության առումով անվանդաբար միշտ ՌԴ-ի պատկերն է եղել:

Բայց այսօր ազդեցության տեսանկյունից Թուրքիայի միայն գործնական քայլերին ու հավակնություններին չէ, որ ականատես ենք լինում: Այս տարիների ընթացքում տեսանք Թուրքիայի կողմից Վրաստանի տնտեսական կլանումը, ինչպես նաև կոմունիկացիաների կլանումը, տեսանք Վրաստանից Ռուսաստանի հետ մղումը, այդ թվում՝ նաև ռազմական ներկայության տեսքով: Թուրքիային, ըստ էության, անուղղակիորեն հաջողվել է հետ մղել ռուսական ռազմական ազդեցությունը, մասնավորապես Վրաստանի պարագայում նաև քաղաքական ազդեցությունը: Մյուս թիրախը Ադրբեջանն է. այսօր միանշանակ է, որ Թուրքիան նաև քաղաքականապես է կլանել Ադրբեջանին:

Մենք առաջիկայում կտեսնենք, որ կփորձի փաստացի հսկողություն սահմանել նաև էներգակիրների վրա: Այդ գործիքին տիրապետելով՝ Թուրքիան նաև հավել յալ ազդեցության լծակ է ունենալու Եվրոպայի նկատմամբ: Եվ հենց այս հանգամանքով էր պայմանավորված Եվրոպայի կողմից խոսուն, բայց ոչ գործուն այն դրսևորումը, ըստ որի, հինգ պետություններ արգելափակեցին ԵՄ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները: Այդ երկրների թվում նաև Հունգարիան էր, որը գազի ու նավթի շահառուներից մեկն է լինելու: Հիմա մնացել է Հայաստանը, որտեղ ՌԴ-ն շարունակում է ռազմական ներկայություն ունենալ: Եվ մենք տեսնում ենք, որ Թուրքիան «գիծը» տանում է դեպի Նախիջևան, այսինքն, ՀՀ-ի հետ ուղիղ սահման:

Սրանք ուղիղ սպառնալիքներ են նաև Ռուսաստանի ազգային ու պետական շահերի համար, և այս պարագայում մենք համատեղ շահերի կրող ենք: Ռուսաստանը պետք է դադարի սակարկություններ առաջարկել Հայաստանին ու իրապես նաև գործուն աջակցություն ցուցաբերի, որպեսզի հաղթանակն ամրապնդվի. մեր հաղթանակը նշված համատեքստում վստահաբար նաև Ռուսաստանի հաղթանակն է»: Ինչ վերաբերում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից այս ընթացքում երկու անգամ ձեռք բերված համաձայնությունները չպահելու շարունակական ոճին, մեր զրուցակիցը նկատեց. «Եթե ծանոթ ենք թուրքական ռազմավարական մտքին, պետք է իմանանք, որ թուրքը մարդասիրական պայմանավորվածությունները խախտելու դիվանագետ է: Միշտ է այդպես եղել:

Այսինքն, բանակցում է մինչև այն պահը, երբ կուտակում է որոշակի պոտենցիալ ու խախտում հենց այդ բանակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը: Սա ռազմավարական մտածողություն է, ինչը մեզ հայտնի է: Մասնավորապես, այդպես էլ կյանքի չկոչված հրադադարները կարելի է համարել ապտակ նաև երկու միջնորդ երկրներին՝ մի դեպքում Ֆրանսիային, մյուս դեպքում՝ ՌԴ-ին, որոնց ջանքերը թուրք-ադրբեջանական տանդեմն ուղղակի հօդս ցնդեցրեց:

Այդ տանդեմը հրադադարն օգտագործեց վերադասավորումներ, վերահաշվարկներ կատարելու համար: Այնպես որ, մենք շատ լավ պետք է հասկանանք, որ հակահումանիստ պետության հետ հումանիտար պայմանավորվածություն ձեռք բերելն ուղղակի անհնարին է: Առաջիկայում մի շարք այցեր են նախատեսված, խոսվեց նաև երկրի ղեկավարների միջև հանդիպման հնարավորության մասին: Մինչ այդ այցերն ու հանդիպումները, մենք պետք է կարողանանք արդյունք ապահովել, որպեսզի, երբ նստենք քննարկումների, մեր ձեռքին շատ ծանրակշիռ փաստարկներ ունենանք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Գերմանիան իր քաղաքացիներին զգուշացրել է չմեկնել Ուկրաինա Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Աբաս Արաղչի. Իրանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին Լեհաստանը կարևոր դեր է խաղացել ՆԱՏՕ-ի միասնության ապահովման գործում, որպեսզի մենք ստիպված չլինենք ընտրություն կատարել Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև․ Տուսկ Ինդոնեզիայում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել Երեւանում շեշտակի թանկացել է բնակարանների արժեքը. ինչ արժե 1 քառակուսին ըստ վարչական շրջանների Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Գերմանիայում Հռենոս գետի վրայով նավագնացությունը երաշտի պատճառով փլուզման եզրին է Բացահայտվել են 14-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասները Նաիր Թիկնիզյանը չորս տարվա պայմանագիր կկնքի հունական «Օլիմպիակոսի» հետ Յուրաքանչյուր երկիր պետք է ունենա ինքնապաշտպանության իրավունք․ մենք պաշտպանվել ենք հնարավորինս ազնիվ ձևով․ Գիդեոն Սաար Այսօր Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի տոնն է Իսրայելական ԶՈւ-ն hարվածել է Լիբանանի հարավում գտնվող Անսար ավանի բնակելի տանը․ կան զnhեր Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում․ ՆԳՆ Միկոյան փողոցում թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Փաշինյանը երկու աթոռի վրա. Հայաստանի վարչապետը խուսափում է ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելուցՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սերգեյ Դանկվերտը խոսել է Հայաստանից կարանտինացված ապրանքների դեմ ձեռնարկված միջոցառումների մասինԱրաբկիրի ոստիկանության դիմաց բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. կան վիրավnրներ Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Հայաստանի հրեաները չեն թաքնվում. պատասխան Աբրահամ ՇմուլևիչինՎայոց ձորում «Chevrolet Volt»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել Արփա գետի ափին. կա վիրավnր 65 տարեկանի սահմանափակումը վերացվում է․ մի շարք պաշտոններում այլևս տարիքային շեմ չի գործիԼարվածություն UFC 331-ից առաջ․ Դանա Ուայթը ստիպված է եղել միջամտել Ծառուկյանի և Ռուֆիի հայացքների մենամարտին Իսրայելի ՊԲ-ն հարվածներ է հասցրել Լիբանանին Մասնագետներ. Ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի փորձը շանտաժի ենթարկել Ռուսաստանին կոնցեսիայի համար 2 միլիարդ դոլար վճարելովԱդրբեջանի կողմից ութ ամիս շարունակվող շրջափակման մեջ գտնվող Արցախում գրանցվել է առաջին սովամահության դեպքը. պատմության այս օրը (15 օգոստոս)Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու որոշում դեռևս չի ընդունվել․ Արաղչի Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է․ «Ժողովուրդ»
Ամենադիտված