Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էդվարդ Նալբանդյանի ճոխ թռիչքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարզվում է՝ թանկ կամ բիզնես դասի ավիատոմսերից օգտվելու սովորություն ունի նաեւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ մարտի 27-30-ը Երեւան-Փարիզ-Ժնեւ-Լոնդոն-Վաշինգտոն մեկ բիզնես դասի համար ԱԳՆ-ն «Ատլանտիս տուր-4+1» ընկերությանը վճարել է 3 մլն 579 հազար 578 դրամ կամ 7300 դոլար: Իսկ նույն չվերթի արդեն էկոնոմ դասի մեկ ավիատոմսի համար վճարվել է մոտ երեք անգամ ավելի քիչ՝ 1 մլն 198 հազար դրամ: Ամենայն հավանականությամբ բիզնես դասի տոմսը գնվել է Նալբանդյանի, իսկ էկոնոմ դասինը՝ նրան ուղեկցող ԱԳՆ որեւէ պաշտոնյայի համար: Ստացվում է, որ այդ ողջ ճանապարհին նախարարը վայելել է լիակատար հարմարավետություն եւ չի շփվել օդանավի հետին նստատեղերից մեկում նստած իր ենթակայի հետ: Բայց խնդիրն այն է, որ ԱԳՆ-ն միայն այս 2 ավիատոմսի համար վճարել է մոտ 10.000 դոլար: Իսկ այս չվերթից ընդամենը օրեր հետո Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ հայկական բանակը կռվում է 80-ականների զենքով:

Համեմատության համար նշենք նաեւ, որ անցած տարվա սեպտեմբերին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ԵՏՄ վարչապետների խորհրդի նիստին մասնակցելու համար Երեւանից Գրոդնո մեկնելու համար վարձել էր վրացական «Ջորջիան Էյրվեյս» ավիաընկերությանը պատկանող «Գոլֆստրիմ-450» մակնիշի ինքնաթիռը, որի ծառայության համար վճարել է 13 միլիոն 166 հազար 800 դրամին համարժեք դոլար (27 հազար 430 դոլար): Ընդ որում, վրացական ավիաընկերությունը տարել, մեկ օր սպասել եւ վերադարձրել է մերոնց հայրենիք:

Ավելացնենք նաեւ, որ ապրիլյան այն օրերին, երբ ղարաբաղաադրբեջանական սահմանին թեժ մարտեր էին գնում, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը զբաղված էր իր նոր տարածքների ներքին հարդարմամբ: Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ պատերազմական ամենաթեժ օրերին՝ ապրիլի 4-ին, ԱԳՆ-ն պայմանագիր է կնքել «Անի դիզայն» ընկերության հետ, որ 8,5 միլիոն դրամով գնի մոտ 650 մետր վարագույր ու 40 մետր վարագույրի քիվեր: Հիշեցնենք, որ ԱԳՆ-ն մի քանի այլ նախարարությունների հետ միասին վերջերս տեղափոխվեց Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող կառավարության նոր շենքը:

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրոԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինՌուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար Հայաստանը երեք ռազմավարական ճգնաժամերի միջև. Արա Այվազյանի հոդվածը Brent տեսակի նավթի գինը 2026 թվականի մայիսի 22-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 101 դոլարը 2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով Հակոբ Ղազանչյանը նոր թատրոն է բացումՄահացել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Համլետ Դադայանը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Հայտնի է դարձել Վենետիկի կինոփառատոնի ծրագիրըՎեցամյա աղջիկը մահացել է փորձարարական գենային թերապիայից հետո Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Սևանում վրանի մեջ դի է հայտնաբերվելԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ Եղվարդում ապoրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … շրջազգեստՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հաջիմե Մորիյասուն կհեռանա իր պաշտոնից 2027 թվականի Ասիայի գավաթի խաղարկությունից հետո Երևանում կայացել է Ավանդական Կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը Հայաստանը` երեք ռազմավարական ճգնաժամերի միջև. Արա Այվազյան «Հայ ֆերմերները փակել են Իրան տանող մայրուղին բախվելով «եվրոպական ընտրության իրականությանը»»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»․ Արտակ Զաքարյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 24-ին Մեկ օր ջուր չի լինելուԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան «Հայաստանում գտել են նրան, ով վաճառել է ամեն ինչ»Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սուրինամի հետ. պատմության այս օրը (24 հուլիս)Ռոսսելխոզնադզորը թույլ չի տվել Ռուսաստանում իրացնել Հայաստանից ստացված անվտանգ կաթնամթերքը ԱՄՆ-ն նորից հարվածել է Իրանին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը
Ամենադիտված