Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլորը դեպի բանակ, օրենքի նախագիծը կներկայացվի առաջիկա 1 ամսում. եկեք կանանց էլ զորակոչենք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը հանելու մասին հարցը կրկին արդիական է դառնում: Սակայն ի տարբերություն այդպիսի որոշում կայացնելու նախորդ փորձերին՝ այս անգամ կարծես թե հակազդեցությունն այդքան բուռն չի լինելու: Եվ դա, առաջին հերթին, պայմանավորված է պատերազմական իրավիճակով:

նախապատմությունը

Այս հարցը բարձրացվել էր նաեւ տարիներ առաջ: Այն ժամանակ որոշմանը ընդդիմացողները պատճառաբանել էին, որ դրանով մեծ վնաս կհասցվի կրթությանն ու գիտությանը, քանի որ շատերը, վերադառնալով ծառայությունից, այլեւս չեն ցանկանա սովորել բուհերում: 2014-ին ԱԺ պատգամավորներ Թեւան Պողոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը տարկետումը հանելու մասին օրինագիծ ներկայացրին ԱԺ՝ ընդգծելով, որ ցանկանում են վերացնել այն տենդենցը, որ որոշ երիտասարդներ բուհեր են ընդունվում՝ միայն բանակից տարկետում ստանալու համար:

«Դրանով նման մարդիկ խոչընդոտում են այն ուսանողներին, ովքեր իրապես ցանկանում են զբաղվել գիտությամբ եւ իրենց նպաստը բերել հասարակական զարգացման ամենատարբեր ոլորտներին, ընդհանուր առմամբ՝ Հայաստանի Հանրապետությանը»,- իրենց ներկայացրած օրինագիծը հիմնավորում էին Թեւան Պողոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը՝ հավելելով, որ «արական սեռի այն քաղաքացիները, ովքեր իսկապես ցանկանում են ստանալ բարձագույն կրթություն, իսկ հետո նաեւ զբաղվել գիտական գործունեությամբ, դա նրանք կարող են անել պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո եւս»: Նախագիծը Կառավարությունը չմերժեց, առաջարկեց մեկ տարով հետաձգել քննարկումը:

Ապրիլյան պատերազմի այս օրերին, երբ զոհված զինծառայողները (գրեթե առանց բացառության) անապահով ընտանիքի անդամներ էին, կրկին բարձրացավ հարց, թե հարուստների երեխաները բանակ չեն գնում: Ի պատասխան այս հարցի ՀՀ ՊՆախարար Սեյրան Օհանյանն ասաց. «Այստեղ նաեւ կան օբյեկտիվ հանգամանքներ, պետք է հաշվի առնել Հայաստանի սոցիալական վիճակը: Մեր հասարակությունը պետք է վերլուծի եւ հասկանա՝ ովքեր են կարողանում այսօր բարձրագույն կրթություն ստանալ, ովքեր են կարողանում գիտական թեզեր պաշտպանել եւ տարկետում ստանալ զինվորական ծառայությունից, ովքեր են կարողանում ասպիրանտուրա ընդունվել: Կարծում եմ՝ այս իրականության մեջ միջին եւ բարձր խավերի ընտանիքների երեխաներն են, որ ընդունվում են ուսումնական բարձրագույն հաստատություններ, եւ նրանց մեծ մասն էլ լրացնում է սերժանտական կազմը կամ այս կամ այն մասնագիտությունը, որոնք որ առաջնահերթ նշանակություն ունեն զինված ուժերում»։

Այնուհետեւ հարցը Ազգային ժողովում նախորդ շաբաթ բարձրացրեց պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը՝ հիշեցնելով իր ու Թեւան Պողոսյանի հեղինակած օրինագիծը: Պատասխանելով նրան՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը բացահայտեց, որ առաջիկա մեկ ամսում խորհրդարան կներկայացվի օրենքի նախագիծ, որի համաձայն 18 տարին լրացած արական սեռի բոլոր ներկայացուցիչները (բացառությամբ խիստ որոշակի դեպքերի) պարտավոր կլինեն ծառայել բանակում: Բացառությունը, ըստ նրա՝ վերաբերում է հատկապես բնագիտական մասնագիտություններին, որոնց պոտենցյալն ուղղվում է մեր ռազմարդյունաբերությունը զարգացնելուն: Հարությունյանն ասաց նաեւ, որ առաջիկայում կսկսվեն քննարկումներ, որոնց հրավիրվում են մասնակցելու նաեւ Թեւան Պողոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը:

Տեղեկացնելով, որ մասնակցելու է քննարկումներին եւ կանխատեսելով սպասվող հակազդեցությունը, որ հիմնավորվելու է գիտությանը վնաս հասցվելու թեզով՝ այսօր մեզ հետ զրույցում Թեւան Պողոսյանն ասաց. «Կներեք, Իսրայելում բոլորը 18 տարեկանում գնում, ծառայում են, բայց ես ինչքան գիտեմ իսրայելական գիտությունը չի համարվում չկայացած: Շվեյցարիայում անխտիր բոլորը ծառայում են, բայց այնտեղ գիտությունը չի համարվում չկայացած: Այնպես որ գիտության չզարգացման պատճառը այլ տեղ է պետք փնտրել: Մեր դիտարկմանը, թե արդյո՞ք որոշակի բացառությունները դարձյալ կոռուպցիոն ռիսկերի տեղ չեն թողնում՝ պատգամավորը պարզաբանեց. «Մենք, օրինակ, առաջարկում ենք, որ շատ կոնկրետ ձեւով հիմնավորվի, թե բացառիկ դեպքերում ինչի հիման վրա է տարկետում տրամադրվում: Օրինակ, հնարավոր է մեկը պարող է եւ Հայաստանը ներկայացնում է տարբեր երկրներում: Նրան պետք է տարկետում տալ, բայց պայմանով, որ առնվազն 5 միջազգային մրցույթի մասնակցության վկայական պետք է ներկայացնի: Ինչո՞ւ միջազգային, որ չասեն, թե ներսում կոռուպցիոն ռիսկ կա»:

կողմ եւ դեմ

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, որ տարիներ առաջ այս օրինագծին ընդդիմացողներից մեկն էր, այսօր փոխել է դիրքորոշումը.

«Այն ժամանակ շատ բան այլ կերպ էր դիտվում: Ես կարծում էի, որ տարկետում չտալը կրթության իրավունքի խախտում է: Այսինքն եթե մարդ ուսում է ստանում, պետք է հնարավորություն ունենա ավարտելու այն՝ առանց ընդհատելու: Բայց ստեղծված պայմաններում կան ավելի ուժեղ գործոններ, որոնք հասարակության համար ավելի կարեւոր եւ ընդունելի են, քան այդ սկզբունքը: Նկատի ունեմ մեր երկրի անվտանգությունը»,- ասաց ռեկտորը՝ միեւնույն ժամանակ համոզված լինելով, որ ուսանողների շրջանում գերակշռելու է տարկետման թույլտվությունը պահպանելու հարցը: Սիմոնյանն այն կարծիքին է, որ պետք է որոշակի փոփոխություններ անել եւ փոքրացնել արտոնություն ստացողների ցանկը: «Բայց պետք է լավ մտածել, որովհետեւ կան մասնագիտություններ, որոնց դեպքում այնուամենայնիվ ճիշտ կլինի որոշ արտոնություններ սահմանել: Օրինակ, միջուկային ֆիզիկայի, կամ այն մասնագիտությունների մասով, որոնք մեզ անհրաժեշտ են հենց առաջին հերթին նաեւ պաշտպանության, անվտանգության իմաստով»:

ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը չի կարծում, թե այս որոշմամբ լուծվելու է մեր անվտանգության խնդիրը կամ հակառակը: Ուստի նա դեմ է արտահայտվելու տարկետման իրավունքը հանելու որոշմանը: Ներկայացնենք նրա հետ մեր զրոույցը.

-Պարոն Դումանյան, օրինագիծը ներկայացնղները ասում են, որ կոռուպցիան են ուզում վերացնել, դուք ինչո՞ւ եք դեմ, ի՞նչ հակափաստարկ ունեք:

-Որպեսզի ճիշտ հասկացվի՝ նախ նշեմ, որ ես դեմ չեմ, որ ՀՀ քաղաքացին ծառայի ազգային բանակում, ես դեմ եմ այդ համասեռ մոտեցմանը: Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանում՝ հատկապես մարզերում, երեխաների մի մասը դպրոց չի հաճախում, մի մասը չգիտեմ ինչով է զբաղված եւ մի հատված էլ կա, որ իրոք սովորում է դպրոցում, գրքի, կրթության սեր ունի եւ ուզում է շարունակել ուսումը: Եվ բուհ ընդունված բոլոր մարդկանց մյուսների հետ տանել բանակ, չթողնել որ նա ստանա մասնագիտություն, կարծում եմ՝ ճիշտ չի: Նույն բանակն այսօր ունի զինվորական ակադեմիա, որտեղ իր համար մասնագետներ է կրթում, այսինքն ունի կրթված մարդկանց կարիք: Հիմա վերցնում են բոլոր երեխաներին, ասում են դպրոցդ ավարտեցիր՝ գնա բանակ: Ես չեմ կարծում, որ այդ մարդիկ, որ մինչեւ բանակային տարիքը տարբեր մոտեցում են ունեցել կրթության նկատմամբ՝ արժե բոլորի նկատմամբ նույն մոտեցումը դրսեւորել բանակ տանելու հարցում: Եթե ուզում են տանել՝ թող ավարտի բակալավրիատը, դառնա մասնագետ, արդեն իսկ բակալավրի շրջանավարտին զորակոչեն բանակ եւ տեղավորեն համապատասխան ոլորտում եւ նա էլ իր օգուտը տա: Չի կարելի գլխաքանակով մոտենալ: Ոչ ոք չի փախչում բանակից, բայց եթե մարդն ունակ է կրթություն ստանալու, մասնագետ դառնալու, ինչո՞ւ արհեստական խոչընդոտ ստեղծենք: Բացի այդ, ես չգիտեմ քանի հոգու մասին է խոսքը. եթե բուհ ընդունվող այդ 100-200 հոգու բանակ գնալու դեպքում մեր ազգում միայն հաղթանակներ կլինեն, ու իրոք նման հաշվարկ կա, եկեք անենք: Բայց եթե դա կոռուպցիայի դեմ պայքար է, դա անլուրջ պայքար է: Ուղղակի կոռուպցիայի վայրը փոխվում է ուրիշ տեղ:

- Այսինքն այսկերպ չի վերանում կոռուպցիոն հնարավորությունը:

-Միանշանակ: Այդ ցեցը որ կա, այսպիսի որոշումներով չի կարելի դիմացն առնել: Դիմացը պետք է առնել մարդկանց մտածողությունը փոխելով եւ այլն եւ այլն: Խնդրեմ, եկեք դրա դեմ պայքարենք: Ինչո՞ւ չենք պայքարում: Եթե հայտնի է, թե որ ոլորտում է բանակից խուսափողների շարքը, ուրեմն թող գնան այդ ոլորտը փակեն, կամ աստիճանը տվողներին պատժեն: Չի կարելի թացը չորի հետ խառնել: Դրա հետեւանքները մենք հետո չենք կարողանալու ուղղել: Մեր կրթական եւ գիտական ոլորտը կկոտրենք: Երիտասարդների մեջ որեւէ ստիմուլ չի լինելու այլեւս ոչ գիտության, եւ ոչ կրթության հանդեպ:

-Այսպիսի մի հակափաստարկ է բերվում. Իսրայելում բոլորը 18 տարեկանից զորակոչվում են, բայց նրանց գիտության եւ կրթության ոլորտի հետ կապված որեւէ մեկը չի կարող որեւէ բան ասել:

- Նախ, Իսրայելի բանակը, ինչքան ես եմ տեղեկացված, միայն բանակ բառով է համընկնում է մեր բանակի հետ: Լրիվ ուրիշ սկզբունքներով աշխատող կառույց է դա: Դե որ այդպես է, այնտեղ կանանց էլ են զորակոչում, եկեք այստեղ էլ զորակոչենք: Չի կարելի համեմատել անհամեմատելի իրավիճակները: Դե եկեք դառնանք Իսրայել, որ Իսրայելի նման բանակ ունենանք: Էդ մյուս ասպարեզներում ինչո՞ւ չեն Իսրայելի հետ համեմատվում: Երկրորդ, եվրոպական շատ երկրներում, Վրաստանում, նույն Ռուսաստանում, որից սիրում ենք կրկնօրինակել, չկա նման բան: Չի կարելի վերցնել կցկտուր էպիզոդներ եւ կիրառել մի ամբողջ երկրի վրա: Դա անլուրջ մոտեցում է: Հարցը պետք է խորությամբ ուսումնասիրել: Ի վերջո այս երիտասրադությանը չի կարելի տանել դեպի անգրագիտություն:

Արագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. Թրամփ«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծանոթ ու միարժամանակ անհայտ … կամասուտրաԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ «Պուտինը տխուր եզրակացություններ է արել Փաշինյանի մասին. Իշխանությունը երկուսի միջև հավասարակշռելու փորձերը այլևս չեն աշխատում»Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում «Հայաստանի տնտեսական շրջադարձը դեպի Արևմուտք. Կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին»Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում ՀԱՀ՝ Ծառատնկման օր․ պատմության այս օրը (22 հուլիս)Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Ծեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ինՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարանԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվել
Ամենադիտված