Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժամանակն է, որ աշխարհը ճանաչի Արցախի Հանրապետությունը. թուրք լրագրող

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Թուրք լրագրող և քաղաքական վերլուծաբան Ուզայ Բուլուտը համարում է, որ ժամանակն է՝ աշխարհը ճանաչի Արցախի Հանրապետությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բուլուտը գրել է Modern diplomacy կայքում հրապարակված իր հոդվածում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած ռազմական գործողություններին:

Թուրք լրագրողը հոդվածը սկսում է սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների պատմական ակնարկով՝ նշելով, որ Ադրբեջանը սկսել է թիրախավորել Արցախի Հանրապետությունում բնակվող հայերին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը:

«Ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը թիրախավորել է ոչ միայն բնակավայրերը, ներառյալ՝ Ստեփանակերտը, այլ նաև հայկական մշակութային ու հոգևոր կոթողները: Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը թիրախավորել է հոգևոր տաճար Ղազանչեցոց եկեղեցին, որը տեղակայված է Շուշիում: Ղազանչեցոցն ամենամեծ հայկական եկեղեցիներից է աշխարհում: Եկեղեցին հրթիռակոծվել է երկու անգամ, որի ընթացքում վիրավորվել են երեք լրագրողներ, որոնք վավերագրում էին առաջին հարվածի հետևանքները»,- գրել է լրագրողը:

Բուլուտը հոդվածում մեջբերում է կատարել այն մասին, որ 1990-ականներին, երբ ադրբեջանցիները գրավել էին Շուշին, նրանք Ղազանչեցոցում էին պահում իրենց զենքերը, արկերը, որոնք հետո լցրեցին Շուշիի տակ գտնվող Ստեփանակերտ քաղաքի վրա: Պատերազմի ավարտից հետո էլ եկեղեցում կային ադրբեջանական զենքերի հետքերն ու մնացորդները, սակայն հայերը կարողացան շատ կարճ ժամանակում վերակառուցել եկեղեցին ու արդեն տարիներ շարունակ այնտեղ բազմաթիվ աղջիկներ և տղաներ են պսակադրվում:

«Ադրբեջանը թիրախավորել է Թուրքիայի անմիջական աջակցությամբ: Թուրքիայի նախագահն ադրբեջանցիներին ասել է. «Թող ձեր «Ղազվա»-ն օրհնվի: Ղազվան իսլամում նշանակում է պայքար կամ հարձակում ոչ մուսուլմանների դեմ` մուսուլամանական տարածքն ընդլայնելու և ոչ մուսուլմաններին մահմեդական դարձնելու նպատակով: Այսպիսով, Էրդողանը բացահայտ հայտարարել է, որ հայկական տարածքի վրա հարձակումները ջիհադ են: Թուրքիան Ադրբեջան է ուղարկել նաև 1000 սիրիացի ջիհադիստների` Արցախի դեմ կռվելու համար»,- նշել է թուրք լրագրողը:

Ուզայ Բուլուտն իր հոդվածում մանրամասն անդրադարձ է կատարել Արցախյան հիմնահարցին, Թուրքիայի ծավալապաշտական և նեոօսմանյան նկրտումներին, ադրբեջանական Սումգայիթ և մի շարք այլ քաղաքներում հայերի զանգվածային ջարդերին, ինչպես նաև շեշտել, որ Արցախում բնակչության ճնշող մեծամասնությունը եղել են հայերը:

«Բռնությունը և ավերածությունները կասեցնելու արդյունավետ միջոցն այն է, որ աշխարհը պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետությունը, որի պաշտպանության համար բնիկ հայերն ամբողջ պատմության ընթացքում այդքան զոհ են տվել»,- եզրափակել է Բուլուտը:

Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը կարող է համաձայնեցվել հաջորդ շաբաթ. ԹրամփՌԴ ԶՈւ-ն բարձր ճշգրտության զենքnվ hարվածել է Ուկրաինայի ռազմաարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆՌուսաստանը կտրուկ ավելացրել է անօդաչու թռչող սարքերի արտադրությունը և մտնում է պատերազմի նոր փուլ․ Bloomberg Տարադրամի փոխարժեքները հունիսի 2-ին Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ Կասեցվել է «Շալալ» և «Ջադել» պանիրների արտադրությունը․ ՍԱՏՄ «Հարավկովկասյան երկաթուղին» անցնում է Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան ուղևորափոխադրումների իրականացմանը Ողբերգական դեպք՝ Մասիսում. բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա 1 զnh, 2 վիրավnրՎթար․ ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Պենտագոնն արգելել է լրագրողների մուտքը որոշ տեղեր Այսօր Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օրն էԳազ չի լինի հունիսի 3-ին Հայտնաբերվել է Արամայիս Գևորգյանի դինԴեղեր են հետ կանչվել Ազատվենք «կայսերական բարդույթից». ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ վերջին սահմանափակումները. «Փաստ»«Եթե պատերազմող տղա էիր, գոնե մի քանի օր Ջերմուկում կամ Արցախում պատերազմեիր». Սամվել Կարապետյանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանի վարկանիշը գտնվում է իր ամենացածր մակարդակի վրա. «Փաստ»«Հակոբս միշտ ինձ հետ է, ինքն ու իմ ընտանիքն են ինձ ապրելու ուժ տալիս». Հակոբ Մելիքսեթյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մարտունիում. «Փաստ»Դավիթ Տոնոյանը բացահայտեց՝ Սամվել Կարապետյանի աջակցությունը բանակին եղել է էական և բազմակողմանի Արևելագետ. Հայաստանում ոչ մի ներդրում չի վերադարձնի Երևանը ռուսամետ ուղու վրա Բազմավեկտորությունը և հակադրությունը տարբեր բաներ են. «Փաստ»Մոսկվան սկսել է կրճատել հայկական արտահանումը. Փաշինյանը կրել է տնտեսության առաջին հարվածը և ավելի շատ ցավ է սպասվում Փաշինյանը գնում է խոյահարման. Ի՞նչ կլինի Հայաստանի հետ հունիսյան ընտրություններից հետո Կառավարման խրոնիկ ճգնաժամն ու համակարգային անկարողությունը. «Փաստ»Ընդունվել է Արցախի դրոշը. պատմության այս օրը (02 հունիս)Ընտրություն՝ հանուն ազգային պետության հիմքերի ամրապնդման. «Փաստ»Ազգային փոքրամասնությունների լեզուները դասավանդող խմբակավարները փոխհատուցում կստանան. «Փաստ»«Նախընտրական քարոզարշավի անցած երեք շաբաթը ընտրական գործընթացի կոպիտ և գռեհիկ ոտնահարում էր». «Փաստ»Երբ իշխանության ժամանակն սպառվել է. «Փաստ»Ինչո՞ւ Փաշինյանը չդիմեց ՀԱՊԿ-ին. «Փաստ»Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ»Իրականությունն այլ է. իշխանությունը վերարտադրվելու շանս չունի. «Փաստ»Իրանի հարձակումները պատերազմի սկզբից ի վեր վնասել են ԱՄՆ-ի 20 ռազմական օբյեկտ․ BBC Երևանում վաղվանից հին տրոլեյբուսներ չեն լինի. քաղաքապետարանԵրեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրևՄակրոնը խոսել է Դոնալդ Թրամփի հետ Հուշարձանի կարգավիճակ են ստացել 12 պատմամշակութային կառույցներ Իրանը և ԱՄՆ-ն քննարկում են վնասի փոխհատուցման հարցը Արագածոտնում «Honda»-ի և «Opel»-ի բախման հետևանքով վիրավnրներից մեկը մաhացել է56-ամյա վարորդը «Nissan Rogue»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿԱդրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվելու ցորեն ու պարարտանյութ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Պիլսներ գարեջուր Մոսկվայից զգուշացումներ՝ Երևանին․ առանց ռուսական շուկայի Հայաստանը կարող է կորցնել գյուղմթերքի արտահանման հիմնական ուղղությունը Կենտրոնում ո՞ր փողոցները փակ կլինեն հունիսի 1-ին «Ի՞նչի է վերածվել Հայաստանը Փաշինյանի օրոք» «Մեզ նույնիսկ ՔՊ-ում են ավելի շատ վստահում». Սամվել Կարապետյանը՝ ընտրությունների վճռորոշ նշանակության մասին ««Ջերմուկ» խմելու համար արդեն ուշ է. գազային համաձայնագրի չեղարկումը քիչ բան կփոխի»
Ամենադիտված