Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքը ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Գալինա Սոմովան ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ուղերձում նշված է` Արցախի ռուսական համայնքն ակնկալում է, որ Ռուսաստանը վճռական քայլեր կանի, որպեսզի Ադրբեջանին պարտադրի խաղաղություն ապահովել Արցախում։

«Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ, թույլ մի տվեք Ադրբեջանին ու Թուրքիային իրագործել իրենց սև գործը՝ Ցեղասպանությունը, ոչնչացնել մեզ՝ Ղարաբաղի քրիստոնյաներիս․․․ Ամեն ժամ սպասում ենք, որ Ռուսաստանը վճռական քայլերով կստիպի Ադրբեջանին խաղաղություն ապահովել Ղարաբաղում, և ղարաբաղյան խնդիրն արդար լուծում կունենա», - գրել է Սոմովան։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ահաբեկիչների որջ է դարձել, ու դա ուղղակի սպառնալիք է Ռուսաստանի համար։ Սոմովան Արցախում ապրող 1500 հայրենակիցների անունից աղաչում է Պուտինին շտապ դադարեցնել սարսափելի պատերազմը, որը սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը դավադրաբար սանձազերծեց ընդդեմ Ղարաբաղի։ Նա նշել է, որ չնայած Մոսկվայում հոկտեմբերի 9-ին ստորագրված հրադադարի վերաբերյալ որոշմանը, Ադրբեջանն անընդհատ շարունակում է ռազմական գործողությունները, որոնց հետևանքով խաղաղ բնակչությունն է մահանում։

«Գիտեմ, որ վերջերս ռուս զինվորականները ոչնչացրել են Ադրբեջանի՝ Ղարաբաղի դեմ կռվելու համար ահաբեկիչներ պատրաստելու կենտրոնները Սիրիայում։ Սակայն ահաբեկիչներն արդեն կռվում են Ղարաբաղում։ Ադրբեջանն ահաբեկիչների օջախ է դարձել։ Նրանց պետք է վերացնել արդեն Ադրբեջանում, քանի որ դա ուղղակի սպառնալիք է Ռուսաստանի համար։ Արցախն այսօր դիմակայում է այդ սարսափելի սպառնալիքին», - գրել է Սոմովան։

Նրա խոսքով` դա սարսափելի վտանգ է նաև Արցախում ապրող ռուսների համար, որոնց շարքում անօգնական մարդիկ կան։ Հարևան տներից մեկի նկուղում կաթվածահար վիճակում պառկած է 1940 թվականին ծնված Նինա Կուզովան, որին չեն կարող տեղափոխել Երևան։

Սոմովան հիշեցրել է, որ ռուսները Ղարաբաղում են հայտնվել ռուսական զորքերի ազատագրման ժամանակներից, երբ ղարաբաղյան մելիքները Պետրոս Մեծին խնդրել են քրիստոնյա հայ ժողովրդին պաշտպանել պարսկական ճնշումներից։1861 թվականին Ալեքսանդր II ցարը եղել է Ստեփանակերտ քաղաքում ռուսական ուղղափառ եկեղեցու օծման արարողությանը։ Դրա մասին են վկայում նաև Շուշիի ռուսական գերեզմանոցները։

Այնպես որ Ալիևի ու Էրդողանի պնդումները, թե Ղարաբաղը ադրբեջանական հող է, սուտ են, ինչպես նաև այն, որ Ղարաբաղի հայերը ագրեսոր են և օկուպանտ։

«Մենք վախենալու բան ունենք: Մենք հայերի հետ արդեն վերապրել ենք 20 հազար հայերի կոտորածը 1920-ի մարտին Շուշիում, 1988-ի Սումգայիթը, ապա Բաքուն, Կիրովաբադը, Մարաղան և այլ ողբերգությունները, քանի որ այդ ժամանակ ռուսները ևս վտարվեցին ու սպանվեցին: Առավել ևս, որ հիմա մեր դեմ պատերազմին միացել են նաև Ռուսաստանում արգելված արմատական իսլամիստական կազմակերպությունների ահաբեկիչները»,- գրել է Սոմովան։

Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր ԵՄ առաջնորդներն այժմ անում են ամեն ինչ՝ իրենց երկրները ՌԴ-ի հետ hակամարտության մեջ ներքաշելու համար. Մեդվեդև Ղազախստանի Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել Իրանը պատրաստ է հայտարարել, որ երբեք միջուկային զինшմթերք չի ստեղծի. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Եվրոպան պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ. Լավրով Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի ԵԱՏՄ-ի ֆիտոսանիտարական արգելքների պատճառով Հայաստանը գյուղատնտեսական արտահանման համար օգտագործում է ՎրաստանըԿռիլով. ԵՄ-ն պահանջում է, որ Հայաստանն ամբողջությամբ խզի կապերը Ռուսաստանի հետ Ռուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Բերդավանում դիրքե՞ր են հանձնել․ ի՞նչ են պատմում գյուղում «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան Կարծիք. «Հայաստանից ռուսական բանակի դուրսբերումը սպառնում է երկրի գոյությանը»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռուսաստանի հետ խզումը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը«Հրապարակ». Սասուն Միքայելյանի մտերիմ Արամ Վիրաբյանի հարցը դատարանը չի էլ քննել «Ժողովուրդ». Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները «Հրապարակ»․ Թիրախում Գեւորգ Փարսյանն է. իշխանությունները մի նենգ օպերացիա էլ այստեղ են ծրագրում «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա «Իրավունք». Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան «Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները» «Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Այս համակարգը նպատակ է դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհն իր հետ բերել ու բերելու է նոր uպառնալիքներ և կենսական վտшնգներ. Տիգրան Աբրահամյան Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 29) Որ հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները
Ամենադիտված