Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարծում եմ, Իրանը որոշ չափով պայքարելու է այդ ահաբեկչության դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1or.am կայքի զրուցակիցը իրանագետ Վարդան Ոսկանյանն է։

Պարոն Ոսկանյան, Իրանի նախագահ Ռոհանին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ Իրանը  չի կարող թույլ տալ, որ միջազգային ահաբեկչության ստվերը հայտնվի տարածաշրջանում։   Ինչ եք կարծում այս  փուլում Իրանը կարո՞ղ է իրեն թույլ տալ  ահաբեկչության դեմ պայքար սկսել և  կարող է արդյոք թույլ չտալ ահաբեկչության տարածումը։

— Ընդհանրապես գիտենք, որ իրանցիները տարիներ շարունակ պայքար են մղում ահաբեկչության դեմ Մերձավոր Արևելքի զանազան վայրերում, հատկապես Սիրիայում, Իրաքում և այլուր։ Այս իմաստով, ակնհայտ է, որ այդ հայտարարությունը ամենևին էլ անսպասելի չէր և  իրանցիները գիտեն, որ իրենց սահմանի հսյուսիսում հայտնվել են այն նույն ահաբեկիչները, որոնք ժամանակին սպանում էին իրանցի կամավորականներին հենց Սիրիայում և Իրաքում, հետևաբար, բնական է, որ Իրանը, առայժմ, թեկուզ հռետորաբանության մակարդակով, կարծում եմ որոշ դեքերում նաև չերևացող գործողություններով, պայքարելու է այդ  ահաբեկչության դեմ։

Ի՞նչ քայլեր կարող է անել  Իրանը Կովկասն ահաբեկչության որջի վերածելու թուրքական, նաև իսրայելական մտադրության դեմ։

— Ըստ էության իրանցիները իրենց ունեցած հնարավորությունների սահմաններում կաշխատեն  այս ուղղությամբ։ Կարծում եմ, սա լավ հարթակ է  նաև որոշ չափով Հայ-իրանական  համագործակցության համար նոր եզրեր գտնելու համար։ Ընդ որում այդ համագործակցությունը կարող է լինել եռակողմ՝ Ռուսաստան, Հայաստան, Իրան, որովհետև գիտենք, որ մեր տարածաշրջանում հայտնված ահաբեկիչները  որքանով, որ վտանգավոր են Հայաստանի և Արցախի շահերի տեսանկյունից, նույնքան էլ վտանգավոր են Իրանի և Ռուսաստանի շահերի տեսանկյունից։  Քանի որ այս ահաբեկիչների այստեղ գտնվելու նպատաակը և թիրախը  բացառապես Արցախը չէ։ Իրենց ծրագիրը միտված է նաև անկայունություն մտցնելու Իրանի հյուսիսում և Ռուսաստանի հարավում հատկապես  հյուսիսային Կովկասի տարածաշրջանում։ Բնականաբար  սա պատեհ առիթ է, որ կարողանանք այս հարցում  համագործակցային նոր մթնոլորտ ստեղծել մեր դաշնակից Ռուսաստանի և սերտ գործընկեր  Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

Այսինքն, ըստ էության, կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանն ունի Իրանի աջակցությունը։

— Ես նման արձանագրում չեմ կարող անել, դա, բնականաբար, պետք է հայտարարեն իրանական կողմի պաշտոնյաները։ Բայց ակնհայտ է, որ Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են և  այդ գործողությունները համակարգելու ուղղությամբ կարելի է իրանական կողմի հետ սերտ համագործակցություն հաստատել։

Սոնա Գիշյան

Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Եղանակը Հայաստանում ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով Ի՞նչ է տեղի ունեցել Նոր Խարբերդի մանկատանը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Աստիճանավոր գայլիկոնԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից «Հայաստանի համար ռիսկայնին է «Էլեկտրական ցանցերի» ազգայնացումը»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը «Հայաստանում Եկեղեցու ղեկավարի դեմ դատական ​​գործընթաց սկսելու հերթական փորձը»Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Տավուշում հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 102 դոլարի ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 244 ԱԹՍ, հարվածներ հասցրել մի շարք թիրախների Հայաստանում կայացել է անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախ հանրապետություն ստեղծելուն. պատմության այս օրը (սեպտեմբեր 21)Ողբերգական դեպք․ արջը հարձակվել է կնոջ վրա․ ՌԴ Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85 տոկոսը. հայտնի են ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները Հնդկական օվկիանոսում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ Մարկինյոսի գոլի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթեց «Մարսել»-ին ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնալիքներին․ Վեհափառ Հայաստանը նշում է Անկախության օրը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Իսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին
Ամենադիտված