Վաղը Ժնևում բանակցություններ տեղի կունենան Ղարաբաղի հարցով․ ՌԻԱ Նովոստի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ վաղը Ժնևում բանակցություններ են տեղի ունենալու Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, երկուշաբթի էլ բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում:
«Մենք իրար հետ (Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ) ամենօրյա կապի մեջ ենք: Այս պահին դա դեռ հաջողությամբ չի պսակվել: Վաղը հանդիպում կլինի Ժնևում, իսկ հետո այլ հանդիպումներ՝ երկուշաբթի Մոսկվայում»,-ասել է նախարարը: