ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել ԼՂ հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը: Երկու երկրների ԱԳ նախարարները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարտական գործողությունների առթիվ: