Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իբդիլ շրջանի բնակիչները նշել են, որ հավաքագրումը սկսվել է դեռ մեկ ամիս առաջ. բրիտանական «Գարդիան» պարբերական

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միջազգային հեղինակավոր պարբերականները սկսել են սեփական հետքաննությունների արդյունքները հրապարակել Սիրիայից Ադրբեջան տեղափոխված վարձկանների մասին: Հրապարակումները փաստում են, որ Սիրիայի ապստամբ մարտիկները գրանցվել են Թուրքիայի մասնավոր անվտանգության ընկերությունում` աշխատելու որպես սահմանապահներ Ադրբեջանում, այս մասին ասել են Սիրիայի ապստամբների վերջին հենակետում գտնվող մի քանի կամավորներ բրիտանական հեղինակավոր Գարդիան պարբերականի լրագրողին: Պարբերականի հոդվածում ասվում է նաև, որ Սիրիացի ապստամբ զինյալները պատրաստվում են տեղակայվել Ադրբեջանում՝ ի նշան թուրքական ամբիցիաների: Այս պոտենցիալ տեղակայումը արտասահմանում Թուրքիայի ուժի ցուցադրման աճող ախորժակի նշան է:

Անկարան արդեն ներգրավված է սիրիական և լիբանանյան կոնֆլիկտի մեջ, և լարվածությունը հիմա կարող է տեղափոխել Արցախ: Հոդվածում ասվում է, որ ապստամբ զինյալները գրանցվել են աշխատելու թուրքական անվտանգության ընկերության համար՝ որպես ադրբեջանական սահմանի պաշտպաններ, շեշտել են սիրիական վերջին ապստամբական հենակետերի մի քանի կամավորներ: «Գարդիանը» խոսել է 3 մարդու հետ, որոնք ապրում են ապստամբների կողմից ղեկավարվող Սիրիական տարածքում: Նրանք ասել են, որ տասնյանկ տարիներով ձգվող պատերազմը՝ աճող աղքատության ֆոնին նրանց ստիպել է միանալ ուժերի, որոնք աշխատանք են խոստացել թուրքական անվտանգության մասնավոր ընկերությունում: Նրանք նշել են, որ ամենայն հավանականությամբ կհատեն Թուրքիայի սահմանը հետո կմեկնեն Ադրբեջան: Սիրիական ապստամբների կողմից ղեկավարվող Իբդիլ շրջանի բնակիչները նշել են նաև, որ հավաքագրումը սկսվել է դեռ մեկ ամիս առաջ:

Հոդվածում ասվում է նաև, որ Ազազից 2 եղբայրներ՝ Մուհամմադը և Մահմուդին, խնդրել են փոխել իրենց անունները, քանի որ խնդիրը նուրբ է: Ըստ ժամանման նրանք թուրք հրամանատարի կողմից հրահանգվել են, որ պետք է պահպանեն դիտակետային պոստերը, հսկեն գազատար և նավթատար հաստատությունները Ադրբեջանում: Պայմանագիրը 3-6 ամսով է կազմվել 7000-10000 թուրքական լիրա վարձավճարով, որը էապես ավելի է քան նրանք կարող էին վաստակել իրենց երկրում: Հավաքագրող հրամանատարը չի մանրամասնել նաև, թե ինչքան կտևի նրանց ծառայությունը, չի նշել նաև թուրքական անվտանգության ընկերության անվանումը կամ՝ ով է վճարելու աշխատավարձը:

«Մեր առաջնորդը մեզ ասել է, որ մենք չենք կռվելու այլ միայն օգնելու ենք անվտանգություն պահպանել կոնկրետ տարածքներում», - «Գարդիանին» ասել է Մուհամմադը:

Որոշ մարդիկ ովքեր եղել են Լիբիայում, նշում են որ նրանք, նույնպես վարձվել են որպես անվտանգության աշխատակից, բայց վերջում հայտվել են առաջնագծում և սկսել են կռվել: Ըստ պարբերականի հրապարակման՝ Սիրիական ազգային բանակից տեղեկություններ կան որ առաջին 500 զինվորները արդեն ժամանել են Ադրբեջան: Ասվում է նաև, որ սոցցանցերում տեսանյութեր են շրջանառվում, որտեղ սիրիական ապստամբները մեքենաներով շրջում են Ադրբեջանի պողոցներղվ և մարտական երգեր երգում:

Կարեն Զաքարյան

www.1or.am 

Նյութի աղբյուր՝ https://www.theguardian.com/world/2020/sep/28/syrian-rebel-fighters-prepare-to-deploy-to-azerbaijan-in-sign-of-turkeys-ambition?fbclid=IwAR21jWYcD8efD53XvLi5UtRZTKVtlL1doGy363pGoVowbhK9B2SlCGFIs7U

ՌԴ ԶՈւ-ն բարձր ճշգրտության զենքnվ hարվածել է Ուկրաինայի ռազմաարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆՌուսաստանը կտրուկ ավելացրել է անօդաչու թռչող սարքերի արտադրությունը և մտնում է պատերազմի նոր փուլ․ Bloomberg Տարադրամի փոխարժեքները հունիսի 2-ին Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ Կասեցվել է «Շալալ» և «Ջադել» պանիրների արտադրությունը․ ՍԱՏՄ «Հարավկովկասյան երկաթուղին» անցնում է Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան ուղևորափոխադրումների իրականացմանը Ողբերգական դեպք՝ Մասիսում. բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա 1 զnh, 2 վիրավnրՎթար․ ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Պենտագոնն արգելել է լրագրողների մուտքը որոշ տեղեր Այսօր Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օրն էԳազ չի լինի հունիսի 3-ին Հայտնաբերվել է Արամայիս Գևորգյանի դինԴեղեր են հետ կանչվել Ազատվենք «կայսերական բարդույթից». ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ վերջին սահմանափակումները. «Փաստ»«Եթե պատերազմող տղա էիր, գոնե մի քանի օր Ջերմուկում կամ Արցախում պատերազմեիր». Սամվել Կարապետյանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանի վարկանիշը գտնվում է իր ամենացածր մակարդակի վրա. «Փաստ»«Հակոբս միշտ ինձ հետ է, ինքն ու իմ ընտանիքն են ինձ ապրելու ուժ տալիս». Հակոբ Մելիքսեթյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մարտունիում. «Փաստ»Դավիթ Տոնոյանը բացահայտեց՝ Սամվել Կարապետյանի աջակցությունը բանակին եղել է էական և բազմակողմանի Արևելագետ. Հայաստանում ոչ մի ներդրում չի վերադարձնի Երևանը ռուսամետ ուղու վրա Բազմավեկտորությունը և հակադրությունը տարբեր բաներ են. «Փաստ»Մոսկվան սկսել է կրճատել հայկական արտահանումը. Փաշինյանը կրել է տնտեսության առաջին հարվածը և ավելի շատ ցավ է սպասվում Փաշինյանը գնում է խոյահարման. Ի՞նչ կլինի Հայաստանի հետ հունիսյան ընտրություններից հետո Կառավարման խրոնիկ ճգնաժամն ու համակարգային անկարողությունը. «Փաստ»Ընդունվել է Արցախի դրոշը. պատմության այս օրը (02 հունիս)Ընտրություն՝ հանուն ազգային պետության հիմքերի ամրապնդման. «Փաստ»Ազգային փոքրամասնությունների լեզուները դասավանդող խմբակավարները փոխհատուցում կստանան. «Փաստ»«Նախընտրական քարոզարշավի անցած երեք շաբաթը ընտրական գործընթացի կոպիտ և գռեհիկ ոտնահարում էր». «Փաստ»Երբ իշխանության ժամանակն սպառվել է. «Փաստ»Ինչո՞ւ Փաշինյանը չդիմեց ՀԱՊԿ-ին. «Փաստ»Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ»Իրականությունն այլ է. իշխանությունը վերարտադրվելու շանս չունի. «Փաստ»Իրանի հարձակումները պատերազմի սկզբից ի վեր վնասել են ԱՄՆ-ի 20 ռազմական օբյեկտ․ BBC Երևանում վաղվանից հին տրոլեյբուսներ չեն լինի. քաղաքապետարանԵրեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրևՄակրոնը խոսել է Դոնալդ Թրամփի հետ Հուշարձանի կարգավիճակ են ստացել 12 պատմամշակութային կառույցներ Իրանը և ԱՄՆ-ն քննարկում են վնասի փոխհատուցման հարցը Արագածոտնում «Honda»-ի և «Opel»-ի բախման հետևանքով վիրավnրներից մեկը մաhացել է56-ամյա վարորդը «Nissan Rogue»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿԱդրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվելու ցորեն ու պարարտանյութ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Պիլսներ գարեջուր Մոսկվայից զգուշացումներ՝ Երևանին․ առանց ռուսական շուկայի Հայաստանը կարող է կորցնել գյուղմթերքի արտահանման հիմնական ուղղությունը Կենտրոնում ո՞ր փողոցները փակ կլինեն հունիսի 1-ին «Ի՞նչի է վերածվել Հայաստանը Փաշինյանի օրոք» «Մեզ նույնիսկ ՔՊ-ում են ավելի շատ վստահում». Սամվել Կարապետյանը՝ ընտրությունների վճռորոշ նշանակության մասին ««Ջերմուկ» խմելու համար արդեն ուշ է. գազային համաձայնագրի չեղարկումը քիչ բան կփոխի» Երեխաների պաշտպանության միջազգային օր. պատմության այս օրը (01 հունիս)
Ամենադիտված