Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական կողմի համար զսպիչ գործոն կարող է լինել միայն հայկական բանակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն է։

- Պարոն Բաղդասարյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, դարձյալ ոչ հասցեական, հայտարարություն են տարածել Ֆրանսիան, Ռուսաստանը, ՆԱՏՕ-ն։ Ի՞նչ եք կարծում, այս հայտարարությունները կարող են զսպաշապիկ հանդիսանալ Ադրբեջանի համար, թե՞ ոչ։ 

— Ադրբեջանական կողմի համար զսպիչ գործոն կարող է լինել միայն ոչ թե միջազգային հանրությունը այլ միայն հայկական բանակը, մեր զինված ուժերի հաջող գործողությունները։ Եթե մեր զինված ուժերը կարողանա շարունակել հաջող դիմադրությունը և հզոր հարված հասցնել, այդ դեպքում Ադրբեջանը կձևացնի, թե իբր լսում է միջազգային կոչերը և դադարեցնում է կրակը։ Իսկ եթե նրանք որևէ հաջողություն ունենան, բնականաբար, հաշվի չեն առնի միջազգային  հանրության կոչերը։ Այս դեպքում մենք պետք է հույսներս միայն մեզ վրա դնենք և միասնաբար հարված հասցնենք Ադրբեջանին, որ նրանք ստիպված լինեն լսել միջազգային հանրության կոչերը։

- Այս փուլում իրատեսակա՞ն է արդյոք, որ Հայաստանը այս պատերազմը  ավարտի հաղթանակով։

— Իհարկե։ Եվ ասեմ թե ինչու, որովհետև այս պատերազմում հայկական կողմը և ադրբեջանական կողմը իրենց առջև նույնանման խնդիր չեն դնում։ Ադրբեջանական կողմի նպատակն է պարզապես ոչնչացնել մեզ, իսկ մեր նպատակն է այնպիսի կործանիչ հարված հասցնել, որ երկար ժամանակով նրանց մտքով չանցնի խնդիրը ռազմական ճանապարհով լուծել։ Ես կարծում եմ և վստահ եմ, որ մեր բանակին դա կհաջողվի։  Նրանց նպատակն է Արցախը, նույնիսկ Հայաստանը վերացնելը իսկ մենք  նպատակ չունենք Բաքուն գրավել և Ադրբեջանը վերացնել։ Մեր նպատակը նրանց ցավոտ հարված հասցնելն է, որ նրանք մոռանան պատերազմի մասին։ Այսինքն մեր առջև դրված խնդիրը լուծելու հավանականությունը շատ ավելի մեծ է քան նրանց հաղթելու հավանականությունը, քանի որ նրանք մեզ հաղթելու խնդիր չեն դրել, նրանք մեզ ոչնչացնելու խնդիր են դրել, ինչը անհնար է։

- Ձևով ի՞նչ տեսակ պատերազմ է սա։ Տեսակետ կա, որ սա հերթական դավադրությունն է  Հայաստանի դեմ, որի նպատակն է այնպես անել, որ Հայաստանը դիմի ՌԴ-ին, որ փոխվի Ղարաբաղյան ճակատի կոնֆիգուրացիան, և խաղաղապահ զորքեր հայտնվեն։  

—  Սա ավելի լայնամաշտաբ պատերազմ է, և չեմ կարծում, որ Ադրբեջանի խնդիրը դա է։ Իրենց լեզվով ասած, իրենց նպատակն է, որ ամբողջովին վերացնեն օկուպացիան։ Դա ի՞նչ է նշանակում իրենց լեզվով, նշանակում է, որ իրենք ձգտում են գրավել և ոչնչացնել Արցախը։ Սա լայնամասշտաբ պատերազմ է, որի մասին մենք բազմիցս խոսել ենք  և գիտեինք, որ դա վաղ թե ուշ սկսվելու է, որովհետև մենք գործ ունենք ոչ ադեկվատ հակառակորդի հետ, որը պարզապես բացառում է որևէ փոխզիջում։ Սա լայնամասշտաբ պատերազմ է և համեմատելի չէ անգամ Ապրիլյան պատերազմի հետ, սա այն կռիվն է, որ մեր ժողովուրդը պետք է մի անգամ գոնե մինչև վերջ տանի և մեկնդմիշտ լուծի այդ խնդիրը։ Մենք տեսանք, թե Ապրիլյան դեպքերից հետո ինչ եղավ, տեսանք հուլիսյան կիսատ պատերազմը, իսկ կիսատ պատերազմներ չեն լինում և սա այն դեպքն է, որ պետք է մինչև վերջ տանենք և այս հարցը մեկնդմիշտ լուծվի։

- Դիվանագիտական ի՞նչ քայլեր պետք է կատարվեն մեր կողմից։

— Ես կարծում եմ, որ դիվանագիտական հարցում մենք թերացել ենք, և ոչ միայն դիվանագիտական, այլև միջազգային քարոզչական։ Այդ հարցերում մենք թերացել ենք, որովհետև ադրբեջանական ագրեսիա տեղի ունեցավ և միանշանակ ադրբեջանական կողմի դատապարտում չկա։ Հիմա ի՞նչ պետք է անի Հայաստանը։ Հայաստանը պետք է շատ ակտիվ դիվանագիտական ջանքերով հասնի նրան, որ միջազգային հանրությունը հստակորեն դատապարտի Ադրբեջանին, իսկ մյուս կողմից հայկական քարոզչությունը պետք է ամեն ինչ անի, որ միջազգային հեղինակավոր  լրատվամիջոցները ներկայացնեն իրողությունը և հղումներ անեն, ոչ ադրբեջանական կողմին։ Մենք ունենք սահմանափակ ռեսուրսներ  նաև այդ բնագավառներում՝ միջազգային քարոզչություն և դիվանագիտություն և պետք է փորձենք ավելի փոքր ռեսուրսներով  վճռական հաղթանակ տանել։ Սա այն է ինչ մեր բանակին հաջողվում է, իսկ մեր  դիվանագիտությանն ու քարոզչությանը չի հաջողվում։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Վթար է․ ջուր չի լինելու Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Բերդավանի հարակից մարտական դիրքերը հանձնելու մասին տեղեկությունը հերքվում է Մինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Թրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն Հարրի
Ամենադիտված