Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածաշրջանային հերթական էսկալացիա թե՞ պատերազմ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Եթե ուշադիր եք լրատվական հոսքերին և տեղեկատվական զարգացումներին, ապա նկատած կլինեք, որ վերջին շրջանում Հայաստանի պատմության մեջ բացառիկ տրամադրություններ են նկատվում։ Իրականում լուրջ հիմքեր կան կարծելու, թե Հայաստանը պատերազմ է ուզում, ամեն ինչ անում է դրա բռնկման համար և ինտենսիվորեն պատրաստվում է դրան։ Տևական ժամանակ հետևելով Ղարաբաղյան հակամարտության պատմությանն ու ընթացքին՝ կարող ենք վստահաբար փաստել, որ երբևէ նման իրավիճակ չի եղել, որ հայկական կողմն այսքան բացեիբաց գնա առճակատման ու իրավիճակի սրման։ Ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանի հիմնական ընդդիմախոսները նրան մեղադրում են հող հանձնելու, պարտվողական կեցվածքի, Արցախը Ադրբեջանին հանձնելու և այլ մահացու մեղքերի մեջ։
 
Իրականում, սակայն Նիկոլ Փաշինյանը միտումնավոր կերպով տապալել է բանակցային գործընթացը, առնվազն այնպիսի անթույլատրելի հայտարարություններ է արել, որոնց հետևանքով փակուղային իրավիճակ է ստեղծվել և հիմա պատրաստվում է պատերազմի։ Քանի որ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է։ Արձանագրենք մի հետաքրքրիր նյուանս ևս․ Հայաստանը նաև Թուրքիային է սկսել սադրել և Սևրի պայմանագրի վերաբերյալ վարչապետի և մյուս պաշտոնատար անձանց ուղերձները ասվածի լավագույն վկայությունն են։ Ըստ էության՝ սա էլ պատահական չի արվել, քանի որ դրանով Երևանը փորձում է Ադրբեջանի հետ բախման ժամանակ նպաստավոր պայմաններ ստեղծել Թուրքիայի առավելագույն ակտիվության համար։ Իսկ ակտիվացնել Թուրքիային նշանակում է խաղի մեջ մտցնել Ռուսաստանին։ Եվ մինչ Ռուսաստանը զբաղված է լինելու Թուրքիան սանձելով և նրա ազդեցությունը Ադրբեջանում նվազեցնելով, Հայաստանը Մոսկվայի օգնությամբ կարող է որոշակի հաջողություններ արձանագրել Ադրբեջանի հետ շփման գծում։
 
Ընդհանուր ստեղծված իրավիճակում, արդեն, ռուսներին էլ է ձեռք տալու, որ հայկական բանակը ճնշումներ գործադրի Ադրբեջանի վրա։ Նիկոլ Փաշինյանին օդ ու ջրի պես փոքրիկ և նույնիսկ սիմվոլիկ հաղթանակ է պետք Ադրբեջանի նկատմամբ կամ նույնիսկ հաղթանակի պատրանք, միֆ՝ ներքին լսարանին կերակրելու համար։ Հեղափոխական հռետորաբանությունը սպառվել է, սոցիալական պոպուլիզմը նույնպես, իսկ Տավուշյան մարտերը քիչ են այդ բացը լրացնելու համար։ Պետք է այնպիսի բախում, որի քարոզչությունը կծածկի տնտեսական բարեփոխումների բացակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարի ձախողումն ու հավերժ կլեգիտիմացնի փաշինյանական վարչակազմի գոյությունը Հայաստանում։ Այս մոտեցմամբ Փաշինյանը նաև փորձում է չեզոքացնել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ազդեցությունը՝ հիմնավորելով նրա թեզերի սխալականությունն ու խոցելիությունը։
 
Սա մի մեծ ու քայքայիչ արկածախնդրություն է, որի հաջողման դեպքում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունները էլ ավելի են սառեցվելու, և դրան զուգահեռ մեծանալու է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, այսինքն, մենք զիջելու ենք մեր ինքնիշխանության ինչ-որ բաղադրիչներ հանուն Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության և փառքի հասնելու բնազդի։ Հայաստանն էլ ավելի է աղքատանալու, սոցիալական վիճակը ծանրանալու է, իսկ ի հակադրություն դրան, Փաշինյանի անվերահսկելի մենիշխանությունը էլ ավելի է ամրապնդվելու և զարգանալու։
 
Անդրանիկ Կիրակոսյան
 

 

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Վթար է․ ջուր չի լինելու Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Բերդավանի հարակից մարտական դիրքերը հանձնելու մասին տեղեկությունը հերքվում է Մինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Թրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն Հարրի
Ամենադիտված