Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ սեպտեմբերի 25

ՖՈՏՈ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հրաշալի, արդյունավետ օր է, որը հարմար է ամենատարբեր, այդ թվում՝ բարդ հարցերը լուծելու համար: Դուք կհետաքրքրվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, հաճախ օգնության կհասնեք մարդկանց, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել: Դրա հետ միասին ձեզ առավելագույնս նրբանկատ կպահեք, հազիվ թե ինչ-որ մեկը նեղանա ձեզանից:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Պարզ կդառնա, թե ինչի վրա կարելի է ծախսել գումարը և ինչի մեջ կարելի է այն ներդնել: Նույնիսկ այն Խոյերը, որոնք սովորաբար հակված են շատ ծախսել, այսօր հաճույք կստանան, երբ հաջողվի խնայել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարևոր կլինի հենց առավոտվանից լուրջ տրամադրվելը: Այդպես դուք ժամանակը զուր չեք վատնի, միանգամից կստանձնեք այն գործերը, որոնք ուշադրություն են պահանջում: Գայթակղություններ սովորականից շատ կլինեն, բայց դուք կկարողանաք դիմակայել դրանց: Առողջ բանականությունը կհուշի, որ ճիշտ պատասխանները ամեն անգամ աչքի առաջ չեն, իսկ ակնհայտ լուծումները կարող են ամենալավը չլինել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Կարևոր չէ՝ արդյոք այդ հատվածի համար գործնական բանակցություններ եք ծրագրել, թե ընկերների հետ հանդիպումներ. բոլոր դեպքերում արդյունքներից հիասթափված չեք լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը վատ չի դասավորվի, եթե ռիսկի չդիմեք այնտեղ, որտեղ դրանից կարելի է խուսափել և չտրվեք պրովոկացիաներին: Աշխատեք շրջահայաց լինել, գնահատել ամեն արարքի հնարավոր հետևանքները. դա թույլ կտա խուսափել ապագայի շատ ու շատ խնդիրներից:

Չեն բացառվում դրամական մուտքերը: Մի շտապեք ծախսել ստացածը. ավելի ուշ գումարը կարևոր բանի համար է պետք գալու: Ֆինանսների և ունեցվածքի հետ կապված ամեն ինչում այսօր պետք է զգուշություն ցուցաբերեք: Սովորաբար սուր գործնական հոտառությունն այսօր կարող է հուսախաբ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին ուշադիր լսեք ինտուիցիայի հուշումները: Այդ հատվածում կկռահեք կարևորի մասին, ճիշտ եզրահանգումների կգաք՝ նվազագույն տեղեկատվության տիրապետելու պայմաններում:

Գործերը կշատանան, օրվա երկրորդ կեսը հագեցած ու հոգնեցնող կլինի: Դուք պետք է լուծեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրները: Շրջապատողները շնորհակալ կլինեն օգնության համար: Չեն բացառվում դրամական մուտքերը: Դրանք նշանակալի չեն լինի, բայց չծրագրված գնումներ անելու հնարավորություն կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Կարևոր կլինի իրատես լինելը, մի փորձեք տպավորություն ստեղծել, թե ոչ մի խնդիր գոյություն չունի: Հին ծանոթները հաճույքով կօգնեն, եթե նրանց դիմեք և լավ խորհուրդներ կտան: Համառ եղեք, մի հրաժարվեք մտածածից, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան:

Նշանի որոշ ներկայացուցիչներ կգտնեն երազածին հասնելու ձևը: Ցանկություններն իրագործելու համար պիտի վճռական գործեք: Դուք հրաշալի կհասկանաք դա, այդ իսկ պատճառով ժամանակը զուր չեք վատնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է: Դուք լավ կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել և չեք պատրաստվի հրաժարվել ձեր նպատակներից: Կարող եք հրաշալի արդյունքների հասնել այնտեղ, որտեղ կարգապահության, մանրուքներին ուշադրության և ինքնատիրապետման կարիք լինի: Ամեն անգամ չեք կարողանա մոտեցում գտնել մարդկանց, բայց լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա: Երբ խոսք գնա կարևոր գործերի մասին, արժե հույս դնել սեփական ուժերի վրա:

Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Նշանի որոշ ներկայացուցիչների այն սիրային անակնկալներ է խոստանում, մյուսներին՝ սրտամոտ զրույցներ, երրորդներին էլ՝ երկար սպասված սիրո խոստովանություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբն ամեն ինչում զգուշություն է պահանջում: Այդ հատվածը հարմար չէ նոր բան ստանձնելու համար. դուք շատ կտարվեք ու սխալներ կանեք: Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ, վեճերը դատարկ բաների պատճառով:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ինքնավստահ ու ազատ կզգաք: Օրվա երկրորդ կեսին բարդ գործերից գլուխ հանելու, հրաշալի արդյունքների հասնելու հնարավորություն կունենաք: Երեկոն հարմար է ընտանեկան միջոցառումների, իմպրովիզացված տոների, ոչ մեծ ընտանեկան երեկույթի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը հաջող ու հետաքրքիր կլինի, հագեցած կլինի նոր ու խոստումնալից գաղափարներով: Դուք կնկատեք հնարավորությունները, որոնք նախկինում չեք տեսել և անհապաղ կսկսեք գործել: Արդյունավետ կանցնեն գործնական բանակցությունները: Դուք կգտնեք անհրաժեշտ բառերն ու համոզիչ փաստարկները, ձեր գաղափարներով կոգեշնչեք նույնիսկ քննադատներին:

Հավանական են անսովոր, հիշարժան հանդիպումներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին: Վերջին շրջանում լարված հարաբերությունները կհարթվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք շատ բան սրտին մոտ կընդունեք, սուր կարձագանքեք ցանկացած նկատողության, մանրուքների պատճառով կբարկանաք: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի, երբեմն նույնիսկ մտերիմները չեն հասկանա, թե ինչ է ձեզ հետ տեղի ունենում: Հետաքրքիր գործերը կօգնեն շեղվել ու լավատեսորեն տրամադրվել:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Այդ հատվածը հաջող կլինի նրանց համար, ովքեր զբաղված են ունեցվածքի հետ կապված հարցերով, մեծ գնումներ են ծրագրել: Կարող եք տեղեկատվություն հավաքել, համեմատել տարբերակները. դա կօգնի լավագույն լուծումը գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք համառ կլինեք ու կհասնեք դրված նպատակներին: Աշխատեք օգտագործել բոլոր հնարավորությունները, իմպրովիզներ արեք, հիշեք, որ հաջող որոշումները միշտ չէ, որ ակնհայտ են: Չի բացառվում՝ պետք գան այն մարդկանց խորհուրդները, որոնք շատ դժվարություններ են հաղթահարել, բայց ի վերջո հասել են ուզածին:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Այդ հատվածում հեշտությամբ նոր համախոհներ կգտնեք: Հնարավորություն կունենաք ընկերանալ այն մարդկանց հետ, որոնք կիսում են ձեր հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները: Սիրային պատմության սկիզբն էլ հավանական է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Համառ եղեք. հենց դա ձեզ կօգնի այսօր հաջողության հասնել: Հավանական են հաջող զուգադիպություններ, բայց պետք է կարողանաք օգտվել դրանցից: Հաճախ դրա համար վճռականություն ու հնարամտություն է պետք: Հիշեք, որ ոչ ոք ձեզանից լավ չգիտի, թե ինչպես է պետք գործել: Ինչ-որ մեկի խորհրդին հետևելուց առաջ պետք է սեփական կարծիքը կազմեք:

Հետաքրքիր, վառ, հիշարժան իրադարձություններով լի օր է: Լավ է, եթե կողքին լինի մեկը, որի հետ կարող եք կիսվել հույզերով: Հաճելի կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հետաքրքիր ու հաճելի կսկսվի: Ժամանակը զուր մի վատնեք. միայն մի քանի ժամվա ընթացքում շատ բան կարող եք անել: Հնարավորություն կունենաք լուծել ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերը: Դուք կգտնեք բարդ գործերից գլուխ հանելու ձևը, այնպիսի արդյունքի կհասնեք, որի հույսը ոչ ոք չուներ:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, բայց լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն: Աշխատեք շրջապատողներից շատ բան չսպասել: Ցավոք, նույնիսկ նրանք, որոնց վրա սովոր եք հույս դնել, այսօր հազիվ թե կարողանան պահել իրենց խոստումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կալորիականության սահմանափակումը դանդաղեցնում է ուղեղի բջիջների ծերացումը․ Aging CellԱՄՆ-ը խաղաղության համաձայնագրերի կնքումը համարում է համաշխարհային կայունության ամրապնդման գրավականՀայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆՊուտինը և Մոդին հայտարարություն են ընդունել, որում ուրվագծվում է երկրների համագործակցության առաջնահերթություններըՔաղաքացին ցանկացել է նետվել Երևանի Հաղթանակ կամրջից Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ «Հրանտ Թոխատյանի կինը լինելը կրկնակի պատասխանատվություն է». Լուիզա Ներսիսյան ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեն Մեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբ Ալբանիայում ձերբակալվել է արհեստական բանականությամբ գեներացված նախարարը Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner Zeitung 75 տարեկանում կյանքից հեռացել է «Mօrtal Konbat» սերիալի դերասան Քարի-Հիրոյուկի ՏագավանԽաղացողները մեքենա չեն․ «Արսենալի» գլխավոր մարզիչը դժգոհ է խաղային խիտ գրաֆիկից Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում մեր ժողովրդի օրինական պահանջն է. Ալիև Ադրբեջանցիները վնասել են Արցախի Սուրբ Ամենափրկիչ Վանքը․ մանրամասներ Դիվանագիտական նորմերի խախտում. Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանին Արտակարգ դեպք, ՎարդաշենումՁյուն, ձնախառն անձրև, մառախուղ. եղանակն առաջիկայում Ադրբեջանը Եվրոպայում խաղաղասեր է ձևանում, բայց հակառակն է անում Կանխել են քաղաքացու ինքնաuպանության փորձը Հաղթանակ կամրջից․ ինչ է հայտնի Խոշոր վթար՝ ԵրևանումՈ՞վ է uպանության համար ձերբակալվածըԱրքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Արշակ սրբազանը կալանավորվեց 2 ամսով Փաշինյանական իշխանությունը նույնիսկ քրգործերն է փնթի կարում Ստեփանավանում 30-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել ամուսիններիԿորեայի ձորի ճանապարհը փակ է երթևեկության համարՄահվան ելքով վթար՝ Արմավիրի մարզումՎաշինգտոնյան հուշագրի իրական գինն ու Հայաստանի համար աճող վտանգները Փաշինյանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը եկեղեցու վրա Գործի գնալուց սև ավտո է նստել ու կապը կորել է. մանրամասներ՝ 42-ամյա կնոջ սպանության դեպքից«Փաշինյանը կմնա Մայա Սանդուի սցենարի գործարկմամբ. Կալլասը խոստացել է, որ Հայաստանում ընտրությունները կանցկացվեն այնպես, ինչպես Մոլդովայում» «Հայաստան-ԵՄ. «Քաղաքական արդիականացում» հարաբերություններում» Բաքվում ցրել են Ղարաբաղի համար անցկացվող ցույցը. պատմության այս օրը (05 դեկտեմբեր)Անջատումներ՝ նշված հասցեներում Ռուբլին թանկացել էՓաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերով. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի․ «Հրապարակ» Ինչ են քննարկել Արցախի նախագահի հետ Քննչական կոմիտեում. «Ժողովուրդ» Դիլիջանի անտառները նորից կարող են բռնկվել․ «Հրապարակ» Սուրճի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել լյարդի ցիռոզի առաջացման ռիսկը․ F&FՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձել Արտաքին քամիներ միշտ եղել են ու կան, բայց մենք կայուն 7 տոկոսանոց աճը ապահովել ենք. ՓաշինյանԲրյուսովի անվան համալսարանում միմյանց հարվածած 5 ուսանողուհիներից 2-ը հարազատ քույրեր են63 տարեկանը փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է, դա մարդու համար շատ ծաղկուն տարիք է. Նիկոլ ՓաշինյանՄոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասինՀայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքումՌուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱվստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. Ռյուտե
Ամենադիտված