Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սրանով Ռուսաստանը Հայաստանի անկախության ամրապնդման լավագույն պայմաններն է ստեղծում. Լևոն Շիրինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս պարզ դարձավ, որ պաշտոնական Մոսկվան օդային սահմանները բացում է ԵԱՏՄ անդամ երկրների համար, բացառությամբ Հայաստանի: Մյուս կողմից ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը Երևանից թռիչքների համար առաջարկում է սովորականից մի քանի անգամ ավելի թանկ գին, ինչը, բնական է, դարձել է ռուսաստանաբնակ հայերի դժգոհության պատճառը: Քաղաքագետ Լևոն Շիրինյանի դիտարկմամբ` սա խոսում է այն մասին, որ Ռուսաստանը սրանով փորձում է հայկական կողմի վրա ճնշում գործադրելով, երկիրը ապակայունացնել և իր նախընտրած թեկնածուին իշխանության բերել:

«Այս ամենը խոսում է այն մասին, որ Ռուսաստանը համառորեն հեռանում է Հայաստանից և ռուսաստանաբնակ հայերը պետք է դա գիտակցեն ու վերադառնան հայրենիք: Սրանով Ռուսաստանը Հայաստանի անկախության ամրապնդման համար լավագույն պայմաններն է ստեղծում: Եթե վաղը Ռուսաստանը որոշի խնդիրներ ստեղծել Ֆրանսիայի համար, ֆրանսիացիներն էլ չեն կարողանա բացել ճանապարհը: Այնպես որ, մեր իշխանություններին պետք չէ շատ մեղադրել: Հայաստանը պետք է շարունակի գնալ պետականաշինության ճանապարհով և մտածի երկրի ներսում պայմանները բարելավելու ուղղությամբ: Սա է Հայաստանի հզորացման միակ տարբերակը»,- ասաց Լ. Շիրինյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ COVID-19-ը ռուսական կողմի համար Հայաստանի իշխանությունների հանդեպ ճնշումներ գործադրելու ընդամենը հարմար պատրվակ էր, բայց պետք չէ մոռանալ, որ օդային սահմանը եթե բացվի, հաջորդը կլինի Լարսի ճանապարհը փակ պահելը:

«Քանի դեռ Հայաստանը ցանկանում է ազատ պետություն լինել, նման ճնշումները տևական են լինելու: Եվ ցանկացած պատրվակ ռուսական կողմն օգտագործելու է: Սա նաև նշանակում է, որ հայկական իշխանությունները պետք է հստակ քաղաքական կուրս վարեն: Օրինակ՝ ամեն տարի 10 %-ով նվազեցնեն կախվածությունը Ռուսաստանից: Այն ժամանակ Հայաստանն ավելի շահեկան դիրքում կհայտնվի: Հիմա, երբ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից մեծ է, նա Հայաստանին չի հարգում, այլ օգտագործում է: Հայը մեկ ճանապարհ ունի՝ հզորացնել իր երկիրը: Ռուսական կողմին դուր չի գալիս հայ ժողովրդի անկախության ձգտումը, քանի որ սովոր է մեր երկիրը բանդաների միջոցով կառավարել, որպեսզի ինչ ցանկանա, այն էլ անի: Մի օր պետք է այս ամենին վերջ տրվի, որպեսզի ռուսական կողմը հայկական կողմի հետ սկսի արժանապատիվ վերաբերվել, ինչպես հիմա վրացիներին են վերաբերվում»,- ասաց Լ. Շիրինյանը:

Քաղաքագետի կարծիքով արդեն երկու տարի է Ռուսաստանը ցանկացած առիթ օգտագործում է Հայաստանն ապակայունացնելու համար, բայց հայկական կողմը պետք է ցույց տա, որ այդ ամենը հասկանում է: Հակառակ դեպքում այս ամենը կշարունակվի այնքան ժամանակ քանի դեռ չենք կարողացել բավարար չափով հզորանալ:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

«Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը կոպտորեն ստում է ՀԱՊԿ-ի մասին»«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին «Էներգետիկ հսկան համեստ բնակարանի գնով. Փաշինյանը ձեռնամուխ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բռնագրավմանը»Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Վաղարշապատում բացվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 28) Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը մնացել է առանց ակումբի Նեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Վթար է․ ջուր չի լինելու Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Բերդավանի հարակից մարտական դիրքերը հանձնելու մասին տեղեկությունը հերքվում է Մինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Թրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)
Ամենադիտված