Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը գերագնահատել էր իր կարողությունները. ԱԳ նախարարը՝ հուլիսյան դեպքերի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «ալ-Ախբար» թերթին

Հարց. Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Եգիպտոսի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկան: 

  Պատասխան. Իրավամբ, վերընթաց զարգացող hայ-եգիպտական հարաբերությունները հիմնված է փոխադարձ հարգանքի և առանձնահատուկ բարեկամության վրա: Գիտեք, որ Եգիպտոսն արաբական պետություններից առաջինն էր, որ ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը և հյուրընկալել Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջին դիվանագիտական ներկայացուցչությունը: Անկախությունից ի վեր՝ մեր եգիպտացի գործընկերների հետ կարողացել ենք կառուցել բազմաոլորտ համագործակցություն: Բավարար է միայն նշել, որ մեր երկու երկրների միջև ստորագրվել է համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող ավելի քան 50 համաձայնագիր: Հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովն արդյունավետ հարթակ է՝ երկկողմ օրակարգին առնչվող խնդիրների քննարկման, ինչպես նաև  հարաբերությունների առաջիկա ամրապնդման ու ընդլայնման հեռանկարներն ուրվագծելու համար:                Վերջին շրջանում քաղաքական երկխոսության դինամիկան ոգևորիչ է: Միաժամանակ մեզ հաջողվել է ուրվագծել մեր առևտրատնտեսական հարաբերությունների հեռանկարները ՏՏ, դեղագործության, ստեղծարար կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորնտերում: Մեր օրակարգում հատուկ տեղ են զբաղեցնում տարածաշրջանային գործընթացների և մարտահրավերների շուրջ քննարկումներն ու դիրքորոշումների համադրումը:       

      Մեր միջպետական համագորությունը հաջողված է, և միասնաբար կարողացել ենք արձանագրել կարևոր ձեռքբերումներ: Միևնույն ժամանակ մենք զգում ենք, որ անհրաժեշտ է նոր շունչ հաղորդել մեր համագործակցությանը՝ միջազգային և տարածաշրջանային նոր իրողություններին համապատասխանեցնելու համար, հատկապես երբ մենք առերեսվում ենք տարածաշրջանային անվտանգության նմանատիպ, եթե ոչ նույնական մարտահրավերների: Այսօր մենք առավել քան երբևէ նկատում ենք, որ միմյանցից տարբերվող մեր տարածաշրջանների՝ Արևելյան Միջերկրականի, Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և նույնիսկ Հարավային Կովկասի անվտանգությունը փոխկապակցված է:    

           Հարց. Ինչպե՞ս կարող է Հայաստանն աջակցել Եգիպտոսին՝ ԵԱՏՄ հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման հարցում: 

   Պատասխան. Հայաստանը հայտնել է իր լիակատար աջակցությունը Եգիպտոսի ցանկությանը միանալու ԵԱՏՄ ազատ գոտուն: Եվ երեկ իմ լավ բարեկամ, ԵԱՀ արտգոծնախարար Սամեհ Շուքրի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ես վերահաստատեց այդ աջակցությունը:       2019թ.-ի հունիսին՝ բանակցությունների առաջին փուլի մեկնարկին, ՀՀ փոխվարջապետ Մհեր Գրիգորյանն արտահայտեց մեր վճռականությունն աջակցել և օժանդակել բարեկամ Եգիպտոսին ազատ առևտրի համաձայնագրին  միանալու հարցում: Հավատացած ենք, որ բոլոր կողմերը կշահեն վերոնշյալ առևտրային համաձայնագրի շրջանակներում ավելի խորը համագործակցությունից: Այդ իսկ պատճառով մենք շահագրգռված ենք համաձայնագիրը ստորագրելու բոլոր ընթացակարգերի արագ ավարտին հասցնելով:      

     Հարց: Ի՞նչ դեր ունեն եգիպտահայերը Եգիպտոսի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում:

Պատսխան: Պատմական տարբեր ժամանակաշրջաններում բնակություն հաստատելով Եգիպտոսում՝ հայերն իրենց զգալի ներդրումն են ունեցել Եգիպտոսի զարգացման ու բարգավաճման գործում: Մեր պատմության ծանրագույն ժամանակահատվածում, երբ վտանգված էր հայ ժողովրդի գոյությունը, Եգիպտոսն արաբական մի շարք այլ երկրների հետ միասին ընդունեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանության սարսափներից փրկված հազարավոր հայերի: Մենք երբեք չենք մոռանա այն հյուրընկալությունը, որին Եգիպտոսում արժանացան ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցները:  Այսօր այդ հայերի սերունդները շարունակում են ապրել և կերտել Եգիպտոսում, նրանք մեծ ներդրում են ունեցել Եգիպտոսի պետական ​​ինստիտուտների կայացման և զարգացման գործում, և մենք հպարտ ենք այդ ներդրումով: Լինելով Եգիպտոսի նվիրյալ քաղաքացիներ՝ նրանք միաժամանակ օժտված են բոլոր անհրաժեշտ հնարավորություններով՝ պահպանելու իրենց ազգային ինքնությունը, լեզուն և ավանդույթները: Մենք, անշուշտ, խորապես երախտապարտ ենք Եգիպտոսի կառավարությանը և ժողովրդին այդ ջանքերի և մեր ժողովրդի պաշտպանության համար:  Շուրջ տասը հազարանոց եգիպտահայ ​​համայնքը կարևոր կամուրջ է երկու բարեկամ երկրների միջև: Հայ ​​համայնքի ներկայությունը պարարտ հող հանդիսացավ երկու երկրների միջպետական ​​հարաբերությունների զարգացման համար:

  Հարց: Որո՞նք են Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած բախումների պատճառները: 

Պատասխան. Կան բազմաթիվ պատճառներ, սակայն առանցքայինն այն է, որ սա Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի միջոցով Հայաստանին և Արցախին միակողմանի զիջումներ պարտադրելու նոր փորձ էր: Այս առումով, սակայն, ավելի կարևորն այն է, որ Ադրբեջանն ակնհայտորեն գերագնահատել էր իր կարողությունները, որոնք ներկայումս չեն համապատասխանում իր հայտնի նպատակներին: Սա ադրբեջանական կողմի փորձն էր` ռազմական առավելություն դրսևորելու Հայաստանի և Արցախի նկատմամբ, որը, ակնհայտորեն, ձախողվեց: Հուլիսյան մարտերը ի ցուց դրեցին Հայաստանի կարողությունները՝ պաշտպանելու իրեն, իր բնակչությունն ու սահմանները: Ավելին, հուլիսյան մարտերը վառ կերպով ցույց տվեցին, որ հակամարտութունը չի կարող ունենալ ռազմական լուծում:

Հարց: Ի՞նչ դեր ունի Թուրքիան Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության բորբոքման հարցում:

Պատասխան. Մենք ականատես ենք եղել Թուրքիայի ապակայունացնող դերին ոչ միայն մեր, այլև իր բոլոր հարևան տարածաշրջաններում: Ուժի, ներթափանցման և միջամտության դրսևորմները Հարավային Կովկասի տարածաշրջանում չեն նպաստում ինչպես հակամարտության խաղաղ կարգավորմանը, այնպես էլ՝ տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը: Հուլիսյան մարտերի ընթացքում Թուրքիան միակ երկիրն էր, որը միակողմանի աջակցում և քաջալերում էր Ադրբեջանի առավելապաշտական ​​մոտեցումները: Այդ աջակցությունը ուղեկցվում էր Հայաստանի և հայ ժողովուրդի հանդեպ ագրեսիվ կեցվածքով. Նախ, Թուրքիան հրապարակավ խրախուսում է Ադրբեջանին ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Հայաստանի և Արցախի նկատմամբ՝ բացահայտորեն հայտնելով իր աջակցությունն Ադրբեջանին, այդ թվում՝ ռազմական առումով:  Երկրորդ, Թուրքիան Հայաստանի դեմ ռազմատենչ կեցվածք դրսևորեց` նախաձեռնելով լայնամասշտաբ զորավարժություններ Հայաստանի և Արցախի անմիջական հարևանությամբ, որոնք ուղեկցվեցին չափազանց սադրիչ գործողություններով: Երրորդ, մենք ականատես ենք լինում Ադրբեջանում թուրքական ռազմական շարունակական կուտակման, ինչն ամրապնդում և ընդլայնում է Թուրքիայի հետագա ներկայությունը:  Չորրորդ, տեղեկություններ են շրջանառվում Սիրիայում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրման մասին՝ Ադրբեջան տեղափոխելու նպատակով: Մենք քաջատեղյակ ենք այլ տարածաշրջաններում Թուրքիայի նմանօրինակ գործելաոճի հետևանքներից, որոնք մեծ տառապանք պատճառեցին տվյալ տարածաշրջաններում ապրող ժողովուրդներին: Ուստի, մենք պետք է շատ զգոն լինենք՝ պահպանելու և ամրապնդելու տարածաշրջանային խաղաղությունն ու անվտագությունը:

Հարց. Ի՞նչպես եք դիտարկում Թուրքիայի հայտարարությունները ԱՄՆ Կոնգրեսի, Ֆրանսիայի Սենատի և այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ: 

Պատասխան. Միակ փաստը, որը մենք դիտարկում ենք և որը պետք է դիտարկվի, այն է, որ հատկապես վերջին շրջանում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը ձախողվել է: Հայոց ցեղասպանության ճանաչման նոր ալիքը նշանավորվել է թե՛ իր շարունակականությամբ, և թե՛ հարցի ընկալման փոփոխությամբ: Ճշմարտության, պատմական արդարության և մարդու իրավունքների համար մղվող այս պայքարը շարունակվում է մի քանի տասնամյակ և ծավալվել է բոլոր մայրցամաքներում։ Ավելին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում կա նոր կարևոր հարթություն, այն է՝ Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջանների և ժողովուրդների անվտանգությանը սպառնացող քաղաքականությունը: Ոչ ոք չի ցանկանում, որպեսզի պատմությունը կրկնվի, և մենք պետք է ոչ միայն ընդունենք անցյալը, այլև կանխենք նոր ոճրագործությունների փորձերն այսօր և ապագայում: Ցեղասպանությունն արդարացնող և ինքնությամբ պայմանավորված բռնություններ իրագործող ահաբեկչական խմբավորումներին աջակցություն ցուցաբերող պետությունը և դրա ղեկավարությունը սպառնալիք են, և պետք է հստակ մատնանշվեն որպես այդպիսին:

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի այն մեղադրանքները, որ Ռուսաստանը զինում է Հայաստանին:

Պատասխան. Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են, և մեր հարաբերությունները զարգանում են դաշնակցային հարաբերություններին հատուկ տրամաբանությամբ: Ռուսաստանը նաև Ադրբեջանի ռազմական տեխնիկայի և սպառազինության հիմնական մատակարարն է, ուստի այդ մեղադրանքներն արդարացված և անկեղծ չեն:

  Հարց. Սա Ձեր առաջին այցն է Մերձավոր Արևելք։ Որո՞նք են Ձեր առաջնահերթությունները տարածաշրջանում։

Պատասխան. Տարիների շարունակ Հայաստանը տարածաշրջանի շատ երկրների հետ զարգացրել է փայլուն հարաբերություններ, որոնց հետ շղթայված է պատմամշակութային ամուր կապերով, ներառյալ՝ տարածաշրջանում հայ համայնքների ներկայությամբ։ Տնտեսական, կրթական և մշակութային համագործակցությունը շարունակում է մնալ մեր ժողովրդներին միավորող այն հարթակը, որը կարևոր է արժեքների փոխանակման և գիտելիքի գեներացման ու հարստացման տեսանկյունից։ Այս տարիների ընթացքում Հայաստանը տարածաշրջանում հաստատել է հումանիտար համագործակցության լավ ավանդույթ: Անվտանգ միջավայր կառուցելու մեր պատրաստակամության վառ արտահայտությունն է մեր կողմից տարածաշրջանում խաղաղապահ և մարդասիրական առաքելությունների իրականացումը: Ի վերջո, Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի միջև անվտանգությունը փոխկապակցված է: Հետևաբար, այս ոլորտում մեզ անհրաժեշտ է կառուցել ավելի ամուր համագործակցություն, այդ թվում՝ անդրազգային սպառնալիքներին հակազդելու նպատակով:

Ամուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ ենԵրեւանում վերամբարձ կռունկի ընկնելու հետեւանքով մահացածը 37 տարեկան էր, վերջերս էր ամուսնացել Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է Որդուս՝ Ալբերտի նկարը ջնջելու մասին լրատվականներից եմ իմացել, չէին զգուշացրել. Զոհվածի հայր Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ նախաձեռնվել է քրեական վարույթ Ժիրուն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մտադրության մասին Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանավորել է լրագրող Յուրի Դուդին Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր ԵՄ առաջնորդներն այժմ անում են ամեն ինչ՝ իրենց երկրները ՌԴ-ի հետ hակամարտության մեջ ներքաշելու համար. Մեդվեդև Ղազախստանի Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել Իրանը պատրաստ է հայտարարել, որ երբեք միջուկային զինшմթերք չի ստեղծի. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Եվրոպան պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ. Լավրով Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի ԵԱՏՄ-ի ֆիտոսանիտարական արգելքների պատճառով Հայաստանը գյուղատնտեսական արտահանման համար օգտագործում է ՎրաստանըԿռիլով. ԵՄ-ն պահանջում է, որ Հայաստանն ամբողջությամբ խզի կապերը Ռուսաստանի հետ Ռուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Բերդավանում դիրքե՞ր են հանձնել․ ի՞նչ են պատմում գյուղում «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան Կարծիք. «Հայաստանից ռուսական բանակի դուրսբերումը սպառնում է երկրի գոյությանը»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռուսաստանի հետ խզումը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը«Հրապարակ». Սասուն Միքայելյանի մտերիմ Արամ Վիրաբյանի հարցը դատարանը չի էլ քննել «Ժողովուրդ». Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները «Հրապարակ»․ Թիրախում Գեւորգ Փարսյանն է. իշխանությունները մի նենգ օպերացիա էլ այստեղ են ծրագրում «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա «Իրավունք». Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան «Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները» «Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Այս համակարգը նպատակ է դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհն իր հետ բերել ու բերելու է նոր uպառնալիքներ և կենսական վտшնգներ. Տիգրան Աբրահամյան Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 29) Որ հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»
Ամենադիտված