Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լավ» լուրեր վարչապետից

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տնտեսության անմխիթար վիճակի ֆոնին, երբ ամեն վայրկյան մարդիկ իրենց մաշկի վրա ավելի ու ավելի են զգում ճգնաժամի բացասական հետևանքները, օրերս Նիկոլ Փաշինյանը որոշել էր «լավ լուրեր» հայտնել։ Սովորության համաձայն, պեղել-հանել էր իրեն ձեռնտու որոշ ցուցանիշներ, այս անգամ՝ գյուղմթերքների արտահանման վերաբերյալ, ու դա ներկայացրել՝ որպես կարևոր ձեռքբերում։

«Covid-ով պայմանավորված տնտեսական ճգնաժամի ֆոնին կան նաև լավ լուրեր։ Օրինակ՝ 2020թ. հունվար-հուլիսին Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումն աճել է 166 տոկոսով. արտահանվել է 5,5 միլիոն դոլարի արտադրանք: Կարևոր նրբությունն այստեղ այն է, որ արտահանվող արտադրանքը հիմնականում արտադրվում է ջերմոցային տնտեսություններում:

Այսինքն՝ մի կողմից՝ գործ ունենք ջերմոցային տնտեսությունների զարգացման հետ, մյուս կողմից էլ՝ այստեղ արտադրվող բերքը կախվածության մեջ չէ եղանակային պայմաններից, և, ինչպես առիթ եմ ունեցել նշելու, այստեղ տնտեսվարողը ոչ թե սպասում է, թե ինչքան բերք կլինի այս տարի, այլ պլանավորում է, թե ինչքան է իրեն անհրաժեշտ, և արտադրում է ուղիղ այդքան:

Նույն տրամաբանությամբ՝ սունկ-դդմիկ-սպանախ ապրանքախմբի արտահանումն աճել է 62 տոկոսով. արտահանվել է 3,2 միլիոն դոլարի արտադրանք: Աճել է նաև ծաղիկների արտահանումը՝ 16,9 տոկոսով: Արտահանվել է 3,9 միլիոն դոլարի արտադրանք:

Ջերմոցային ամենաարտահանելի արտադրանքը շարունակում է մնալ լոլիկը. Հունվար-հուլիսին արտահանման ծավալն աճել է 18,5 տոկոսով, արտահանվել է 23,5 միլիոն դոլարի արտադրանք»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը։

Լավ է, որ վարչապետը գոնե կարողացել է գտնել մի քանի ապրանքատեսակներ, որոնց արտահանումն այս տարի ավելացել է։ Բայց արտահանման մասին դատում են ոչ թե ընտրովի ցուցանիշներ հրապարակելով, այլ ամբողջության մեջ։ Այնինչ ամբողջության մեջ վարչապետը խուսափում է ներկայացնել այն, ինչ ունենք արտահանման ոլորտում։

Էական չէ, որ ջերմոցային որոշ արտադրատեսակների արտահանումն ավելացել է։ Էականն այն է, թե ինչ է տեղի ունեցել ընդհանրապես արտահանման ոլորտում, և ինչ է սպասվում ջերմոցային տնտեսությանը։

Թե չէ այն, որ սունկի, դդմիկի կամ սպանախի արտահանումն այս տարի ավելացել է, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Այս տարի ավելացել է, հաջորդ տարի կարող է նվազել։ Դրանից մեծ բան չի փոխվում։ Կարևորն արտահանման ընդհանուր պատկերն է, որտեղ ունենք անմխիթար իրավիճակ։

Արդեն մի քանի ամիս շարունակ արտահանումը Հայաստանից նվազում է։ Դա տեղի է ունենում ընդերքի շահագործման ծավալների ավելացման ու մետաղների տեսքով արտահանման մեծացման պայմաններում։ Մինչդեռ վերամշակող արդյունաբերության ոլորտում ունենք արտահանման նվազում։

Նվազել է նաև այնպիսի ապրանքների արտահանումը, որոնք կարևոր դեր ունեն Հայաստանի՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ արտահանման մեջ։ Ասենք՝ ծխախոտը կամ խմիչքները։ Այնպես որ, արտահանման մասին խոսելիս լավ կլիներ, որպեսզի վարչապետն առաջին հերթին անդրադառնար այս ապրանքներին, որոնք արտահանման մեջ երկրորդ-երրորդ ապրանքատեսակներն են իրենց կշռով։

Բացի այդ էլ, սունկից, դդմիկից, սպանախից կամ ելակից, մոշից ու հաղարջից զատ՝ կան շատ ավելի կարևոր գյուղմթերքներ, որոնց արտահանումն այս տարի նվազել է։

Լոլիկի հաջողություններից ենք խոսում, բայց որ վարունգի արտահանումը նվազել է, լռում ենք։ Կամ ծիրանը, ինչո՞ւ վարչապետը չի խոսում ծիրանի արտահանման մասին։ Թե՞ ծիրանի դերն արտաքին շուկաներում կամ Հայաստանի արտահանման մեջ ավելի փոքր է, քան սնկինը, դդմիկինն ու սպանախինը։ Ծիրանի արտահանումն այս տարի նվազել է։

Նվազել են նաև խնձորի, տանձի և սերկևիլի մատակարարումները։ Ընդ որում, շատ կտրուկ, գրեթե 3,3 անգամ։

Պակասել է նաև խաղողի արտահանումը։ Նախորդ տարվա շուրջ 1,8 հազար տոննայի փոխարեն՝ այս տարվա առաջին կեսին արտահանվել է 1,3 հազար տոննա խաղող։ Անկումը հասնում է 27-28 տոկոսի։

Անցած տարվա շուրջ 1,6 հազար տոննայի դիմաց՝ այս տարվա առաջին կեսին Հայաստանից արտահանվել է ընդամենը 433 տոննա գազար, ճակնդեղ, բողկ։ Տարբերությունը 3,5-4 անգամ է։

Գրեթե 1000 տոննայով կրճատվել է նաև կաղամբի արտահանումը։ Պակասել է նաև բազմաթիվ այլ գյուղմթերքների արտահանումը։ Ու երբ վարչապետը շտապում է «լավ լուրեր» հայտնել, երբեմն պետք է հիշի, որ իր խնդիրը միայն «լավ լուրեր» պեղել-գտնելը չէ։ Այսօր անհամեմատ ավելի շատ են վատ լուրերը։ Բոլորն էլ տեսնում են, թե ինչ է կատարվում տնտեսության մեջ։ Տնտեսության մեջ առկա բազմաթիվ խնդիրների լուծման մասին է պետք մտածել, և ոչ թե՝ ընտրովի ցուցանիշներ հրապարակելով՝ փորձել շեղել հասարակության ուշադրությունն այդ խնդիրներից։

Ընտրովի ցուցանիշներ հրապարակելով՝ տնտեսության վիճակն ավելի լավ չի դառնում։ Պետք է մտածել տնտեսության գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու մասին։

Վարչապետը խոսում է ջերմոցային տնտեսության ձեռքբերումների մասին, բայց մոռանում է, որ այդ ձեռքբերումներն իր կառավարության ձեռքբերումները չեն։ Դրանք նախորդ իշխանության իրականացրած քայլերի արդյունքներն են, որոնք հիմա տեսնում ենք։ Կարեն Կարապետյանի կառավարության առաջարկությամբ գազի արտոնյալ սակագների սահմանումը նպաստավոր պայմաններ ստեղծեց Հայաստանում ջերմոցային տնտեսության աշխուժացման և ընդլայնման համար։

Այնինչ, այս տարվանից Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց կրճատել այդ արտոնյալ պայմանները։

Հիմա ջերմոցային տնտեսությունները ստիպված կլինեն ավելի թանկ վճարել օգտագործվող գազի դիմաց, քան վճարում էին նախկինում։ Ու դա, ուզած թե չուզած, իր հետևանքն է ունենալու ոլորտի զարգացումների, ինչպես նաև արտադրության ու արտահանման ծավալների վրա։

Գազի թանկացումից հետո բազմաթիվ ջերմոցային տնտեսություններ կանգնելու են փաստի առաջ։ Սրա մասին է պետք մտածել։

Ջերմոցային տնտեսության հաջողություններից ու զարգացումներից  հնարավոր կլինի խոսել ավելի ուշ, երբ կսկսի զգացնել տալ գազի թանկացման ազդեցությունը։ Թե չէ, ինչպես տարեսկզբին, այնպես էլ այս պահին այդ ազդեցությունը դեռ նկատելի չէ։ Նկատելի կդառնա 2-3 ամսից, երբ կսկսվի ջեռուցման սեզոնը։ Այդ ժամանակ էլ կերևա, թե որքանով է շահել ջերմոցային տնտեսությունն ու արտահանումը՝ այս կառավարության գործունեության արդյունքում։

Հակոբ Քոչարյան

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
Ամենադիտված