Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10 ախտանշան, որոնք կօգնեն հայտնաբերել քաղցկեղը զարգացման վաղ փուլերում

ՖՈՏՈ

Քաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Սա այն հիվանդություններից է, որոնց վաղ ախտորոշումը որոշիչ նշանակություն ունի բուժման արդյունավետության հարցում, քանի որ զարգանալու հետ մեկտեղ այն կարող է տարածվել ու ախտահարել նաև այլ օրգանները, ինչը նվազեցնում է բարեհաջող բուժման հավանականությունը։ 

Այս հիվանդության ախտանշաններն իմանալը շատ կարևոր է, քանի որ դրանց միջոցով օրգանիզմը հուշում է խնդրի առկայության մասին՝ թույլ տալով ժամանակին հայտնաբերել այն ու անհապաղ միջոցներ ձեռնարկել, սակայն խնդիրն այն է, որ քաղցկեղի շատ տեսակներ կարող են երկար ժամանակ զարգանալ առանց որևէ ակնհայտ ախտանշանի, իսկ որոշ նախանշաններ էլ մարդիկ շատ հաճախ անտեսում են՝ կապելով դրանք այլ խնդիրների հետ։

Լուրջ բարդություններից խուսափելու համար մասնագետները հորդորում են շատ ուշադիր լինել, չանտեսել ինքնազգացողության փոփոխություններն ու անհապաղ դիմել մասնագետին ստորև ներկայացված ախտանշանների առկայության դեպքում։

Քաշի կորուստ

Քաշի կտրուկ կորուստն առանց որևէ պատճառի համարվում է քաղցկեղի մասին հուշող «դասական» ախտանշաններից մեկը։ Սովորաբար քաշի նվազումը պայմանավորված է լինում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով, ստամոքսի պատերի քաղցկեղով, կերակրափողի քաղցկեղով ու թոքերի քաղցկեղով, սակայն այս ախտանշանը կարող է ի հայտ գալ նաև օնկոլոգիական այլ հիվանդությունների դեպքում։

Մարմնի ջերմաստիճանի բարձրացում

Մարմնի ջերմաստիճանի բարձրացումը սովորաբար հուշում է բորբոքումների մասին, ուստի լուրջ անհանգստության կարիք չկա, սակայն եթե այն պահպանվում է մի քանի շաբաթ շարունակ և ուղեկցվում է գիշերային առատ քրտնարտադրությամբ ու տենդով, ապա հարկավոր է բուժզննում անցնել, քանի որ այն կարող է պայմանավորված լինել քաղցկեղով։ Սովորաբար այս ախտանշանն ի հայտ է գալիս ուռուցքի մետաստազավորման դեպքում, սակայն երբեմն այն կարող է նկատվել անգամ քաղցկեղի զարգացման վաղ փուլերում։

Հոգնածության զգացում

Մշտական հոգնածությունը հաճախ է վերագրվում սթրեսին, սակայն երբեմն այն կարող է պայմանավորված լինել շատ ավելի վտանգավոր խնդրով։ Մասնագետների խոսքով՝ վաղ առավոտյան նկատվող գերհոգնածության զգացումն ու անտարբերությունը կարող են հուշել քաղցկեղի զարգացման մասին, ուստի նման ախտանշանը չի կարելի անտեսել։

Հյուսվածքներում հանգույցների առաջացում

Կրծքագեղձի քաղցկեղի մասին հուշող առավել տարածված ախտանշանը կրծքի հյուսվածքներում պինդ հանգույցների առաջացումն է։ Բացի այդ, նման պնդացումներ կարող են առաջանալ նաև ավշային հանգույցների, փափուկ հյուսվածքների ու ամորձիների ախտահարման դեպքում։ Վաղ փուլերում հիվանդությունն ախտորոշելը թույլ կտա բարձրացնել բարեհաջող բուժման հավանականությունը, ուստի հարկավոր է զգոն լինել ու չանտեսել արտասովոր հանգույցների ի հայտ գալը։

Մաշկի գույնի ու ձևի փոփոխություն

Մաշկի անբացատրելի կարմրածությունը, դեղնավուն երանգ կամ գույնի մգացումը ևս կարող են հուշել քաղցկեղի մասին։ Այս հիվանդությամբ կարող են պայմանավորված լինել նաև խալերի, գորտնուկների ու պեպենների ձևի կամ չափերի փոփոխությունները։ Բացի այդ, հարկավոր է ուշադրություն դարձնել նաև վերքերի ապաքինման գործընթացին, քանի որ դրանց դանդաղ ապաքինումը ևս լավ ախտանշան չէ։

Անբացատրելի ցավեր

Անբացատրելի կտրուկ ցավը սովորաբար ի հայտ է գալիս ոսկորների կամ ամորձիների քաղցկեղի վաղ փուլերում։ Մեջքի ցավերը կարող են հուշել կոլոռեկտալ քաղցկեղի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի կամ ամորձիների քաղցկեղի մասին։ Բացի այդ, չի կարելի անտեսել նաև գլխացավերը, որոնք նախազգուշացնում են գլխուղեղի ուռուցքների մասին։

Հազ ու խռպոռություն

Հազը, ձայնի կորուստն ու խռպոտությունը ոչ միշտ են պայմանավորված լինում մրսածությամբ։ Եթե այս ախտանշանները պահպանվում են ամիսներ շարունակ, ապա հարկավոր է համալիր բուժզննում անցնել, քանի որ նման խնդիրները կարող են հուշել թոքերի քաղցկեղի, կոկորդի ուռուցքների կամ վահանագեղձի քաղցկեղի մասին։

Մարսելախանգարում

Չարորակ նորագոյացության առկայության մասին կարող են հուշել նաև մարսողության խանգարմանը բնորոշ ախտանշանները, այդ թվում՝ ստամոքսում ծանրության զգացումը, գխտոցը, բերանում դառը համի առկայությունը, սրտխառնոցը, ստամոքսի այրոցն ու անգամ կլման խանգարումները։ Որպես կանոն դրանք հուշում են ստամոքսի, կերակրափողի կամ կոկորդի քաղցկեղի մասին։

Արյունահոսություններ

Գոյություն ունեն օնկոլոգիական հիվանդությունների տարբեր տեսակներ, որոնց դեպքում կարող են նկատվել տարատեսակ արյունահոսություններ։ Օրինակ՝ թոքերի քաղցկեղի դեպքում արյուն է նկատվում խորխի մեջ, մինչդեռ կղանքի մեջ արյան առկայությունը հուշում է հաստ աղիքի հատվածում առաջացած նեոպլազիայի մասին։ Անոմալ առատ դաշտանային արյունահոսությունը հուշում է արգանդի կամ հեշտոցի հետ կապված խնդիրների մասին, իսկ պտուկներից հոսող արյուն՝ կրծքագեղձի օնկոլոգիական հիվանդության։

Փորափքանք

Փորափքանքը սովորաբար ասոցացվում է աղեստամոքսային տրակտի խանգարումների հետ, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ օրգանիզմի բոլոր համակարգերը կապված են միմյանց հետ, ուստի որոշ դեպքերում այս ախտանշանը կարող է հուշել նաև այլ օրգանների հիվանդությունների մասին։ Եթե փորափքանքի տհաճ ախտանշանները չեն մեղմվում երկար ժամանակ, ապա հարկավոր է դիմել գինեկոլոգին, քանի որ երբեմն այս կերպ է դրսևորվում ձվարանների քաղցկեղը։

Հարկ է հիշել, որ քաղցկեղը կարող է դրսևորվել նաև մի շարք այլ ախտանշաններով, որոնք ևս չի կարելի անտեսել։ Բացի այդ, նշված ախտանշանները ոչ միշտ են պայմանավորված լինում քաղցկեղով, ուստի խուճապի մատնվելու կարիք չկա, սակայն դրանց առկայությունն այնուամենայնիվ հուշում է անհապաղ մասնագետին դիմելու և բուժզննում անցնելու անհրաժեշտության մասին, քանի որ օրգանիզմում տեղի ունեցող ցանկացած ախտաբանական փոփոխություն միշտ իր պատճառն է ունենում։ 

Վերոնշյալ ախտանշաններից մեկի կամ մի քանիսի առկայության դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ և բուժզննում անցնել խնդրի պատճառը պարզելու և անհրաժեշտության դեպքում բուժումն սկսելու համար։ Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է շատ վտանգավոր լինել և էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը։ Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»
Ամենադիտված