Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավելի քան 250 հազար դոլար՝ վարչապետին սպասարկող օդանավի նոր դիզայնի համար (ֆոտո)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի հետևանքով ֆինանսատնտեսական լուրջ դժվարություններ կրող Հայաստանի կառավարությունը նախորդ ամիս խոշոր գումար է հատկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական միակ  «Airbus A319» ինքնաթիռը ներկելու համար։ NEWS.am–ը պարզել է, որ կառավարական «Համար մեկ» օդանավի նոր տեսքը  պետության համար արժեցել է ավելի քան 210,000 եվրո (շուրջ 250.000 ԱՄՆ դոլար)։ Խոսքը միայն օդանավի վրա ազգային (դրոշ, զինանշան) և գրանցման նիշերի նշագծման մասին է։ Կառավարական օդանավը ներկել է այս օգոստոսին չեխական International Aerospace Coatings (IAC) ընկերությունը, որը համաշխարհային  առաջատարներից է ինչպես մասնավոր, այնպես էլ կառավարական ինքնաթիռների սպասարկման ոլորտում։

«Համար մեկ» օդանավը՝ «Աերոֆլոտի» ոճով

NEWS.am–ը պարզեց, որ Չեխիայի Օստրավա քաղաքում գործող IAC–ի արտադրամասում ՀՀ վարչապետին սպասարկող ինքնաթիռի թարմացման աշխատանքները տևել են 10 օր։ Կառավարական ինքնաթիռը Օստրավա է մեկնել օգոստոսի  4–ին և Երևան ժամանել օգոստոսի 16–ին։ Նույն օրը փոփոխված օդանավի լուսանկարներն արդեն տարածվել էին սոցցանցերում։ Վարչապետի ծառայողական ինքնաթիռի նոր տեսքը քննարկումների առիթ դարձավ՝ հատկապես համացանցի ֆեյսբուքյան տիրույթում։ Շատերի աչքից չվրիպեց, որ երկրի «Համար մեկ» օդանավը ներկվել է «Աերոֆլոտի» ոճով։  Վարչապետի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն օրինակ գրել էր, որ նոր դիզայնը օդանավ ներկելու կոնցեպտի հետ որևէ մասնագիտական առնչություն չունի: «Օդանավը գազի տրուբա չէ, որ վրան ինչ ուզես գրես: Համաչափության, պոչ-թև-առաջնամաս գծագրի ծանրության, գույների հավասարակշռության մասին գաղափարի բացարձակ բացակայություն»,– մեկնաբանել էր նա։ Օգտատերից մեկն էլ նկատել էր, որ կառավարական օդանավի  համար ալիքաձև դրոշի պատկերը տեղին չէ, իսկ շարժիչի հատվածում պատկերված փոքր դրոշն ընդհանրապես դժվար է դիզայն համարել։ Կային մարդիկ, որոնք օդանավի նոր տեսքը գրավիչ էին համարել՝ ընդգծելով, որ բարեփոխված գծանշումներն օդանավին շքեղ տեսք են հաղորդել։

Չեխական ամսագրի անդրադարձը՝  հայկական VIP ինքնաթիռին

Հայաստանի կառավարական ինքնաթիռի արտաքին տեսքի փոփոխությանն անդրադարձել է նաև Պրահայում լույս տեսնող  L+K (չեխ՝ Letectví a kosmonautika) ավիացիոն ամսագիրը, որը ավիացիոն և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում ամենահին և հայտնի ամսագրերից մեկն է ոչ միայն Չեխիայում, այլև՝ Եվրոպայում։ Ավիացիոն ամսագրում ներկայացված են «Airbus A319»–ի վրա կատարված գունային փոխոխությունները, ինչպես նաև ընդհանուր տեղեկություններ VIP ինքնաթիռի թռիչքային պատմության մասին։

«Համար մեկ» բորտը թողարկումից ի վեր ներկվել է 5 անգամ

Հայաստանի կառավարական ինքնաթիռի արտաքին տեսքը վերջին 13 տարվա ընթացքում առաջին անգամ  է փոփոխության ենթարկվել։  Վարչապետին սպասարկող «Airbus A319» ինքնաթիռն արտադրվել է 1998 թ. Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ Թողարկումից հետո ինքնաթիռը 9 տարի շահագործել են բրիտանական և արաբական օպերատորներ, իսկ 2007–ի վերջին այն ձեռք է  բերել Հայաստանը։ Թողարկումից մինչ օրս կորպորատիվ դասի (VIP) օդանավը ներկվել է հինգ անգամ, որից երկուսը՝ որպես կառավարական ինքնաթիռ՝ Հայաստանի ազգային խորհրդանշաններով։ Պետական սեփականություն համարվող միակ օդանավը մի քանի ամիս սպասարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին,  10 տարի՝ Սերժ Սարգսյանին, իսկ 2018թ. մինչ օրս «Համար մեկ» բորտը սպասարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Օդանավի ազգային և գրանցման նիշերը՝ տարբերակվող և տեսանելի

Օդանավի վրա ազգային նիշերի դիզայնի փոփոխությունից զատ, առավել կարևոր է պարզելը, թե որքանով է այս՝ առաջին հայացքից չնչին թվացող փոփոխությունը անվտանգ։ Նախ նշենք, որ օդանավի վրա ազգային և գրանցման նիշերի նշագծման համար օգտագործվող ներկերը պետք է ապահովեն պաշտպանության համանման աստիճան:

International Aerospace Coating ընկերությունը, որտեղ ներկվել է Հայաստանի կառավարական ինքնաթիռը, աշխատում է բարձրորակ ներկերով և նորագույն տեխնոլոգիաներով՝ համագործակցելով ներկերի և երեսպատման նյութեր արտադրող համաշխարհային լավագույն ընկերությունների հետ։ Չեխիայի Օստրավա քաղաքում գտնվող ընկերության արտադրամասում տարեկան ներկվում են 1000–ից ավելի պետական և քաղաքացիական ինքնաթիռներ՝ այդ թվում ռազմական, կորպորատիվ և այլն։ Սովորաբար ընկերության սպասարկած կառավարական օդանավերը ներկվում են դիմացկուն ներկերով, որոնք կարող են պահպանվել  առնվազն 10  տարի։ Իսկ ներկման ծառայության համար տրվող  երաշխիքը 24 ամիս է։

ՀՀ–ում օդանավերի վրա ազգային և գրանցման նիշերի նշագծման կարգը և օդանավի ներկումը  սահմանված է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ խմբ․) պետի 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը հաստատելու մասին» N 192-Ն հրամանով։ Համաձայն այդ հրամանի՝ օդանավի վրա ազգային և գրանցման նիշերը ողջ ժամանակ պետք է լինեն հստակորեն տարբերակվող և տեսանելի:  Օդանավի ներկումը պետք է համապատասխանի օդանավի գրանցման սերտիֆիկատում նշված շահագործողի ներկման սխեմային` բացառությամբ Գլխավոր վարչության թույլատրած առանձին դեպքերի` մասնավորապես օդանավի տեղափոխման, այլ շահագործողի փոխանցման դեպքերի և այլն: Օդանավի ներկման բոլոր փոփոխությունները շահագործողի կողմից պետք է ներկայացվեն Գլխավոր վարչություն` շահագործողի սերտիֆիկատի նկարագրման մեջ փոփոխություն կատարելու համար:

Ինչպե՞ս է «հետ բերվում» օդանավերը ներկելու գումարը

Որպես կանոն ավիաընկերությունները օդանավերը ներկելու գումարը փակում են մի քանի ամսվա օգուտի (շահույթի) հաշվին, իսկ կառավարական ինքնաթիռի օգուտի մասին առհասարակ տեղին չէ խոսելը։ Ասել է թե, նման փոփոխությունը պետությունների կամ մասնավոր ընկերությունների համար հավելյալ ծախս է։ Եթե մասնավոր ավիաընկերության դեպքում ինքնաթիռի ներկումը կարող է հանդիսանալ որպես մարքետինգային քայլ, ապա կառավարական ինքնաթիռի դեպքում այն համարվում է շքեղության համար կատարված անհարկի ծախս։

Վարչապետին սպասարկող օդանավը ներկելու արժեքը՝ «պետական գաղտնի՞ք»

Նախքան վարչապետին սպասարկող օդանավի ներկման գործարքի մանրամասները պարզելը, NEWS.am–ը գրավոր հարցում էր ուղարկել կառավարություն՝ ճշտելու, թե որքա՞ն գումար է վճարվել պետական բյուջեից օդանավի ներկման համար, լրացուցիչ ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել կառավարական օդանավը և այլն։

Մեր հարցմանը պատասխանելու համար կառավարությունից նախ լրացուցիչ 30-օրյա ժամկետ  էին խնդրել՝  այն պայմանավորելով լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ, իսկ մի քանի օր անց՝ հրաժարվել էին տեղեկություն տրամադրել՝ պատճառաբանելով, թե հարցադրումների պատասխանները պարունակում են պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվություն։

Կառավարությունը, որն իր գերակայությունների մեջ բազմիցս շեշտել է թափանցիկ և հաշվետու աշխատաոճի մասին, հրաժարվում է տրամադրել մի տեղեկատվություն, որը ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարող տեղավորվել պետական, ծառայողական և առևտրային գաղտնիքի սահմանման մեջ։ Իշխանության գործունեության հրապարակայնության սկզբունքից է բխում պաշտոնական փաստաթղթերի բաց լինելու կանխավարկածը։ Դրանք պետք է մատչելի լինեն հանրությանը, եթե միայն չկա առավել կարևոր հանրային կամ պետական շահ տեղեկությունը չհրապարակելու համար։ Գործադիրը պետք է լրատվամիջոցին հստակ պարզաբանի, ո՞րն է այս տեղեկությունը չտրամադրելու պետական շահը, ինչպե՞ս կարող է օդանավի ներկման ծախսերի հրապարակումը վնասել օրինակ՝ երկրի ազգային անվտանգությանը։ Իսկ հանրությանն անշուշտ հետաքրքրում է, թե ո՞րն էր վարչապետին սպասարկող օդանավի ներկման անհրաժեշտությունն ու հրատապությունը այն էլ հիմա, երբ ամեն մի դրամը այդչափ կարևոր է կորոնավիրուսի համավարակը դեռ չհաղթահարած, սոցիալ–տնտեսական քաոսի շեմին գտնվող մեր երկրի համար։

Ամուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ ենԵրեւանում վերամբարձ կռունկի ընկնելու հետեւանքով մահացածը 37 տարեկան էր, վերջերս էր ամուսնացել Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է Որդուս՝ Ալբերտի նկարը ջնջելու մասին լրատվականներից եմ իմացել, չէին զգուշացրել. Զոհվածի հայր Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ նախաձեռնվել է քրեական վարույթ Ժիրուն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մտադրության մասին Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանավորել է լրագրող Յուրի Դուդին Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր ԵՄ առաջնորդներն այժմ անում են ամեն ինչ՝ իրենց երկրները ՌԴ-ի հետ hակամարտության մեջ ներքաշելու համար. Մեդվեդև Ղազախստանի Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել Իրանը պատրաստ է հայտարարել, որ երբեք միջուկային զինшմթերք չի ստեղծի. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Եվրոպան պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ. Լավրով Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի ԵԱՏՄ-ի ֆիտոսանիտարական արգելքների պատճառով Հայաստանը գյուղատնտեսական արտահանման համար օգտագործում է ՎրաստանըԿռիլով. ԵՄ-ն պահանջում է, որ Հայաստանն ամբողջությամբ խզի կապերը Ռուսաստանի հետ Ռուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Բերդավանում դիրքե՞ր են հանձնել․ ի՞նչ են պատմում գյուղում «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան Կարծիք. «Հայաստանից ռուսական բանակի դուրսբերումը սպառնում է երկրի գոյությանը»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռուսաստանի հետ խզումը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը«Հրապարակ». Սասուն Միքայելյանի մտերիմ Արամ Վիրաբյանի հարցը դատարանը չի էլ քննել «Ժողովուրդ». Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները «Հրապարակ»․ Թիրախում Գեւորգ Փարսյանն է. իշխանությունները մի նենգ օպերացիա էլ այստեղ են ծրագրում «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա «Իրավունք». Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան «Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները» «Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Այս համակարգը նպատակ է դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհն իր հետ բերել ու բերելու է նոր uպառնալիքներ և կենսական վտшնգներ. Տիգրան Աբրահամյան Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 29) Որ հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»
Ամենադիտված