Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեսչական մարմնին կհաջողվի՞ գտնել մեթանոլ պարունակող սպիրտով ալկոգել արտադրող ընկերություններին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այն, որ տեսչական մարմինները սկսում են ողբերգական դեպքեր գրանցվելուց հինգ րոպե հետո ակտիվ աշխատել՝ գաղտնիք չէ: Այսինքն, ապօրինությունները կանխելու նպատակ հետապնդող կառույցներին դեռևս չի հաջողվում ժամանակին պատշաճ ուսումնասիրություն իրականացնել և կանխել ողբերգական դեպքերի հանգեցնող պատճառները: Զարմանալի է, որ Հայաստանի իշխանություններին մինչ օրս չի հաջողվում այսքան փոքր շուկա ունեցող երկրում կարգ ու կանոն հաստատել և վաճառվող ապրանքների որակը պատշաճ վերահսկել այնքան ժամանակ, մինչև որևէ ողբերգական դեպք չի չոքում մարդկանց դռանը:

Եթե չլիներ մեթանոլ պարունակող օղուց կուրացած ու մահացած քաղաքացիների դեպքը, տեսչական մարմինները, հավանաբար, կշարունակեին պնդել, որ Հայաստանում մեթանոլ պարունակող օղիներ չկան: Կշարունակեին նաև անվրդով աշխատել և այդպես էլ շուկայում վաճառվող որևէ վտանգավոր ապրանք չհայտնաբերել: Բայց, հիմա, երբ շուրջ 20 մարդ մահացավ, ու պարզվեց նաև, որ օղուց բացի տեխնիկական սպիրտն օգտագործվել է նաև ալկոգելերի արտադրության մեջ, տեսչական մարմինները սկսեցին ակտիվ աշխատել:

1or.am-ը փորձեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից պարզել, թե այս ընթացքում ալկոգելերի որակի մասով ստուգումներ իրականացվո՞ւմ է, վերջին անգամ ե՞րբ է կառույցն ալկոգելերի որակի ստուգում իրականացրել և արդյո՞ք մինչ այս շուկայում հայտնաբերվել են մեթանոլ պարունակող ալկոգելեր: Կառույցի հանրային կապերի բաժնի պատասխանատու Դավիթ Պետրոսյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ մարտից-մայիս ամիսներին տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների ընթացքում հայտաբերվել են միայն մակնշման հետ կապված խնդիրներ:

«Ըստ էության, մի քանի տնտեսվարողների մոտ մակնշումը չի համապատասխանել ապրանքի պարունակությանը, սակայն այն շտկվել է, և խնդիրը կարգավորվել է: Դրանից հետո որևէ խնդիր չի արձանագրվել: Այս պահին տեսչական մարմնի կողմից կրկին ուսումնասիրություններ են իրականացվում: Առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում ամբողջական ինֆորմացիա կտրամադրվի շուկայում առկա ալկոգելերի որակի վերաբերյալ»,- ասաց Դ. Պետրոսյանը:

Հուսանք, որ ուսումնասիրություններն այս անգամ կբացահայտեն իրականությունը և կպարզվի, թե իրականում որ տնտեսվարողներն են մեթանոլ պարունակող սպիրտն օգտագործել ալկոգելի արտադրության մեջ: Իսկ եթե տեսչական մարմնին այդպես էլ չհաջողվի նման տնտեսվարողի բացահայտել, ապա հերթական անգամ կարձանագրենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա տեսչական մարմինները շարունակում են աշխատել ոչ թե շուկան կասկածելի որակի ապրանքներից ազատելու, այլ գրանցված դեպքերից հետո սպառողների կասկածները փարատելու «հին ու բարի» մեթոդներով:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Կոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ ենԵրեւանում վերամբարձ կռունկի ընկնելու հետեւանքով մահացածը 37 տարեկան էր, վերջերս էր ամուսնացել Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է Որդուս՝ Ալբերտի նկարը ջնջելու մասին լրատվականներից եմ իմացել, չէին զգուշացրել. Զոհվածի հայր Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ նախաձեռնվել է քրեական վարույթ Ժիրուն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մտադրության մասին Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանավորել է լրագրող Յուրի Դուդին Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր ԵՄ առաջնորդներն այժմ անում են ամեն ինչ՝ իրենց երկրները ՌԴ-ի հետ hակամարտության մեջ ներքաշելու համար. Մեդվեդև Ղազախստանի Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել Իրանը պատրաստ է հայտարարել, որ երբեք միջուկային զինшմթերք չի ստեղծի. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Եվրոպան պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ. Լավրով Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի ԵԱՏՄ-ի ֆիտոսանիտարական արգելքների պատճառով Հայաստանը գյուղատնտեսական արտահանման համար օգտագործում է ՎրաստանըԿռիլով. ԵՄ-ն պահանջում է, որ Հայաստանն ամբողջությամբ խզի կապերը Ռուսաստանի հետ Ռուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Բերդավանում դիրքե՞ր են հանձնել․ ի՞նչ են պատմում գյուղում «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան Կարծիք. «Հայաստանից ռուսական բանակի դուրսբերումը սպառնում է երկրի գոյությանը»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռուսաստանի հետ խզումը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը«Հրապարակ». Սասուն Միքայելյանի մտերիմ Արամ Վիրաբյանի հարցը դատարանը չի էլ քննել «Ժողովուրդ». Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները «Հրապարակ»․ Թիրախում Գեւորգ Փարսյանն է. իշխանությունները մի նենգ օպերացիա էլ այստեղ են ծրագրում «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա «Իրավունք». Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան «Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները» «Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Այս համակարգը նպատակ է դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհն իր հետ բերել ու բերելու է նոր uպառնալիքներ և կենսական վտшնգներ. Տիգրան Աբրահամյան Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 29) Որ հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»
Ամենադիտված