Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ»․ Հայտնի է ՍԴ դատավորների ընտրության օրը. թեժ նիստ է սպասվում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կրկին հավաքվել և նիստ է արել, սակայն Սահմանադրական դատարանի անդամների ընտրության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Նախ նշենք՝ Սահմանադրական դատարանի անդամների ընտրության օրը հայտնի է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սահմանադրական դատարանի երեք անդամների ընտրությունը կկայանա հենց սեպտեմբերի 14-ին՝ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկի առաջին օրը: Ընդ որում, երեք անդամների ընտրության հարցը քննարկվելու է նիստի ամենասկզբում, և քվեարկությունն էլ կկատարվի նույն օրը: Ինչպես հայտնի է, մինչև այժմ բուռն քննարկումներ էին ընթանում հատկապես Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածության շուրջ, ում մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա մասով քննարկումները երեկ կրկին թեժ են եղել, և խմբակցությունը վերջնական որոշում այդպես էլ չի կայացրել. չի բացառվում, որ կոնկրետ այս թեկնածուի մասով ազատ քվեարկություն տեղի ունենա: Իսկ, ահա, նախագահի կողմից առաջադրված Արթուր Վաղարշյանի թեկնածությունն «Իմ քայլ»-ի համար ի սկզբանե էր տարօրինակ եղել, և երեկ որոշում է կայացվել դեմ քվեարկել նրան, և չնայած կառավարության կողմից առաջադրված թեկնածու Էդգար Շաթիրյանի հարցը խորհրդարան հասավ միայն երկրորդ փորձից հետո, սակայն նրա հանդեպ դրական տրամադրվածություն է առկա, և նա միանշանակ կընտրվի այդ պաշտոնում:

Հավելենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: 132 պատգամավոր ունեցող այս խորհրդարանի պարագայում այդ թիվը 79 է կազմում: Այսինքն՝ այդքան պատգամավոր պետք է կողմ լինի թեկնածուին, որպեսզի նա դառնա Սահմանադրական դատարանի դատավոր: Այս պահին միանշանակ է, որ երեք թեկնածուներից ընտրվելու է Էդգար Շաթիրյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Բրազիլիայի դպրոցներից մեկում աշակերտը դասերի ժամանակ կրшկ է բացել. կան զnhեր և վիրավnրներՌուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով արդյունավետ բանակցությունների. ԶախարովաՏեսանյութերի ուսումնասիրությունների արդյունքում պատասխանատվության է ենթարկվել 9 վարորդ Ռուսաստանի միջուկային փորձարկումներ են սկսվում ԵՄ-ն ստանձնում է Փաշինյանի լիակատար պաշտպանությունը ԱՄՆ-ն խանդո՞ւմ է Հայաստանում եվրոպական ակտիվությանը Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է պետաիրավական հանձնաժողովի նախագահ Թուրքիան գնաճի մակարդակով աշխարհում 5-րդն է Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակՀաստատվել են այս տարվա 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգը և ժամանակացույցը Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել Թուրքիան և Կոսովոն ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել Իրանը քննարկում է ԱՄՆ-ի՝ խաղաղության առաջարկը․ Իրանի ԱԳՆԶինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ 2 տղամարդու կողմից ենթարկվել է սեռական բռնության Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին Լատվիան ողջունում է Եվրամիության ուղղությամբ շարժվելու Հայաստանի որոշումը Հայաստանը վերջնականապես փչացնում է հարաբերությունները Բելառուսի հետ Կոչ ենք անում Եվրահանձնաժողովին պատժել Ադրբեջանին իր հանցանքների համար և դիմել կոնկրետ քայլերի Տարադրամի փոխարժեքները մայիսի 6-ին Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Թուրքիայի նախկին ԱԳ նախարարի եղբոր դեմ մաhափորձ է եղել Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ճապոնական գերբ ՃՏՊ՝ Արարատի մարզումԱրտակարգ դեպք՝ Արագածոտնում․ 20-ամյա երիտտասարդ է վիրավորվել«Փաշինյանը Ռուսաստանի թշնամիներին հավաքելով Երևանում չլսեց Պուտինի նախազգուշացումները» «Փաշինյանը ռուսներին ավելորդ է հայտարարել. Ռուսական սահմանապահ զորքերը սպառնալիքի տակ են» Ապարանում և Նահապետավանում ձյուն է եկել24 ժամից ավելի ջուր չի լինիՌուբեն Հակոբյանը տնային կալանքից ազատվեցՂարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ոսկեպարում սպանել են 18 ոստիկանի․ պատմության այս օրը (06 մայիս)Երիտասարդության ձայնը փոփոխության պահանջ է․ Սամվել Կարապետյանի ուղերձը Ադրբեջանի տարածքով Հայաստան կրկին պարարտանյութ ու հացահատիկ է ուղարկվում Չավին կարող է անգլիական թոփ ակումբ գլխավորել «Քանի դեռ նրանք գերության մեջ են, դուք էլ եք գերության մեջ». Ռոբերտ Ամստերդամի կոշտ ուղերձը Երևանից Ինչ եղանակ է սպասվում Որ հասցեներում այսօր լույս չի լինի Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ» ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ» Ներկայում գործը գտնվում է դատարանում և պետք է քննվի գրավոր ընթացակարգով, սակայն արդյունավետ կլինի այն քննել բանավոր ընթացակարգով, որպեսզի այս բոլոր հարցերը, որոնք ունեն նաև հանրայինQR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ» ՀՀ-ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումըԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում. Նիկոլ ՓաշինյանՉինաստանում հրավառության գործարանում պայթյnւն է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ
Ամենադիտված