Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համավարակի շրջանում հյուրանոցային տնտեսությունների համար սահմանվել են անվտանգության առանձին կանոններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հյուրանոցային օբյեկտներում մի շարք վարակների տարածման ամենահավանական հատվածներից են լողավազաններն ու բաղնիքները։

Ամառային հանգստի շրջանում այցելուների մեծ ներհոսքը նկատի առնելով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) տնտեսվարողներին հորդորում է պահպանել սանիտարական և համաճարակաբանական նորմերը, մասնավորապես, լողավազանների թույլատրելի միանվագ ծանրաբեռնվածությունը։

* Ավազանի ջուրը պարտադիր պետք է վարակազերծված լինի,

* Մեծահասակների լողավազանում ջրի ջերմաստիճանը 24-26 աստիճան C պետք է լինի, երեխաների ավազանում՝ 30,

* Մեծահասակների լողավազաններում 1 մարդուն անհրաժեշտ ջրի հայելու նորմատիվ մակերեսը 5,0-8,0 քմ է, երեխաներինը՝ 4,0- 5,0 քմ,

*Ավազանի ջրի վերին աղտոտված շերտի հեռացման համար ավազանի պատերին պետք է լինեն ջրահեռացման ջրհորդաններ,

* Լողավազանի (բաղնիքի) ցնցուղարան ու դահլիճ արգելվում է մտնել հագուստով, կոշիկներով, իսկ ավազան` առանց ցնցուղ ընդունելու,

* Լողավազանում (բաղնիքում) պետք է հաճախորդներին տրվեն միայն միանվագ օգտագործման հողաթափեր և անհատական օգտագործման, փաթեթավորված հիգիենիկ պարագաներ` օճառ, սպունգ, սպիտակեղեն և այլն,

Լողավազանի բուժշխատողը պարտադիր ամեն օր արտաքին զննություն պետք է իրականացնի՝ միկոզի և այլ մաշկային վարակիչ հիվանդությունների ախտանիշերով անձանց լողավազանից օգտվելը չթույլատրելու համար։

* Լողավազան հաճախող նախադպրոցական և ցածր դպրոցական հասակի երեխաները պարտադիր պարբերաբար պետք է հետազոտվեն էնտերոբիոզի նկատմամբ,

* Լողավազանների, բաղնիքների միկրոկլիման պետք է ստուգվի 4 ժամը 1 անգամ։

Համավարակի շրջանում հյուրանոցային տնտեսությունների համար պարետի որոշմամբ սահմանվել են անվտանգության առանձին կանոններ, որոնց նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ԱԱՏՄ-ն։

Այս առումով հերթական անգամ հորդորում ենք խստագույն պահպանել այդ կանոնները, այլապես կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։

Այլ մանրամասներ՝ ԱԱՏՄ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության ավագ մասնագետ Լիլիթ Հունանյանի փոխանցմամբ՝ Հ1-ի «Առաջին օգնություն» հաղորդման շրջանակներում։

 

 

Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք Միհրան Ծառուկյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Նեյմարը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ից առաջ Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողները կկարողանան օգտվել «ծնողական ժամից» ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Բելառուս միջուկային զինամթերքի տեղափոխման մասին Մասկը կարող է առաջին դոլարային տրիլիոնատերը դառնալ, SpaceX-ը IPO-ի դիմում է ներկայացրելԻնչ է ԱՄՆ-ն առաջարկել Իրանին պատերազմի ավարտի դիմաց Մայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ Հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿ ՆԳՆ-ն օրինագիծ է շրջանառել վարելու իրավունքի վերաբերյալ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Վեցովկա գյուղը․ ՊՆ ՊՆ-ն հերքում է Ջերմուկի հատվածում դիրք հանձնելու մասին լուրերը Իրանը սպասվածից արագ է վերականգնում ռազմական արդյունաբերական բազան. CNN ՌԴ-ն պաշտոնական ծանուցում է ստացել Փաշինյանի՝ ԵԱՏՄ ղեկավարների հանդիպմանը չմասնակցելու վերաբերյալ Տարադրամի փոխարժեքները մայիսի 21-ին Արտակարգ դեպք՝ «Երևան Սիթի»-ումԵրբ դասալիքն ինքն է մեղադրում ուրիշներին դասալքության մեջ Քրեական օրենսգիրքը՝ մահակ Փաշինյանի ձեռքում «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը՝ լակմուսի թուղթ էՌուսաստանից շարունակում են քննադատելՎթար է. ջուր չի լինելու Հայերը ընտրության առաջ են կանգնած– լինել Ռուսաստանի հետ, թե՞ նրա դեմՓաշինյանը վատնեց Եվրամիության կողմից նվիրաբերված քաղաքական կապիտալըՓաշինյանը չափազանց հեռուն է գնացել. հաջորդ փուլը Հայաստանը Ռուսաստանի ռազմական թշնամու վերածե՞լն է. «Փաստ»ՀՀ ՊՆ-ն հայտնում էՓորձագետներր. ինչպե՞ս կավարտվի Հայաստանի «ամուսնալուծությունը» Ռուսաստանից տնտեսապեսԻ՞նչ կորուստներ կունենա Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու արդյունքում. «Փաստ»«Երգ ու պարով պետություն չեն պահում». Սամվել Կարապետյանի կոշտ ուղերձը Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են 2 «Mercedes Sprinter»-ը. վարորդներից մեկը մահացել է «Այդ մեկ գլխարկն ինձ մնաց պատերազմից հետո և... Կարենիս մասին հուշերը». Կարեն Խուրշուդյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Կուրբանովի Су-25-ը ուղղաթիռների աջակցությամբ ռմբակոծել է Մարտունի քաղաքը․ պատմության այս օրը ( 21 մայիս)Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ»Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՌեպրեսիաների ստվերում՝ ընտրական պայքարի նոր փուլը Արթուր Օսիպյանը կալանավորվեց․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Կհստակեցվի կենսաթոշակը լիազորագրով վճարելու ընթացակարգը. «Փաստ»Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ»«Ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած». «Փաստ»Ի՞նչ է թաքնված աղմուկի և ագրեսիվության տակ. «Փաստ»Մերժվածության համը. «Փաստ»Գազի գնի բարձրացում է սպասվում. Կառավարությանը փոխանցվել է տեղեկությունը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ պահվածքի պատճառը ընդդիմության ռեյտինգի աճն է. «Հրապարակ» Ի՞նչ որոշում կկայացնեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասով. «Փաստ»ՔՊ-ի հարյուրավոր միլիոնների նվիրատվություններն ու պետական ֆինանսավորումը. «Ժողովուրդ» Իշխանությունների թիրախում են ակտիվ արցախցիները. «Հրապարակ» Ի՞նչ է սպասվում հանցագործություն կոծկողներին իշխանափոխությունից հետո. «Փաստ»Ղազախստանում 35 սատկած փոկ են գտել Կասպից ծովի ափինՆԱՏՕ-ն հետևում Է ՌԴ-ի միջուկային զnրավարժություններին․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Նոր տոնական օր՝ օրացույցում. հունիսի 23-ը կարող է դառնալ Հանրային ծառայողի օր Երևանում «Hyundai Santa FE»-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշին
Ամենադիտված