Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արսեն Ջուլֆալակյանը մանդատը վայր է դնում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը : Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:

«Հարգելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ,
ցանկանում եմ տեղեկացնել, որ դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահ պրն. Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատս վայր դնելու կապակցությամբ։
Նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: Կարծում եմ, որ որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու նշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումն ու զարգացումը: Հետևաբար, նման պայմաններում իմ հետագա գործունեությունը, վստահաբար, չի ծառայի ԱԺ պատգամավորի՝ մեր պետության և քաղաքացու շահերի արդյունավետ պաշտպանության իմ առաքելությանը:
Հարկ եմ համարում ընդգծել, որ ՀՀ Օրենսդիր մարմնում իմ՝ շուրջ երկու տարվա աշխատանքի ընթացքում «Իմ Քայլը» քաղաքական թիմի հետ ունեցել եմ արդյունավետ գործընկերային հարաբերություններ, որոնք տեղավորվել են փոխադարձ հարգանքի, մասնագիտական հասուն քննարկումների, արժանապատիվ մոտեցումների միջակայքում: Շատ կարևոր է, որ այս ընթացքում ձևավորվել են առողջ, գործընկերային, իսկ որոշների հետ նաև ընկերական հարաբերություններ, ու անհրաժեշտ նվիրումով մինչ օրս պայքարել ենք առկա խնդիրների լուծման համար:
Պատիվ է, որ հնարավորություն ստացա ծառայել հայրենիքիս նաև օրենսդիրի կարգավիճակում և կցանկանայի, որ իմ՝ մանդատից հրաժարվելու այս քայլը ևս դիտվի որպես այդ ծառայության մի մաս, որպես հերթական կարևոր, մտահոգիչ ազդակ առ այն, որ զարգացումները Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի ոլորտներում մեծամասամբ սխալ ուղղությամբ են ընթանում, հաշվի չեն առնվում ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական կարծիքները, բացակայում են ոլորտների զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ տեսլականները, փոփոխություններն անհրաժեշտ արագությունն ու տրամաբանությունը չունեն, կադրային քաղաքականությունը շատ հաճախ անհասկանալի է ու անձնավորված: Հետհեղափոխական Հայաստանում ամենից շատ հենց այս գերատեսչության ձախողումների մասին է խոսվել, ուստի առավել չմանրամասնեմ։
Շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի նախագահին, այն գերատեսչություններին և պաշտոնյաներին (այդ թվում ԿԳՄՍ-ից), որոնց հետ այս ընթացքում հնարավոր եղավ արդյունավետ աշխատել, պայքարել առկա խնդիրների լուծման համար։ Այն օբյեկտիվ և անաչառ լրատվականներին, որոնք այդ ամենը լուսաբանեցին։ Եվ իհարկե, շնորհակալ եմ ՀՀ քաղաքացիներին և «Իմ Քայլը»-ը դաշինքին ցուցաբերած վստահության համար։
Հարգանքով…

Հ․Գ․ ԶԼՄ-րը կարող են օգտագործել հենց այս հայտարարությունը, քանզի վերոնշյալ թեմայով այս պահին առավել ծավալվելու նպատակահարմարություն չեմ տեսնում»,- գրել է նա։

 

Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը կոպտորեն ստում է ՀԱՊԿ-ի մասին»«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին «Էներգետիկ հսկան համեստ բնակարանի գնով. Փաշինյանը ձեռնամուխ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բռնագրավմանը»Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Վաղարշապատում բացվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 28) Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը մնացել է առանց ակումբի Նեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Վթար է․ ջուր չի լինելու Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Բերդավանի հարակից մարտական դիրքերը հանձնելու մասին տեղեկությունը հերքվում է Մինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Թրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ամենադիտված